Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, May 30, 2012 19:23 - 2 քննարկում

Մարգար Օհանյանը ալամ աշխարհից չի ամաչում, ամաչում է միա՛յն Լույս Աշխարհից…

http://www.aravot.am/2012/05/30/76041/
Մարգար Օհանյան. «Ես չեմ ամաչում իմ մորից, իմ տղայից, լրագրողներից, իմ համայնքից, իմ ժողովրդից»…

Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե իրականում Մարգար Օհանյանը մարդկային, բարոյական ինչպիսի նկարագիր ունի, ինչ տեղեկություններ նա ունի մարդկանց միմյանց հետ առնչվելու, համամարդկային ընդունելի, արժեհամակարգերի մասին…
Սակայն մի բան ԱՆՀԵՐՔԵԼԻ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿՐՈՒՄ ԱՄԵՆԱԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ, ԼԿՏԻ ՊԱՀՎԱՑՔՈՎ, ԿԱՇԱՌԱԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ – ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՂԵԼ ՈՒ ԿԱ, որին երկար տարիներ, որպես “Պետ” ինքն էլ ղեկավարել է…
Այստեղ մարդկանց ընդունել են աշխատանքի, Միշտ էլ կաշառքով ու պարտադրել, որպեսզի նրանք կարողանան յուրաքանչյուր ամիս այդ կաշառատվությունը առանց ընդհատման բարեհաջող կերպով մատուցեն իրենց վերադասներին, պարզ է թե ինչ ճանապահներով դա հնարավոր է իրականացնել…
Եկել է վերջապես ժամանակը, որ մեզ մոտ էլ, այդ բնագավառում կարգ ու կանոն հաստատվի, ինչպես մեր հարեվան Վրաստանում են բավականին հաջող իրականացնում…
Արդյոք ժողովրդի արժանապատվությանը ուղղված վիրավորանք չէ նրան “հիմարացնելու” աստիճանի, նման ամպագոռգոռ, դեմագոգիկ, շատերի մոտ քմծիծաղ առաջացնող ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼԸ,
որն էլ իմ կողմից հարգված Ռուզան Մինասյանն էլ ընտրել է, որպես այս հոդվածի վերնագիր…



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Վարդան
May 30, 2012 23:25