ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, September 6, 2011 7:59 - չքննարկված

Սամվել Նիկոյանը՝ Քոչարյան–Սարգսյան հակասության մասին. Wikileaks

Սամվել Նիկոյանը՝ Քոչարյան–Սարգսյան հակասության մասին. Wikileaks

12:17 • 06.09.11

Wikileaks կայքի գաղտնազերծած փաստաթղթերից մեկն անդրադառնում է իշխող Հանրապետական կուսակացության ներկայացուցիչ, ներկայում Ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանի և ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչների միջև  հանդիպմանը, որի ընթացքում Նիկոյանը  բացահայտ խոսել է Սերժ Սարգսյան – Ռոբերտ Քոչարյան հակասության մասին:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հանդիպումը տեղի  է ունեցել 2009 թվականի փետրվարին։ Նիկոյանը պատմել է, որ այն բանից հետո, երբ Ազգային ժողովում կոալիցիոն դաշնակիցներ «Բարգավաճ Հայաստան»-ը և Դաշնակցությունը վճռականորեն քննադատել ու հրապարակավ դեմ են արտահայտվել կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը, նախագահ Սարգսյանը անձամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին և նրան ասել. «Դուք կարող եք վարչապետ լինել, սակայն այդ դեպքում պետք է նաև Ձեզ հետ նախագահ բերեք»:

«Տպավորությունն այնպիսին է, կարծես Սերժ Սարգսյանը չի հանդուրժելու Քոչարյանի շարունակական քաղաքական մանևրները՝ Սարգսյանի կառավարության դեմ, և եթե այս հեռակա քաղաքական պատերազմները շարունակվեն, դա կարող է լայնածավալ առճակատման վերածվել», – Վաշինգտոն ուղարկված հեռագրում գրում է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը:

Փենինգթոնի  հետ զրույցում  Նիկոյանը ներկայացրել է իր գնահատականը ու պնդել, որ չնայած Սերժ Սարգսյանի դիմադրությանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համապատասխան մտադրություն ունենալու դեպքում, կարող է խորհրդարանում բավարար չափով ձայներ հավաքել՝ կառավարությանը անվստահություն հայտնելու համար։ Իր կողմից ամերիկացի դիվանագետը մանրամասնել է. «Կոալիցիայի ներսում «Բարգավաճ Հայաստան»-ը լիովին ընկալվում է որպես Քոչարյանի գործիք, Դաշնակցությունը չնայած ավելի անկախ է, սակայն ավելի սերտ կապեր ունի Քոչարյանի, քան Սերժ Սարգսյանի հետ: «Օրինաց երկիր»-ը թվում է, թե հիմա Սարգսյանի ճամբարում է, սակայն այս կուսակցության առաջնորդն արդեն ապացուցել է, որ միշտ պատրաստ է համաձայնել, եթե որևէ մեկն ավելի ձեռնտու առաջարկ անի: Իշխող Հանրապետականը լիովին նախագահի և վարչապետի թիկունքում է, այդուամենայնիվ, Հանրապետականի էլիտայում էլ կարող են ի հայտ գալ խորքային ճաքեր, հենց որ խաղաքարտերը բացվեն», – գրում է Փենինգթոնը:

Հեռագրի վերջում Փենինգթոնը նշում է, որ կուլիսների հետևում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև շարունակվող պայքարը արդեն դուրս է եկել հազիվ նշմարվող ակնարկների ու շշուկների մակարդակից և դարձել քաղաքի՝ ամենավատ պահվող գաղտնիքներից մեկը: «Այդուամենայնիվ, նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Բարգավաճ Հայաստան»-ի համագումարում, ցույց է տվել, որ նա կարողացել է գոնե առայժմ իր կողմում պահել այդ կուսակցությունը», – գրել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ու հավելել. – «Եթե Նիկոյանի ներկայացրած տեղեկություններ ճիշտ են, շատ հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանն ուղղակիորեն հակադրության մեջ է մտել Քոչարյանի հետ, և  վերջինս նահանջել է: Սա նաև մտահոգիչ է, քանի որ ցույց է տալիս, թե որքան դժվարին կարող են դառնալ այս երկուսի հարաբերությունները»:

«Մենք կարծում ենք, որ Քոչարյանը դեռևս կսպասի իր համար բարենպաստ ժամանակների՝ մինչև որ առաջիկա տնտեսական-ֆինանսական ճգնաժամը վերջնականապես կհարվածի վարչապետ ու նախագահ Սարգսյանների վարկանիշներին, և  հետո արդեն առավել վճռական քայլեր կձեռնարկի` որոշ չափով իշխանության վերադառնալու համար», – հաղորդում է Փենինգթոնը։



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ