Սոնա ԱՐՇՈՒՆԵՑԻ
ԱԶԱՏ ԽՈՍՔ, Սոնա ԱՐՇՈՒՆԵՑԻ - Երեքշաբթի, Հուլիս 28, 2009 0:30 - 0 Comments
Ղարաբաղի բանակցություններն իրենց սպառել են…
ՇԱՆԹ գրել է:
ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՈՐՁԵՆՔ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԸ
Հնարավոր չէ անգամ 0,5միլ. մարդու հասցնել այդ թվաքանակը, քանզի մի կողմից հատ ու կենտ վերաբանկիչներ են հայտնվում , բայց դուրս եկողների
թիվն էլ պակաս չէ: Ղարաբաղի միակ լուծումն այս է’ միակն ու ճիշտը .
ԵՐԲ
Տնտեսատես հզորանա Ղարաբաղը սկսած
մշակույթ, կրթություն, բժշկություն, բացվեն շատ աշխատատեղեր բարձր աշխատավարձով… Մշակել ծրագրեր նորաստեղծ ընտանիքներին բնակարաններով ապահովելու, ծնելիության աճը խրախուսելու համար հատկացնել դրամաշնորհներ յուրաքանչյուր երեխայի լույս աշխարհ գալուն, ընտանիքներում 1-ից ավել 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 … երեխային հաստատագրված ֆինանսական օգնություն տրամադրել այնպիսի հաշվարկով, որ ծնողը այդ գումարով կարողանա հոգալ իր երեխայի թե´ սնունդի, թե´ դպրոցի, թե´ հագուստի հարցերը…
Այլապես հենց էնպես ծնելիության աճ չի լինում. Դա պետք է լինի Ղարաբաղի
ղեկավարության համար թիվ մեկ գերխնդիրը, իսկ եթե ավելի ճիշտ’ նաև հայաստանյան
ու համայն հայության. լինի դա մարաթոններով, թե առանձին բարերարների նվիրատվության շնորհիվ: Ծնելիության աճը ապահովելու համար նախ առաջնահերթություն է Ղարաբաղցու սոցիալ-տնտեսական վիճակը բարելավել,
աղքատության թիվը կրճատել , հասցնել մինիմալի…
Ղարաբաղը մարդկանցով լցնելու հրամայականը ծագեց այն պահից ի վեր, երբ
1994թվականի զինադադարին Լևոնը թույլ տվեց այնպիսի ճակատագրական սխալ, որ
այդ սխալը հետագայում հնարավոր չեղավ շտկել հենց իրեն’ Լևոնին, այնուհետև Ռոբերտին, հիմա էլ Սերժին: Լևոնն այդ հաղթանակներին ինչպես հարկն է տեր չկանգնեց, մեր հաղթանակները հողին հավասարեցրեց. Ղարաբաղյան ազատագրագան, հայրենատիրական պատերազմի հաղթանակը մեծ հարցականների տակ դրեց, փոխարեն հաղթող կողմն իր կամքը թելադրեր ու իր հաղթանակն արժևորեր Ղարաբաղը մայր հայրենիքին վերամիավորմամբ, ընտրեց բանակցային ճանապարհը. այսինքն’ ցանեմ չկանաչի…,
մի գործընթաց, որ աշխարհի պրակտիկայում դժվար իրականանալի է ու հաջողության հասնելու շանսերն էլ զրոյական:
Հիմարություն, միթե՞ գիտունիկ Լևոնը չգիտեր, որ պետություն հռչակելու համար գոնե 1միլ -կամ գոնե մինիմալ թվաքանակ 0,5 միլ մարդ պետք է ունենար Ղարաբաղը , իսկ մի բուռ հայություն ունեցող Ղարաբաղին հռչակել “Ղարաբաղի հանրապետություն”. ծիծաղելի է չէ՞…
դա նման է, երբ մի հսկա տարածքի վրա հատ ու կենտ ծառեր ու թփեր լինեն, և այն անտառ անվանել, կամ նման մի բան…
Այնքան եմ գրել, որ հոգնել եմ. գրել եմ զինադադարի պահից ի վեր ու դատապարտել, բայց հիմա ինչքան էլ քննադատենք ու դատափետենք Լևոնի սնանկ
դիվանագիտությունը, ունենք այն ինչ ունենք,
ինչպես ասում են գիժը մի քար գցեց փոսը’ հազար գիտուն չի կարողանում հանել: Հիմա պետք է կատարենք այն քալը, որը փոսից կհանի 1994-ին գցած քարը: Դժվար է, բայց ճիշտ դիվանագիտական հնարքների ու հնարամտության արդյունքում շահեկան վիճակում կհայտնվենք: Երբ 2008- օգոստոսին Ռուսաստանը տեր կանգնեց Աբխազիային ու Օսիային. այսօր աշխարհն կտրականապես դեմ է ու
բարձրաձայնում է, որ չի ճանաչելու նրանց անկախությունը, բայց թիկունքում ունենալով Ռուսաստանին այս երկու ինքնահռչակ պետությունները թքած ունեն
աշխարհը կճանաչի, թե՞ չէ. Օսիան ու Աբխազիան պաշտպան ունեն. Մեծ
Ռուսիան: Ինչքան էլ Ամերիկան Վրաստանին ասի, թե ինքը չի ճանաչում ու չի ճանաչելու, բայց մենք հո գիտենք չէ՞ որ Կիպրոսի կեսը Թուրքիան հռչակեց Կիպրոսի Թուրքական Հանրապետություն է, Թուրքական Հայկական ծովից – ծով արևմտյան մեր տարածքներին խարդախորեն տիրացել առայժմ, Կոսովոյին խլեցին Հարավսլավիայից…
Աշխարհը լեցուն է անթիվ, անհամար անարդարություններով…
2008-ին, երբ Ռուսաստանը Օսիայի ու Աբխազիայի անկախությունը ճանաչեց,
ամբողջ Ռուսաստանյան լրատվամիջոցները լծվեցին դատապարտելու Վրաստանի հարձակումն Օսիայի վրա, կատարվածը որակեցին ցեղաuպանություն Վրաստանի կողմից օս ու աբխազ ժողովրդին և Լավրովը բազմիցս բացատրություններ տվեց, որ Աբխազիան ու Օսիան բռնակցված
են եղել Վրաստանին Ստալինի ռեժիմի օրոք: Մեր կառավարությունն այդ օրերին
առիթը չպետք է բաց թողներ, մեր լրատվամիջոցները պետք է արձագանքեին, ու անմիջապես կամ ճանաչեին Ղարաբաղի
հանրապետությանը, կամ էլ վերամիավորեր մայր հայրենիքին, հետևելով Լավրովի
օրինակին, նույն բացատրությունը մեր արտգործնախարարը կարող էր տալ Ղարաբաղի բռնակցման համար, բայց չարեցին… Թուրքը նման առիթը բաց չէր թողնի.
Ղարաբաղյան պատերազմը երևի չլիներ, եթե այդ տարիներին բացվեր ռուսական արխիվներն ու աշխարհին ներկայացվեր Ղարաբաղի բռնակցման փաստերն ապացույցներով: Այնքան շատ էր հետաքրքրություններս ու անհանգստությունս այս առիթով, որ մի օր պարազաբանումների ակնկալիքով նամակով դիմեցի
սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանին.
*
Հարգարժան Լյուդմիլա Հարությունյան
*
Անկախությունից ի վեր ես փնտրում եմ իմ հարցերի պատասխանները.
Եթե մենք այսօր համարում ենք Թուրքական կառավարությանը Օսմանյան կայսրությունում նրանց նախնիների կատարած ոճրագործության պատասխանատուն, ինչու՞ նույնը չենք պահանջում մեր դաշնակից Ռուսաստանից, քանի որ նա ոչ պակաս պատասխանատու է Ադրբեջանին մեր տարածքների բռանկցման ու մեր պատմական հայրենիքի` Թուրքիային նվիրատվության համար: Միթե՞ ռուսական արխիվներում չեն պահպանվում համապատասխան փաստաթղթեր, թե՞ մեր դիվանագիտությունն է կաղում վեր հանելու հույժ կարեւոր մի իրողություն, որ լույս կսփռի շատ մութ ու կնճռոտ հարցերի վրա:
*
ՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ
*
Շնորհակալ եմ հարցի համար, որովհետեւ կարծում եմ` սա Հայաստանի վաղվա արդիական խնդիրներից մեկն է:1989 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը սովետմիության պատգամավորների առաջին կոնգրեսի ատյանից կարդաց մի դիմում, որում պահանջվում էր մոսկովյան պայմանագիրը չեղյալ համարել: Ու ես մտածեցի, որ այդ հանճարեղ մարդը հանճարեղ է ոչ միայն գիտության մեջ, այլ նաեւ` քաղաքականության. մարդն իր հեղինակությունը դրեց` այդ հզորագույն քայլը կատարելու համար: Սրա մասին Մոսկվայից խոսվեց, բայց Երեւանից չխոսվեց այն պատճառով, որովհետեւ անկախությունից հետո Հայաստանի լիդերական կազմը մի խնդիր էր ուզում լուծել` լավացնել հարաբերությունը Թուրքիայի հետ եւ միգուցե Հայաստանը դուրս բերել շրջափակումից:Չեմ ուզում խորանալ` ճիշտ էր դա, թե սխալ, բայց Վ. Համբարձումյանի այդ քայլը Հայաստանում իշխանության կողմից ընկալվել չէր կարող: Սակայն ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է բարձրանա, եւ այո, Ղարաբաղի հարցի լուծումից հետո մենք հնարավորություն կունենանք խոսելու եւ այդ հարցերի մասին: Ցավոք սրտի` հայոց պատմությունը դեռ մարսված չէ, եւ մենք բազում պատմական խնդիրներ ունենք լուծելու, որոնք երջանիկ պետությունները լուծել են պատմական ճշգրիտ պահին: Մեր ազգը ճշգրիտ պահին չի կարողացել լուծել եւ թողել է հաջորդ սերունդներին:
*
Հարգանքներով’ Լյուդմիլա Հարությունյան
**
Կարծում եմ այս պահին էլի լուծում կա. Սերժը պետք է է պահանջի արտգործանախարար Նալբանդյանի հրաժարականը, ի նշան անհամաձայնության բանակցությունների ձախողման, ու որպես նոր տակտիկական քայլ, բանակցային նոր ձևաչափով, նախ հրաժարվի բանակցել Ադրբեջանի հետ առանց
Ղարաբաղի նախագահի, կամ արտգործնախարարի, հրաժարվի
նախքինում եղած բոլոր անպտուղ բանակցություններից, նամանավանդ Մադրիդյան
սկզբունքներից ու նոր էջից սկսվի Հայաստան-Ղարաբաղ -Ադրբեջան բանակցություններն ու հանդես գան ոչ թե պարտվողի դիրքերից, այլ հաղթողի ու պահանջներ ներկայացնողն էլ մեր կողմից պետք է լինեն:
Եթե մեր պահանջներին համաձայն չէ Ադրբեջանը, ուրեմն Հայաստանը պետք է հայտարարի Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին, գրավյալ տարածքներով հանդերձ, կամ էլ ճանաչել Ղարաբաղին որպես առանձին պետություն, ինչպես Թուրքիան Կիպրոսը գրավելուց հետո բոլորովին վերջերս’ 2 տարի առաջ հռչակեց
“Կիպրոսի Թուրքական հանրապետություն”:
Ինչքան խեղճի, թույլի, աղքատի դիրքերից ենք հանդես գալիս, այնքան ճնշումներն ուժեղ են լինում: Ի՞նչ նպատակ են հետապնդում Մինսկի համանախագահների շտապողականություններըը, որ շուտ ավարտին հասցնեն Ղարաբաղի հարցը և այդքան պահանջներ են դնում Հայաստանի դեմ: Ժամանակ խնայելու համար չթվեմ այն պահանջները, որ իրականում
Մադրիդյան սկզբունքներում շարադրված են ու համարյա բխում է Ադրբեջանի
շահերից նամանավանդ տարածքների վերադարձի դեպքում: Արդյո՞ք նման հարցականներով լեցուն կարգավիճակի ձեռք բերումը երկար կձգի խաղաղությունը, կամ երկար կվայելի Ղարաբաղը, երբ դրված է ադրբեջանցի փախստականների վերաբնակեցումը բուն Ղարաբաղում, այն դեպքում, երբ 15 տարի առաջ իրենց տվյալներով 1միլ. է եղել, բա հիմա՞. երևի 2 միլ.
Մեծամասնություն կազմող ադրբեջանցին նորից բամփլու է հայի գլխին, դրա համար
չէ՞ր Արցախյան պատերազմը…
Եթե չենք հասնելու կարգավիճակի մեզ ձեռնտու տարբերակին, ուրեմն պետք է սառեցնել բանակցությունները, կտրուկ փոխել մարտավարությունը:
Աշխարհը թող սպասի, իսկ այդ ժամանակահատվածը հայը պետք է օգտագործի
զինվելու, Ղարաբաղը հզորացնելու և մարդու թվաքանակը ավելացնելու…
Միջազգային հանրությունն ի՞նչ իրավունքով է ճնշումներ գործադրում Հայաստանի վրա, երբ մեր ազգը հենց այդ միջազգային հանրության դաժան զոհն է.
բազմիցս եմ ասել ու կասեմ.
ՈՒ՞ր էր աշխարհը, երբ թուրքը շուրջ 30 տարի ծրագրված բնաջնջման
քաղաքականություն էր տանում ազգիս նկատմամբ. աչքները գոցած, ականջները փակակած հետևում էին, թե ինչպես է գազան թուրքը հոշոտում ազգիս:
Նույն աշխարհն այսօր, նույն հաջողությամբ փորձում է կոծկել Հայոց եղեռնը, սիրաշահելով Թուրքիային ու դառնալով նրա հանցակիցը …
*
ՈՒ՞ր էր այս աշխարհ կոչվածն Ղարաբաղյան պատերազմին. այս քաղաքակիրթ դարում շուրջ 4 տարի տևած
անհավասար մարտերում մղվող պատերազմին, երբ թուրք ազերին իր թիկունքում ունենալով սովետական բանակի զինվորին, թուրք ու աղվան մոջահեդներին, չեչեն ու արաբ, անգամ ուկրանիացի սնայպերիստների աջակցությունը, չփորձեցին կանխել արյունահեղությունը, իսկ այսօր իրենք իրենց խաղի կանոններն են թելադրում ու տարածքի վերադարձի մասին են բարբառում ու բարբաջում . ի՞նչ իրավունքով…
Այդ երկդիմի միջնորդներն ինչու՞ հայ փախստականների մասին գիտակցաբար լռում են, բայց ադրբեջանցի փախստականի մասին չեն մոռանում. ինչու՞ պիտի ադրբեջանցի փախստականը վերաբնակեցվի Ղարաբաղում, իսկ
հայ փախստականը չվերաբնակեցվի Բաքվում, Սումգաիթում, կիրովաբադում… ինչու՞ պիտի ադրբեջանցի փախստականը վերադառնա Ղարաբաղ. ինչու՞, ինչու՞ և
այս ինչուները կարոտ են պատասխանի, որը մեր իրավունքների անտեսման մասին է խոսում, խոսում է մեր դիվանագետների սնանկությանը սկսած Լևոնից, վերջացրած
Սերժով: Էլ արտգործնախարարների մասին չեմ խոսում, եթե ունենայինք
պրոֆեսիոնալ դիվանագետ, էս օրին չէին լինի:
*
Շարունակեմ.
Այդ նույն աշխարհը սկսած Եվռոպառլամենտից, վերջացրած ՅՈՒՆԵՍԿՈ
կոչված կառույցով թքած ունեին, որ Ադրբեջանցի զինվորները բահով ու քլունգով, բուլդուզերներով, տրակտորներով ջարդում ու երկրի երեսից ջնջում էին հազարավոր նոր Ջուղայի հազարամյա խաչքարերի հետքն անգամ, այդ կառույցները լսում ու լռում էին, տեսնում ու
աչքները գոցում էին. Ձայն բարբարոյ յանապատե…Նրանք ուժեղին են պաշտպան, իսկ դեմոկրատիա, ժողովրդավարություն շինծու կարգախոսները մտրակի դեր են խաղում փոքր ու աղքատ ազգերին ճնշելու ու իրենց կամքը թելադրելու համար:
Աշխարհի հզորների երկդիմի քաղաքականության անթիվ, անհամար փաստեր կարելի է թվարկել, բայց կենտրոնանամ իմ բուն մտքին.
Քանի որ անկախությունից ի վեր Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, հայը
պետք է այդ առիթն ի շահս յուր օգտագործի, քանի որ ունենք ստորագրված փաստաթղթեր պատերազմի մեջ հայտնված կողմերի փոխադարձ ռազմական աջակցության մասին:
ՈՒրեմն Հայաստանը պետք է հռչակի Ղարաբաղի անկախության ճանաչումը, կամ ավելի ճիշտ վերամիավորումը մայր հայրենիքին. այս դեպքում, եթե Ադրբեջանը հոխորտա պատերազմով Ղարաբաղը հետ վերցնելու, արդեն գործ կունենա նաև Ռուսաստանի հետ: Ռուսաստանը կկանգնի փաստի առաջ ու չի կարող տեր չկանգնել պատերազմի մեջ հայտնված Հայաստանին: Խորամակ դիվանագիտության արդյունքում
մենք կունենանք մեծ ու հզոր Հայաստան:
Ադրբեջանցին մեզանից տարածք է ուզում, երբ մենք էլի տարածքներ ունենք
ստանալու. Ադրբեջանից. Գետաշեն, Մարտունի, Շահումյան, Նախիջևան…
Ինչու՞ Ադրբեջանցին ուզում է, իսկ մենք մեր տարածքները ջուրն ենք գցում.
լռում ու լռում, լռում ու լռում ամոթխած հարսի պես:
Մենք պետք է ազատվենք պարտվողի բարդույթից, վարենք կոշտ ու ճկուն քաղաքականություն, կուլ չգնանք համանախագահների ճնշումներին , ստիպողականությանն ու պարտադրանքներին, որը խոսում է Ադրբեջանի օգտին.
արդյունքում կկորցնենք այն, ինչն արյունով ենք ձեռք բերել, իսկ աշխարհի պրակտիկայում դեռ անտիկ դարերից է գալիս, որ արյունով վերցրած հողը
հետ չեն տալիս:
Հիմա անհրաժեշտություն է վարել շախմատային ճշգրտությամբ քաղաքականություն. զոհաբերել մի զինվորի. արտգործնախարար Նալբանդյանին ի նշան նոր, կարծր տակտիկայով առաջնորդվելու և 360°-ով փոխելով բանակցությունների հետագա ընթացքը:
Այս անհաջողությունների սկիզբը 1994-ի զինադադարից է դրվել ու
հիմա, եթե ճիշտ ու ճկուն դիվանագիտություն վարել կարողանանք,
կհաջողվի սրբագրել 15 տարվա վաղեմություն ունեցող Ղարաբաղի
ճակատագական սխալները:
Ղարաբաղի բանակցություններն իրենց սպառել են, պետք է փոխել
բանակցային մարտավարությունը. առանց Ղարաբաղյան կողմի Հայաստանը պետք է հրաժարվի հետագա անպտուղ բանակցային գործըթացից:
- Մոռացության քողի տակից
- Գուրգեն Մարգարյանի անմահ հիշատակին
- ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
- ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ
- ԳԻՏԵ՞Ք, ԱՅՍՏԵՂ ԵՆՔ
- ՄԱՆՐ ՁԿՆԵՐՆ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼԻՍ ՇՆԱՁԿԱՆ ՓՈԽԱՐԵՆ
- ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԿԶԱՐԱՆ
- ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ
- ՆՈՒՅՆՆ Է ԱՇԽԱՐՀԸ
- ՇԱՆԹ ԴԱՌՆԱՅԻ
- ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ. ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 90-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
- ՀՐԱՇՔ ԵՍ ԱՍԵՍ
- ԻՆՁ ՓՐԿԵ´Ք, ՄԱՐԴԻՔ
Ցանկանու՞մ եք տեսնել Լույս Աշխարհ կայքէջը նորոգված, կազդուրված սեղմեք այստեղ։
- Գեներալ Մանվելը վերադառնում է սկիզբ, ճանապարհին հանդիպում է Հո-Պլային, Պստլիկին և Դավաճան Լրագրողին…
- ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀ ՈՒՆԻ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
- ժիրայր Սեֆելյանը Նիկոլ Փաշինյան չէ՝ սար ու ձոր:
- Հայկական հնությունները գերության մե՞ջ…
- Բորիս Ելցինը բացեց ելք՝ սոցիալիզմից դեպի ստրկատիրություն…
- Ահա նրանք, որ խուռներամ Չ՛-միացան և Չ՛-ոգեկոչեցին Հայաստանի մեջ Արմեն Այվազյանի բացած դատը շահելուն` ընդդեմ ցեղասպանությունը ծաղրողների…
- ՉԿԱ ՈՒՐԱՐՏԵՐԵՆ, ԿԱ ՍԵՊԱԳԻՐ ՀԱՅԵՐԵՆ…
- Ռուսական ակվարիումային շնաձկները մուժիկի եղանից չեն վախենում…
- Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը (գինեգործ Պողոս Պողոսյանի դուստրը, 01-99-ից) մաշկահան է արել Հայաստանի մշակույթը: Տիկինը ժառանգել է հորից գինու տիկ պատրաստելու գաղտնիքը: Խեղճ ՀՀ նախագահ Գարսեվան….
- ՓՆՏՐՎՈՒՄ Է ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐ:
- ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍՈՒՄ 23:22 ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԾԻԾԱՂԵԼԻ Է, ԹԵԵՎ ԶԱՎԵՇՏԱԼԻ… (մաս-2)
- Գլխեվայր քաղաքականությո՞ւն… Սարգսյանները փորձում են հագնե՞լ Վասակաց պատմուճանը…
- Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԹԻՎ 208 Երեւան, 09.03.2010 թ. ԱՄՆ-ի Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին:
- ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍՈՒՄ 23:22 ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԾԻԾԱՂԵԼԻ Է, ԹԵԵՎ ԶԱՎԵՇՏԱԼԻ…
- ՀԱՎԱՏԱՄՔԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ
- Այն ժողովուրդը, որն ընդունակ չէ համակարգային ապրելաձևին, նա դատապարտված է…
- Ինչո՞ւ է ՀՌԱԿ-ը կարևորում Ազգային Գաղափարախոսությունը ի մի բերելու հարցը: (Ցանկալի է նաև մյուս կուսակցությունները, հատկապես դասականները, մասնակցեն քննարկումներին:: Լույս Աշխարհ-ը տրամադրում է իր հնարավորությունները):
- ԼՈՒԴՎԻԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՐՑԸ ՈՒՂԻՂ Է ԴՆՈՒՄ…
- «Երևանյան» երկխոսություն Ջավախքի հարցի շուրջ
- ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀ – ՋԱՎԱԽՔ ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋԸ ԳՈՐԾԱՐԿՎԵՑ
- Վարդան Այգեկցի
- Ադամը ծնեց Կայենին և Աբելին: Կայենը սպանեց Աբելին… Բերոյանը փորձեց սպանել Վարոսյանին և Ռուբեն Փորսուղյանը դավաճանեց երկուսին էլ («Հանուն սիրո» սերիալից)…
- Անբարո հայտարարություններ ԱՄՆ-ի կոնգրեսում. «Ես հարգանքով դեմ եմ քվեարկում հայոց ցեղասպանության ընդունումը»:
- Ե՞րբ կդադարի հայ գենեֆոնդի բզկտումը:
- ՆՈՐԻՑ ՋԱՎԱԽՔԻ ՄԱՍԻՆ (Part-2)
- Ո՞վ կշահի, կապրենք` կտեսնենք…
- ՀՀ-ն պետք է նպաստի ջավախահայության լիակատար ինտեգրմանը Վրաստանի հանրային կյանքին։
- ՆՈՐԻՑ ՋԱՎԱԽՔԻ ՄԱՍԻՆ (Part-1)
- Ալան Դալեսից մինչև… մարտի 1-ը:
- Ինչից է սկսվում հայրենիքը
- ԵՐՋԱՆԿԱՀԻՇԱՏԱԿ ՀՈՎԻԿ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ՀԱՎԵՐժ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ Է:
- Битва за коридоры
- Քրիստոնեությունը Միհրի պաշտամունքն է…
- ՈՐԵՎԷ ՀԱՎԱՏԱՄՔ ՔԱՆԴԵԼ ՊԵՏՔ ՉԷ, ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿՐԿՆԵԼ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՍԽԱԼԸ: (Part-2)
- ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍՈՒՄ 23:22 ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԾԻԾԱՂԵԼԻ Է, ԹԵԵՎ ԶԱՎԵՇՏԱԼԻ...
- ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐ՝ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ (Part-2)
- ԵՐՋԱՆԿԱՀԻՇԱՏԱԿ ՀՈՎԻԿ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ՀԱՎԵՐժ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ Է:
- ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋԸ ԳՈՐԾԱՐԿՎԵՑ: (Part-2)
- ԻՍՐԱՅԵԼՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՏԵՍԵԼ ԱՌԱՋԻՆ ՀՈԼՈՔՈՍԹԻ ՓԱՍՏԸ
- ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐ՝ ՎԱՐՔԱԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ (part-1)
- ՍՈՒՏԸ ՑԵՄԵՆՏ ՉԷ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԱՎԱՆԴՈՒՅԹ ՉԵՍ ՇԻՆԻ
- ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀ-ում տարվա լավագույն ֆիլմը` AGORA:
- Քաղվածքներ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից
- Ալան Դալեսից մինչև... մարտի 1-ը:
- ՉԿԱ ՈՒՐԱՐՏԵՐԵՆ, ԿԱ ՍԵՊԱԳԻՐ ՀԱՅԵՐԵՆ...
- Սպանե՛լ, խաբե՛լ, կեղծե՛լ... մինչև վե՛րջ: (Սասունցի Դավթի հանդիպումը սուրբ Սարգսին)
- Քրիստոնեությունը Միհրի պաշտամունքն է...
- ԼՈՒԴՎԻԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՐՑԸ ՈՒՂԻՂ Է ԴՆՈՒՄ...
- ՈՐԵՎԷ ՀԱՎԱՏԱՄՔ ՔԱՆԴԵԼ ՊԵՏՔ ՉԷ, ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿՐԿՆԵԼ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՍԽԱԼԸ: (Part-1)
- Անբարո հայտարարություններ ԱՄՆ-ի կոնգրեսում. «Ես հարգանքով դեմ եմ քվեարկում հայոց ցեղասպանության ընդունումը»:
- ուսանելի հաղորդում,շատ ապրեք:...
- Член шведского парламента Ханс Линде сказал в интервью местной газете, что пришл...
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ…
------------------------------------------...
- «ՈՒՐԱՐՏՈՒ»
Հոյակապ հաղորթում է ՀԱՅ անցեալի իրականութիւնը ավելի բացահայտ...
- Այտ ամենից բացի նաև մի ողջույն պարոն Այվազյանին.
-պետք չէ զարմանալ որ մեզ այտ...
- Վերին շնորհակալ:
Ոչ միայն ամրանում է «Ուրարտուի» Հայատեսակ լինելու կարևորագո...
- how about nice sum of money for each child? $5000 for child #2, $10000 for child...
- Մեր ազգը այ այդպիսի հեթանոսական հին ուսմունքները պիտի վառի որ Աստծո բարեհաճությո...
- Оперативные и достоверные новости из Армении
From: Subscribe.Ru
2010-03-10 ...
- Ինչ ասեմ ,գրածը խոսում է ներկա փաստի մասին, բայց անհույս են խոսքերը որ վերջանում...
- Այստեղ կարող եք դիտել տեսահոլովակը: Գրված սեպագիրը կարծես ուրարտական լինի:
...
- Կան մարդկությանը հայտնի պատմության ընթացքում գոյություն ունեցող 12 այբուբեններ...
- Վարդան Այգեկցի
ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՏԱՎՈՐԸ
Մի մարդ ուներ չար կին: Մի անգամ կինը կռվեց ...
- Կա Մի շատ սկզբույնքանյին հարց որի վրա իմ կարծիքով անհրաժեշտ է ուշադրություն դարձ...
- CNNTurk: Город Карс потрясен MMS с изображением мумии священнослужителя
Турец...
- Հարգելի Ստեփան, հարգելի Սարգիս, հարգելի Արթուր, իսկ ի՞նչ կարծիքի եք դուք Սուրեն ...
- Շվեդիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ...
- Այս պահին այստեղ այս գրվածքից բացի մեկ այլ բան չկա։
