Անտրոպոս - Հեղինակ՝ . Sunday, January 4, 2009 1:17 - 8 քննարկում

Ծանոթացեք «Արարատ Օթյակ» հայ մասոնների հետ Արգենտինայում

«ԳԱՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ՝ ՀՐԱՇՔ ՀԱՅՈՒՀԻ» թեմայի ներքոր կայացած հետեւյալ հաղորդագրությունների (1, 2) քննարկումներից բխած ստորեւ գրառումը (թարգմանությունը) կատարվել է Լույս Աշխարհի նոր մասնակցի՝ Անտրոպոսի կողմից։

~ ~ ~

Անտրոպոս
Jan 4, 2009 0:03

Ինձ ոչ մի հետաքրքրող բան չգտա այդ կայքում՝ հետևաբար թարգմանում եմ ամեն ինչ։

** Թարգմանում եմ «Masoneria»-ի պարունակությունը (մասոնություն)։

ՄԱՍՈՆՈՒԹՅՈՒՆ (MASONERIA)
Դա մի փիլիսոփայական, ֆիլանտրոպիկ և պրոգրեսիստ հիմնարկություն է։
Փիլիսոփայական է, որովետև ուսումնասիրում է մարդուն իր ներքինից՝ իրեն նմաներին հասկանա. ֆիլանտրոպիկ է, որովհետև եղբայրամարդկայնական օգնությունն ամուր հենասյուն է գործողության մեջ. և պրոգրեսիստ է, որովհետև ամենահին ժամանակաշրջաններից ջանացել է բարեփոխել մարդու վիճակը՝ նյութականով, ինտելեկտով և հոգեւորով։
Մասոնությունը հին եղբայրական կազմակերպություն է, որին միանալու համար պետք է անցնել մի գաղտնի հանդիսավոր արարողությամբ։ Ամեն մարդ, որն ունի լավ սովորություններ, որը փնտրում է գիտելիքներ և հոգևվոր արժեքներ, կարող է միանալ այս կազմակերպությանը։
Մասոնության մեջ կան շինարարության հետ կապված սիմվոլներ։ Մասոն նշանակվում է «շինարար»։ Կանոնակարգի (Order) յուրաքանչյուր անդամի համար մասոնական սիմվոլները հանդիսանում են ոգեշնչման հանգամանք, որպիսի կատարելագոսծեն իրենք իրենց բոլոր հրահանգներում (orders), և բարեփոխեն այն հասարակությունը, որի միջավայրում տվյալ անդամը գործում է։

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՆԹՅՈՒՆ (DECLARACION DE PRINCIPIOS)
Սկզբունքներն են՝ ազատություն, հավասարություն և եղբայրություն. իսկ իր նշանաբանն է՝ գիտություն, արդարություն և աշխատանք։ Առաջարկվում է ճշմարտության հետախուզումը, մարդու կատարելագործումը և մարկության առաջադիմությունը։
Ճշմարտության բացահայտման համար չկա սահման քան գիտության վրա հիմնված մարդու դատողությունը։ Անդամներից պահանջվում է մեծ հանդուրժողականություն և դրա համար (օթյակը) հարգում է բոլոր մարդկանց քաղաքական կարծիքները և կրոնական հավատքները։ Ճանաչում է որ բոլոր կրոնական քաղաքական կնունքները (communions) նույն չափ հարգանքի են արժանի և մերժում է ֆավորիտիզմը նրանցից վորևէ մեկի հանդեպ։
Փորձում է բոլոր օրինաց ճանապարհներով պատիվ է տալիս (dignify) մարդուն, պատրասելով նրան բարձրագույն գիտակցության որոնման,՝ իր իրավունքները և ազատութունները ավելի լավ կիրառելու համար։
Դատապարտում է անհանդուրժողականությունը, ֆատալիզմը և բռնապետ ռեժիմները՝ որոնք հակառակ են դատողությանը և ցածրացնում են մարդկային տեսակին։
Ճանաչում է եղբայրությունը որպես պարտադիր պայման մարդկային տեսակի համար, լիովին հաղաղասեր է և համարում է պատերազմը որպես ահավոր հանցանք։
Գնահատում է, որ աշխատանքը մարդու էական պարտականությունն է, և որպես էական պարտականություն նրան պատիվ է տալիս (dignify) և փառաբանում է (honor), առանց տարբերելու կամ դասելու, բայց վճռում է, որ հանգիստը իրավունք է, և ջանում է, որ ծերությունը, հաշմանդամությունը, մանկությունը և մայրությունը ունենան իրենց համապատասխանող օժանդակությունը։
Ամեն մասոն պետք է ընդունի այն երկրի օրենքները որտեղ նա բնակվում է։ Կանոնակարգի (Order) սկզբունքները երբեք չեն հակաում իրենց անդամների պարտականության հետ որպես քաղաքացիներ։

** Թարգմանում եմ «Codigo Moral Masonico»-ի պարունակությունը (մասոնական բարոյական օրենքներ)։

ՈՐՈՇ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՈՆԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ (ALGUNAS MAXIMAS DEL CODIGO MORAL MASONICO)
-Սիրիր բոլոր մարդկանց, ինչպես քո հարազատ եղբայրներին։
-Գնահատիր լավ մարդկանց, սիրիր թույլ մարկանց, փախիր վատ մարկանցից, բայց ոչ մեկին չատես։
-Մի հաճոյախոսիր քո եղբորը՝ քանի որ դա դավաճանություն է. եթե քո եղբայրը քեզ հաճոյախոսում է զգուշացիր որ քեզ չխափի (corrupt)։
-Միշտ լսիր քո գիտակցության ձայնը։
-Խուսափիր վեճերից և հայհոյանքներից, ջանա որ ճիշտը միշտ քո կողմը լինի։
-Հեշտությամբ մի զայրացիր, քանի որ զայրութունը տհասի մեջ է գտնվում։
-The heart of the wise is where virtue is being practiced; the heart of the ignorant is where vanity is being celebrated. (Հակոբ՝ եթե կարող եք այս տողը Դուք թարքմանեք. ես չկարողացա։ [Խելացիների մոտ ջանասիրությունն է առավելությունը, իսկ տգետների (անտեղյակների) մոտ փառամոլության տոնումը։ / Այս մասը նման է Թ.Է. Լորենսի (Արաբացի Լորենսի) այն խոսքին, թե՝ "Գոյություն ունեն երկտեսակ մարդիկ. նրանք ովքեր երազում են գիշերը. եւ մոռանում իրենց երազներն արթնանալիս, եւ նրանք ովքեր երազում են ցերեկը՝ աչքերը բաց, եւ փորձում կերտել կյանքն ըստ այդմ։ Վերջին տեսակի մարդիկ վտանգավոր են. ես նույնպես այդպիսին էի։" Այսինքն, արդյո՞ք մասոնական կանոնակարգի խաղտման պատճառով ավտովթարից մահացավ Թ.Է. Լորենսը։ Հ.Գ. 1-5-09 12:21])
-Եթե երեխա ունես, ուրախացիր. բայց դողա այն կանխավճարից (deposit) որ քեզ վստահվում է։ Այնպես արա, որ մինչև տաս տարեկան հասակը քեզնից վախենա, մինչև քսան տաեկանը քեզ սիրի և մինչև իր մահը քեզ հարգի։ Մինչ տաս տարեկանը եղիր իր ուսուցիչը, մինչ քսանը իր հայրը, մինչ մահը իր ընկերը։ Մտածիր լավ սկբզունքներ սովրեցնել իրեն ավելի առաջ քան իրեն փայփայել։ Թող քեզ պարզ զգաստություն պարտավոր լինի, և ոչ կեղծ լավ վարք։
-Կարդա և օգտվիր, տես և կրկնօրինակիր, մտածիր և աշխատիր, հոգա քո եղբայրների լավ լինելու համար և կաշխատես քո համար։
-Ոչ սրբերի (profanes) մեջ եղիր առանց թույլատվությամբ (licence), եղիր մեծ առանց հպարտանալու, եղիր համեստ առանց ցածրանալու և եղբայրների մեջ, եղիր ամուր առանց անճանպիկ (inflexible) լինելու, եղիր հնազանդ բայց ծառա չդառնալով։ Չափավոր խոսիր մեծերի հետ, մտածված խոսիր քեզ հավասարների հետ, ազնվորեն խոսիր քո ընկերների հետ, քաղցրորեն խոսիր փոքրերի հետ, և միշտ խոսիր աղքատների հետ։
-Արդար և քաջ թիկունք կկանգնես ճնշվածին, կպաշտպանես անմեղությունը, առանց փոխարենը որևէ բան պահանջելու։
-Մարկանց և իրերի ճիշտ գնահատող, միայն ուշադրություն կդարցնես նրանց անձնական արժեքին, անտեսելով իրենց աստիճանը (range), վիճակը և հարստությունը։

** Թարգմանում եմ «Historia de Ararat» -ի պարունակությունը (Արարատի պատմությունը)։

ԱՐԱՐԱՏ 0ԹՅԱԿ (LOGIA ARARAT)
1950 -ի վերջերին, որոշ հայ մասոններ, որոնք ներգաղթվել էին Եվրոպայից, Մերձավոր Արեւելք ,Հյուսիսային Աֆրիկայից, բնակվում էին Արգենտինայում, կատարում էին իրենց մասոնական գործը տարբեր Օթյակներում, որոշեցին հավաքվել որպիսի նախաձեռնեն մի նոր Օթյակի ստեղծումը որտեղ նրանք կհավաքվեին։ Հայերեն լեզուն և հետևայլ հիմնական նպատակները նրանց մոտ ընդհանուր էր։
-Աշխատել մասոնական նպատակները իրականացնելու համար, որը փնտրում է բարեփոխել մարդկանց հոգևոր կեցվածքը և միտքը, և հետևաբար ողջ հասարակությանը, որը մարդկանց ընդգրկում է։
-Պահպանել հայկական ինքնությունը, որը վտանգվել էր դարի սկզբին Թուրքիայի կողմից՝ 1915-ից մինջև 1923 թվականները  գործած Ցեղասպանության։
….

(հետո թարգմանությունը կշարունակեմ, և իմ իմացածից էլ մի երկու բան կասեմ նրանց մասին)

Գրառման հավելում. Հունվար 4, 2008թ 19։14

** Շարունկում եմ թարգմանությունը «Historia de Ararat» կոճակի պարունակությունը (Արարատի պատմությունը)։

-Օժանդակել ամրապնդումը հայկական համայնքի, և համայնքային հիմնարկությունների։
-Մարդասիրական սկզբունքով գործել հասարակության և արգենտինական հիմնարկությունների հետ։ Օժանդակել հայ համայնքի անդամներին որպիսի ինտեգրվեն իրենց որդեգրած հայրենիքի հետ։
Այդ պատճառներն էին որ՝

(այստեղ նախընտրում եմ հետևայլ անունները լատինատառ գրել, ինչպես գրված է այդ կայքում, որովհետև չգիտեմ իրեց արևմտահայերեն ճիշտ գրելու ձևը, և որովհետև եթե ուզենաք google-ում կամ մի ուրիշ տեշղ նրանց փնրել՝ կգտեք միայն լատինատառ, եթե գտնեք)

Esteban Diradurian
Jaques Khatchikian
Harootin Kazazian
Manouk (Paul) Manoukian
Manouk (Yervant) Manoukian
Aram Kalfayan
Vahe Merdinian
Onig Papazian
Vahe Marachlian
Sarkis Tokatlian
Dicran Kozanlyan

1957 թվականի Օգոստոսին հիմնեցին հիմիկվա Արարատ Օթյակ թիվ՝ 404-ը (Logia Ararat Nro.: 404) պատկացող Արգենտինայի Ազատ և Ընդունված Մասոնների Մեծ Օթյակին (Gran Logia de la Argentina de Libres y Aceptados Masones)։
Ժամանակի ընդացքում համայքային տարբեր հիմնարկությունների ղեկավարներ, մտավորականներ, և ուրիշ լավ մարդիք միացան այս ծրագրին. նրանք Արարատում գտան իրենց տեղը՝ որտեղ կարող էին ազատ մտքերի, առաջարկների և նպատակների փոխանաում անել, որտեղ կարող էին ազատ արտահայտվել, հարգանքի և հանդուրժողականության միջավայրում։
Այսպիսով Արարատը հադիսնում է հարմարավետ միջավայր որտեղ հայկական համայնքի խանդավառ և բարի միտնումներիվ մարդիք իրար ճանաչում են։ Այս գիտելիքների և համընդանուր գործողությունների հիմքով կայացվում են տատբեր տեսակի նախաձեռնումներ, որոնք դուրս են փախչում Օթյակի միջավայրից և մտնում են մշակությային, նվիրատվակա, սոցյալական, և նույնիսկ սպորտային ոլորտներ։
Պատմության ընդացքում Արարատ Օթյակի անդմներ հասան Մասոնության ամենաբարձր աստիճաններին, և շատերը կազմեցին Արգենտինայի Ազատ և Ընդունված Մասոնների Մեծ Օթյակի ղեկավարությունը, զբաղեցնելով տարբեր նստատեղեր, տարբեր ժամանակաշրջաններում։

Այդ նախաձեռնություններն են՝

-1965 թվկանին Արարատ Օթյակը տպեց Աշոտ Արզրունիյի (Ashot Arzruni) առաջին հրատարակչությունը «Հայ Ժողովուրդի Պատմությունը» Իսպաներեն լեզվով (Historia del Pueblo Armenio)։
-1967 թվականին Օթյակը ջանքեր է գործում որ օգնություն մեկնի Բունոս Այրեսի հարաֆում ջրհեղեղից տուժածներին, որտեղ կայն նաև շատ հայեր։
-Արարատ Օթյակի անդամները ստեղծում են Հայկական Սպորտային Ակումբը (Club Deportivo Armenio)։
-1970 տասնամյակին Արարատի անդամները ֆինանսավորում են Հայկական Գերեզմանոցի (Cementerio Armenio) կառուցումը, որը կախված է Հայ Առաքելական Եկեղեցուց (Iglesia Apostolica Armenia)։
-Նեկայումս կազմակերպում է ուսումնական կենտրոններ, ժողվներ և քննարկումներ ուղղված հայոց խնդիրը խորացնելու, պարզեցնելու և արգենտինական հասարակության մեջ մցնելու համար։

Արարատը անխափան գոյատևել է իր ստեղծումից, 1957 թվականից։ Չնայած որ ժողովներում արդեն հայերեն չեն խոսում, ինչպես տարիներ առաջ, այն ու ամենայնիվ շարունակվում է կենդանի պահվել հիմնող անդամների ոգին, միջոցները և նպատակները։ Անցյալում և ներկայումս իր անդամների մեջ կան համայքային միջավայրի հիմնարկությունների (institutions) բարձրորակ ղեկավարներ և նախկին ղեկավարներ։

Անընդմեջ աշխատանքի կես դարվա լռացման շեմում Արարատ Օթյակը դեռ կա որպես ազատ մտածմունքի տեղ, նա հարգում է այն սկզբունքները և սովորությունները որոնք իր ծագումը հանդիսացան, բայց միառժամանակ թարմանում է, նորանում է որպիսի ընդհարվի նոր ծրագրերին որոք առաջանում են ……..

(այստեղ պարզ երևում է որ տեքստը շարունակվում է, բայց երբ նրգևի սլաքն եմ սեղմում, տեքստը այլևվս վերև չի բարձրանում. ըստ երեվույթին ինչ որ բան սխալ է կառուցված այդ կայքում)

** Մնացած կոճակների տակ թարգմանելու տեքստ չկա։ «Contacto» կոճակը նշանակվում է «կոնտակտ», տեսեք որ ոչ մի հասցե չեն գրել։ «Trabajos»-ը նշանակվում «աշխատանքներ», ոչինիչ չեն տեղադրել այդտեղ։ «Ararat en Imagenes» նշանակվում է «Արարատը պատկերներում», այնտեղ դրել են իրենց հին լուսանկրները։ «Links»-ի մեջ կա երկու հասցե՝ առաջինը Արգենտինայի Ազատ և Ընդունված Մասոնների Մեծ Օթյակի կայքն է, երկրորդը ինչ որ համայնքային կայք է։



8 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Arman
Jan 4, 2009 13:42

Հարգելի ՀԱՅԵՐ,

Նախապես ներեղություն եմ խնդրում տառասխալների համար, քանի վոր շատ շուտվանից չեյ գրել հայերեն, կփորցեմ օգտագործել տրանսլիթը ինչքան հնարավոր է ճիշտ ձեվով:

Այսոր աշխարհի հայության համար ամենա կարեվոր հարցն է միանալ եվ համագործաքցել իրար հետ: Այս միտքը իրականացնելու դեպքում, ցանկացած հուզող խնդիր հնարավոր կլինի լուծել: Կուզենայ աբստրակտ նկարագրել թե ես ինչպես եմ պատկերացնում Համահայկական Ցանց ստեղծման ընթացքը: Շատ կուզենայ լսել նայեվ ձեր կարծիքները այս հարցի շուրջ:

1) Չապազանց կարեվոր է վորպիսի այս հարցով զբաղվեն ՀՀ կառավարուտյան գլխավորությամբ – Սփյուռքի ՄԻնիստրությունը (առաջնահերթ), Համահայկական Բանկը, Հանրային Հեռուստատեսությունը և հայ գործարարները: Իրանք պետք ե օգնեն ամեն մի հային աշխարհում միանալ Համահայկական Ցանցին:
2) Վերեվում նշվածները հատկացնում են պետքական գումար այս միտքը ֆինանսավորելու համար: Եթե ֆինանսական պակաս զգացվի կարող են կազմակերպել Համահայկական Տելեթոն:
3) Այս գումարով ֆինանսավորվում է Հ1 ալիքը: Առաջին հերթին հարկավոր ե ունենալ բարցր վորակի համաշխարհային ալիք, բառցր մակարդակի հաղորդումներով (ինչպես օրինակ Ռուսաստանի առաջինն է) հայերեն և անգլերեն լեզուներով, ցանկալի է անգլերեն սուբտիտրներով: Ինչքան այս ալիքը շատ դիտողներ ունենա, այդքան կարելի ե ցանկացած լուր հասցնել յուրաքանչյուր հային: Օրինակ – հայերի բիզնեսները պետք է գովազդվեն, վորպիսի հայերը փորցեն ինչքան հնարավոր ե շատ օգտվել հայրենակիցների ծառայություններից, ինչի միջոցով կստեղծվեն նոր կապեր, կլինի համագործակցություն, հայերի ֆինանսները կշրջակցեն հայերի միջև: ՈՒնենալով այսպիսի ալիք, կարող են անցկացվել տարբեր տեսակի Տելեթոններ: Ամենա կարեվորը, հնարավորություն կստեղծվի ինֆորմացիյան հասնել բոլոր հայերին մեկ աղբյուրից:
4) Ամեն հայաշատ երկրում Սփյուռքի ՄԻնիստրությունը պետք է ստեղծի և կառավարի տվյալ երկրի համայնքը, աջակցելով տվյալ երկրի հայերի կարիքներին: Այդ համայնքները պետք է կարողանան միացնել տվյալ երկրի հայ գոռծարարներին, անհրաժեշտ դեպքում աջաքցել ֆինանսապես Համահայկական Բանկի օգնությամբ: Իհարկե պետք է լինի երկու կողմանի համագործակցություն, այսինք գոռծարարը իր հերդին պետք ե մասնակցի ՀՀ բարելավմանը:

Եթե այս 4 կետերը իրականացվեն, այդ դեպքում կարելի է ավելի ծավալուն պրոեկտներին ընթացկ տալ:

Հարգանքներով,

Արման Տեր-Հակոբյան

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 2 Thumb down 0

Liana
Jan 4, 2009 18:23

Հարգելի Արման հիանալի առաջարկ է/ ժամանակս չի բավականացնում. ես էլ կուզեի մի երկու բան գրել, բայց սուղ ժամանակս բավականացնում է միայն կարդալու ու ինֆորմացիա հավաքելու համար…Այնքան վերլուծություններ են կուտակվել մտքումս, երբ այստեղ կարդում եմ , որոշակի թեթեւություն եմ զգում…Մեկ -մեկ զայրանում եմ , որ օգտակար մտքերը ինձ՝ անճարիս են այցելում…/

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hrayr
Jan 4, 2009 19:21

իպատասխան Մասոնության քանդրբազության…
Հայ Ազգն Ընտրյալ է, Մարդ-Աստվածային որակով օժտված, Արարչաստեղծ Հայ Ցեղի Գենի և Ինքնության միակ ժառանգական կրողն է:
2. Հայ Ազգն ինքն է իր ճակատագրի ու Հայրենիքի տերը:
3. Հայ Ազգն առաջնորդվում է Հայրենիքի ազատության, անկախության, սեփական ազգային գաղափարախոսության, ազգային սեփականության՝ որպես տնտեսական հիմքի, ազգային հոգևոր կերտվածքի և Հայ Ազգի Ընտրյալ լինելու իրավունքի ու գիտակցության վրա:
4. Հայ Ազգը դատապարտում է ցեղապղծությունը, արնապղծությունը, ազգադավությունը, հայրենալքությունը:
5. Հայ Ազգը խստագույնս դատապարտում է հնազանդության ու ստրկացման ցանկացած քարոզ, դրսևորում և առաջնորդվում է Ցեղապաշտին հատուկ հոգեբանությամբ:
6. Հայ Ազգն իր հոգևոր, մտավոր, տնտեսական և այլ կարողությունները ուղղում է Ազգի ու Հայրենիքի բարօրությանն ու հզորությանը:
7. Հայ Ազգի գոյատևումը, առաջադիմությունը հնարավոր է միայն ազատ, անկախ զարգացման պայմաններում:
8. Հայ Ազգը մերժում է օտար գաղափարախոսությունների և կրոնների մուտքը Հայաստան:
9. Հայ Ազգը դատապարտում է ու չի ճանաչում իրեն պարտադրվող և Ազգի ու Հայրենիքի շահերը նսեմացնող կամ վնասող ցանկացած որոշում կամ փաստաթուղթ:
10. Հայ Ազգը չի ընդունում որևէ ազգի կամ պետության գերիշխանությունը և պատրաստ է համագործակցության հավասարի կարգավիճակով:
11. Հայ Ազգը պայքարում է իր նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար, պահանջատեր է իր մասնատված Հայրենիքի բոլոր տարածքների վերադարձման խնդրում և պատրաստ է պայքարի ու արդար վրիժառության:
12. Հայ Ազգն ընդունում է պայքարի այն բոլոր ձևերը, որոնք անհրաժեշտ և օգտակար են Ազգի ու Հայրենիքի շահերը պաշտպանելու համար:
13. Յուրաքանչյուր ազգ ունի պատմական հիշողություն, այդ հիշողությամբ առաջնորդվելու իրավունք և տերն է իր պատմական անցյալի:
14. Հայ Ազգը չունի մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ, սակայն, առաջնորդվում է պատմական փորձառությամբ:
15. Ազգի կամքի անտեսումը՝ բռնություն է:
16. Միայն ազգային անկախ պետականությունն է ազգերի հարատևման գրավականը:
17. Յուրաքանչյուր ազգ ինքն է տերն իր Պատմական Հայրենիքի՝ Բնօրրանի, ու պետք է ապրի իր Պատմական Հայրենիքում:
18. Յուրաքանչյուր ազգ ունի ինքնորոշման իրավունք իր Պատմական Հայրենիքի տարածքի վրա:Edgar

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 4 Thumb down 0

Hrayr
Jan 4, 2009 19:24

ՈՐՈՇ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՈՆԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ
ՈՐՈՇ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ Հայ Արիական ԲԱՐՈՅԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ
Մի° վնասիր խոսքով, գործով, մտքով և մի° թող, որ քեզ վնասեն:
Մի° արա այլոց այն, ինչ չես կամենում որ անեն քեզ:
Եղի°ր քո մղումների, կրքերի, ցանկությունների, զգացումների, խռովքների, հույզերի, տրամադրությունների և հակումների տիրակալը:
Բարեկամիդ, ընկերոջդ, զավակիդ որակներն ամրապնդիր խրախուսանքով, բայց մի° բթացրու գովասանքով:
Ինչպես դատես ուրիշին, այնպես կդատապարտես ինքդ քեզ:
Չարի հանդեպ մի համակվիր սնոտի տագնապով, վախով, սարսափով և մերժի°ր դիվային դրսևորումները, որոնք հիմնականում երեքն են՝ ագահությունը, ցասումն ու տառփանքը:
Մի° վերածիր փառքդ՝ սնափառության, հպարտությունդ՝ գոռոզության, բարկությունդ՝ կատաղության, ուրախությունդ՝ կեր ու խումի, հակակրանքդ՝ ատելության, ենթադրությունդ՝ կասկածի…
Մի° առաջնորդվիր ցանկալին իրողություն է, անցանկալին՝ պատրանք մտայնությամբ:
Զատի°ր թացն ու չորը և համատեղ մի° այրիր, զի թացը դեռևս վառելիք չէ և կրակի համար պղծություն է: Թացի տեղը կրակի կողքին չորանալն է:
Մեղանչողի նկատմամբ ներողամիտ եղիր, բայց միա°յն պատժելուց հետո:
Մեղանչողի հանդեպ եղի°ր վեհանձն, բայց պատժի մեջ մի° թերացիր ու չափը մի° անցիր:
Մի° շփոթվիր, երբ պահանջում են ճշմարտության ապացույցներ:
Անմաքուր մարմնով մի° խոսիր, մի° գործիր, մի° սնվիր:
Ուտելու ժամանակ եղիր հանգիստ և մի° շտապիր:
Նրբացրու սնունդդ և բարելաված կլինես առողջությունդ, տնտեսած՝ ժամանակդ և բոլոր ուժերին տիրապետելու կարողություն կունենաս:
Առողջարար է այն սնունդը, որն առավելագույնս է փոխակերպվում կենսաուժի:
Մի° թող որ սնունդդ սնվի և զբաղնունքդ զբաղվի քեզանով:
Նա°, ով իրեն շրջապատում է արատներով, ինքն է դառնում արատավոր և հիմարանալով՝ տառապում է:
Մշտապես անարատ պահի°ր արյունդ.
ա/Արյունապղծություն է ա°յն ամենը, ինչ բացասաբար է անդրադառնում արյան մաքրության և որակի վրա:
բ/Տհաճ երևույթը, ձայնը, հոտը, համը, միտքը, ինչպես նաև՝ տագնապը, վախը, սարսափը, հնացած սնունդը ազդում են արյան վրա և թուլացնում Գենը:
Մի’ տկարացրու մարմինդ և հոգիդ՝ տարաբնույթ նյութական ու հոգևոր թմրեցուցիչներով:
Ճանաչի°ր, բայց մի° փորձիր հասկանալ ու արդարացնել տականքին, ինքդ կհայտնվես նրա վիճակում:
Ո°չ մի դեպքում տականքին մտերիմ ու մերձավոր մի° դարձիր, որպեսզի չպարտավորվես սիրել և պաշտպանել նրան այնպես, ինչպես ինքդ քեզ:
Զանազանի°ր հարուստին ունևորից, աղքատին՝ չքավորից:
Ո¯վ մարդ, զգուշացիր հակաբնական դառնալուց, զի այս վտանգը բոլոր արարածների մեջ միա°յն քեզ է սպառնում:
Մի°շտ խնամիր Կենաց (Գեների) ծառդ և երբեք այլ տեսակով մի° պատվաստիր, իսկ չորացած ոստերն անհապաղ էտի°ր և այրի°ր:
Սերունդ տու’ր՝ ընտանիք կազմելով հայի հետ:

բ / Ներդաշնակելու

Մի° առաջնորդվիր կասկածանքով, ենթադրությամբ, հակակրանքով և ատելությամբ:
Մի° եղիր կաշառող և կաշառվող:
Եղի°ր ուղղամիտ, արդարացի և բարեպաշտ:
Առաջնորդվի°ր անձդ կարևորելու սկզբունքով:
Խոսի°ր ճիշտ և կարճ, լսի°ր ուշադիր և զանազանի°ր անհրաժեշտը:
Մի° խնդրիր և մի° թող որ քեզ խնդրեն:
Երբեք անհիմն մի° նեղացրու և արիություն ունեցիր ընդունելու և ուղղելու սխալներդ:
Եղի°ր հաստատուն, հանդուրժող, զուսպ, հանդարտ և խոհեմ:
Ցուցամոլ մի° եղիր, երեսպաշտություն մի° արա, կեղծ կեցվածք մի° ընդունիր: Ինչպիսին տանն ես, այնպիսին էլ դրսում եղի°ր:
Սակավակերությունն ու շատակերությունը, անսեռունակությունն ու վավաշոտությունը, ալարկոտությունն ու հապճեպությունը, նախանձն ու անտարբերությունը …հոգեկան խանգարումներ են:
Եղի°ր սեռահաս և ապա նոր սեռահաղորդ:
Զանազանի°ր սեռային մերձեցումը կենակցումից (կենակցել՝ Գենը կցել կարող են մե°կ այր և մե°կ կին): Մերձեցումը բնորոշում է սեռային բազմազանություն (ընդհուպ մինչև համասեռային և չորքոտանիների հետ տառփանքային հաղորդակցություն), որը հանգեցնում է մարմնի պղծության:
Ոչ մի ձևով, չափով, ժամանակով մի° պակասեցրու սթափությունդ:
Մշտապես զարգացրու’ ընկալունակությունդ և կճանաչես բարին ու չարը:
Ընկալումները լինում են՝
*Ուղղակի,
*Ներզգայական,
*Ավանդական-սովորութական,
*Տրամաբանական,
*Համեմատական,
*Հավանական-անհավանական,
*Գիտական,
Արդար լինելու համար բոլորի և ամեն ինչի մեջ նախ փնտրիր դրական հատկանիշներ:
Ընդունելի են այն ծայրահեղությունները, որոնց բնորոշ են ճշմարտությունը, սերը, արիությունը և բարությունը: Մնացած ծայրահեղություններն ավերիչ են:
43. Կոփի°ր մարմինդ, միտքդ, Ոգիդ և դրանց ներդաշնակ զարգացմամբ կհասնես մարմնական զորության ու հոգևոր իմաստության:
44. Անկողնուցդ շու°տ վեր կաց և առաջին գործդ թո°ղ լինի մարմինդ ու միտքդ մաքրելը, գեղեցկացնելը, զորեղացնելը:
45. Ո¯վ կին, ոչ մի ձևով, չափով ու ժամանակով մի° պակասեցրու գեղեցկությունդ և նվիրվածությունդ, այլապես ամուսինդ դրանք կփնտրի այլոց մեջ:
46. Ո¯վ այր, ուշադիր և հոգատար եղի°ր կնոջդ նկատմամբ, այլապես այդ կանեն այլոք:

գ / Գործունեության

47. Խոսքդ արժեվորի°ր գործով:
48. Բոլոր տեսակի նվիրաբերումներն ու զոհողությունները կատարիր առանց հատուցման ակնկալիքի:
49. Ապրի°ր այնպես, որ կարեկցանքի, սփոփանքի, մխիթարության, քծնանքի և շողոքորթության կարիք չունենաս:
50. Տու°ր, ինչ կարող ես, ստացի°ր, ինչ կարող են տալ:
51. Տու°ր ինչպես Արևը, որ Արիները դրանից զորանան, չարիները՝ մոխրանան:
52. Գող է նա, ով կարողացածը չի տալիս:
53. Երբ անհրաժեշտ է կայացնել որոշում. մի° խուսափիր, քանզի դա միևնույնն է կայանալու է:
54. Որտեղ անզոր է գիտակցությունդ, ապավինի°ր սրտիդ:
55. Լսի°ր ինքդ քեզ, վստահի°ր ներքին ձայնիդ: Դա հիմքն է, որից կարող է ծնվել ցանկացած հայտնագործություն:
56. Զգայարաններդ բանեցրու’ զգալու և ո°չ ցանկանալու համար:
57. Մշտապես մարզի’ր զգայարաններդ, որ լիարժեք հաղորդվես Գերագույն Էությանը:
Մարզման ենթակա զգայարաններն են՝
*Տեսողությունը,
*Լսողությունը,
*Հոտառությունը,
*Համի զգացողությունը,
*Շոշափելիքը,
*Ներզգացողությունը,
*Հիշողությունը:
58. Քայլի°ր քո’ արահետով, եթե մյուսը նույնիսկ թագավորական ճանապարհ է: Քայլի°ր առանց կասկածելու, շրջվելու և վախենալու:
59. Փնտրի°ր և ականատես կլինես «հրաշքների»:
60. Զանազանի°ր պատրանքը իրականությունից:
61. Մաքուր պահի°ր բերանդ ամեն նզովքից և անեծքից: Դրանք կվանեն բարեկամիդ, կզվարճացնեն՝ թշնամուդ:
62. Հայհոյանք տալը թուլության, անզորության դրսևորում է:
63. Գնահատի°ր պարտականություններդ ավելի, քան՝ իրավունքներդ:
64. Մարմնիդ, Մտքիդ և Ոգուդ զորության շտեմարանը մի° տրամադրիր անառակներին և տխմարներին:
65. Ազգի բարօրության համար տեղդ զիջի’ր առավել ունակներին:
66. Ազգային խնդիրներին նվիրաբերվի’ր կամավոր և գիտակցաբար:
67. Գործադրի°ր բոլոր կարողություններդ՝ մարդ կոչվելու և արժանի մարդկանց համար աշխարհ կառուցելու նպատակով:
68. Միայն ազգի որակը կրողը պետք է առաջնորդ ու նաև՝ պետական այր լինի:
69. Առանց ազգային ապրելակերպի՝ ազգային գաղափարախոսությունն ու քաղաքականությունը դեռևս ազգային որակներ չեն:
70. Բնական համակարգը զուտ ազգային-ազգայնական կենսակերպ է, սակայն ներկայումս կան արհեստածին համակարգեր (օրինակ՝ ներկայումս կեղծ ժողովրդավարությունը): Իրական ժողովրդավարությունն էլ հարատև չէ և անպայման վերածվելու է ամբոխավարության, որը ծայրահեղություն է: Նման ճակատագրի են արժանանալու բոլոր անբնական համակարգերը:
71. Խոստումներիդ կատարման մեջ եղի°ր հետևողական և նույնիսկ թշմանուդ տված խոստումդ մի° դրժիր:
72. Վստահի°ր բոլոր նրանց, ովքեր աներեր են իրենց խոստումների մեջ: Վստահի°ր այնքան, որքան որ մարդն արժանի է վստահության:
73. Հարգել կարողանալու համար նախ հարգիր ինքդ քե°զ, խուսափելով եսամոլական անհատական և հավաքական դրսևորումներից:
74. Ճշմարտությունը ուժեղների մենաշնորհն է:
75. Ազատվի°ր մահվան երկյուղից ու կլինես իսկապե°ս ազատ և անպարտ:
76. Մահը տրված է մարդուն ա°յն հաղթահարելու, ոչ՝ նրան սպասելու և տրվելու համար:
77. Վաղվա գործդ արա° այսօր, հաջորդ կյանքին նախապատրաստվի’ր ա°յս կյանքում: Դրանից կշահեն և’ ընտանիքդ, և’ Ազգդ, և’ Մոլորակդ, և’ Տիեզերքդ:
78. Եթե ձգտում ես «Երկնային արքայության», ապա ապրի°ր արքայավայել՝ ինչպես բարեպաշտ և իմաստուն արքաները, և ո°չ որպես տգետ ստրուկ, քանզի՝ ինչ ցանես, այն էլ կհնձես:
79. Ո¯վ մարդ արարած, ճակատիդ երկու գիր ունես. «Ես եմ, որ եմ» և «Առաքելություն»: Առաջինը լրացուցիչ ճիգ ու ջանք չի պահանջում և հասցնում է մակերեսային ու վաղանցիկ երջանկության, երկրորդը պահանջում է զրկանք ու զոհողություն և հասցնում է հարատև երջանկության: Ընտրությունը քոնն է:
80. Միշտ ձգտի°ր երջանկության: Երջանկությունը վաղանցիկ ոգեմտացնծության վիճակ է՝ պայմանավորված գոյիմաստական հաղթանակներով: Որքան բազում և հարաճուն են հաղթանակները, այնքան տևական է երջանկության զգացումը: Դու° ես քո դժբախտության պատճառը և երջանկության երաշխավորը:
81. Քո երջանկությունը տե’ս Ազգիդ հզորացման և Հայաստանի բնական սահմանների վերականգնման մեջ, ամեն ինչ զոհաբերի’ր հանուն Հայրենիքի: Արարչի կողմից մեզ տրված Հայրենիքը՝ Հայկական Բարձրավանդակն է, որ միայն Հայերինս է:

դ / Դպրության

82. Իմաստավորի’ր շարժումդ, միտքդ, ժամանակդ: Եթե նման են բոլոր շարժումներդ, մտքերդ և վայրկյաններդ, կնշանակի՝ անդամալույծ ես, անիմաստ և ընդամենը վայրկյան է կյանքդ:
83. Ձգտի°ր ապագային և կավելացնես ներուժդ:
84. Ուսանի°ր, պահպանելով Ազգին և Հայրենիքին առավել արդյունավետ ծառայելու խորհուրդը:
85. Հարգի°ր նրանց, ովքեր սիրում են իրենց Ազգն ու Հայրենիքը, նույնիսկ եթե թշնամիդ են:
86. Նվիրվի°ր Ազգիդ և Հայրենիքիդ սրով ու գրչով: Առաջնահերթությունը կթելադրի իրավիճակը:
87. Ծառայի°ր Ազգիդ և Հայրենիքիդ ամեն ինչով, բայց՝ ոչ՝ ստորությամբ:
88. Հայրենիքը ստրկատեր չէ, իսկ նրան ծառայելն էլ՝ ստրկություն: Հայրենիքին ծառայելը՝ պաշտպանելն ու հզորացնելը, սեփական անձի և ազգի հարատևման ու առաքելության իրականացման երաշխիքն է:
89. Ե’վ գիտակցաբար, և’ բնազդաբար ունեցիր Ազգի հավիտենության համար կռվելու ու մեռնելու պատրաստակամություն:
90. Կռվի°ր հաղթելու, մեռիր անմահանալու համար:
91. Մահը թշնամի չէ°, այն մարտահրավեր է, արժանի հակառակորդ:
92. Մեռի°ր այնպես, որ մահդ էլ ծառայի Ազգիդ ու Հայրենիքիդ:
93. Տեր եղի°ր Հայրենիքիդ, այլապես օտարը բռնությամբ կորդեգրվի քո նախնիներին:
94. Ամենօրյա մանրուքներում անգամ զարգացրու° կամքդ:
95. Տղամա°րդ ասելով հասկացիր վերարական, և կի°ն ասելով՝ վերիգական հոգեվիճակ և որակ:
96. Մի° շփոթիր Արիությունը արու լինելու հետ:
97. Առաքինուց սովորի°ր՝ ինչպիսին կարելի է լինել, իսկ տականքից՝ ինչպիսին չի° կարելի:
98. Ազատվիր° նախապաշարումներից և կվերականգնես Ցեղային լիարժեքության գիտակցությունդ, կատարելագործի°ր անձդ և կպաշտպանես քո անհատականությունը:
99. Երբ մարդիկ չար և դաժան են իրավիճակի թելադրանքով, դեռ ամեն ինչ չէ որ կորած է:
100. Խստապահանջ եղի°ր մարդ որակի նկատմամբ, որպեսզի կարողանաս ստեղծել և գնահատել իսկական համամարդկային արժեքներ:
101. Մարդը անքակտելի երրորդություն է՝ բաղկացած Մարմնից, Բանականությունից և Ոգուց-Հոգուց:
102. Մտքի և Ոգու ուժերը զորեղանում են այնտեղ, որտեղ լավ են կրթում և կրթվում:
103. Ծնողների գերագույն պարտքը զավակներին կրթություն տալն է: Անկիրթ զավակներ ունեցող ծնողները պատվի արժան չեն:
104. Միայն նա° կարող է համարվել լիարժեք մարդ, ով վաղ հասակից մշտապես մարզվել է և ստացել ազգային կրթություն:
105. Ճշմարիտ ուսուցիչը նա° է, ով սովորեցնում է հարց տալուց զատ գտնել նաև այդ հարցի պատասխանը:
106. Որտեղ նահանջում է ոգեղենությունը, այնտեղ իմաստազրկվում է բանականությունը: Որտեղ իմաստազրկվում է բանականությունը, այնտեղ տկարանում է մարմինը: Երրորդություն-մարդ որակը նախապայման է Գերագույն Էության ընկալման:
107. Ճանաչի°ր հակառակորդիդ աշխարհընկալումը, գործի°ր համարձա’կ ու արա°գ՝ կանգնեցնելով նրան կատարված փաստի առաջ: Թող հակառակորդի դիմադրությունը խթան լինի, բայց ոչ՝ արգելք:
108. Ճանաչի°ր ճշմարիտ գեղեցկությունը: Դա այն գեղեցկությունն է, որը համապատասխանում է բոլոր զգայարանների պահանջներին:
109. Գեղեցիկի ընկալումն ունեն բոլորը՝ և’ առաքինիները, և’ տականքները, սակայն, տարբեր են գեղեցիկը վայելելու ձևերը: Առաջիններն այն զգում, խնամում և հիանում են, երկրորդները՝ կամենում, տիրում ու բռնանում են:
110. Քաղաքականությունը պայքար է՝ հանուն հավաքական իրավունքի: Իրավունքը ծնունդն է ուժի և արդարության: Ուժը և արդարությունը մաքրությամբ և ճշմարտությամբ ոգեմարմնական մարզվածությունն է: Մաքրությամբ և ճշմարտությամբ ոգեմարմնական մարզվածությունը նախապայման է Գերագույն Էության իմաստավորման և իմաստության: Գերագույն Իմաստությունը կայացած (իրականացված) Ոգու բաղձալի նպատակն է:
111. Իմաստուն Ոգով առաջնորդված քաղաքականությունն արդար է և հաղթական:
112. Ճանաչի°ր քո մեծագույն թշնամուն, որը՝ ունայնությունը՝ սինն է: Կիսակույր ես, եթե չունես դրա ճանաչման ներհայեցողություն, բայց սինը կարող ես գտնել ուրիշի մեջ:
113. Ուրիշի սինը քեզ համար վտանգավոր չէ, եթե հաղթահարված է քո սինը:
114. Ո¯վ Հայ ռազմիկ, որքան շա¯տ քրտինք թափես, այնքան քիչ արյուն կկորցնես մարտադաշտում:
115. Ապազգային հատկանիշներով առաջնորդվող ժողովուրդը վերածվում է ամբոխի և անբարո է դառնում հասարակությունը, բժիշկը երազում է շատ հիվանդ ունենալ, ինչպես ոստիկանը՝ հանցագործ, հրշեջը՝ հրդեհ, քահանան՝ առատաձեռն խաչհամբուրող, դագաղագործը՝ մեռել…
116.Խոսի’ր, մտածի’ր, գործի’ր, արարի’ր Հայերեն ու Հայաստանի համար:
117.Գիտցի’ր՝ քո գերագույն ծնողը Ազգն է, ապա միայն անմիջական ծնողներդ:

ե / Իմաստության

118. Զանազանի°ր խելացիին գրագետից, կիրթ մարդուն՝ ուսյալից, իմաստունին՝ գիտունից, հանճարին՝ տաղանդավորից:
119. Հավատա° և գործիր՝ մշտապես ունենալով քո լրացուցիչ տարբերակը:
120. Տիեզերքն ամփոփված է մտքի մեջ, միտքը սփռված է Տեզերքով մեկ: Տիրապետի’ր մտքիդ:
121.Հետևի’ր մտքիդ ընթացքին, այլապես նա կպատժի քեզ, քանզի ով իշխում է մտքին՝ նա նրա բարեկամն է, ով չի իշխում՝ միտքը դառնում է նրա մեծագույն թշնամին:
122. Ապրի°ր հավատով և ոչ՝ հույսով: Հավատա’ Ազգիդ ուժին, կարողություններին:
123. Պայքարը կյանք է. նա ներդաշնակորեն պետք է ներառի ինչպես ուժ և վճռականություն, այնպես էլ՝ սեր և քնքշանք:
124. Հիշի°ր, որ կարողանաս ապրել և ապրիր այնպես, որ քեզ հիշեն:
125. Եղի°ր բնական. բնական է այն, ինչը մաքուր և արարչական է:
126. Որտեղ վերջանում է առաքինությունը, այնտեղ դադարում է արարումը: Որտեղ դադարում է արարումը, այնտեղ սկսվում է ավերումը: Որտեղ սկսվում է ավերումը, այնտեղ իշխում է կիրքը: Որտեղ իշխում է կիրքը, այնտեղ ձևավորվում է տգիտությունը: Որտեղ ձևավորվում է տգիտությունը, այնտեղ վերջանում է առաքելությունը: Որտեղ վերջանում է առաքելությունը, այնտեղ մեռնում և կանգ է առնում ամեն ԲԱՆ: Եվ ուրեմն՝ առաքինությունը նախապայման է առաքելության լինելիության:
127. Գերագույն Էության նյութական կերպավորումները անթիվ են՝ սկսյալ բյուրեղից և բույսերից, շարունակյալ՝ միջատներով, ծովաբնակներով ու թռչուններով և ավարտյալ՝ չորքոտանի և երկոտանի արարածներով, բայց նրա բնույթի կրողը մեկն է՝ Աստվածային Էությամբ օժտված մարդը՝ Մարդ-Աստվածը՝ Հայը:
128. Հայի Գենը դեռևս Հայ չէ: Հայը՝ Գենից ծնված բարեպաշտության և լինելիության մարմնավորումն է՝ ամրապնդված հաստատակամ զորությամբ և իմաստությամբ:
129. Հայ լինելու համար շնչի°ր, տե°ս, խոսի°ր, շոշափի°ր, պահի°ր, կե°ր միայն անարատը:
130. Ճանաչի’ր Ազգիդ պատմությունն ու մշակույթը, պաշտպանի’ր նրա լեզուն ու բարոյական օրենքները, եղի’ր հպարտ՝ Հայ լինելուդ համար:
131.Բոլոր արարածներն Աստծո ստեղծածն են, բայց Աստված բոլորին չէ ընտրյալ ստեղծել և բոլորը չէ որ ընկալում են Աստվածայինը:
132. Մի° նվաստացիր՝ անգամ քո Աստծո առաջ:
133. Մի° մոլորվիր Աստծո երևակայական դրսևորումներով, այլ գիտակցի°ր Աստվածայինի արտահայտամիջոցները. ջրի մեջ՝ մաքրագործությունը, հողի մեջ՝ բերրիությունը, օդի մեջ՝ թթվածինը, հրի մեջ՝ ջերմությունը, եթերի մեջ՝ լույսի անսպառությունը, արարածի մեջ՝ առաքելությունը, պսակի մեջ՝ ընտանիքը, սեռայինի մեջ՝ ուշիմ երեխաներ ունենալը, կյանքի մեջ՝ երջանկությունը, հյուրընկալության մեջ՝ օթևանը, ցերեկվա մեջ՝ արարումը, գիշերվա մեջ՝ քունը, գաղտնիքի մեջ՝ լռությունը…
134. Եղի°ր ինքնաճանաչ, որ ճանաչես Էությունդ: Եղիր Էաճանաչ, որ ճանաչես Բնությունդ: Եղի°ր բնաճանաչ, որ ճանաչես Ցեղդ: Եղի°ր ցեղաճանաչ, որ ճանաչես Տիեզերքը: Եղի°ր տիեզերաճանաչ, որ ճանաչես Գերագույն Էությունը: Ճանաչելով Գերագույն Էությունը՝ բացարձակ կդառնաս տարածության և ժամանակի մեջ:
135. Կյանքը ինչպես արարման, այնպես էլ քայքայման դանդաղ գործընթաց է ծննդի և մահվան միջև: Ինչ որ այդ պահին անում ես, հնարավոր է՝ քո վերջին արարքն է:
136. Կյանքը գործունեության ասպարեզ է: Այն տրված է սահմանափակ ժամանակով: Ընտրի°ր ինչ որ բան և այն անվանի’ր սկիզբ, այնուհետև գիտակցի°ր հետագա յուրաքանչյուր գործողությունդ:
137. Միշտ ոգեղեն պահի°ր հպարտությունդ և համեստությունդ՝ այն ամբարտավանության և մեծամտության չվերածելու համար:
138. Ոգուդ զարգացումը ներդաշնակի°ր Ցեղիդ հավիտենության ապահովման հետ և կհասնես Բացարձակին ու Հավերժին, կմերձենաս Արարչին. դա է մեր Ցեղի Առաքելությունը:
139. Անցյալը, ներկան և ապագան մի ամբողջություն է, Ոգու դրսևորման ու կատարելագործման հարատև ընթացք:
140. Դժոխքը մարդու՝ նյութական և պատրանքային սահմանազանց վայելքների այլաբանական մարմնավորումն է, որը Ոգու տառապանքի արտացոլումն է:
141. Դրախտը մարդու՝ ճանաչողության և արդարադատության այլաբանական մարմնավորումն է, որը Ոգու կատարելության արտացոլանքն է:
142. Բացի Հայրենիք-Բնօրրանից՝ ունեցի°ր քո հոգևոր Հայրենիքը:
143. Հիշի°ր, որ քո մարմինն էլ Տիեզերք է. իր մեջ ունի բազմաթիվ կյանքեր ու մարմիններ: Դու° ես նրանց Արարիչը և սիրի°ր այդ Մարմին-Տիեզերքը, ինչպես քո Արարիչն է սիրում քեզ և քո Տիեզերքը:
144. Ինքդ եղի°ր քո ընդդիմախոսն ու հակառակորդը, որպեսզի հստակեցնես միտքդ ու ներաշխարհդ:
145. Կամենալը հարկադրանք չէ, այլապես դու կլինես քո թշնամին. կըվտանգես մարմինդ, ծուղակը կգցես՝ հոգիդ:
146. Ինչպես մոմը լույս չի տալիս առանց այրվելու, այնպես էլ մարմինն անշարժ է առանց Կենաց սկզբունքի: Մարմնում եղած Կենաց Սկզբունքը ոչ մի ձևով ենթակա չէ ոչնչացման:
147. Մարմինը Կենաց Սկզբունքի և Ոգու Առաքելության իրականացմանն նախապայման է:
148. Նյութեղեն է այն, ինչ զգայական է (ընդհուպ մինչև գենետիկ հիշողության երևակումները):
149. Տիեզերքը նյութ է և լողում է Գերիմաստության հոգևոր անեզրության մեջ:
Գերիմաստության հոգևոր անեզրությունն անսկիզբ է և անվերջ, այն հավերժ է: Հավերժը Գերիմաստության Առաքելությունն է:
150. Ոչինչ պատահական չէ° և անհետևանք չի° ավարտվում…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 4 Thumb down 0

Arman
Jan 5, 2009 13:00

Լիանա, շնորհակալություն պատասխանի համար: Մտքերը և խոսկերը շատ են, բայց եկել ե ժամանակը դա իրականացնելու: Եթե ուզում ենք հայերով մեծ մաշտաբների հարցեր լուծել, ինչպիսիննեն օրինակ Ցեղասպանության ճանաչումը, պատմական հողերի վերադարցը եվ այլն.. պետք է առաջին հերթին հզորանանք, ուժ հավագենք, ինչից հետո, չեմ կասկածում, որ ցանկացած հարց հայության համար լուծելի կլինի: Եթե ՀՀ կառավարությունը ճիշտ ուղությամբ մտածի, ամեն ինչ լավ կլինի: Հակառակ դեպքում մենք միայն կարող ենք նստել և քննարկել մասոններին, հրեաներին, ինքներզ մեզ, թե ինչ խելացի ենք և ընտրված ազգ ենք… Ինչվոր տեղից պետք ե սկըսել այս գոռծը… Համոզված եմ որ Հայի ուժը եվ ապագան կախված է հզոր Համահայկական Ցանցից…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

Liana
Jan 6, 2009 1:43

Հարգելի Արման Տեր-Հակոբյան, որպեսզի խոսքերս ջուր ծեծոցիի նման չլինեն օգնեք կյանքի կոչենք այն սցենարը, որի հեղինակը բոլոր հայերը՝ Հայք Հայաստանյան անունով կլինեն…Որպեսզի չշտապեմ ու թերություններով չտեղադրեմ Լույս աշխարհում խնդրում եմ գրեք ինձ այս հասցեով ՝arlianeha@gmail.com եւ ես ձեզ/ ԲՈԼՈրԻԴ՝ ՍԻրԵԼԻ ՀԱՅԵր/ կուղարկեմ սցեմարի տարբերակները, իսկ մշակելուց հետո, եթե հարգարժան Քիրեմիջյանն ու ադմինիստրատորը համաձայնվեն՝ կտեղադրենք Լույս Աշխարհում …

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Liana
Jan 6, 2009 2:27

Այս գաղտնածին կազմակերպությունների / տո շինարար կամ որմնադիր , տո տաճարական . ինչ էլ անուններ են գրպանել…/ ազնիվ հոգիներ գայթակղող « բարոյական օրենքներ» -ի խայծը ո՞ր մի միամիտը կուլ չի տա…
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ , ՀԱՐԳԵԼԻ ԱՆՏՐՈՊՈԼՈՍ , այս թարգմանությունը փաստեց, թե ինչպիսի խայծերով են գրավել կոնկրետ հայերին…
Շնորհակալություն ադմինիստրատորին՝ «Սեր» օդյակի մասին հոդվածը տեղադրելու համար…
Շնորհակալություն Հրայրին՝ այս հիասքանչ հայկական օրենքների համար…
Հրայր ջան, կատակով ասեմ , որ եթե այն դյուրահավատ մոլորյալների նման ամեն խորհրդանիշի մեջ ծածկամիտ սիոնիստների հեղինակությունը տեսնեի, կմտածեի թե մայրս ու կեսուրս մասոններ են , որովհետեւ նրանք այս օրենքներին համապատասխան ապրաղ մարդիկ են , իսկ մի անգամ եհովայի վկաները կպած ուզում էին համոզել , որ նրանք «փրկության » ճանապարհը բռնեն, ի զարմանս շատերիս նրանք կուլ չէին գնում…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

ԱՐԵՎ ՄԻՀՐ
Jan 6, 2009 4:44

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*