ԱԶԱՏ ԽՈՍՔ - Հեղինակ՝ . Tuesday, December 30, 2008 13:35 - 4 քննարկում

ԱՎԵՏԱՐԱՆ՝ ՄՈԼՈՐՅԱԼ ՈՉԽԱՐԻ ԳԼԽԻՆ

Անգնահատելի խրատներ՝ ՄԻ՛-ՄԻ՛ NO՛ – ից… Լույս Աշխարհը մեծապես շնորհակալ է HRAYR-ին, անգնահատելի մտքերի համար: Թող դրանք լինեն համայն հայությանը նվիրված Նոր Տարվա նվերներ:

HRAYR գրել է:

* HAKOB 50
ճիçտ էս ասում հայ, այդպես ազերիներն, ՍՍ-ն և ռք-ն էն
մտացում, հենա ալիևը նոր օրենք հանեց պռեզիդենտի
մçտականի տալոնի նման, մնումա ՍՍ-ն էտ օրենքը
հանի անունն էլ փոիւի Մուստաֆա:

Հակոբ ջան,ախր չի կարելի այդքան օտարամոլ լինել,իվերջո հարգանք ունեցեք պետության ղեկավարի նկատմամբ,կապ չունի քո ընտրածն ա թե ,քո ատելին ա, Լեվոնին իր լավ ու վատով,նորեն չէի փոխի հազարավոր Ալիեվների հետ,,դու միայն բանսարկությամբ եք զբաղված ,և ձեր պեսները ջուր են լցնում թշնամու ջրաղացին,,,սատանայի բնավորություննա,անհնդատ մեղադրել,վատն տեսնել,շառ անել …այս նախատոնական օրերում կռիսի տարվա վիրուսն մի կողմ դնենք և լցվենք Հային բնորոշ Վեհությամբ..Հակոբ ջան ընդունիր իմ անկեղծ մախթանքները և գալիք տարում լավատես եղիր և Հայի Վեհ Բնավորությունը զեռք բեր, կշարադրեմ հիմա և դա թող լինի Ամեն Հայիս Նպատակը Նոր Տարում
Մի՛ վնասիր խոսքով, գործով, մտքով և մի՛ թող, որ քեզ վնասեն:
Մի՛ արա այլոց այն, ինչ չես կամենում որ անեն քեզ:
Եղի՛ր քո մղումների, կրքերի, ցանկությունների, զգացումների, խռովքների, հույզերի, տրամադրությունների և հակումների տիրակալը:
Բարեկամիդ, ընկերոջդ, զավակիդ որակներն ամրապնդիր խրախուսանքով, բայց մի՛ բթացրու գովասանքով:
Ինչպես դատես ուրիշին, այնպես կդատապարտես ինքդ քեզ:
Չարի հանդեպ մի համակվիր սնոտի տագնապով, վախով, սարսափով և մերժի՛ր դիվային դրսևորումները, որոնք հիմնականում երեքն են՝ ագահությունը, ցասումը ու տառփանքը:
Մի՛ վերածիր փառքդ՝ սնափառության, հպարտությունդ՝ գոռոզության, բարկությունդ՝ կատաղության, ուրախությունդ՝ կեր ու խումի, հակակրանքդ՝ ատելության, ենթադրությունդ՝ կասկածի…
Մի՛ առաջնորդվիր ցանկալին իրողություն է, անցանկալին՝ պատրանք մտայնությամբ:
Զատի՛ր թացն ու չորը և համատեղ մի՛ այրիր, զի թացը դեռևս վառելիք չէ և կրակի համար պղծություն է: Թացի տեղը կրակի կողքին չորանալն է:
Մեղանչողի նկատմամբ ներողամիտ եղիր, բայց միա՛յն պատժելուց հետո:
Մեղանչողի հանդեպ եղի՛ր վեհանձն, բայց պատժի մեջ մի՛ թերացիր ու չափը մի՛ անցիր:
Մի՛շփոթվիր, երբ պահանջում են ճշմարտության ապացույցներ:
Անմաքուր մարմնով մի՛ խոսիր, մի՛ գործիր, մի՛ սնվիր:
Ուտելու ժամանակ եղիր հանգիստ և մի՛ շտապիր:
Նրբացրու սնունդդ և բարելաված կլինես առողջությունդ, տնտեսած՝ ժամանակդ և բոլոր ուժերին տիրապետելու կարողություն կունենաս:
Առողջարար է այն սնունդը, որն առավելագույնս է փոխակերպվում կենսաուժի:
Մի՛ թող որ սնունդդ սնվի և զբաղնունքդ զբաղվի քեզանով:
Նա, ով իրեն շրջապատում է արատներով, ինքն է դառնում արատավոր և հիմարանալով՝ տառապում է:
Մշտապես անարատ պահի՛ր արյունդ.
Զանազանիր խելացիին գրագետից, կիրթ մարդուն՝ ուսյալից, իմաստունին՝ գիտունից, հանճարին՝ տաղանդավորից:
Հավատա՛և գործիր՝ մշտապես ունենալով քո լրացուցիչ տարբերակը:
Տիեզերքն ամփոփված է մտքի մեջ, միտքը սփռված է Տեզերքով մեկ: Տիրապետի’ր մտքիդ:
Հետևի’ր մտքիդ ընթացքին, այլապես նա կպատժի քեզ, քանզի ով իշխում է մտքին՝ նա նրա բարեկամն է, ով չի իշխում՝ միտքը դառնում է նրա մեծագույն թշնամին:
Հավատա’ Ազգիդ ուժին, կարողություններին:
Հայի Գենը դեռևս Հայ չէ: Հայը՝ Գենից ծնված բարեպաշտության և լինելիության մարմնավորումն է՝ ամրապնդված հաստատակամ զորությամբ և իմաստությամբ:
Հայ լինելու համար շնչի՛ր, տե՛ս, խոսի՛ր, շոշափի՛ր, պահի՛ր, կե՛ր միայն անարատը:
Ճանաչի’ր Ազգիդ պատմությունն ու մշակույթը, պաշտպանի’ր նրա լեզուն ու բարոյական օրենքները, եղի’ր հպարտ՝ Հայ լինելուդ համար:
Ոչինչ պատահական չէ՛ և անհետևանք չի՛ ավարտվում
Շնորհավոր Նոր Տարի և Տիրոջ Սուրբ Ծնունդը ծնվի ամեն Հայի սրտում բերելով Սեր և Ինքնաճանաչում:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Hrayr
Dec 30, 2008 20:51

Եղիցի Լույս
Շատ սիրելի Լույս Աշխարհ,շնորհակալ եմ ,որ պատիվ եք արել փոքրիս-Մեծերիտ ուշադրությանն,կխնդրեմ իմ մասին մեծ կարծիք մի կազմեք,քանի ,որ գրարումներիս ինսունինն տոկոսն շաղաղված է Հայոց Հանճարեղ Մտքի Գանձարաններից,և Զեր հայտնած մեծապես շնորհակալությանն արժանի է Հայի Աստվածադիր,Ազնվագույն Գենն,որից նաեվ ծնվել է Լույս Աշխարհն….ընդունեք խորին շնորհակալությունս և պատիվ է Զեր մեջ լուսավորվելով և կարելիությանս չափով մասնակից լինելու Արեվաշող Հայրենանավեր Առաքելությանը, Լույս Աշխարհին Եղիցի Լույս

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

Sargis A.
Dec 31, 2008 15:39

Լույսն ի քեզ Հրայր եղբայր,

Ապրես, իսկական հայորդի: Թող բոլոր հայորդիները ծաղիկներ քաղեն քո գեղեցիկ մեջբերումբերից ու գեղեցկացնեն իրենց կյանքն ու միտքը:

Մեր բոլոր հայրենակիցներին՝

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻՆ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Jan 2, 2009 15:34

Հրայր ջան իրապես դու այն աղբյուրն ես, որ շատ ծարավները կկամենան այնտեղից ջուր խմել հագեցնելու համար, դու այն լույսի շողն ես, որ
շատ մոլորյալների կցուցանի լույսի ճամփան, դու այն մտքի մատյանն ես,
որտեղ լի են մեր մեծերի աֆորիզմները…
Դու այն առաքյալն ես, որ քարոզում է զուլալ ճշմարտությունը, մարդկային հարաբերություններում ազնվությունը, սերը մերձավորին, պաշտպան թույլին, հալածվածին, համերաշխություն ամենուր, ջահակիրը մեր սուրբ հավատքի…
Ընդամենը ամիսներ առաջ ենք ծանոթացել, բայց այնքան հարազատ ես դարձել
ինձ համար, ինչպես հարազատ որդիս. Աստված պահապան քեզ ու քո գեղեցիկ
ընտանիքին. թող մեր հայության մեջ շատ Հրայրներ ծնվեն, շա՜տ շա՜տ…

*
Թող ծաղիկներով աշխարհը լցվի,
Անգամ քար սիրտն էլ չոր անապատի,
Չոր անապատն էլ թող դառնա մայրիկ,
Իմանա որդուց ի՞նչ կա քաղցրիկ

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

gvg
Jan 6, 2009 16:55

Դարեր անվերջ հոգսերի մեջ,
Բախտով տրված հարևանի
Նենգապատիր ու դառնաղի
Դավերի դեմ մարտի ելար:
Հազար ու մի պատերազմում
Նահատակված զավակներիդ
Անուններով անվանեցիր՝
Արարչագործ քո լեռներին…
Ի՜նքդ հավերժ ճամփորդ արի՝
Ապավինած Արարատին՝
Երկրաշարժի սարսափն անցար :
Ուր էլ հասար այս աշխարհում
Երկինք միտող քո լեռների
Կատարներին ապավինած
Աստղերին շնչավորած
Արարատի բարձունքներից
Տիեզերքի գիրն ես կարդում:
Քարից անգամ հաց ես քամում:
Հավերժ ճամփորդ հին աշխարհի
Հազար ու մի անկյուններում
Արարատիդ տեսքի նման՝
Պատկերի պես, բուրգ կերտեցիր
Անգամ դատարկ անապատում
Գտար ճամփան Արարատի,
Ակնթարթի նման անցան
Դարերն անթիվ , և՜ ինչ որ կար
Հին աշխարհից՝ քո կառուցած .
Արքաներիդ անուններով
Պահ ես տվել տիեզերքի
Կաթնածիրին…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*