ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, August 13, 2012 16:03 - 2 քննարկում

Վազգեն Մանուկյանի դուստրը վիշա՞պ կծնի:

Ծույլ ու անբան ուսանող էր` Լևոն Իգիթյանը Վազգեն Մանուկյանի փեսայի մասին/ վիդեո/

Aug 11, 20122 Comments

Քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստ Սարհատ Պետրոսյանը, անդրադառնալով Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գործունեությանը, կարծիք էր հայտնել, որ այն  մայրաքաղաքի համար խիստ վտանագավոր է: <<Առավոտի>> հետ զրույցում  Սահրատ Պետրոսյանը նշել էր, որ  Նարեկ Սարգսյանի միակ դրական որոշումն այն էր, որ հրաժարվեց դեկանի պաշտոնից.« Դեկանությունից հրաժարվեց, եւ ֆակուլտետը մասամբ փրկվեց>,- ասել էր  նա:

Ինչպես հայտնի է, Սահրատ Պետրոսյանը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի դստեր ամուսինն է, և Նարեկ Սարգսյանի հետ հրապարակային բանավեճում որոշակիորեն ներքաշվեց նաև նա: Հիշեցնենք, որ Սահրատ Պետրոսյանը, ով Նարեկ Սարգսյանի նախկին ուսանողներից է, Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման, Փակ  շուկայի քանդման և   հրապարակում կառավարության շենքի գմբեթի կառուցման դեմ պայքարող ակտիվիստներից է:

Շարունակելով քանդել այս պատմության  մութ  ու խճճված հարաբերությունների կծիկը` Ճարտարապետ Լևոն Իգիթյանը, ով ևս Սահրատի դասախոսներց է եղել, hayeli.am- ին պատմեց, որ Նարեկ Սարգսյանի հետ Վազգեն Մանուկյանի փեսայի հակասությունը դեռևս ուսանողական տարիներից է գալիս: Նրա խոսքով` Նարեկ Սարգսյանը, ով Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան է եղել, ժամանակին Սահրատին չի ներառել  հայ-ֆրանսիական միջբուհական համատեղ ծրագրում, չնայած որ վերջինը համառորեն ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ:

<<Սահրատ Պետրոսյանը ծույլ ու անբան ուսանող էր, ոչ գծել էր կարողանում, ոչ նորմալ դասերի էր գալիս, ես իրեն դաս եմ տվել, իսկ այդ ծրագրի համար մենք ընտրել էինք լավագույն ուսանողներին, բնականաբար նրա նման <<բեզդելնիկին>> Նարեկ Սարգսյանը չէր տանի Ֆրանսիա, խայտառակվեր: Ու հենց այդ ժամանակ Սահրատ Պետրոսյանը հայտարարեց, որ ամբողջ կյանքում ամեն կերպ խանգարելու է Նարեկ Սարգսյանին: Հիմա էլ Վազգեն Մանուկյանի փեսան է դարձել ու  իրեն թվում է, թե կարող է էդ` ֆեյսուբքյան հանրություն են ասում, ինչ են ասում, դրանով Նարեկ Սարգսյանին սևացնե>լ>,- մեզ հետ զրույցում նշեց Լևոն Իգիթյանը` հավելելով, որ Սահրատը նաև անշնորհակալ մարդ է, քանի որ մոռացել է, թե <<Նարեկ Սարգսյանը քանի-քանի անգամ է իրեն փրկել ինստիտուտից դուրս մնալուց>>: Եվ ընդհանրապես, Լևոն Իգիթյանը, ով նաև Երևանի ավագանու անդամ է, համոզված է, որ վերջերս նկատելիորեն ակտիվացած քաղաքացիական նախաձեռնությունները Երևանի խնդիրների լուծմանը ավելի շատ խանգարում են, քան թե նպաստում:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Գրիգոր
Aug 15, 2012 8:16