ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, August 24, 2011 15:05 - 2 քննարկում

Վախճանվել է Արմեն Հովհաննիսյանը

Վախճանվել է Արմեն Հովհաննիսյանը՝ «ԳՈւԼԱԳ»-ի հայերեն թարգմանիչը

Այսօր վախճանվել է գրող, թարգմանիչ, հրապարակախոս ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Հովհաննիսյանը: Այս տարի լրացել էր նրա 75 ամյակը: Նա թարգմանել է Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան», Վասիլի Բելովի «Էս, է-ն և ուրիշներ», Ալեքսանդր Սոլժենիցինի «ԳՈւԼԱԳ արխիպելագը», ինչպես նաև ռուս արդի ժամանակից գրականություն: «Թարգմանությունը ծայրեծայր սեր է, միայն և միայն սեր:

Եթե սեր չունես` հաջողության մասին մոռացիր: Ես սիրում եմ ռուս գրականությունը` թե’ դասական, թե’ արդիական: Գուցե դա իմ թերությունն է, բայց դա այդպես է: Դա անելը ես համարում եմ խաչ, որը տարիներ ի վեր կրել եմ, կրում եմ և պիտի կրեմ, մինչև հանգչելը …»,-ասել է Արմեն Հովհաննիսյանը իր զրույցներից մեկում:

Բացի թարգմանական գործից, Արմեն Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի հեռուստառադիոընկերությունում, մի շարք հեռուստահաղորդումների հեղինակ էր։
Արմեն Հովհաննսիյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 25-ին` Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը՝ 18։00-ից։ Վերջին հրաժեշտը՝ Գրողների միությունում. ուրբաթ՝ օգոստոսի 26-ին, ժամը՝ 12։00-14։00։



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ru07
Aug 25, 2011 8:22


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('14442') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x87\xD5\xA1\xD5\xBF \xD5\xA5\xD5\xB4 ...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x87\xD5\xA1\xD5\xBF \xD5\xA5\xD5\xB4 ...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x87\xD5\xA1\xD5\xBF \xD5\xA5\xD5\xB4 \xD6\x81\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219