ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, July 29, 2009 22:29 - չքննարկված

Ազատություն/Ազատ Եվրոպա ռադիոկայանները դատարանի առջև՝ մարդկանց ազատությունը խարդախելու համար

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ\ԱԶԱՏ ԵՎՐՈՊԱՅԻ» ԴԵՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐԸ՝ ՓՈՐՁԱՔԱՐ ՕԲԱՄԱՅԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ

  • Իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ մոտակա շաբաթների ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սենատի հաստատմանը կհանձնի Հեռարձակող կառավարիչների խորհրդի (BBG) անդամների թեկնածությունները: Սա այն մարմինն է, որին ենթարկվում են օտար երկրների համար հեռարձակվող ամերիկյան ոչ ռազմական ռադիոկայանները, մասնավորապես մեզանում քաջածանոթ «Ամերիկայի ձայնն» ու «Ազատություն» ռադիոկայանը: Սա նաեւ այն մարմինն է, որը նշանակումից անմիջապես հետո Չեխիայի Հանրապետության հետ կանգնելու է Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանի առջեւ՝ «Ազատություն\Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ոչ ամերիկացի եւ ոչ չեխ աշխատակիցներին (հիմնականում լրագրողներ) միտումնաբար ու խարդախությամբ աշխատանքային իրավունքներից զրկելու եւ իրավական վակուումում պահելու մեղադրանքով:Չեխիայի Հանրապետությունը ստրասբուրգյան դատարանում հայտնվում է իբրեւ «Ազատություն\Ազատ Եվրոպա» ռադիոկայանին հյուրընկալած պետություն, որն ի վիճակի չի եղել իր երկրի տարածքում ապահովել օտարերկրացի աշխատողների տարրական իրավունքները: Այժմ անգամ Գուանտանամոյում ավելի քիչ իրավազուրկ մարդ է պահվում, քան չպաշտպանված լրագրողներ են աշխատում իրավական Գուանտանամո դարձած ամերիկյան այս հարգված ռադիոկայանում: Տարբերություն անշուշտ կա, Գուանտանամոյի ազատազրկվածներին չեն խոստացել իրավական պաշտպանություն ամերիկյան օրենքներով, մինչդեռ «Ազատություն\Ազատ Եվրոպա» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում աշխատանքի հրավիրվածներին աշխատանքային պայմանագրերով խոստացվել է պաշտպանություն ամերիկյան համապատասխան օրենքներով: Զավեշտն այն է, սակայն, որ այդ օրենքները ԱՄՆ սահմաններից դուրս ամերիկյան ընկերություններում աշխատող ոչ ամերիկացիների վրա չեն տարածվում: Այս խարդախությունը պարզել են ռադիոկայանից կամայականորեն հեռացված ու դատական գործեր հարուցած Խորվաթիայի քաղաքացի Սնեժանա Պելիվանն ու Հայաստանի քաղաքացի Աննա Կարապետյանը: Նրանցից առաջ կամայականորեն հեռացված տասնյակ այլք գերադասել են վերցնել լռության դիմաց առատորեն տրվող պարգեւագումարն ու հեռանալ:

    Այժմ Հեռարձակող կառավարիչների նոր նշանակվելիք խորհուրդը (BBG) ստիպված է լինելու բացատրություն տալ, թե ինչու է միտումնաբար իրավական վակուում ստեղծել մարդու իրավունքները պաշտպանելու եւ ժողովրդավարական արժեքներ տարածելու առաքելությամբ ամերիկյան պետական բյուջեից մեծ գումարներ ստացող «Ազատություն\Ազատ Եվրոպա» ռադիոկայանի աշխատակիցների համար: Հայցը Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան ներկայացվելու է մինչեւ սեպտեմբերի 16-ը: Նշենք, որ ի պաշտոնե Հեռարձակող կառավարիչների խորհրդի (BBG) անդամ է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Պատմության մեջ առաջին անգամ է ամերիկյան որեւէ կազմակերպություն կանգնելու մարդու իրավունքների դատարանի առջեւ, այն էլ մի կազմակերպություն, որ տասնամյակներ առաջ հիմնադրվել է հենց մարդու իրավունքները պաշտպանելու համար:

    Ամերիկյան հեղինակավոր Understanding Government («Հասկանալով կառավարությանը») կայքէջը հայտնում է, որ Խորվաթիան ու Հայաստանը դատական այս վիճաբանությունում պաշտպանելու են իրենց քաղաքացիներին: Այնպես որ դատական այս հայցերն «Ազատություն\Ազատ Եվրոպա» ռադիոկայանի դեմ յուրօրինակ լակմուսի թուղթ են ու փորձաքար՝ Բարաք Օբամայի վարչակազմի ու հայտարարված փոփոխությունների համար: Խմբագրության կողմից – Այս խնդրին մեր թերթը քանիցս անդրադարձել է: Առավել ընդարձակ անդրադարձը կարդացեք «Ազգի» այսօրվա ինտերնետային անգլերեն ու ռուսերեն կայքէջերում:

  • ՀՐԱՆՏ ԴԱՐԲԻՆՅԱՆ


Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ