ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, July 26, 2011 14:31 - 1 քննարկում

Նորվեգիայի ահաբեկչության պատվիրատուն Մոսսադն է …

Նորվեգիայի ահաբեկչության պատվիրատուն Մոսսադն է

Երեքշաբթի, 26 Հուլիս 2011 13:38

Գրել է SERGO

0 Comments
 Թուրքիայի ամենասարսափահարույց թերթի համբավ վայելող Taraf-ում հրապարակվել է Սեզին Օնեյի «Բրեյվիկը միայն այսբերգի երևացող մասն է» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Նորվեգիայում իրականացված սարսափելի ահաբեկչությունները կարող են կազմակերպված լինել իսրայելական հատուկ ծառայությունների և մասնավորապես Մոսսադի կողմից։ Մեծ հավանականություն կա, որ այդ հակամարտությունները Մոսսադի ձեռքի գործն է։ Նորվեգիան մեկ անգամ չէ, որ պաշտոնական մակարդակով հայտարարել է, թե դառնալու է առաջին եվրոպական երկիրը, ով կճանաչի Պաղեստինի անկախությունը։

Բացի այդ, Նորվեգիայի կառավարությունը բազմիցս ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք հակասել են իսրայելական ընկերությունների շահերին։

Այդ չարագործությունն իրականացրած Անդերս Բրեյվիկը ներկայանում է որպես մասոնությամբ տարված պահպանողական քրիստոնյա։ Նա ակնհայտորեն աջակցում է Իսրայելին, ատում է Պաղեստինը և մուսուլմանական կրոնը։

Մոսսադի ու Բրեյվիկի կապի հարցն օրակարգ բերեց Վաշինգթոնում գտնվող հետաքննիչ լրագրող Ուեյն Մադսենը։ Վերջինս գտնում է, որ Նորվեգիայում այդպիսի սպանդ կազմակերպելով՝ Մոսսադը վնասում է Պաղեստինի անկախության ճանաչման գործընթացը։

Նա հիշեցնում է, որ հուլիսի 19-ին Նորվեգիայի արտգործնախարար Յոնաս Գահր Ստորեն աջակցությունն է հայտնել Պաղեստինին՝ ընդգծելով, որ Նորվեգիան կհանդիսանա Պաղեստինի անկախությունը ճանաչած առաջին եվրոպական երկիրը։ Մադսենը համանման հարձակում է կանխատեսում նաև Կիպրոսում։

Նորվեգիայի ահաբեկչության գործում Մոսսադի ներգրավվածության դրդապատճառներից մեկը կարող է լինել նաև այն, որ նախորդ տարվա օգոստոսին Նորվեգիայի կառավարությունը իսրայելական երկու շինարարական կազմակերպությունների դուրս է թողել 450 միլիարդ եվրո կազմող նավթային օգնության հիմնադրամի ցանկից։

Խոսքը գնում է Africa Israel Investments և Danya Cebus ընկերությունների մասին, որոնք պատկանում են իսրայելցի գործարար Լև Լևիևին։ Վերջինս աշխարհի ամենահարուստ հրեաներից մեկն է։

Իսկ ահա 2009 թվականին իսրայելական Elbit Systems ընկերությունը դուրս էր մնացել անվտանգության պատի կառուցմանը մասնակցող նորվեգական նմանատիպ հիմնադրամի ցանկից։

2011 թվականի մարտին Նորվեգիայի կրթության նախարար Քրիսթին Հալվորսենի գլխավորած «Սոցիալիստական ձախ» կուսակցությունն աջակցել էր ՀԱՄԱՍ շարժման հետ կապված հակաիսրայելական մի օրինագծի, որը չէր արժանացել մնացածի հավանությանը։

Մադսենի համաձայն՝ հարձակումից շատ կարճ ժամանակ անց Twitter-ում հայտնված «Հավատ ունեցող մարդը համարժեք է դա չունեցող 100,000 մարդու» ուղերձը պատկանում է ոչ թե Բրեյվիկին, այլ նրան օգտագործող անձանց։

Մադսենը չի բացառում, որ Մոսսադը կարող է համագործակցած լինի ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կամ բրիտանական MI6-ի հետ, որոնք հայտնի են ավտոմեքենաների խոշոր ռումբերի պայթեցումներում մասնագիտանալով»։

Տեղեկացնում է «Առաջին Լրատվական»-ը



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

misak
Jul 27, 2011 4:19


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('14234') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x84\xD5\xA5\xD5\xAE \xD5\xBA\xD5\xA1...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x84\xD5\xA5\xD5\xAE \xD5\xBA\xD5\xA1...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x84\xD5\xA5\xD5\xAE \xD5\xBA\xD5\xA1\xD5\xBF\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219