define('DISALLOW_FILE_EDIT', true); define('DISALLOW_FILE_MODS', true); Comments on: Obama won’t use ‘genocide’ in statement on massacre of Armenians https://www.louysworld.com/2009/04/24/obama-wont-use-genocide-in-statement-on-massacre-of-armenians/ Fri, 24 Apr 2009 21:43:09 +0000 hourly 1 https://wordpress.org/?v=6.9.4 By: admin https://www.louysworld.com/2009/04/24/obama-wont-use-genocide-in-statement-on-massacre-of-armenians/#comment-2134 Fri, 24 Apr 2009 21:43:09 +0000 http://www.louysworld.com/?p=2353#comment-2134 In reply to Sargis A..

Համամիտ եմ Սարգիսի հետ։

Թուրքիայում բնակվող Քրիսոտնեա ազգերի, եւ մասամբ այնտեղ բնակվող ազգությամբ Հայ մարդկանց ցեղասպանության հարցը Հայաստանի Հանրապետություն դիվանագիտության բարդ խնդիրներից է, որը, դեռ Հայաստանի Հանրապետության անկախացումից առաջ, տասնամյակների ընթացքում մղվել է այնպիսի ճանապարհով, որից ներկա Հայաստանի Հանրապետությունը չի կարող դուրս գալ, կամ էլ նոր ուղություն տալ այդ հարցին։ Քանզի, ըստ իմ ըմբռնման, Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն, որտեղ Հոդ 2.ա գրված է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ժողովրդին (այլ ոչ միայն Հայ ազգին), Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն կորղ ներկայացնել Հայ ազգին եւ դատարան կանչել Հայ ազգի հանդեպ ցեղասպանություն գործած իրավական անձանց։

Սա անհամեմատելի մի հարց է. այսինքն, նմանը չկա այլուր։ Այո, Հրեաների ցեղասպանությունը նրանց տվեց Իսրաելի պետություն։ Հայերի ցեղասպանությունը Թուրքիայիում, Խորհրդային Միությունում ապրող Հայ մարդուն տվեց Եղեռնի հուշարձան, անկախացման խնդրի ծնունդ, մեկ այլ ցեղասպանություն՝ Սումգաիթում ապրող Հայ մարդու հանդեպ եւ այդ դեպքերին հետեւող մարդկանց կյանքի գնով կերտված անկախ Հայաստանի Հանրապետություն։

Իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության դիվանագիտական դիրքորոշումը Թուրքիայի Հայ բնակիչների ջարդերի հարցում առաջնահերթ չէ Հայաստանի Հանրապետությունն ըդեմ Թուրքիայի եւ Համաշխարհային պատերազմի ժամանակ գրավյալ տարածքների փոխհատուցման եւ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի սահմանագծի որոշման հարցից։

Թուրքիայի Հայերի ջարդերը, ինչպես բազմիցս է առաջադրվել պրն. Քիրեմիդջյանի կողմից, լոկ դատա–իրավական խնդիր է, որը պետք է փորձության տարվի աշխարհի տարբեր դատարաններում Հայերի (ոչ Հայաստանի Հանրապետության անունից) եւ մեղսունակ իրավական անձանց կողմից. տվյալ դեպքում Հայերի եւ Օսմանյան Թուրքիայի ժառանգորթ՝ Թուրքիայի հանրապետության միջեւ։

]]>
By: Sargis A. https://www.louysworld.com/2009/04/24/obama-wont-use-genocide-in-statement-on-massacre-of-armenians/#comment-2133 Fri, 24 Apr 2009 20:57:25 +0000 http://www.louysworld.com/?p=2353#comment-2133