ԱՄԵՆՕՐՅԱ ԼՐԱՀՈՍՔ - Հեղինակ՝ . Sunday, January 16, 2011 18:11 - 8 քննարկում

83 ամյա Ջաք Գեւորգյանը պայթեցնող ելույթ ունեցավ Լոս-Անջելեսի UCLA համալսարանի Royce Hall սրահի մեջ, հանդիպելով 3 հազար հայ ուսանողների հետ:

Երեկ, Հունվարի 15-ին, լեգենդար բժիշկ Ջաք Գեւորգյանը /բժիշկ մահ/ ելույթ ունեցավ Լոս-Անջելեսում UCLA համալսարանի Royce Hall սրահի մեջ, հանդիպելով 3 հազար հայ ուսանողների հետ: Րաֆֆի Հովհանիսյանը ցեռուի կողմից նշանակված էր բեմի վրա Ջաքի հետ հարց պատասխան անցկացնելու համար: Սակայն Ջաք Գեւորգյանը իր բնավորության համաձայն, ինչպես միշտ, թքած ուներ իրեն վերահսկողների վրա: Ամբողջ իր ելույթի ընթացքում քարը քարի վրա չթողեց, Ամերիկան ղեկավարող ուժերին բացահայտելով, ասաց, որ ամերիկացիները նույնիսկ ժողովուրդ էլ չեն, այլ կոնֆեդերացիա /հավաքականություն/, որ ԱՄՆ-ը իսկի պետություն էլ չի, այլ բանդիտական կառույց է՝ աշխարհը վերահսկողների ձեռքում: Ասաց, որ ստրկության մեջ պահելու գործիքներից մեկը նաեւ քրիստոնեությունն է: Ասաց, որ ԱՄՆ-ի շահերը Հայաստանի դեմ են, եւ այն թշնամի է մեզ: Ասաց, որ Աղվանստան եւ Իրաք ԱՄՆ-ը մտել է իրեն հատուկ անօրինականությամբ՝ նավթի համար, իսկ Սեպտեմբեր 11-ն էլ սարքած էր: Ասաց, որ աշխարհի ամենաբարոյական ազգը հայ ժողովուրդն է ու նա կարող է դառնալ համաշխարհային լիդեր, եթե անհատի լիակատար ազատությունը ամրագրի իր սահմանադրության մեջ: Ամբողջ դահլիճը ցնցության մեջ էր, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը խեղճացած աշակերտի նման կորցրել էր իրեն: Երբ սա փորձեց հակաճառել, Ջաք Գեւորգյանը պետական իրավունքի դասեր տալով բացահայտեց Րաֆֆիի անգիտությունը եւ դասեր տվեց նրան հենց բեմում: Դահլիճը ուրախությունից պայթեց: Ջաքը հուզված էր, խենթանալու աստիճան ուրախ էր, որ 3000 հայ երիտասարդություն կա ու նրանք իր արյունն են: Հաջորդ օրը Ջաքը պետք է մասնակցեր Գոլդեն Գլոբին, քանի որ Ալ Պաչինոն Ջաքի դերը խաղալու համար ներկայացված էր գլխավոր մրցանակի: Ջաքն ասաց, որ եթե չլիներ հայ ուսանողների հետ հանդիպումը, ապա ինքը չէր էլ գա Լոս-Անջելես մասնակցելու Գոլդեն Գլոբին: 83 ամյա ծեր գիտնականը, որը 8 տարի 2 ամիս բանտարկված է եղել ԱՄՆ-ում, հոգու արիությունը երբեք չկորցնելով, թքած ուներ իշխանությունների ահաբեկուների վրա: Նա կոչ արեց երիտասարդությանը ազատ մտածել եւ տարիքավորներին բանի տեղ չդնել, քանի որ նրանց ուղղեղները արդեն լվացված ու փչացած է այս երկրում: Րաֆֆի Հովհաննիսյանը, իբր կատակով ասաց, դե դուք էլ 83 տարեկան եք դուք էլ երտասարդ չեք: Ջաքը Ռաֆֆիին պատասխանեց, ձեզ համար չեմ կարող երաշխավորել, բայց ես կարող եմ երիտասարդների շարքում լինել, քանի որ իմ միտքը ազատ է համաշխարհայնացման լվացումներից:
Ջաքն ասաց, որ իր մասին ամենալավագույն ֆիլմը ոչ թե Հոլիվուդի նկարած ֆիլմն է, այլ փաստավավեգրական Right to Exit ֆիլմն է:  /neflix.com/

http://www.netflix.com/Movie/Right-to-Exit-Kevorkian/70123281?strackid=3b94226752cfc4f0_0_srl&strkid=2011330530_0_0&lnkctr=srchrd-sr&trkid=222336



8 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Վահան
Jan 16, 2011 18:36

Ինչու՞ էր հատկապես Րաֆֆի Հովհանիսյանը նշանակված Ջաքի հետ հարց ու պատասխան անցկացնելու համար:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

ԱՐՄԵՆ
Jan 16, 2011 19:29

Լավ է որ Ջաքը մերկացրեց այդ ցռուշնիկին… Ժամանակը կգա դեռ շատ բաներ պարզ կլինի հայր-որդի (եւ հիմա էլ թոռ) «Հովհաննիսյաների» ԲՈՒՆ գործնեությունից հայերի եւ Հայաստանի դեմ քողարկված «հայերի համար» կեղծ դիմակով եւ քողով:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Արորդուհի
Jan 16, 2011 20:22

ԱՐԵՎՇԱՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՍ…
Հարգանքներս, հանդեպ Ձեր ինքնատիպ, լիքը, ուժեղ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ:
Բժիշկ Գւորգյանին.

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Թամար Գրիգորյան1968 ՆՅ.
Jan 16, 2011 21:26

Ինչ հրաշալի իրադարձություն, և ինչ երջանիկ ուսանողներ: Երանի հնարավոր լիներ այդ հանդիպման գոնե տեսագրությունը դիտել:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Admin
Jan 16, 2011 21:54

Ես գիտեմ, որ Right to Exit փաստավավերագրական ֆիլմի հեղինակներն են՝ Արթուր Արմինը /սցենար/ եւ նրա կինը՝ Աննա Տերյանը /ռեժիսիոր/: Գիտեմ, որ նրանք միակ մարդիկ են եղել, որ յոթ տարի անընդմեջ Ջաքին տեսակցության են գնացել Միչիգանի բանտ ու նրան բազմաթիվ անգամ փորձել են օգնել: Եվ նույնիսկ նրանց փաստագրական ֆիլմը Ջաքին օգնելու նպատակ է ունեցել: Այդ տարիներին ոչ-ոք չէր հետաքրքրվում լքված, քաղաքական բանտարկյալ Ջաք Գեւորգյանով: UCLA-ի միջոցառմանը նրանք Ջաքի հատուկ հրավիրյալներն էին:
Հակոբ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Հարություն Առաքելյան
Jan 17, 2011 2:51

Սիրելի Արթուր Արմին եւ Ռուզաննա Տերյան
Ընդունեք իմ շնորհավորանքները եւ ջերմ բարեմաղթանքները Ձեր ազգային ու հայրենանվեր գործունեության առիթով…
ՄԵՐ ՀԱՅՐ ԱՍՏՎԱԾԸ ԹՈՂ ՊԱՀԱՊԱՆ ԼԻՆԻ ԲՈԼՈՐ ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀՑԻՆԵՐԻՆ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

ԱՐՄԵՆ
Jan 17, 2011 14:47

Լեւոն ջան քեզ հետ համամիտ եմ: Ամենակարեւորը պետք է Հայ Մարդուն տալ ճշմարտությունը եւ բացահայտել նման ստոր արարածներին եւ իրենց «աշխատավոճը»: Իսկ նման գործակալները ընդմիշտ բացահայտվելու վախի մեջ են: Լավ ասացվածք ունենք. «գող սիրտը դող»:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Arthur Armin
Jan 17, 2011 16:49

Լեւոն,
Ռիչարդ Հաովհաննիսյանի, Փիթր Քաուի, Ջեյմս Ռասսելի եւ այլոց, հայոց պատմության եւ մշակույթի կեղծարարներ հայտարարողները եւ նրանց դեմ ուսանողական շարժումը ես եմ կազմակերպել իմ ընկերների հետ: Նրանց կեղծությունների մասին ֆիլմը, որ բազմաթիվ անգամ ցուցադրվել է այստեղի հեռուստատեսություններով եւ որը դրված է եւ յութուբում, եւ ռութուբում, հավանաբար գլխի եք թե ում ձեռքի գործն է: Հարցը ՀՀ Ակադեմիայում հարցը դնելը՝ նույնպես եղել է ԱՄՆ-ի 6 մշակութային կազմակերպությունների /որոնց թվում նաեւ «Լույսաշխարհը»/ շնորհիվ եւ ճնշմամաբ, քանի-որ ինտերնետային 2000-ից ավել ստորագրահավաք էր կազմակերպված այդ դասագրքի դեմ: Սակայն ՀՀ Ակադեմիայի Բարխուդարյանը, Ռադիկի հետ եւ իր խմբակի հետ միասին, տականք գտնվեց ու փլուզեց գործընթացը, քանի-որ Ռիչարդի միջնորդությամբ իջեցված ԱՄՆ-ը գրանտները քաղցր էին: Այնպես որ բազմաթիվ վատ բաներ Երեւանից է սկսվում, եւ ոչ թե սփյուռքից: Ինչ վերաբերում է Րաֆֆիի մեջ ընկնելը Ջաք Գեւորգյանի ելույթի ժամանակ որպես ԿՈՐԴԻՆԱՏՈՐ, դա Ջաքի դեպքում նոր բան չէ, նրա վրա միշտ էլ վերահսկում դնում են, իսկ ինքը թքած ունենա, իր ասածը ասում է: Մաքսիմում կարողանում են մի քիչ խանգարել: Որ Րաֆֆիին նրբորեն կպցրել էին, զարմանալու բան չկա: Եթե ես Ջաքին նախօրոք զգուշացնեի, ապա նա չէր գա երեխաներին հանդիպելու: Իսկ այսպես ե՛ւ Րաֆֆին նսեմացավ, ե՛ւ երեխաները ուրախ էին, որ հանդիպեցին նրան:
Ի միջիայլոց, մի քանի կեղծարարներ, ի շնորհիվ մեր պայքարի, դուրս թռան իրենց պաշտոններից, եւ դասագիրքն էլ՝ շրջանառությունից հանվեց: Այս մասին հազարավոր մարդիկ են տեղյակ, զարմանալի է, որ դուք չգիտեք:
Ի միջայլոց ֆիլմը կարող եք տեսնել նաեւ հայերենով՝ http://rutube.ru/tracks/2013688.html?confirm=4db89b362a1988934ff70fe7281629b9&v=05d498964d1be84cb1fc74e9771a0c0e

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*