Սոնա ԱՐՇՈՒՆԵՑԻ - Հեղինակ՝ Admin. Thursday, January 8, 2009 18:08 - 12 քննարկում
ՄԱՆՐ ՁԿՆԵՐՆ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼԻՍ ՇՆԱՁԿԱՆ ՓՈԽԱՐԵՆ
ՄԱՆՐ ՁԿՆԵՐՆ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼԻՍ ՇՆԱՁԿԱՆ ՓՈԽԱՐԵՆ
———————————————————————————————————— Ամենաանծանոթ մարդը, երբ իր ձեռքը վերցնի հայաստանյան թերթերը, անմիջապես այն կբաժանի երկու բնույթի’ դիմադիր ու ընդդիմադիր.Ընդդիմադիր թերթեր, որոնց բուն նպատակն է պառակտել ազգին, ամեն մեկի շնչից ցայթուն զգացվում է, թե ինչ են շնչում, ուր են տանում առանց այդ էլ երկու մասի պառակտվածազգին: Այսպես ասած կրակի վրա յուղ են լցնում, կրակ են թեժացնում, որ համախոհներ հավաքեն. Իսկը նմանվում է Եհովական քարոզչությանը. հոգևորսությանՓառք Աստծո, սթափ մտածողները մեծամասնություն են կազմում ու ամեն կերպ աշխատում են պահպանել մեր հավատքն ու մերժել մեր անկախ պետականության հիմքերը խարխլող ամեն մի ոտնձգություն:Այսօր Լևոնի շնորհիվ աղանդավորներն ավելի ակտիվացան Հայաստանում ու թիկունք կանգնեցին Լևոնին: Հրապարակում անամոթաբար ծածանվեցԻսրայելի դրոշը. շատ թե քիչ հայ կոչվող մարդու համար մեծ մինուս էր.գետինը մտնելու հավասար մի հասկացողություն: Լավ, եկեք ծուռ նստենք, շիտակ խոսենք. ՈՒ՞մ գիտությամբ բերվեց այդ դրոշը Ազատության հրապարակ, ովքեր են այդ դրոշակակիրները, այդ Հուդաները:Ովքե՞ր են Լևոնի քարոզիչները. բացենք փակագծերը, որ մութ տեղ չմնա.Թեկուզ այս կայքէջում, 1. աբիժնիկները :2. կաշառված լրագրողները3. Եհովականները4. Ընդդիմադիրները, ովքեր խորհրդարանական ընտրություններին զրկվեցին աթոռներից:5. Եվ ամենակարևորը ժողովրդի մի հատված, որ ուտոպիստ է, փրփուրներից է կառչել ու զուրկ է հիշողության , ինքնասիրության զգացմունքից: Ինչպե՞ս կարելի է այդքան անինքանսեր լինել, որ ժամանակին այդ մարդըառհամարում էր, ոչխարի հոտի հետ էր համեմատում (հիմա էլ ու չի սխալվում)թքած ուներ թե հայ երեխան սովամահ է լինում, որբանոցները լցվում են հայ մանուկներով, որ հայ երեխան ձեռքը պարզած մուրացկանություն է անում,որ մարդիք մեռնում են ցրտից, սովից , որ հայաթափվում է Հայաստանը…Ո՞վ էր Լևոնի երեսը տեսնում, ժողովուրդը քանի՞ անգամ գնաց նախագահի նստավայր իր բողոքն արտահայտելու… ինչու՞ ոչ մի անգամ դուրս չեկավ ժողովրդին իր ներկայությամբ պատվելու, հանգստացնելու… առհամարում էր. ինքն ու իր թիմը թքած ունեին ժողովրդի վրա. երկրաշարժի համար ուղարկված օգնության թալանով էին միայն տարված, սեփականաշնորհման քողի տակ միլլիոններ շինեցին: Սովետից ժառանգած հարուստ գործարանները կոպեկներով ծանոթ բարեկամներին բաշխեցին: ՀՀՇ-ն երբ տեսավ թալանելու այլևս էլ ոչինչ չի մնացել, խորդակվող նավը լքող առնետների պես մեկիկ- մեկիկ հրաժարական տվեցին,քաջ գիտակցելով, որ էլ անելիք չունեն , որ իրենք այնպես են բզկտել երկիրը, որ գերբնական գիտելիքների ու կամքի տեր մարդը կարող է երկիրը կաթվածահար վիճակից դուրս բերել.Հիմա Լևոն եֆենդին կոկորդով մեկ գոռում է “ավազակապետություն” գոնե շատ թե քիչ ամոթի նշույլ ունեցող մարդը այդքան լկտի չի լինի, քանզի իրեն հավասար ավազակապետ ու մաֆիոզը չկա: Այսօր, նա այդ որակումն է տալիս, քանզի պատիժ չկրեց, իրեն բաշխեցին որպես առաջին նախագահի, այլապես հիմա չէր հանդգնի հրապարակ դուրս գալ, հավերժ կմնար ընդհատակում: Եվ ՀՀՇ-ն անփորձանք իր թալանածըվայելեց, կերավ մարսեց, իսկ հաջորդ Նախագան’ Քոչարյանը աններելի սխալ թույլ տվեց, որ հնարավորություն տվեց նրանց մարսել թալանվածը. օրենքի առաջ պատասխան չտվեցին, երբ այս օրերին այդքան շահարկվում է Եվրոպայի այսինչ, այնինչ բանաձևի Հայաստանի չկատարման համար պատժամիջոցկիրառելու հարցը, այդ օրենքից խոսողները տեղյակ չե՞ն, որ Եվրոպական երկրներում լինի պրեզիդենտ, թե վարչապետ, թե… բոլորը օրենքի առաջ հավասար են ու պատասխանատու իրենց օրոք փողերի լվացման, ժողովրդի փողերով ապորենի հարստացման… օրինակները շատ-շատ են Բեռնուսկո, Շիրակ, Միտերան… նույնն էլ ամերիկայում:Մեզ թվում է, թե անկախացել ենք, սակայն բռնել ենք Եվրոպայի փեշից ու Եվրոպան իր կամքն է թելադրում Հայաստանին. Դարձել ենք կամակատարու պարտավորությունների շարանը շալակած տնքում ենք բեռի տակ. դուրս գալու ուղիներ փնտրում: Եվրոպան, որն արդեն թուրքացած է,իսկ շատ շուտով, երբ Թուրքիան անդամկցի Եվրոպային, որը ժամանակի խնդիր է միայն, մեր իշխանությունները չունենալով արտաքին ռազմավարական դոկտրինա, չունենալով արհեստավարժ արտաքին դիվանագիտություն, կամովին իրենց ոտք ու ձեռքին շղթաներ են գցել ու վախեցած երեխու նման , թե հանկարծ սխալ թույլ չտան, այլապես հայրը կպատժի… Վրաստանում, Ադրբեջանում ոստիկանները լավ էլ ջարդում են ցուցարարներին, բանտարկում… նրանց անունը չի հիշատակվում, պատժամիչոցների մասին ակնարկ անգամ չի լինում. վերջապես անկա՞խ ենք, թե թուրքի դարավոր լծից դուրս եկանք, ընկանք սովետի գիրկը, հիմա էլ Եվրոպայի խաղի կանոններին հլու հնազանդ կամակատարը դարձանք:ՈՒր՞ էր այդ Եվրոպա ասածն, երբ թուրքը 1915թ մորթում, տեղահան էր անում մեր ազգին, ու՞ր Էր այդ Եվրոպան, Երբ Սումգաիթում, Բաքվում թուրք ազերին 15-ի կիսատ թողած Հայոց ջարդն էր շարունակում, ՈՒ՞ր էր այդ Եվրոպան, երբ 2004թԲուդապեշտում ազերի սպան գլխատեց Գուրգեն Մարգարյանին, ՈՒ՞ր էր այդ Եվրոպան, երբ Ազերին հիմնահատակ ավերեց ՋՈՒՂԱՅԻ մեր վաղ միջնադարի հազարամյա հազարավոր խաչքարերը, ՈՒ՞ր էր Եվրոպան, երբ թուրք խուժանի ձեռքով 2007-ին սպանվեց “ԱԳՈՍԻ” խմբագրապետՀրանտ Դինքը… ՈՒ՞ր է Եվրոպան, մինչդեռ քամելիոնի կեցվածքով քծնվում է Թուրքիային և մահմեդական երկրի բարքերն է ներմուծում Քրիստոնյա Եվրոպա…Իսկ մենք չունենալով արհեստավարժ դիվանագիտություն, կուրորեն մեզ գցում են ք Եվրոպայի գիրկը, Չունենալով ազգային անվտանգության ռազմավարական դոկտրինա, չվերլուծելով 10-15 տարի անց ինչ փոփոխություններ են տեղի ունենալու Եվրոպայում,աչքներս փակ, ծանր ու թեթև չանելով, փոքր երեխու տրամաբանությամբ,միայն մտածում ենք, որ երբ շաքար ենք ասում, բերաններս քաղցրանալու է.ինչ հիմար դատողություն: Շատ եմ գրել այդ մասին, հանուն Եվրոպայի սիրու երկրում բույն դրեց աղանդավորությունը, այլընտրանքային ծառայությունը, էլի շատ ու շատ պարտադրված ապազգային որոշումներ, որոնք խաթարում են մեր ազգային նկարագիրը: Եվրոպան իր օրենքները Դամոկլյան սրի նման կախել է մեր փոքր ազգի գլխին ու իր որոշումներն է ստիպում կատարել. ցույցեր արտոնել. հասկացա, բայց այն ցույցերը, որ օրեր շարունակ մարդկանց պահում են լարված վիճակի մեջ, այն ցույցերը, որ նպատակ են հետապնդում հեղաշրջման, Ո՞ր Եվրոպական պետությունում չի ճնշվում, ձերբակալություններ չի լինում… Եվրոպան նախ թող իր ընդունած հիմար որոշումները քննության առնի ու չմիջամտի անկախ պետության տարածքում ցույցերի ժամանակ կատարված օրինախախտներին ազատ արձակելու ուլտիմատումով : Թող Եվրոպան իր պետությունում կիրառի այդ դեմոկրատական օրենքները ու ոստիկաններով չհարձակվի ցուցարարների վրա. ոտքերի տակ գցելով, քացիներ տալ ոտ ու գլխին, կալանավորելով… Կարծում եք տանելուց հետո բա՞ց են թողնում, քավ լիցի. նրանք օրնախախտի հանդեպ ավելի խիստ են քան Հայաստանում: Ոստիկանի կարգավիճակում է հայտնվել Եվրոպան ու անկախ երկրի ներքին կյանքին ակտիվ միջամտելուց զատ, դեռ պատժամիջոցնրով է վախեցնում: Լևոնինու նրա թիմակիցներին էլ դա է պետք. դրա համար էլ ոտքները մի թայի մեջ մտքրած Եվրոպայի հրամանների կատարում են պահանջում իշխանություններից: Մեր իշխանությունները դարձել են հլու կամակատարը Եվրոպայի, մի գեղեցիկ օր, Թուրքիայի անդամակցությունից հետո, նորից հայտնվելու ենք Թուրքիայի լծի տակ: Եվրախորհրդում մեծամասնություն կազմող Թուրքիան միշտ էլբամփելու է Հայաստանի գլխին: Դրա համար էլ ասում եմ, քանի չունենքպրոֆեսիոնալ դիվանագետներ, արտաքին ռազմավարական դոկտրինա, միշտ էլ օտարն է իր կամքը թելադրելու մեզ, մենք էլ ճորտի հնազանդությամբ աշխատելու ենք կատարել, որ հանկարծ Եվրոպային չնեղացնենք ու մեր երկրումամենաթողությունը իշխի: Ընդդիմությունը իշխանությունների հետ ուլտիմատումի լեզվով խոսի,–Թող բանտարկյալներին ազատ արձակեն, հետո կմտածենք իշախանությունների հետ կնստենք բանակցությունների, թե’ չէ:Դեռ անամոթաբար Եվրոպայից պահանջում են պատժամիջոցներ կիրառելՀայաստանի նկատմամբ. պատժամիջոցներ, երբ շրջափակման մեջ գտնվողժողովուրդը գերբնական դժվարություններ հաղթահարելով մի կերպ է գոյատևում:Դրանից հետևություն. ժողովրդին սիրողը այդ նույն ժողովրդին պատժամիջոցներո՞վ կսպառնա. երևակայությունից վեր է, զավեշտական… Լևոնը իշխանությունների թույլ կողը բռնել է, թույլ են, վախկոտ, այլապեսմարտի 1-ից հետո Լևոնը նույնպես հավասար, դեռ մի բան էլ ավելպատասխանատվություն պետք է կրեր 10 մարդու մահվան պատճառ դառնալու համար: Հիմա ինքն անմեղ է, մեղավորը’ իշխանությունները:ՈՒ քանի ինքնասիրահարված, փառամոլոթյան մոլուծքով տարված,աթոռացավով տառապող Լևոնը ազատության մեջ է, հայաստանին լավ բան չի սպասում. նա ժանդախտի վիրուսն է, ու միշտ պղտորելու է մարդկանց արյունը , իսկ իշխանություններին էլ խոչնդոտելու բնականոն աշխատել: Սա է Լևոն Չարագործի ծրագիրը.իրական գործիք ոչ թե ժողովրդի, ազգի համար, այլ իր ՀՀՇ-ական շրջապատի:Այս արտահայտությունը շատ է դուր եկել ընդդիմադիր լրագրողներից ոմանց ու հաճախ գայթակղեցնելու նպարակներով մեջբերումներ են արվում,իբր թե Լևոնը դարձի է եկել ու որպես գործիք ծառայելու է մեր ազգին.հրապարակավ ներողություն է խնդրել, դեռ մի բան էլ ավելին. չառլստոն է պարել… ու դարձել միակ փրկիչը մեր ազգի. խելքի աշեցեք: Ահա հոգևորսության կախարդական գործիքը, որ մոլորյալներին իր ցանցն է գցում: Այս փորձանքից մեզ պատուհասած, լոկ մի ճանապարհ կա. մարտիմեկյան դեպքերի համար Լևոնին պատասխանատվության ենթարկելը, այլապես փոքր ձկներն են պատասխան տալիս շնաձկան փոխարեն: ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ – ԲՐՅՈՒՍԵԼ
12 քննարկումներ
Hrayr
Liana
Հարգելի Սոնա, Ձեր մտքերի ընթացքի մեջ հարազատություն զգում եմ , բայց անհամբերության պատճառով օձին ոչ թե գլխից այլ պոչից բռնելու առաջարկ եք անում, իսկ այդ շտապողականության պատճառով մենք միշտ տուժել ենք, եւ օձը ազատ գլխով խայթել է մեզ ու հեշտությամբ նորից ազատել պոչը…
Պոչին ազատ թողնելով միգուցե ավելի ուշադիր հետեւենք գլխի նախաձեռնություններին ու անշարժ թվացող վիճակում ուժ հավաքելով՝ բռնենք օձի կոկորդից…
Մի շտապեք , Ձեր առաջարկած վերջակետը կարող է եւ խափուսիկ լինել:
Չնայած մի քանի անհամաձայնություններիս՝ ես հասցրել եմ Ձեզ հարգել ու չեմ ցանկանա , որ ինձ վատ իմաստով հանդուգն մարդու տեղ դնեք:
—————-
Հիանալի բան է երեխա ունենալը. այնքան բաներ եմ վերաիմաստավորել ու ավելի խորիմաստ է դարձել ամեն ինչ…
Ինչ հարուստ ու կենարար է հայ միտքը. սոված մարդ չի թողնի…
Այս իրադարձությունները կարելի է տեղավորել մեր «Տերն ու ծառան» հեքիաթի մեջ էլ ,որտեղ դերաբախշումը ինքնին կատարված է. Աշխարհի գրավման ճանապարհը բռնած ՏԵՐԸ, աղքատի կարգավիճակին հասցված Հայաստանի առաջին նախագահ ՄԱՆԱՍՆ ու նրան հաջորդող նախագահներ՝ ՍԻՄՈՆԸ…
Առաջ Հայաստան , մինչեւ կկվի կանչելը արտասանիր .«Բարկանում ե՞ս, աղա ջան»…
Կարդացողի Հավանություն՝
1
0
Hrayr
Անգին Հայուհիներ ,Սոնա Արշունեցի.Լիաննա ջան պատվական քույր իմ .սիրելի Թամար …Դուք թեվեր եք տալիս Մեզ թռչելու.անհնարինն հնարավոր դարձնելու.պետքա միավորենք մեր ուժերն և մեկս մյուսի բացն լրացնենք,և ամենակարեվորն ՍԻՐՈ Շղթայով ամուր կապվենք…Շնորհակալ եմ Զեզանից
Կարդացողի Հավանություն՝
0
0
Liana
Մեր լավ եղբայր՝ Հրայր, սիրելի հայեր, իմ մոտեցումները ձեւավորում եմ ամուսնուս հետ մտքափոխանակվելով, ձեր մտքերը կարդալով ու հարգարժան Քիրեմիջյանի վերլուծությունների լուսաբացի պես արթնացնող խորհրդով…
Ճիշտ է ամուսինս չի գրում , բայց ես նրա մոտեցումներն էլ կարեւոր եմ համարում ու մասամբ գրագրի կարգավիճակում եմ զգում ինձ…Դրա համար մեկ-մեկ կարծիք գրելիս «իմ» փոխարեն «մեր» եմ գրում…
Գործնական լինելու համար կուզեի Հայաստանում ընդդիմադիր կամ ազատական կարծիքներով գործող ակտիվ կայքէջերի հասցեներ ունենանք ու շփվենք , զրուցենք նրանց հետ, հրավիրենք Լույս Աշխարհ. պետք է Լույս Աշխարհը լուսավորելու մութ անկյուններ մտնի …Լույսի ներքո մեր մոլորյալ լրագրողներն անգամ կյանքի սրբագույն խորհուրդը լուսավորության մեջ տեսնելով՝ ձեռքի կեղտի խավարածին կախումից կազատվեն…
Հայ հասարակական կարծիքը խավարածին հիվանդություններից ազատվելով՝ կանցնի աշխարհի հասարակական կարծիքը լուսավորելու ու մեր արդար պահանջները հասկանալի դարձնելով՝ ընդունել տալու …
Մյուս ճանապարհները սիոնական խայծերով են համեմված ու դրանցով ճանապարհ ընկնելիս թակարդ ընկնելու հավանականությունը մեծ է…
Սիրելի հայեր, միջնորդներից խուսափելու համար, եկեք ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ միավորվենք ու հասարակությանը բուժող ՀԱՅԵՑԻ ֆիլմեր ու ծրագրեր նախաձեռնենք…
Մենք դեռ Հայաստան չենք վերադարձել ու առայժմ զբաղվում եմ բուժող սցենարներ գրելով, եթե իրագործելու հնարավորություններ ունեցողներ կան՝ սիրով կտրամադրեմ նրանց…
Առայժմ այսքան է հնարավորությունս, բայց Հայաստան վերադառնալով կփորձեմ մշակույթի գործիչներին նախաձեռնություններ առաջարկել…
Նույնիսկ նորաձեւությունը չպետք է փոխ առնվի արտերկրի երկրորդ ձեռքի արտադրանքներից, այլ մեր դարավոր ինքնատիպ նախշազարդերից, ավանդական տեսակից ու մանրանկարչությունից…
Չեմ ուզում ձեռքերս ծալած սպասել մեր վերադարձին , դրա համար էլ խնդրում եմ կայքէջերի հասցեներ տեղադրեք այստեղ …
Կարդացողի Հավանություն՝
0
0
Hrayr
Հարգելի Լիաննա ջան այս կայքեջում մոտ 500 ից ավել Հայակական սայտեր կան,քո ազնիվ և խորիմաստ ճաշակով կգտնես փնտրածտ http://www.alexa.com հարգանքներս
Կարդացողի Հավանություն՝
0
0
Հարգելի Լիաննա ես օգտվում եմ իմ մտքերի շտեմարանից, եթե ուշադիր կարդայիր ու ըմբռնեիր, ուստի չէիր սրբագրի իմ մտքերը.
“Հարգելի Սոնա, Ձեր մտքերի ընթացքի մեջ հարազատություն զգում եմ , բայց անհամբերության պատճառով օձին ոչ թե գլխից այլ պոչից բռնելու առաջարկ եք անում, իսկ այդ շտապողականության պատճառով մենք միշտ տուժել ենք, եւ օձը ազատ գլխով խայթել է մեզ ու հեշտությամբ նորից ազատել պոչը…”
Նախ ես չեմ շտապում, դեռ մի բան էլ ուշացած է իմ պահանջը, իսկ
իմ ակնարկած շնաձուկը’ Լևոնը պետք է պատասխան տար մարտիմեկյան դեպքերից անմիջապես հետո, միթե՞ այսօրվա պատասխան տվողները նրան
կուլ գնացած մանր ձկներն չեն, որոնց ես այդքան էլ մեղավոր չեմ համարում.
նրանք պարզապես Լևոնի ամբիցիաների զոհերն են:
ԿՐԿԻՆ ՊԱՐԶԱԲԱՆԵՄ.
Ես մտածված եմ շնաձկան հետ համեմատել Տեր-Պետրոսյանին. քանզի նա
իր ստեղծած ցունամիից անփորձանք պրծավ’ այսպես ասած, ջրից չոր դուրս եկավ, իսկ մանր ձկները դարձան նրան կերակուր…
Դու առաջարկում ես օձը գլխից բռնել, ոչ’ պոչից:
Իմ խնդրանքով նորից կարդա հոդվածի վերջին տողերը, կամ թեկուզ
վերնագիրը քեզ չի՞ հուշում, որ շնաձուկը հենց քո պատկերացրած օձի գլուխն է, իսկ պոչը’ մանր ձկները. ուղղակի դու կենդանիների հարցում օգտվել ես
հին ասացվածքից. “Օձը գլխից են բռնում” , իսկ ես’ իմ պատկերացումների
լայն հնարավորություններից. Այնպես որ հոդվածը քննարկելիս հեղինակի
հնարավորությունները մի անտեսի ու միայն քո իմացությունը մի փաթաթի
հեղինակի վզին: Յուրաքանչյուր մարդ իր ըմբռնումների շրջանակն ունի.
աշխատիր չբռնաբարել ազատ խոսքը.
Ես հարգում եմ գրաքննությունը, եթե այն առողջ է…
ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ’ ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ – ԲՐՅՈՒՍԵԼ
Կարդացողի Հավանություն՝
0
0
Liana
Հարգելի Սոնա ՝ հարազատս, ես Ձեր չափ գիտելիքներ ու կյանքի փորձ չունեմ , որ համարձակվեմ գրաքննության ենթարկել Ձեր անզուգական մտահորիզոնից ծնված գրությունները… Ես մինչ վերջերս միան լսելու ու ինքնակրթմամբ աշխարհը ճանաչելու միջոցով՝ լռակյաց , աշխատլ եմ հետեւել, բառիս բուն իմաստով ՝ՄԵԾԵՐԻԴ… Միայն երեխաներիս դաստիարակելիս զգացի, թե ինչ խալացի մտքեր են ինձ շռայլում նրանք ու հասկացա , որ իմ մոտ էլ է ասելիք կուտակվել եւ կարող է օգտակար լինել …
Ես ամենեւին էլ չեմ վիրավորվում իմ կարծիքը արհամարհողներից , բայց գերադասում եմ նկատողություն անողներին , որովհետեւ նրանք ինչ-որ տեղ դաստիարակում են ինձ …
Կարող է միամիտ հիմար թվամ , բայց գտնում եմ , որ վատ մարդ չկա ու Լեւոնին վախի տենդի մեջ բորբոքված խեղճ մարդ եմ համարում… Գտնում եմ, որ բոլորս էլ պաշտպանված չենք վախ կոչվող երեւույթից ու դրա բարդացումներից…
Եթե կարելի է, ոչ մեկի չվախեցնելով ու այդ չարիքը չմեծացնելով՝ ելք գտնենք…
Մարդկության հազարամյա պատմությունը գնալով ավելի է խճճվում չար երեւույթի մեջ, չնայած դեմքի վրա աճած կոծոծների նման անընդհատ փորփրել ենք դրան ու ,իբր, փորձել են փրկել մաշկի այդ մասը, բայց այդ անհամբերության պատճառով այն ներծծվել է արյան մեջ ու տարածվել մաշնով մեկ …
Լեւոնին ու նրա վիճակին ընկածներին, նույնիսկ , օձի պոչ համարելը կասկածելի է. նրանք պոչին թյուրիմացաբար լղոզված սղլիկ մասսա են կազմում…
Լեւոնը, այս իրավիճակը, վատ թե լավ՝ մերն են ու ոչնչացնելով կարող է այնպես պատահել, որ մեր ամբողջականության խճանկարի մեջ կնճիռների այդ մասը բաց մնա ու չկարողանանք ամբողջացնել…
Մեր օրգանիզմն ու արյունը զարմանահրաշ են եւ աղտոտված միջավայրի տված հիվանդություններից կարելիության չափ պայքարում են. շատ հաճախ միջամտությունը ավելի բարդացնող է լինում …
Հիվանդ օրգանը ավելի լավ է բուժելու միջոց գտնենք ու չշտապենք հեռացնելով անդամալույծ դառնալ…
Մենք ՝ հայերս ուժեղ դիմադրողականություն ունենք ու պատվաստի պատճառով երբ ջերմում ենք, պետք է վստահ լինենք, որ ժամանակավոր է, ու անցիալի պես չշտապենք արտերկրից ներմուծած ամեն տեսակ քիմիայի օգնության դիմել…
Դուք հասկանում եք, որ ես Ձեր համեմատ անգրագետ եմ , բայց « իմ բանջարը , Ձեր հանճարին վնաս չէ»…
Ես Ձեզ անկեղծորեն հարգում ու սիրում եմ , բայց եթե կոնկրետ ասեք՝ կաշխատեմ գրվածքներիդ չարձագանքել, որ չհոգնեցնեմ…
Կարդացողի Հավանություն՝
1
0
Liana
Հարգելի Հրայր, շնորհակալություն. գործերս վերջացնեմ ու կօգտվեմ ուղերձիցդ… ԵՎ կասեմ զգացողություններիս մասին…
Կարդացողի Հավանություն՝
0
0
Armenuhi
Սիրելի Սոնա, հարգելի Հայկ շատ հաճելի և ուսանելի է Ձեր քննարկումները: Շատ կցանկանայի այստեղ կարդալ նաև Փայտփորիկի,Վանի և ABG-ի, Արմինեի, Վահան Ny -ի, Անդրգրաւնդի կարծիքները որոնք կարողանում են հարգալից ձևով հաղորդակցվել անգամ տարակարծիք անձանց հետ……
Կարդացողի Հավանություն՝
0
0
Liana
Հարգելի Հրայր, անգլերեն ցանկ բերեց , որից գլուխ չհանեցի, որովհետեւ անգլերենին ինքնուսույցով եմ ծանոթացել… Իսկ ամուսինս աշխատանքի է եւ չի կարող օգնել… Եթե կարելի է հայկական կամ ռուսական էջերի տեղ ասեք /ցանկալի է՝ հայկական/…
Կարդացողի Հավանություն՝
0
0
Hrayr
Լիանա ջան,այսպես վստահ հայերեն կբացվի http://www.alexa.com/browse/general/?&CategoryID=51574&mode=general&SortBy=Popularity&mode=general&R=True&Start=71&BrowseStart=71&CategoryID=51574&Path=
Կարդացողի Հավանություն՝
0
0
Liana
Շնորհակալություն , հիմա կնայեմ…
Իմ փնտրտուքի ժամանակ Հայաստանի մշակույթի նախարարության էջը գտա . այստեղ նախագծերին ու նորությունների կհանդիպեք՝ http://www.mincult.am/am/?nid=1493
Այս էջն էլ 2006-ից այս կողմ նորություններ չունի … http://www.arvest.am/?go=about
Կարդացողի Հավանություն՝
0
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՄԻՑ ԿՈՐԶՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ…
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Կենտրոնի Պետոն լավ չխաղա՞ց Ծոմակի դեմ…
- Էշն ինչ գիտի՜, նուշն ի՞նչ է…
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Գալո՛ւստ, քաղաքականությունը թող ու պրոստատդ բուժի, աչքերիցդ երևում ա…
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
- Բա որ ասո՞ւմ էինք Սասուն ջան «Պապիկը» DIY կլուբի անդամ ա, չէիր հավատում…
- Թուրքիայում քրիստոնյաները որպես հարևան 10 տոկոսով ավելի ցանկալի են՝ քան հրեաները:
- «Հայրենիք» ակումբը լույս է ընծայել Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությունը…
- Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը…
- Վիշապի Կարկատանով Կարմիր գլխարկը և տատիկի կարկանդակը:Նամակ Լույսաշխարհին:
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-4)
- ПРОЦВЕТАНИЕ: готова ли к нему Земля? (FILM)
- Զգուշացեք լեզվի և շրթունքի վրա մետաղյա գնդիկներ ունեցող մուտանդներից: Հեռու պահեք ձեր ջահելներին “գնդիկավոր” -ներից:
- Հանձնարարականներ «Ազատ, Անկախ Հայաստանին» Եվրոպական ԿՐԵՄԼԻՑ…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-3)
- Դավիթ Ամալյան.- Ես դեմ եմ բոլոր կուսակցություններին, ինձ համար կարևոր են մարդկային հատկանիշները:
- Ես դեմ եմ հանրային տեսարանների ցուցադրմանն ու համասեռամոլների պրոպագանդմանը:
- Կոտորածներից փրկված հայուհին Թուրքիայից ներողություն է պահանջում
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-2)
- 14.05.2012 – “ԻՆՉ ՏԵՍԵԼ ԵՆՔ` ՆՐԱ ՕՐՈՔ ԵՆՔ ՏԵՍԵԼ” /Նոր տեսանյութ/
- ԳԻՐՔ, ՈՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵՑ…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-1)
- …это преступление в государственном масштабе.
- ԿԸՀ-ն հրապարակել է մեծամասնականի վերջնական արդյունքները
- Ինչպես հանրահայտ երգում է ասվում` То ли ещо будет, то ли ещо будет ой, ой, ой…
- Մոսկվայում կնքված զինադադարի պայմանագիրը տապալված փաստաթուղթ է. Կոմանդոս
- ԱՐԵՎԱԾԱԳ ՎԱՆԱՁՈՐԻ՞Ց: Նոր Ազգային Ժողովը կունենա մեկ ԻՍԿԱԿԱ՞Ն պատգամավոր: Բացառություն, որը կարող է դեռ հույս ներշնչել:
- Երգչուհին մեղավոր չէ, Ստամբուլը գ7երի շքերթների քաղաքն է, գայթակղություններով լի…
- ՆԱԽԱՆՇԱՆ. Իշխանությունները կպայթեն ինչպես հրապարակի փուչիկները, քանի որ կապեկչի են, ագահ, անկազմակերպ…
- Հավերժական Հայ` Նարեկ Գազազյան (քանոն):
ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 18, 2012 5:10 - 1 քննարկում
Կենտրոնի Պետոն լավ չխաղա՞ց Ծոմակի դեմ…
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Գալո՛ւստ, քաղաքականությունը թող ու պրոստատդ բուժի, աչքերիցդ երևում ա…
- Բա որ ասո՞ւմ էինք Սասուն ջան «Պապիկը» DIY կլուբի անդամ ա, չէիր հավատում…
- Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը…
- …это преступление в государственном масштабе.
- Ինչպես հանրահայտ երգում է ասվում` То ли ещо будет, то ли ещо будет ой, ой, ой…
ԱՆՑՈՒԴԱՐՁ - May 18, 2012 17:35 - չքննարկված
Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
- Զգուշացեք լեզվի և շրթունքի վրա մետաղյա գնդիկներ ունեցող մուտանդներից: Հեռու պահեք ձեր ջահելներին “գնդիկավոր” -ներից:
- ՆԱԽԱՆՇԱՆ. Իշխանությունները կպայթեն ինչպես հրապարակի փուչիկները, քանի որ կապեկչի են, ագահ, անկազմակերպ…
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - May 9, 2012 9:28 - 2 քննարկում
Армянские диаспоральные организации в России – основные причины маргинализации
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Обращение к христианам
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Jews, Zionists Behind Armenian Genocide Holocaust…
- За xолокост-геноцидом Армян стоят сионисты.
- Священный Арарат: Обиталище Богов

Քաղաքականությունն իր այս կարգաչափով կոպտորեն վազանցել է քաղաքակրթության նվաճումները, բարոյական արժեքները հենց նույն կերպ հրելով անդունդ:
Այն ինչ կոչվում է մարդկային, հիմնված է ավան դական առա քինությունների վրա և միշտ անքուն է: Բանականության չզսպվող կանչերը հայրենաշունչ արիությանը
ոգեկոչում են կենաց պայքարի և կրկին կերտվում է գալիք Այգաբացը:
-Կլինի՞ արդյոք, որ ազնիվներն էլ ապրեն ապահով:
-«Կելնի Արևը» Արևագալը չի ուշա նա, որքան էլ դրան սպասողը անհամբեր դառնա:
Ազնվությանը պատժում են` այն փակի տակ պահելով, որ անգործությամբ վերացնեն, սակայն նա այդ պես անմեռ էլ ապրում է:
Ազնվության պահանջները խիստ են հատկապես իր կրողներից, դրանք չեն դադարում մնալ և ձախորդ օրերի ՚բերումով:
Եթե ձեր մասին այդպես չկարծեն էլ, մնացե՜ք ազնիվ:
Անազնվությունը անհագ խժռում է բարոյական մյուս արժեքները, ինչպես «սև
Անցքը» շրջապատի նյութը:
Այնազնվությունը, որը տեսա դաշտից դուրս է, ավելի մեծ է:
Որքա՛ն խմորված ազնվություն է կուտ գնում, երբ թոնիրը չափից շատ տաք է:
Մարդկայինի պահպանումը հատկապես անմարդկային պայմաններում է անհրաժեշտ:
Անամոթությունը հպարտ է, երբ բարոյական բյուր արժեքների նահանջն է վարում:
Երբ բարոյականն ամեն ինչ անձամբ փորձի, ինքն էլ կդառնա անբարո:
Ով չի ապրում` բարոյա կանությունը շալակած, հանդուրժելով նրա մտրակների
հարվածները, ուրեմն մի հարմար պահի դեն է շպրտել:
Կան արատներ, որ այնքան մարդկա յին են, ասես առաքինություններ լինեն:
Մարդ կա վաղ նաշխարհի շալակը ելնելու հույսով է այսօր աշխարհը շալակած
տա նում:
Բռնակալի կրծքին պատվո նշան կախում են հենց նրա ահից:
Երբ ամոթխածությունը քշվում է, հաճոյախոսությանը ականջ են դնում իբրև միամտորեն:
Պոռնիկն էլ իր բարոյականությունն ունի, որից շեղումն է համարում անբարո:
Երբ խիղճը հաշտվի անխղճության հետ` կչքվի, որ չխանգարի իր խայթոցներով:
Չարիք գործում են և բարեգործները, երբ օգնություն մատուցում են ուշացրած:
Գովեստի չափազանցումը շողոքորթություն է, կշտամբանքինը` չարախոսություն:
Շողոքորթը վնասում է իր թաց համբայուրների առատությամբ և կծում այնպես, որ թվա նորից ու ավելի ջերմ է համբուրում:
«Ո՜չ» հատկապես իմ մերձավորի համար, թեկուզ ոչ էլ իմ…». սա՜ է ինքնազոհության ակնարկներով ինքն իրեն համոզելու նախանձի խորամանկությունը:
Գողությամբ չզբաղվելը մի մասի մոտ համոզմունքի պատճա ռով չէ, այլծուլության, զբաղվելն էլ մի մասի մոտ պահանջ չէ, այլ սովորույթ:
Ծարավ հողի գողունը ջուրն է:
Լավատեսը չի հուսալքվում նաև հուսախաբվելուց:
Երբ վշտի տերը տխրելու պառճառներ փնտրի, կգտնի շատ ավելի:
Կես կամքն անհավատարիմ ընկեր է:
Անգործությունը տանում է նեխվածության, նախա ձեռնությունը օգտագործում է և
այդ աղբը:
Երբեմն ծույլն ընկնում է առաջ, քայլողների ոտքի տակ չընկնելու վախից:
Հնարավոր չէ ահել օրերին գտնել աշխարհներ, որոնց հիմքերը չեն դրվել ջա հել
օրերին:
Ամենաշատ հանդուրժողականությունը ծնողական սիրո մեջ է, ամենա քիչը` որդիականի:
Երեխաներին սիրելը բնազդական է, հատուկ ողջ կենդանական աշխարհին,
բայց ծեր ծնողներին հարգելնու նախնիներին պաշտելը գիտակցական է ու միայն
մարդկային:
Ասեք ձեր երեխաների անունները, ասեմ ովքեր են ձեր ծնողները:
Մարտում ձեռք բերված սպիները գեղեցկացնում են տղամարդուն, բայց որդիներին ժա ռանգաբար չեն փոխանցվում:
Ջահելությունն անհամբեր վազում-կլանում է նորը, կանգառնում` ար դեն ծերացած, նոր վազողներին փոխանցելով հինը: Վա՛յ նրան, ով հետևից վազող չու նի:
Ճիշտ ճակատագիրը խլում է հենց այն, ինչ ին քը չի հեղինակել:
Վրեժի ճիչը արթնացում է միշտ, մարտի մղումը` փառքի կանչ, իսկ քնածի տենչը`խաղաղ պարտություն ու վերջ:
Աշնանամուտին մարդ կա յին կամքը գարնանային Արև և անխուսափելի հաղթանակ է կանխատեսում:
ՄԵՐ ԱՅԳԱԲԱՑԸ` ԱՅԼՈՑ ՄԱՅՐԱՄՈՒՏՆ Է:
ԱՐԹՆԱՑԵ՜Ք ՀԱՅԵՐ ԵՎ ԱՇՆԱՆԱՄՈՒՏԸ ԴԻՄԱՎՈՐԵՔ ՀՈՏՆԿԱՅՍ:
Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հատված ՙՄԱՏՅԱՆ ԱՐԵՎԱԳԱԼԻ՚ անտիպ գրքից
Կարդացողի Հավանություն՝
0
0