define('DISALLOW_FILE_EDIT', true);
define('DISALLOW_FILE_MODS', true);
Հարգելի Արամ,
Пожалуйста, попробуйте написать на армянском языке.
Գուգլի թարգմանիչ համակարգի շնորհիվ, թարգմանում եմ Ձեր գրառումը անգլերեն
ու այնուհետեւ հայերեն լեզուներով։
What happens if one decides to Turkey open its border
with Armenia? The first thing that really threatens
us, is that 5 minutes after the event, Armenia
undergo special Turkish economic expansion. Second,
using the advanced oligarchic system in the economy
of Armenia, Turkey would be able to easily «buy» our
oligarchs – and the political elite of Armenia in
their pocket. The economy does not recognize borders
or nationalities, but the capital has no homeland,
which in this case can be very dangerous for Armenia.
The most important thing for us to be a question of
national security.
Թարգմանություն.
Ի՞նչ կպատահի այն ժամանակ, երբ Թուրքիան որոշի բացել իր պետության սահմանները Հայաստանի հետ։
Առաջին վտանգն է. հինգ րոպե անց թուրքական տնտեսությունը կտարածվի Հայստանով մեկ։
Երկրորդ վտանգն է. օգտագործելով Օլիգարխիայի համակարգը, Թուրքիան հեշտությամբ կգնի մեր Օլիգարխներին եւ Հայաստանի Քաղաքական Էլիտան կհայտնվի Թուրքիայի գրպանում։
Տնտեսությունը սահմաներ չի ճանաչում եւ Կապիտալը չունի հայրենիք, որն այս դեպքում կարող է շատ վտանգավոր լինել Հայաստանի համար։
Ամենա կարեւոր հարցը մեզ համար ազգային անվտանգության հարցն է։
–––––––––––––––––––––
Ձեր մտահոգությունը շատերն են կիսում։ Այն ցավալի է բոլորի համար։ Սակայն եկեք հարցին մոտենանք ավելի ճշգրիտ տվյալներով եւ ճիշտ տեսանկյունից։ Դրա համար կփորձեմ բացատրել իմ համեստ կարծիքը Ձեր մտահոգության վերաբերյալ։
Պետություն, Հայրենիք, Ազգ, Ժողովուրդ, Տնտեսություն, Կապիտալ, Օլիգարխիա համակարգերը հատուկ են յուրովի։
ՀանրաՊետությունը մի համակարգ է, որի սահմաններում ապրում են նույն ազգից, կամ տարբեր ժողովրդներից բաղկացած հանրություն, ովքեր բնակվում են տվյալ պետության տարածքներում սահմանված կանոնադրությամբ եւ ունեն տարածքային իշխանություններ, որոնք օգտագործելով հանրային ռեսուրսները, ծառայում են նույն պետության հանրությանը, եւ միառժամանակ ներկայացնում են տվյալ պետության հանրության շահերը արտերկներում։
Հայրենիքն այն հողատարածքն է, որի վրա ծնվել են մի ազգի կամ այլ ժողովրդի մարդիկ, եւ նրանք ովքեր տվյալ տարածքում ունեցել են դարավոր սերունդներ, ովքեր զարգացրել են այդ տարածքը ի սեր հողի, ի սեր սերունդների, ի սեր մարդկության, ի սեր կրթության եւ լավ ապագայի եւ այլն…Հայրենիքը եւ Հանրապետությունը կարող են տարբեր լինել. Օրինակ, Ամերիկյան Հնդիկների հայրենիքում որպես կանոն գոյություն ուներ Հաշտության Ծխամուրճ կոչվող արարողությունը, որի ժամանակ խաղաղության դաշինք կնքելու համար կողմերը մեկ ծխամուրճով ծխում էին ծխախոտ եւ այդպիսով հաստատում հաշտության պայմանը։ Իսկ հիմա այդ նույն Ամերիկյան Հնդիկների հողի վրա հիմնված Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործում է մեկ այլ կանոն, ըստ որի պատժվում է այն անձը, որը ծխում է հանրային վայրերում (իսկ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում գործի է անցնելու մի օրենք, ըստ որի ծխելն արգելված է նույնիսկ անձնական բնակարաններում։) Հետեւաբար Հայրենիքը եւ Հանրապետությունը չեն կարող խոսել համանման շահերից. Դրանք տարբեր են։
Ազգը, դա միատեսակ լեզվով խոսող, համանման մշակույթ ունեցող, նույն ցեղին պատկանող սերտորեն կապված մարդկանց համախմբավորում է, որը տարաբնակեցնելուց, այլասերելուց…կարող է վերափոխվել եւ դառնալ մի քանի ժողովուրդներից բաղկացած խումբ եւ չունենալ այն հետաքրքրությունները, որոնք ունեին իրենց նախնիները։
Տնտեսությունը, թեպետ ես տնտեսագետ չեմ, սակայն կարող եմ եզրակացնել այն, որ տնտեսությունը պետք է մաս կազմի Հանրապետության կանոներով եւ նախապայմաններով պայմանավորված գործադիր դաշտերին՝ մասնավորապես բնակչության ապրելակերպին, պետության գանձարանին եւ նրանից սնվող բոլոր պետական կառույցներին։
Կապիտալը, որպես կապիտալիզմի գաղափարախոսություն, ունի երկկողմանի հետաքրքրություն։ Որքան գիտեմ այն շատ պարզ է. Հիմնված է պահանջարկով եւ առաջարկով։
Օլիգարխիան Հայաստանում եւ նախկին ԱՊՀ երկներում մի մարմին է, որը քաղաքակիրթ երկներում կոչվում է Լոբիստական կազմակերպություն։ Օրինակ, բոլորս գիտենք որ ծխախոտը լայն տարածում ունի, եւ ծխախոտի գործով զբաղվող գրեթե բոլոր ձեռնարկություները երբեք չեն սննկանում։ Պատճառը նրանում է, որ այս ձեռնարկություններն ունեն բազմաթիվ լոբիստական ընկերներ, որոնք ամեն կերպ փորձում են խնայել իրենց պատվիրատուին հնարավոր գործնական վնասներից։ Իմ իմացած տվյալներով ԱՄՆ–ի բանկային համակարգի օգտին գործում են մոտ 600 լոբիստական կազմակերպություններ, իսկ յուրաքանչյուր լոբիստական կազմակերպության մեջ կան ավելի քան երկու հազար մարդ։ Կարեւորն այն է, որ այս լոբիստական կազմակերպություններն են ընտրում օրինակերտող սենատորներին, նահանգապետերին…եւ ինչու չէ՝ նախահաին։ Ասածս այն է, որ Օլիգարխիան գոյություն ունի ամենուր. Որտեղ կա շահույթ, աշխատուժ, օրենք…այսինքն պետական համակարգ։
Ես ամեն կերպ փորձում եմ ժամանակաչափի միջոցով պատկերացնել Թուրքական տնտեսական պատերազմը Հայաստանի դեմ, եւ միակ միջոցը դա տաս Բոինգ ինքնաթիռներով 336,600,000,000,000.00 դրամի ցփնումն է ամբողջ Հայաստանով մեկ, որից հետո նույնիսկ ԱՄՆ–ի գանձարանն անկարող կլինի փրկել Հայաստանին։
Հետեւաբար կարող եմ եզրակացնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանների բացումը չի կարող լինել այդքան պարզ. Ամեն դեպքում վտանգի հավանականությունը այնքան է, ինչքան որ CERN–ի պրոտոնային արագացուցիչի վտանգի հավանականությունը։
Վերջապես երկու պետություններում էլ կան եւ՛ ազգ, եւ՛ ժողովուրդ, եւ՛ տնտեսություն, եւ՛ օլիգարխ, եւ՛ լոբիստ, եւ՛ նախագահ, եւ՛ անմշակ հող, եւ՛ աշխատասեր բնակչություն, եւ՛ երազող, եւ՛ ծույլ, եւ՛ գթասիրտ մարդիկ…ամեն ինչ էլ կա։ Իսկ ամենա կարեւորը, կան դրախտային վայրեր, որտեղ ապրող մարդն անկարող է միշտ չար լինել։
Սիրով,
Հակոբ, Լույս Աշխարհ կայքի Վարպետ