ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, September 19, 2011 0:08 - չքննարկված

Փչովի անառագաստ նավակ…

Երեւանում մեկնարկել է սփյուռքյան կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովը

Սեպտեմբեր 19, 2011 | 11:53
Երեւանում, այսօր` սեպտեմբերի 19-ին, Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովը, որը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին: Համաժողովին մասնակցում է մոտ 50 երկրների հայկական համայնքների շուրջ 500 ներկայացուցիչ:Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Իրենց հայրապետական օրհնության խոսքն են բերել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Նշենք, որ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Հայաստանի խնդիրների լուծման հարցում Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործման վերաբերյալ զեկուցումներ կկարդան «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Գագիկ Հարությունյանը` «Հայաստան-Սփյուռք գործակցության համակարգային զարգացումների ներկա հրամայականները», ՀՀ ԱԳՆ նախարար Էդուարդ Նալբանդյանը` «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլը», Հայկ Դեմոյանը` «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին» թեմաներով:

Ելույթ կունենան նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀՕՄ կենտրոնական վարչության ատենապետուհի Վիկի Մարաշլյանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարգարյանը, ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հանրապետական վարչության նախագահ Ալեքսի Գեովճեանը, Դամասկոսի Հայոց Թեմի քաղաքական ժողովի ատենապետ Վազգեն Յակուբեանը եւ այլք: Նույն օրը ՀՀ նախագահի կողմից ընդունելություն կկազմակերպվի համաժողովի մասնակիցների համար:
Լուրեր Հայաստանից – NEWS.am



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ