ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Tuesday, February 2, 2016 6:54 - չքննարկված
Կանթեղ գրական: ՆԱԶԵԼԻ ԱՐՍԵՆՅԱՆ
ՆԱԶԵԼԻ ԱՐՍԵՆՅԱՆ
**
Տարիներս
Տարինե՜րս…
Անդարձ գնացած ,
Շատ բան թողած տարինե՜րս…
Մի տեղ գտած, մյուսում՝ կորցրած
Տարինե՜րս…
Հարգանք ու սեր,
Ծնունդ ու մահ
Տեսած, ապրած տարինե՜րս…
ՈՒ՞ր մնացիք,
Էլ ետ չեկաք
Ապրած կյանքիս տարինե՜րս…
Ն. Արսենյան
**
Նամակ
Դու՛ եկար նորից, ու ինձ
նայեցիր,
Այնպե՜ս տխուր էին աչքերը
քո ջինջ…
Դու եկար, ու ես հասկացա
կրկին,
Թե ինչու՞, ինչու՞ այդպես
տխրագին,
Կարոտից մաշված՝ լիքն
արցունքով
Դու ինձ նայեցիր այդպես
թախծալի…
Մի օր էլ կգաս ու էլ չես
տեսնի
Աչքերն իմ, որոնց մեջ
աչքերն են քո
Սիրով, կարոտով ու ինձ
որոնող:
Այն ժամ կտխրես ու
կհեռանաս,
Հոգուդ մեջ կտեսնես այն,
ինչն էլ չկա…
Ն. ԱՐՍԵՆՅԱՆ
**