ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, August 26, 2011 22:36 - 1 քննարկում

ՀՌԱԿ ատենապետ Հ. Առաքելյանը մեկնաբանում և պարզաբանում է…

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ  ԹԻՎ 259

Օգոստոսի 26-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն էր ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: Թեման բաղկացած էր երկու մասից.

-ՀՌԱԿ Հանրապետական Վարչության օգոստոսի 23-ի հայտարարության շարժառիթները` կապված տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների անվավեր ճանաչման անհրաժեշտության հետ,

– ՀՌԱԿ-ի շուրջ ծավալված կեղծիքների բացահայտումները:

Ստորեւ ներկայացվում է ՀՌԱԿ Հանրապետական Վարչության նիստերի ընթացքում քննարկումների արդյունքում ձեւավորված կարծիքը արձանագրությունների վերաբերյալ:

Ինչու  է անհրաժեշտ շտապ չեղյալ համարել ցյուրիխյան հայթուրքական կիսաստորագրված երկու արձանագրությունները:

Հիմք ընդունելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, առիթ են տալիս եզրահանգման, որ Հայաստանը եւ հարեւան հանրապետությունները կանգնած են նոր իրողությունների  առջեւ: Մեր տարածաշրջանում չկա որեւէ պետություն, որի կեցությունը և զարգացումը պայմանավորված լինի ապահով,  խաղաղ եւ բարիդրացիական միջազգային հարաբերություններով: Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, Իրան, Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Իսրայել, Իրաք, Աֆղանստան ` ահա այն պետությունների ցանկը, որոնք ամբողջացնում են մեր տարածաշրջանը եւ գտնվում են  տնտեսական,   քաղաքական եւ  ռազմական  ցնցումների  մեջ:

Այս պետությունների ցանկի մեջ առանձնակի դերակատարություն ունի Թուրքիան, որին Միացյալ Նահանգները «կարգել է» որպես ոստիկան Մերձավոր Արեւելքում, իսկ Անկարան մեծ ոգեւորությամբ իրականացնում է այդ դերակատարությունը, հետեւաբար մեր տարածաշրջանում չկա մեկ «օջախ», որտեղ թուրքական կառավարության «մատը»  խառնված  չլինի: Այս ամենի հետ մեկտեղ թուրքական կառավարությունը տիրապետում է մի քանի կարեւոր խաղաքարտերի, որոնց թվում նաեւ արդեն անվավեր ճանաչված հայ թուրքական երկու արձանագրությունները:

Նախ ներկայացնենք Թուրքիա-ԱՄՆ կառավարությունների շահերի սերտաճումը

Ներկայիս Թուրքիան ԱՄՆ-ի  համար հադիսանում է  քաղաքական եւ տնտեսական հիմնական դաշնակիցը մեր տարածաշրջանում: Որպես օրինակ բերենք  «Ասոշեյթդ Պրես» գործակալության այն տեղեկատվությունը, որի համաձայն, ամերիկյան 6 խոշոր ընկերություններ միլիարդավոր դոլար արժողությամբ խոշոր   ծրագրեր են իրականացնում թուրքական կառավարության եւ մասնավոր ընկերությունների հետ համատեղ: Դրանց ցանկում  5  ամերիկյան զենք արտադրող խոշոր մոնոպոլ ընկերություններն  են` «Բի էյ Ի Սինթեզ», «Կուրդրիչ Քորփորեյշն», «Նորթրոփ Կրյումեն  Քորփորեյշն»,   «Յունաթեդ  Տեքնոլոջիկ  Քորփորեյշն»,   «Ռեյթըն», ինչպես նաեւ աշխարհահռչակ «Շեւրոն» նավթային «շնաձուկը»:

Սրանք այն ընկերություններն էին, որոնք Կոնգրեսում 252 բանաձեւի ընդունման դեմ լոբբինգ իրականացրեցին` օրենքով «կաշառեցին» եւ դեմոկրատներին, եւ հանրապետականներին` միասնաբար ծախսելով 14 միլիոն դոլար:

Հակահայ որոշումներին աջակցում են նաեւ ամերիկյան այն ընկերությունները, որոնք Արեւմտյան Հայաստանում կառուցում են մի քանի տասնյակ հիդրոէլեկտրակայաններ ու ջրամբարներ` GAPը (Գրեյթ Անատոլիան Փրոգրամ) տնտեսական ծրագրի շրջանակներում: Այս ամենին եթե գումարենք ամերիկյան ներդրումների արդյունքում գործող ու կառուցվելիք նավթային ու գազային տարանցիկ մայրուղիները, ապա կպարզվի, որ Հայաստանը առանձնապես խաղաքարտ չունի հակադրելու թուրքական խաղաքարտերից որեւէ մեկին:

Նաեւ շատ կարեւոր է հաշվի առնել այն իրողությունը, որ թուրքական կառավարությունը հանդիսանում է ԱՄՆի, Եվրոպայի եւ արդեն Ռուսաստանի  համար տնտեսական  դաշնակից  եւս: Հարկավոր է նաեւ նշել վերջերս կնքված ռուս-թուրքական տնտեսական խոշորամասշտաբ` 100 միլիարդ դոլար արժողության 12 պայմանագրերը, որպեսզի ամբողջանա Հայաստանի «բարեկամների» պատկերը:

Վերը նշածին եթե գումարենք թուրքական ներկայիս կառավարության պանթուրքիստական ծրագրերը, որոնք ընդգրկում են Կովկասի, Ռուսաստանի, Չինաստանի տարածքները ու այն հանգամանքը, որ Թուրքիան այս ծրագրերը իրականացնում է թյուրքալեզու ժողովուրդների ինքնության ժառանգականության երաշխավորի «դերակատարությամբ», ապա պարզ է դառնում, թե ինչու է Միացյալ Նահանգները «տարածաշրջանային  ոստիկան»  նշանակել  վերջինիս:

Հետեւելով թուրքական արտաքին քաղաքականությանը վերջին երկու տարվա կտրվածքով` կարելի է եզրակացնել, որ այժմ լինելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ժամանակավոր անդամ, Թուրքիան փորձում է քաղել առավելագույնը գերտերություններից` թե’ քաղաքական, թե’ տնտեսական, թե’ տարածաշրջանային «ոստիկան» դառնալու ակնկալիքով: Սակայն խնդիրներ ունենալով հարեւանների հետ, չէր կարող նման կարգավիճակի հասնել, եւ դա էր պատճառը, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման սկզբում հագել էր «գառան» մորթի, իսկ երբ Հայաստանը սկսեց վավերացման գործընթաց, 180 աստիճանով Թուրքիան փոխեց քաղաքական կեցվածքը եւ սկսեց խոսել նախապայմաններով` հարցը  կապելով  Արցախի  խնդրի  հետ:

Կարելի է ասել, որ Թուրքիան հասավ իր նպատակին: Աշխարհին ցույց տվեց, որ վարում է հարեւանների հետ «զրոյական խնդիրների» արտաքին քաղաքականություն, տնտեսական առումով շարունակում է հանդիսանալ լուրջ գործընկեր թե’ Միացյալ Նահանգների, թե’ Եվրոպայի համար, միջուկային տերություն դառնալու բոլոր հնարավորություններն առկան են նաեւ Ռուսաստանի օգնությամբ, իսկ Իսրայելին «նեղելով»` արաբական աշխարհին ներկայանում է որպես Պաղեստինի աջակից երկիր:

Այսինքն` Թուրքիան շարունակում է իր դարերով փորձված արտաքին քաղաքականությունը` դիվանագիտության շնորհիվ` հիմարեցնելով գերտերություններին, քաղում է գերշահույթներ ու պատեհ առիթը օգտագործելով դիմում շանտաժի` առավել օգուտներ քաղելու համար նույն գերտերություններից եւ «ձեռքի հետ» էլ իրականացնում պանթուրքիստական հեռու գնացող ծրագրեր, չմոռանալով իրար դեմ հանել նույն գերտերություններին:

Հայաստանի կառավարությունը չեղյալ համարելով հայ-թուրքական արձանագրությունները` կզրկի թուրքական կառավարությանը կարեւոր խաղաքարտից` հերթական անգամ գերտերություններին ուղղված շանտաժի ենթարկելու քաղաքականության   հնարավորությունից:

Գալով մեր կատարելիք քայլերին, հարկավոր է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը, ցավոք, կրկնում եմ`ցավոք, պետք է դասեր քաղի թուրքական ճկուն արտաքին քաղաքականությունից, քանի որ մենք էլ ՄԱԿ-ի անդամ պետություն ենք եւ պարտավորությունների  հետ մեկտեղ ունենք նաեւ իրավունքներ: Մենք էլ ունենք կարեւոր աշխարհագրական դիրք, ունենք ատոմային էլեկտրակայան, ունենք կոնսերվացված ուրանի  եւ հազվագյուտ մետաղների հանքեր, ատոմային ֆիզիկայի բարձրակարգ մասնագետներ, հայկական սփյուռքի չօգտագործված ներուժ:

Համոզված եմ, վերը թվարկածը միջազգային ասպարեզում բավականին լուրջ խաղաքարտեր են: Իսկ թե ինչու չեն օգտագործվում ու որտեղ է տրամաբանությունը,  ցավոք  այս  հարցի  պատասխանը  առայժմ   չունեմ:

Այսօրվա թեմայի երկրորդ հարցի կապակցությամբ լրագրողները հետաքրքվեցին նաեւ ՀՌԱԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններով, որի մասին ՀՌԱԿ ատենապետը պարզաբանեց, որ առանձնահատուկ որեւէ խնդիր չկա այլեւս ՀՌԱԿ-ում եւ կուսակցության համար արհեստածին թնջուկները անցած էտապ է եւ ասվածին որպես ապացույց ներկայացրեց, որ հակառակ «Ազգ» օրաթերթի եւ տնօրենի հիստերիայի` ոչ մի ոստիկան չի դիմել ՀՌԱԿ-ին: Ավելին, իրեն հարգող ցանկացած ոստիկան չի գնա անստորագիր նամակների հետեւից եւ օրենքով էլ այն արգելված է:

Տեղեկացվեց նաեւ, որ Սլավա Սարգսյան անունով կուսակցական գոյություն չունի եւ այդ անձը հնարովի կերպար է: Հակառակ պարագայում նա կառաջնորդվեր ՀՌԱԿ Կանոնադրությամբ եւ իր հարցերը կուղղեր ՀՌԱԿ Հաշվեքննիչ Հանձնաժողովին, չբավարարվելու դեպքում` ՀՌԱԿ Կարգապահական Ատյանին:

Ընկեր Առաքելյանը պարզաբանեց.

-Անհերքելի փաստ է, որ  «Ազգ» օրաթերթի հուլիսի 27-ի «Ո՞ՐՆ Է ՀՌԱԿ-Ի ՊՐՈԲԼԵՄԸ…» հոդվածը, որն էլ հիմք ընդունելով ոմն Սլավա Սարգսյան դիմել է դատախազություն` անստորագիր է,  հետեւաբար համաձայն Դատախազությունում քաղաքացիների  դիմում-բողոքների քննարկման եւ քաղաքացիների ընդունելության կարգը սահմանված է ՀՀ գլխավոր դատախազության Կանոնակարգով եւ «Հայաստանի Հանրապետության  դատախազության մարմիններում  դիմումների եւ բողոքների քննարկման ու քաղաքացիների  ընդունելության կարգի մասին» ՀՀ գլխավոր դատախազի 2000 թվականի մայիսի 10-ի թիվ 15 հրամանով, որից հետեւում է, որ անստորագիր  դիմումները  ենթակա  չեն քննարկման: Եվ զարմանալի է այս հարցում դատախազության կեցվածքը, որը մեզ անհայտ պատճառներով «գործը» ուղարկել է ոստիկանություն: Ինչեւիցվե, մեր դռները բաց են ցանկացած կուսակցականի առաջ եւ ով որ հարց ունի` կարող է իր ակումբի ղեկավարի միջոցով ստանալ ցանկացած պարզաբանում:

ՀՌԱԿ ատենապետը բացահայտեց անտինյանական եւս երկու կեղծիք. առաջինը վերաբերվում է նրան, որ այդ տղան մամուլին հայտարարել էր, թե սփյուռքը աջակցում է իրեն: Ընկեր Առաքելյանը լրագրողներին բաժանեց Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական Վարչության ողջույնի եւ ՀՌԱԿ նորընտիր ատենապետի ու Հանրապետական Վարչության անդամների օրինականությունը վավերացնող գրությունը :

Երկրոդ կեղծիքի բացահայտումը վերաբերվում էր այն բանին, որ «Ազգ»-ը եւ Անտինյանը շեփորահարում էին, թե ՀՌԱԿ-ի գործերի ընդունում-հանձնում տեղի չի ունեցել: Հարություն Առաքելյանը ցույց տվեց լրագրողներին «Առավոտ» թերթի 2011 թվականի  մարտի  11-ի թիվ 43/3891 համարի 15-րդ էջը, որտեղ տպագրված է ՀՌԱԿ 2010 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը, նվիրատվությունները, որոնք հաստատված են Անտինյանի ստորագրությամբ:

ՀՌԱԿ  լրատվական ծառայության

պատասխանատու  Փառանձեմ  Շահբազյան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

nino
Aug 27, 2011 18:22


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('14483') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBB\xD5\xB6\xD5\xB1 \xD5\xB0\xD5\xA1\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBB\xD5\xB6\xD5\xB1 \xD5\xB0\xD5\xA1\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBB\xD5\xB6\xD5\xB1 \xD5\xB0\xD5\xA1\xD5\xB4\xD5\xA1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219