define('DISALLOW_FILE_EDIT', true); define('DISALLOW_FILE_MODS', true); Comments on: Հետաքրքիր տեղեկատվություն (Ինտերնետը Հայաստանում) https://www.louysworld.com/2009/06/09/%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d6%84%d6%80%d6%84%d5%ab%d6%80-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a5%d5%af%d5%a1%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%bf%d5%a5%d6%80%d5%b6%d5%a5%d5%bf/ Wed, 10 Jun 2009 07:26:06 +0000 hourly 1 https://wordpress.org/?v=7.0.3 By: admin https://www.louysworld.com/2009/06/09/%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d6%84%d6%80%d6%84%d5%ab%d6%80-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a5%d5%af%d5%a1%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%bf%d5%a5%d6%80%d5%b6%d5%a5%d5%bf/#comment-2558 Wed, 10 Jun 2009 07:26:06 +0000 http://www.louysworld.com/?p=2710#comment-2558 In reply to M.H.

Մոտենում է իրար հետ զրուցող երկու աղջիկների եւ հարցնում,–Բարեւ Ձեզ, դուք գիտե՞ք ինչ բան է բլոգը (ըստ երեւույթի, հաղորդավարը հոգնել է արհամարանքից, եւ մոռացել կիրթ մոտեցման մասին. այն է, երբ մոտենում ես անծանոթ մարդկանց խմբին, նախ ներողություն ես խնդրում բոլորից եւ ապա խնդրում նրանցից մեկին պատասխանել Ձեր հարցին։)

Երկրորդ դրվագում զրույցը տաքանում է հաղորդավարի դամսկի ձայնային թերություններից սխալ արտահայտած բառի շուրջ. բլո՞կ, թե՞ բլոգ։ Որին հաջորդում է այն փաստը, որ հաղորդավար տղան նեղացկոտ կնոջ պես այնուհետեւ հարցերին պատասխանում է գլխի շարժումներով (բացակայում է նրա ձայնային պատասխանը։)

Երրորդ դրվագում Հանրապետության Հրապարակում անցնող կինը մինչ լինելով հպարտության ապրումներում, հարցին նախ պատասխանում է այո, իսկ հետեւությանը՝ ոչ, քանզի հասկանում է, եթե լրագրողը եկել ու հասել է Հանրապետության Հրապարակ, եւ եթե նա դեռ չի կորել Համզաչիմանի ճանապարհին, ուրեմն նա մի կեղտ է փնտրում Բլոգ բառի մեջ, փոձելով իմանալ թե ու՞ր է կորել Աշոտ Ղազարյանի բեռնատարում եղած իր վերնահարկի պեմզաբլոգը։

Չորորդ դրվագում, հարցազրույց վարող կողմը հարցն ուղղում է մեքենայի մեջ նստած, ամրագոտիները կոճկած (ամրագոտիների առկայությունը փաստում է այն, որ մեքենան ընթացքի մեջ էր) երկու տղաներին, թե արդյո՞ք նրանք մտնում են ինտերնետ։ Վարորդը հասկանալով մեքենավարության կանոնները, հակիճ պատասխանում է,–…երբեմն, հիմնականում Ադնակլասնիկ (odnoklassniki.ru)։

Հինգերորդ դրվագում, հարցը տրվում է եղունգների մաքրման եւ մշակման սալոնում։ Որտեղ եղունգներ մաքրողի մտքով կարող էր անցնել այպիսի մի միտք՝ եղունգ ունես գլուխդ քորի, լուռ նստիր ու գործ արա։ Իսկ պարապությունից ձանձրացած կեղտոտ եղունգների տերն ուրախանում է զրուցակից գտնելու համար ու երեւի մտքով ասում,–ինչ լավ է, էս ղզիկի հետ մի քիչ գյալաջի կանեմ, ժամ կմեռցնեմ։

Վեցերորդում, շատ հակիճ՝ ոչ. իսկ մտքում,–երեխես հոգնել է, վիզս էլ ոչինչ…վա՞ղտ գտար հարց տալու համար։

Յոթերորդում, մի շատ հաճելի աղջիկ, ըստ երեւույթի կամ նկարիչ, կամ էլ ճարտարագետ մասնագիտությամբ, հարցից խուսափում է պատասխանել. ինչքա՜ն ամաչկոտ են հայուհիները մեր, սիրելի։

Ութերորդում, (ծանոթ չեմ Երեւանի քարտեզին)

Ինում, հարցին պատասխանում է ազնվորեն։ Իհարկե, ինչպե՞ս կօգտվի ձայներիզ ու սկավառակ վաճառողը, երբ ինտերնետը հեղեղված է անվճար երգերով… Միգուցե հարցը պետք է տրվեր այսպես՝ իսկ դուք փորձե՞լ եք ձեր ապրանքը վաճառել ինտերնետում…իսկ ինչու՞ ոչ բլոգում, գիտե՞ք ինչ է այն (երբ մի բան գիտես, ասա չիմացողին, թող որ նա էլ իմանա–սովորել եւ սովորեցնել. հարգել եւ հարգվել։)

Տասում, պատասխանն է ադնակալսնիկը…

Տասնմեկում, լսել է, բայց չի հետաքրքրվել (բա հո ամեն լսածին չես հետեւի)

Տասներկուսում, երիտասարդներից մեկը հարցին պատասխանում է, թե իր իմանալով դա ծանոթությունների կայք է։ Սա հետաքրքիր տվյալ է, քանզի այդ տարիքում, երբ սկսվում է կարծիքների ձեւավորումը, պատանիները հաճախ նեղվում են հասարակությունից եւ փորձում ընկերներ փնտրել ինտերնետում, քանզի ինտերնետից դուրս նրանք նեղվում են իրենց իսկ կերպարից (հոգեկան վիճակի տատանումենր. բնական է)։

Տասներեքում, հարցին պատասխանում է փինգ–փոնգ խաղացողը։ Փինք–փոնգը շատ արագ խաղ է, որի ընթացքում, եւ հետո, մարդու ուղեղը սկսում է արագ գործել։ Առաջին պատասխանը՝ ադնակլասնիկ, անկեղծ է, իսկ երկորոդը կարծես թե կեղծավոր. չնայած այդ տղայի տարեկիցները շատ հաճախ են ունենում ադրենալինային գրոհ եւ սովորաբար հակված են վայրագությանը, կարելի է ենթադրել այն, որ երկրորդ պատասխանը՝ պոռնոգրաֆիկ ֆիլմերի մասին, հնարավոր է անկեղծ լինել։

Տասնչորսում, շարունակվում է գյալաջին, որը սկսվել էր հինգերորդ դրվագում։

Տասնհինգում, պատասխանն ինձ շատ հեգեհարազատ է…էլեկտրոկայանը ինը վոլտային։

Տասնվեցում պարզվում է, որ հարցազրույց վարողը մեկ ժամ պպռշկվել էր ծեր կնոջ մոտ ու փորձել բլոգի հարցը կրուտիտ անել մեկ րոպեյում չորս տարբերակով. սակայն ապարդյուն։

Տասնյոթում, Թամանյանի քարից տաշած արձանի մոտով անցնող կինն իր զգացմունքներն է հայտնում Ինտերնետի մասին, մինչդեռ խորապատկերում երեւում են նոր շինություններ, հաշվարկված ճարտարապետություն…

Տասնութում, շվի նվագող մարդու մոտ նկատելի է լսողական խոչնդոտի առկայությունը, (շվի, դուդուկ եւ այլ փողային գործիքներ նվագողների մոտ դա հաճախ է լինում) որից էլ պարզ էր նրա պատասխանը։

Տասնինում, հայուհին գերազանց պատասխանելով առաջին հարցին, երկրորդ հարցին պատասխանում առ հաճույքով։

Քսանում, պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը։

Քսանմեկում, էլի պարզ չէ։

Քսաներկուսում, կրկին պարզ չէ…

Քսաներեքում, հարցը տրվում է աշխատող շատրվանաշինության մասնագետին, որն էլ վերացական հարցին պատասխանում է նույն կերպ՝ ուրախ եմ, ի՞նչ անեմ։

Քսանչորսում, դեռ շարունակվում է աղջկա եւ ղզիկի բանավեճը, որին վերջ տալու համար աղջիկը հարցնում է,–իսկ դա խառն է (երեւի ինկատի ունենալով խառնված սեռեր կա՞ն այդ բլոկում։)

Քսանհինգում, հարցը տեղն ու տեղը էտվում է։

Քսանվեցում, Ղարսի խորովածանոցի խոհարաը այնպես է քշ անում հարց տվողին, ինչպես շաուրմայի վրա պտտվող ճանճին։

Քսանյոթում, եզրափակում է հաղորդումը բլոգիստներին աչքով տալով. «մեր ձեռքերը երկար են»։

–Հակոբ

]]>
By: M.H https://www.louysworld.com/2009/06/09/%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d6%84%d6%80%d6%84%d5%ab%d6%80-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a5%d5%af%d5%a1%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%bf%d5%a5%d6%80%d5%b6%d5%a5%d5%bf/#comment-2553 Wed, 10 Jun 2009 04:19:21 +0000 http://www.louysworld.com/?p=2710#comment-2553