ՀԱՅԱՍՏԱՆ - Հեղինակ՝ . Saturday, May 16, 2009 1:37 - 12 քննարկում

ԱՆՊԱՅՄԱՆ ԴԻՏԵ՛Ք ԱՅՍ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

ԱՆՊԱՅՄԱՆ ԴԻՏԵ՛Ք ԱՅՍ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

Սիրելի հայեր, խնդրում եմ այստեղից ՝  http://www.armenianinternational.com/tv.htm

Time Out in Armenia -ի հաղորդումն էլ դիտեք եւ ձեր կարծիքները հայտնեք…

Իմ կարծիքը ամբողջովին համընկնում է Արմեն Մազմանյանինի հետ… իսկ մինչ դիտելը, կամ դիտելուց հետո կարդացեք թեկուզ՝

ՀԱՎԵԼՅԱԼ ԿԱՐԾԻՔ– Բանավիճում էին ձկներն ու թռչունները:

ՁԿՆԵՐ – Մենք ներդաշնակության խորհուրդն ենք փնտրում խավար ջրերի անաղմուկ խորքում…Այնտեղ օդ չկա և հետևաբար  ժպտալն ավելորդ է՝ անիմաստ  մի բան:

ԹՌՉՈՒՆՆԵՐ – Հրեշտակներ մենք չենք, թեև թռչում ենք: Մեզ հետապնդող աղմուկն ավելորդ, օդի ու  թևի բախումից ծնված` աններդաշնակ սիրո  դառը պտուղն է…

ՄԵԿ ԱՅԼ ԴԻՏՈՂԻ ԿԱՐԾԻՔ ( ՆԱԵՎ ԴԱՏԱՎՈՐ) -  Լողացող և թռչող դինոզավրերը ճաշակելու համար պիտանի չեն՝ համաձայն հին մատյաններում գրված իմաստասիրության:

——————————————————-

ԱՎԵԼԱՑՎԵԼ Է ԴԵԿՏԵՄԲԵՐ 31, 2008թ



12 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Sargis A.
Dec 27, 2008 5:19

Այդ սատանայապաշտ տղան խոսում է զոմբիի նման ու զգացվում է որ նրա ուղեղը լվացել են… արդեն հաղորդման վերջում եղունգներն էր կռծում, դեմքն էր թաքցնում ձեռքով, ինչ որ վախի զգացողություն կար նրա մոտ: Նա հոգեկան ինչ որ անհանգստություն ունի: Նա ասում է որ իր երկու քույրերին չի ստիպում որ սատանայապաշտ լինեն: Դե իհարկե՛ նա միայն օտարների երեխաներին է կարող զոհաբերել իր սատանային և ոչ իր հարազատ քրոջը կամ քույրիկներին: Մեր անմեղ մանուկներին հարկավոր է ոչ միայն տանը այլ դպրոցներում զգուշացնել՝ Չմոտենալ սատանային:
Իմ խեղճ Հայ ժողովուրդ այդ բազմագլխանի եվրոխորհուրդը էլ ինչ ասես դեռ չի բերի մեր ժողովրդի գլխին: Ամենակարող տիեզերքը մեր ազգին պահապան:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 1

Liana
Dec 27, 2008 16:25

Հարգելի Սարգիս , ես էլ համամիտ եմ Ձեզ հետ, բայց նման իրավիճակների դեպքում պետք է առանց հուզմունքի , ինքնավստահ ու լավատես լինել/ այսպիսով, իրավիճակը կհայտնվի բարեստեղծ մարդկանց ուժեղ ձեռքերում , իսկ երիտասարդները վերջիվերջո կհայտնվեն ուժեղների առաջարկած անխոցելի ճանապարհին/:
Այս հարցազրույցում Մազմանյանը ավելի անխոցելի ու ազնիվ մղումով էր խոսում, քան հոգեւորականը / նրա մոտ տրամադրող , սրտացավ ու հոգատար աուրա չնկատվեց/…
Խոսելու ընթացքում նյարդայնացող ու հուզվող մարդիկ խոցելի են դառնում եւ անվստահելի են…
Եթե մեր հայ հոգեւորականները համարձակություն ունենան վերանայել աստվածաշունչը ու օգտվելով մեր մատենադարանի տասնհինգ հազարից ավելի մատյաններից՝ ստեղծել առողջ ու անխոցելի Աստվածաշունչ. մենք կազատվենք հուդայական ծնկի բերող ու թուլացնող կեղծիքից…
Մեր արվեստագետները չպետք է նմանակեն նորաձեւությանը: ԵՎ գրականության, եւ արվեստի մեջ պետք է հասարակությանը հրամցնեն հակաթույնի պես անհրաժեշտ հայ հոգին/ ՆԱՅՈՒՄ ԵՄ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱրՆԵրԸ ՈՒ ՍԻրՏՍ ԱԶՆՎԱՆՈՒՄ՝ ԼՑՎՈՒՄ է ԱՊրԵԼՈՒ ՎԵՀՈՒթՅԱՄԲ ՈՒ ՄԱՔրՈՒթՅԱՄԲ. «Հեղնար աղբյուր»,«Երջանկության մեխանիկա»,«Ընկեր Փանջունին» եւ մյուսները բացասական կերպարներ համարիա չունեն , իսկ եղածները իրավիճակի զոհեր են… Սրանք նայելով սիրում ես կյանքը …
Պետք է մեր հայ հասարակությունը հասկանա, որ չարիքով պայքարի մտնելուց ինչքան էլ փորձենք ու պարապենք ՝չենք կարող հաղթել, որովհետեւ մեր ՈՒԺԸ ՄԵՐ ՀԱՆԴՈՒԳՆ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է… Երբ բոլորս սա գիտակցենք ՝ մենք անխոցելի կդառնանք ու հաղթող, քանզի չարիքը անկուշտ ոչինչն է, իսկ բարիքը կենարար ամեն ինչ…
Մեր հոգեւորականները պետք է որ արդեն իմաստությունն ու խրատը ճանաչած լինեն ու օգտվելով մեր հանճարների իմաստությունից՝ բուժվելով-բուժեն…

Իրենց աստծո ընտրյալ համարողները ծածկամիտ են ու նրանց վախը թույլ չի տալիս , որ խոստովանեն՝ ՀԱՅն է եղել նրանց կյանքի իմաստություններ փոխանցողը… Նրանք մոլորությունների խառնաշփոթ առաջացնելուց հետո, հակառակ կարդալով իրենց աստծո անունը՝ փորձել են աստվածային ու ընտրյալ ձեւանալ ու կեղծիքի պարաններով ծնկի բերել հայ ազգն ու բոլոր ազգերին… Իսկ Քրիստոնեությունը մենք ՝ հայերս ընդունեցինք, որովհետեւ Քրիստոսի ուսմունքը մեր հոգու նկարագիրն էր, բայց մեր հոգու նկարագիրը ընդունելով՝ չնկատեցինք հին կտակարանի ամուր հյուսված որսորդական ցանցը, որը ճնշում ու բանտարկում է մեր ուղեղը…
Հեթանոսությունն էլ է օտարածին եւ այն չի կարելի կապել մեր արմատին …
Մեզ անխոցելի ինքնաճանաչումից բխող բանաձեւեր են պետք, որոնք կներառեն անցիալի միայն հայկական անարատ իմաստությունները:
Բոլոր խորհրդանիշներն էլ հայերից են գողացված ու պիղծ նշանակություններով չարաշահվում են… իսկ մեր մոլորյալ հայերը խաչի, աստղի եւ բոլոր տիեզերական ուսմունքներին կենարար նկարագիրը վերականգնելու փոխարեն վախենում են ու առաջարկում դեն նետել, պատճառաբանելով թե այս մեկը տաճարականներինն է , մյուսը որմնադիրներինը, երրորդը ՝ հրեաներինը, չորրորդը մուսուլմաններինը ու միամտորեն քոռ ու փուչ անում մեր իմաստության խորհրդանիշները, որոնք ուրիշ ծածկամիտների կողմից անհարկի են օգտագործվում…
Մհերը ՝ մըր հերն է/ իր բոլոր հնչյունափոխություններով/, ՅԱՀ-ը ՀԱՅ-ն է, ՀԱՅԿը ՀԱՅԻԿ-ի հնչյունափոխությունն է… Իսկ անասուններին ասում ենք այսպես , որովհետեւ երկրային արարածներից միայն մարդու մեջ կա աստվածային կամքի մասնիկ. միայն կամքի ուժ ունեցողներն են ի վիճակի չենթարկվելով գայթակղություններին՝ տիեզերական ներգործությունը հավասարակշռել…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Novus Portus
Dec 27, 2008 20:35

Այս հաղորդումն ինքնին տհաճ էր. այնտեղ բացակայում էր հավասարությունը: Եվ հավասարությունն է այն հարցը, որն այսօր առկա է այնտեղ, որտեղ որ պետք է:

Նախ եւ առաջ պետք է պարզել հետեւյալները՝

1. Ո՞վ էր կազմակերպել այս հաղորդումը,
2. Ինչու՞ էր հաղորդման բեմականացումը դրված մուգ ֆոնի վրա,
3. Ինչու՞ էր քրիստոնեա հոգեւորականն իրեն պահում «գողական» «ստացող» «խփող» մարդու պես,
4. Ինչու՞ չկար բավարար լուսավորում, որպեսզի հեշտ լիներ գրականության ուսումնասիրումը, եւ չլիներ կմկմացող, անգրագետի տպավորություն տվող հոգեբանի բացատրություն,
5. Ինչու՞ էր արծածվում «Հայ» «մեր տունը» «սարեցի» եւ նման, նեղ ստերիտիպերի մասին, որն էլ առիթ էր տալիս զրուցակցին՝ սատանայապաշտ, ոչ-քրիստոնեա, ոչ-կրոնական, ոչ-աստվածապաշտ, ոչ-կրոնավոր մարդուն, խոսել այդ, արդեն հին եւ տխուր դարձած ստերիտիպերի մասին. արդյո՞ք այդտեղ գտնվող մեծամասնությունը տգետ էր եւ հեռու քաղաքավարությունից,
6. Ինչու՞ էր արծածվում աղանդավորների հարցը. իսկ արդյոք կա՞ն աղանդավորներ (խոսքը մեր մեջ, արդյոք պե՞տք է լինեն աղանդավորներ):

Այս բոլոր հարցերը ես չեմ տալիս ձեզ, որպեսզի դուք պատասխանեք: Այլ հարցնում եմ այն հարցերը, որոնցով շարժվում է ներկա համաշխարհային «մարդու իրավունքների» արդարադատությունը:

Իսկ թե մեկ օր հանկարծ լսեք, թե ինչպես է աշխարհը վերջնականապես երես թեքում Հայերից, ասելով թե՝ ձեր մոտ տիրում է այն, ինչ տիրում է Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում, ապա չզարմանաք. լսեք հետեւյալ հաղորդումը, որը պատրսատված է NPR (National Public Radio) ի կողմից, եւ հասկացեք, որ այստեղ ոչ սատանան, ոչ քրիստոսը, ոչ ցռան վերգոն, ոչ ձորի միրոն եւ ոչ էլ կտրիչ դավոն կապ չունեն։ Այս ամենի նպատակը մեկն է, կրկին անգամ կոշիկի տակ գցել Հայ ազգին, այս անգամ բարոյազրկելով նրան վերջնականապես։

http://sites.google.com/site/novusportus/Home/npr-12-17-08-russia-chelyabinsk-church-human-rights.mp3?attredirects=0

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Novus Portus
Dec 27, 2008 20:39

.Բնօրինակը կարող եք կարդալ եւ լսել գնալով՝

http://www.npr.org/templates/story/story.php?storyId=98391530

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

VAN
Dec 28, 2008 16:11

Հարգելի Նովուս Պորտուս,ինչպես տեսնում եմ,քեզ եվ Լիանային ամենից çատ հուզել Է հայ հոգևորականի կեռպառը…Երրորդ կետում դու զարմացաց հարց ես տալիս,թե .ինչու՞ Էր քրիստոնիա հոգևորականն իրեն պահում«գողական«,«ստացող«,«իւփող« մարդու պես…
Որպես մի մարդ,որ անձամբ եմ ճանաչում Արարատի մարզի Մրգավան գյուղի եկեղեցու տեր հորը,այսինքն այդ հաղորդման մասնակից հոգևորականին,կփորձեմ պատասիւանել ձեր հարցին…
Այդ հոգեվորականը,որն ընդհամենը վեռջին տարիներին Է ստանձնել հոտի հովվի փողոտ գորցը,նաիւկին միլիցիայի աçիւատակից Օնիկն Է…Միլիցիոների արտահագուստը փոիւելով եկեղեցականի սև վեղարի հետ,հոգին ու կոçտ բնավորությունը չփոիւվեց երբեք,մնաց նույն միլիցիայի աçիւատող Օնիկը…Ընդհամենը մեկ հաղորդում,եվ դուք տեսել եք նրա «գողական« պահվացքը,բեյց դեռ չեք տեսել,թե այդ նույն հոգևորականը եկեղեցիական տոներին,անմիջապես հենց արարողությունների,պատարագի անցկացման պահին եկեղեցւ իւորանից ինչպես Է գոռում հավաքվաց հավատացիալների վրա,անպատվում նրանց,մատ թափ տալիս,փողոցային իւոսլաոճով սպառնալիքնեռ տեղում մառդկանց գլիւին…Ասացներս որպեսզի չարաիւոսություն չթվան,իւորհուրդ կտամ գոնե մեկ անգամ,որևիցե եկեղեցիական տոնի գնալ Մրգավանի եկեղեցի և ներկա լինել Միլիցիա Օնիկի անցկացրաց պատարագներին,որոնք բոլորը կարելի Է նկարահանել որպես բացառիկ մի երևույթ…Ողջ համայնքը հիասթափվաց,հոգնաց ու համբերությունները հատաց Է այդ միլիցիոներ-հոգևորականի պահվացքից,որին թվում Է,թե ինքն ամբողջ մարզի աստվացն Է և իրեն թույլ Է տալիս անթույլատրելին…Մի քանի անգամ մտերմիկ զրույցի եմ բռնվել Օնիկի հետ,եթե կարելի Է այդ զրույցները մտերմիկ կոչել…Բնականաբար զրուցել ենք կրոնի թեմայով,նաիւորոք պայմանավորվելով չբարկանալ ու հանգիստ բանավիճել…Բայց միçտ Էլ առաջինն Օնիկն Է իւաիւտել պայմանը,այն Էլ մեկ-երկու րոպեից,այն Էլ սարսափելի գոռգոռոցներով ու անպատվության հասնող իւոսքերով…Եկեղեցականի կերպարի հետ ոչ մի առնչություն չունեցող այդ մարդը,չունի նաև բավարար գիտելիքներ կրոնի մասին,դիմացինի հետ փոքր ինչ հետաքրքիր ու համբերատար բանավիճելու համար…
Հեռուստատեսությամբ նայել եմ այդ հաղորդումը…Եկեք մեզ չիւաբենք,եվ անցանկալի մարդուն ու երևույթին փորձենք նայել բաց աչքերով եվ ոչ թե անպայման սև ակնոցներով…Ըստ իս,սատանայապաçտ այդ հայ երիտասարդը բավականին կիրթ,բավականին կարդացաց,պատրաստվաց երիտասարդ Էր,որպիսիներն այսօր բավականին քիչ են մեր հասարակությունում,անկաիւ նրանից,ընդունելի՞ Էին նրա մտքերը,թե ոչ…Ճիçտ եք նկատել,ուժերն անհամապատասիւան Էին հենց այն առումով,որ երիտասարդի գրագիտությունը ,կիրթ ու համբերատար պահվածքը գերակçռում Էր նրա ընդդիմաիւոսների՝ հոգեվորականի,Մազմանյանի,հոգեբանի և հաղորդավարուհու գրագիտությանը,պահվածքին ու համբերատարությանը միասին վերցրած…Եթե մի կողմ թողնենք այդ երիտասարդի կողմնորոçումն ընդունել-չնդունելու հարցը,կասեի որ ուղղակի հիացած Էի նրանով…Ճանաչելով հոգևորականին,զարմացած Էի,որ երկու իւոսքից կատաղության նոպա ապրող այդ տեր հայրը,ուղղակի անզոր,իրան ոչ հատուկ լուռ ու բացակա վիճակով Էր այլևս նստած այդ երիտասարդի դեմ…Պարտված Էին բոլորը,եթե անկեղծ իւոստովանենք…Մազմանյանի բարկությամբ հնչող և անվերջ կրկնվող «չեմ հասկանում« բառերը,մատնում Էին նրա ինչպես çփոթությունը,այնպես Էլ թեմայի çուրջ բանավիճլու նրա անկարողությունն ու գրագիտության պակասը:Հաղորդման կազմակերպման մեջ չի կարելի հատուկ միտում տեսնել:Ընդհակառակը,վաղուց եթեր տրվող այդ հաղորդաçարը բավականին ժրաջանորեն քարոզում Է քրիստոնեություն,քրիստոնեական գաղափարների ակտիվ պաçտպաններից Է,ուրիç իւնդիր Է,որ հաղորդավարուհին և ըստ իրենց՝ կրոնի ուժեղ պաçտպաններ հանդիսացող հաղորդման մասնակիցները փաստորեն այդ սատանայապաçտ երիտասարդի ուինեցած գիտելիքների հիսուն տոկոսն անգամ չունեին և հենց գրագիտության պակասի պատճառով պարտություն կրեցին:Հենց այդ պարտությունն Է,որ վրդովվեցրել Է ձեզ և դուք ցանկանում եք հատուկ միտում տեսնել հաղորդման կազմակերպման մեջ կամ բավականին հավասարակçռված այդ երիտասարդին դուրս բերել որպես աննորմալ çարժումներ անող,ոչ նորմալ հայացքով նայող մի բան, քաջություն չունենալով իւոստովանել,որ այո,çատ հաճաիւ հաղթում Է նաև անցանկալին,քանզի ցանկությունն ու հնարավորությունը լրիվ տարբեր բաներ են:Եթե անգամ լույսերի մեջ ողողված լիներ այդ տաղավարը,որտեղ ընթանում Էր հաղորդումը,միևնույն Է,նորից ականատես Էինք լինելու այդ նույն պատկերին,քանի որ ոչ ոք պատրաստ չԷր այդ թեմային,սատանայապաçտի բոլոր ընդդիմաիւոսները հույսները դրել Էին իրենց ունեցած քրիստոնեական կրոնի իմացության պաçարի վրա,ստորադասելով մեկ ուրիç,տվյալ դեպքում սատանայապաçտական այդ ուսմունքը…Նրանք իրենց ունեցած քրիստոնեական ուսմունքով ցանկանում Էին ընդդիմաիւոսել,դեմ գնալ,հակաճառել,հաղթել մեկ ուրիç ուսմունքի,որի մասին չնչին գաղափար անգամ չունեին,բացի իրենց լսած ու չստուգվաց տվյալներից եվ Սատանայի անունից…Իսկ դրան հակառակ,սատանայապաçտ այդ երիտասարդը,երևում Էր,որ հրաçալի գիտեր եվ քրիստոնեական կրոնը,և ուրիç կրոններ,և փիլիսոփայություն Էր çատ լավ ուսումնասիրել,և գիտեր իր ուսմունքը,որին նվիրվել Էր:Հաղորդման նպատակը,որն այդ գաղափարի ջաիւջաիւումն Էր իրավամբ,պարտություն կրեց հենց այս անհավասար ուժերի,թեմայի վերաբերյալ բացարձակ գրագիտության և անգրագիտության դրսևորման պատճառով…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Novus Portus
Dec 29, 2008 20:14

VAN-ին

Եթե դեպքերը տեղի ունենային Բութանում կամ ասենք Զանզիբարում, ապա ես բոլորովին էլ չէի փնտրի հնարավոր «օտարասեր» (չեմ ցանկանում օգտվել այլասեր բառից) նպատակները, եւ չէի փորձի բացահայտել վիճակը, մեջ բերելով NPR-ի հատուկ հաղորդումը՝ Չելյաբինսկի աթեիստների իրավունքների ոտնահարման մասին, սակայն քանզի դեպքերը տեղի են ունեցել Հայաստանում, Հայ ժողովրդի խառնաշփոթ տանը, ապա այլ բան տեսնելն արդեն, շատ կներեք, թեթեւամտություն է։

Ձեր ներկայացրած մարդը, որը սկզբում եղել էր հարիֆ, հետո պագոնավոր, ապա գողական, եւ վերջում էլ հոգեւորական, մեկ անգամից նմանվեց «Քավոր Պետրոսին», որը նույնպես գող էր եւ հարկ եղած դեպքում էլ հոգեւորական, միայն մեկ տարբերությամբ, որ նա խաչագող էր հանուն իր եսի, իսկ այս քահանան ի սեր այլոց։

Իսկ թե ինչպես եք Դուք հավատում մեկ, երկու տարվա ընթացքում համբավ ձեռք բերած հաղորդման բովանդակությանը, ապա կասեմ Ձեզ մեկ արդիական պատմվածք իմաստուն.

Մի անգամ մի մարդ, որը չքավոր էր, որոշում է հարստանալ եւ հավաքում է ծանթներին, ընկերներին եւ առաջարկում մի գործարք։ Որոշում են ամբողջ ընկերներով գնել մի ծաղկի խանութ եւ վաճառել այն որոշ ժամանակ անց։
Գնելուց հետո, մինչ վաճառքի պահը, որոշում են որ իրենք իրենց մաշկի վրա զգալու են ցավ եւ դրամական կորուստ։ Եվ սկսում են գործարքը։
Բացում են ծաղկի խանութը, սկսում են էժան գներով թանկ ապրանք վաճառել, եւ ամեն հաճախորդին էլ դիմում են հարգանքով եւ պատվով, սակայն իրենք իրենց մաշկի վրա դեռ զգում են այն ցավն ու դրամական կորուստը, որի մասին պայմանավորվել էին ի սկզբանե։

Անցում են տարիներ, եւ մի օր, խանութ այցելող հաճախորդներից մեկը հարցնում է խանութի տիրոջը,-Որքան լավ են ձեր գործերը…երանի թե մի օր էլ ես ունենայի այսպիսի խանութ եւ դրամ վաստակելու միջոց։

Հանկարծ այդ պահին խանութի աշխատողը՝ գործակատար, շշուկով ասում է այդ մարդուն,-Իսկ դուք գիտեք, մենք որոշել ենք վաճառել այս խանութը, եւ եթե ցանկանում եք գնել այն, կարող եք մասնակցել կողքի սենյակում տեղի ունեցող աճուրդ-վարճառքին։

Այցելուն ուրախությունից ցատկում է, եւ ասում,-Այո՛…տարեք ինձ ներս։

Եվ նա մտնում է մի մութ սենյակ, որտեղ բազում մարդիկ նստած ինչ-որ թվեր են կարդում եւ լրացնում։ Ինքնել է վերցնում մեկ օրինակ ծանուցագիր ու սկսում կարդալ, թե ինչպիսի օգուտներով է աշխատում այդ ծաղկի խանութը եւ թե որքան օգուտ կտա այն ձեզ, եթե դուք գնեք այն։ Եվ հանկարծ այդ պահին լսվում է մի ճիչ՝ երջանիկ, խինդ…ուրախ մի ճիչ…«Տա՛ս միլիոն դոլլա՛ր, խանութը վաճառվա՛ծ է։»

Եվ այն մարդը որ չհասցրեք գնել այդ խանութը, իր մտքում պահում է այն հույսը, որ մեկ օր, ինքը ետ է գալու այդ մարդկանց մոտ եւ փորձելու է անպայման գնել…եթե ոչ ծաղկի խանութ, ապա մեկ այլ բան, միայն թե օգտաբեր լինի։

Ես Ձեզ համար հորինեցի մի առակ, որը բիզնեսի աշխարհում համարվում է գաղտնիք։ Այս ձեւից օգտվում են շատ քչերը, քանզի այս ձեւով մտածողների թիվը շատ քիչ է…այնքան քիչ, որ աննկատ են նրանք մեր իրականության մեջ. հայկական իրականության մեջ։

Ժամանակն է որ Հայերը աչքները բաց անեն, ու մի քիչ էլ պղպեղ լցնեն աչքի աղբյուրին, որ հանկարծ այն չփակվի։ Լինի դա վանական, լինի դա դեռասան, լինի դա պոետ, կամ էլ լինեմ ես՝ Ձեձ հետ այս պահին զրուցող անհայտ մի մարդ, ապա մի ընդունեք մտքերը հալած յուղի պես. խնդրում եմ, մի շփոթվեք։ Այս ամենը լոկ խաղ է, ռեակցիա…

Առայժմ,
Նոր Սիրտ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Liana
Dec 31, 2008 13:22

Հարգելի Novus Portus , Ձեր պատմության մեջ շեշտը դրել եք անբան չքավորի վրա ու մոռացել եք ներկայացնել նրան ընկերաբար խնամող ու գթասրտությամբ ընդառաջող ծանոթներին՝ օրվա վաստակով մի կերպ ապրող աղքատներին, ովքեր իրենց օրվա հացը կտրելով՝ հնարավոր դարձրին անբան չքավորի խորամանկ մտադրությունները …

Մոռացաք նշել, որ աճուրդ վաճառքից հետո տաս միլիոն դոլլարը չքանում է, մեր հերոս չքավորն էլ՝ հետը…
……..
Եվ այն մարդը ,որ չհասցրեք գնել այդ խանութը, իր մտքում պահում է այն հույսը, որ մեկ օր, ինքը ետ է գալու այդ մարդկանց մոտ եւ փորձելու է անպայման գնել…եթե ոչ ծաղկի խանութ, ապա մեկ այլ բան, միայն թե օգտաբեր լինի։ Այս, ամենուր օգտաբերություն փնտրող մարդը իր գլխից մեծ գործեր փնտրելով՝ կորցնում է աշխատելու ջիղը, չքավորության մեջ է ընկնում ու հոռության տվայտանքների մեջ մի օր, վերջապես, հայտնաբերում է այն ծաղկի խանութի հաջողության բանաձեւը …
Նա իրեն գթասրտորեն ողորմացող արդար քրտինքով ապրող աշխատավորներին առաջարկում է միանալ ու իրեն այդ բանաձեւի կիրառման մեջ օգնել: Մեծ է լինում նրա զարմանքը, երբ առաջարկը մերժում են ու նրա դեմ փակում իրենց դռները…
Վերջինս հույսը չի կորցնում , որովհետեւ հեռավոր քաղաքներից մեկում մի միլիոնատեր նման գործարքներ անողի է փնտրում ու հովանավորում…Նրան մնում էր իր անբան որոնումների ժամանակ չմեռտնել՝ կենդանի մնալ ու հանդիպել իր հովանավորին, ով «մեծահոգաբար» գռոշներ կշպրտի ու հոգին առնելով կգցի իր լարած մեխանիզմի մեջ,,, իսկ սա, ակամայից, խամաճիկի կարգավիճակին արդեն պատրաստ կլինի , որովհետեւ անհոգի մարդը ստրկամիտ է…
——————————————————
Գալով հաղորդմանը ՝ ասեմ.«Ինչ-որ չար կատակներ են անում քրիստոնեության հետ ու այս «կատակասերների» լարողները աչք են դրել մեր անաղարտ հոգու , ամենակալ մշակույթի, մեր անմահական աղբյուրների վրա, որոնք պղտորելով մոլորության ու ծարավի մեջ են փորձում գցել հասարակությանը. …Երազախաբ են լինելու…Թող ՀԱՅ կատարյալ էության հետ չար կատակներ չանեն . իրենք են իրենց եփած դժողքի բաժինը լինելու…
Մի՞թե չեն տեսնում, թե ու՞ր են հասցրել աշխարհը իրենց մառազմով…
Պետք է ինքնակամ ետ քաշվեն ու զսպելով իրենց անիմաստ նախանձախնդրությունը՝ ականջ դնեն հայ բարեծին մտքին ու ուրախանան անաղարտ հոգու ապաքինող խորհրդով…

———————————–
Հարգարժան Վանի խոսքերից՝ « Ըստ իս,սատանայապաçտ այդ հայ երիտասարդը բավականին կիրթ,բավականին կարդացաց,պատրաստվաց երիտասարդ Էր,որպիսիներն այսօր բավականին քիչ են մեր հասարակությունում…»

Հարգելի Վան , առաջին տպավորությունից գուցեեւ ես էլ այսպես կարծեի, եթե այդ երիտասարդի նման ճանապարհ անցած չլինեի…
Հավատացնում եմ , այսպիսի երիտասարդները կիսազուբրիտ փաթեթավորումով՝ գայթակղիչ խայծ են…
Նրա ուղեղը լցրել են քրիստոնեական կամ այլ կրոնների գրքային մանրամասներ ու նա դրանց չի հասել ուսումնասիրման , կամ ինքնաճանաչման միջոցով … Նա ազնվորեն ասում էր , որ փորձել է վերը նշված եղանակով բացահայտվել…Բայց…բայց այս ճանապարհը բռնողից մեծ կամքի ուժ է պահանջվում , որ ընթացիկ գայթակղությունների ներծծող ճահիհներից խուսանավել կարողանան…Նրա մոտ, առայժմ, չի ստացվում. նա հմայիլի ազդեցության գոտում է…
Այս երիտասարդը նման է այն երեխային , ում մի քանի չարամիտներ լուցկի են տվել ու ասել ՝ գնա ձեր ցորենի արտի մոտ խաղա…

Նա հայ մշակույթի, մատենագրության արժեքը դեռ չի հասկանում, ու ծնողների տված պատրաստի հացը , որը չեմ ու չումով , անուն դնելով է ուտում, չգիտի թե ինչպես է պատրաստվել… ու իրենց արտը վառելուց բխող փորձանքի մասին գլխի էլ չի ընկնում/ լուցկի է խաղում՝ աշխարհաճանաչման քայլեր է անում/:

Իսկ միլիցա Օնիկը, կամ Քավոր Պետրոսը ճահճից ելք գտնող ուժեղ մարդիկ կարող են լինել ու Օնիկի զավակները անշուշտ ավելի խելամիտ ուղղու վրա կքայլեն կարծում եմ … Պտուղի մաքրության ձգտումը խրախուսելի է ու խոստումնալից…
—————————————————————————-
Ես կնքված չեմ, ու հոգեւորականների հետ առնչվելու առիթ չեմ ունեցել, բայց մեր քրիստոնեական բացառիկ ճկուն մատենագրությունը, եկեղեցիների հոգեշոյ շունչը, շարականները…չեմ հասցնում ամբողջությամբ ճանաչել ../ լուսավարվում ու ճկունանում է միտքս…/…… չեմ ուզում որ ինչ-որ բախտախնդիրներ չար կատակ անեն : Ոչնչությունները թող կնքվեն չգոյությամբ:

Բարիքներ մեր անգին Հայաստանին…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Novus Portus
Dec 31, 2008 16:18

Բարին է տիրելու վերջ ի վերջո, հարգելի Լիանա. այդ գործում՝ բարու գործում, կողմերից մեկը Դուք եք իսկ մյուսը մոլորյալները: Այդքան բան:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

HRAYR
Jan 2, 2009 11:49

իմ կարծիքով,Քահանա Օնիկն և Մազմանյանն ավելի հարազատ են Ազգային Շահին քանց թե,այդ թշվառական սատանիստն,որի աշխարհաընկալումն կազմված է իր կարդացած գրքերի քարացած խոսքերով,իսկ ինչու էր հավասարակշված և առանց էմոցիաների,որովհետեվ Մեռած էր Հոգին ու Հայությունն…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Vahan
Jan 4, 2009 14:58

Բայանդուրը կրծոտում էր եղունգները ,իսկ դա հոգեկան խանգարվածության նշան է ուստի պետք չէ մեղադրել հոգեկան հիվանդին, նրան պետք է բուժել իշ,իսկ եթե անբուժելի է՝մեկուսացնել:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

gvg
Jan 6, 2009 11:52

ԵՐԵՎԱՆԻ ՍԱՌԸ ՋՈՒՐ

Լեռն էր , դիմացը/ հազարամյա քաղաքը: Քաղաքի շուրթին նոր ու կեղծ ճանապարհն էր, ՀԻՆ այգին/ կիսող ճանապարհը: Օտար քրմերի, սուտ բարոյա-գետների, օտարածին ապազգայինների թավշապատ խնամված բաղիվներն ու շավիղները սերունդներին տանում էին բաղնիք, կրկես, թատրոն, անգամ արև-ելյան շուկա, արդեն նոր ճանապարհով: ՈՒր ծնվում էին հազար ու մի պատմություններ: Պատմություններ/ ծորուն, քաղցր, երբեմն ցողված կորուստների մխի-թարիչ կսկիծներով: Շոգ ու տապ օրերին այգին լցվում էր բյուր մանուկների, ջրերի բար’րացող ու թափվող, կորչող կանչերով: Ապրում էր քաղաքը/ կեղծ ճանապարհներով խճողված: Ապրում էր կորցրած ԼԵՌ ՏԱՆՈՂ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ: Իսկ/ ԼԵՌԸ շա՜տ էր մոտ… Նա եկել էր Լեռան կանչով, հպարտ ու մերկ, ոտա-բոբիկ, կուժը/ թևի տակ ,եկել էր հազարամյակների միջով: Հին էր քաղաքը , քարավանից ետ մնացած ուղտի պես նստել էր Լեռան դիմաց: Թաց ու խոշոր աչքերով նայում էր արևին , երբ արևը կրակ էր թափում ու ստվերը տագնապած հավի կերպարանքով, շուլալվում էին ուղտաքաղաքի ոտքերին, տղան կուլ-ան թևի տակ/ լեցուն ջրով կանչում էր.
_ՋՈՒ՜Ր, ԵՐԵՎԱՆԻ՜ ՍԱՌԸ ՋՈՒՐ…
Աղմկում էին հազար ու մի ցայտաղբյուրները, ար-’ագանքը ծփում, ծավալվում էր երկնքում, Արևն էլ, ուղտն էլ, ասես մոտենում էին լեռանը , արև իհարկե գտնուն էր իր ճանապարհը, միայն թե’ հազար ու մի նոր զանգակներով ծանրաբեռնված ուղտը/ համառորեն փնտրում էր Լեռ տանող ճամփան ու նայում ԼԵՌԱՆԸ, որն այնքա՜ն մոտ էր :
Ո՜Վ արարեց ջուր ծախող տղայի լեգենդը, ո՜վ նրան տեղավորեց այստեղ/ հենց Լեռան հայացքի տակ, ո’ւ խճճված ճանապարհների հանգույցում, ո՞վ, կանչում էին ջրեր ու իրենք էլ երկրորդում/ սու՜ս: ՃԱՆԱՊԱՐՀԸ կորցրած ազգը, քաղաքը, փոր’ում էին ապրել ոգով ու առաքինություններով: Սատանան ու նրա քրմերը կեղծ ծիսակարգերով ամենկերպ խճճում էին ուղին, արթուն հսկում բոլորին.
Նրանք հաճախ ազգի դավաճաններին , անգամ խառ-նածին դահիճներին , նկարագրից զուրկ փոքր հոգի-ներին դասում էին Մարտիրոսների շարքը/ հզոր ու անհեթեթ, վիթխարհի կոթողներով քողարկում ճանա-պարհին մոտեցող կածանները, ջնջում էին ազգի հիշողությունը/ նրան ամենօր տանում էին անգամ ‘րի կրկես ու թատրոն , ավելի հաճախ/ շուկա ու բաղնիք, որպեսի ջրերի հետ անվերջ հոսեր սուտ պատմու-թյունը:

Ոչ մի կոթող չդիմացավ ժամանակի քննությանը: Բայց Սատանան համառ էր, հնարամիտ, Լեռը ԱՌԱՎԵԼ/ համբերատար ու հպարտ/ եսակենտրոն ու հզոր: Նա էր տղային օգնում, և գիշերները, երբ քնում էին սատա-նին երկրպագող քրմերը, ու նրանց խնկարկող ամ-բոխը, տղան ջուրն առած շրջում էր քաղաքի փողոցներով: Մտնում էր բոլոր բնակարանները արթնացնում քնած հիշատակները/ Լեռան ու բար’ի-թող ԱՅԳԵՍՏԱՆՆԵՐԻ: Մարդիկ օրվա կորցրածը վերագտնում էին երազով, ու արթնացած / առավոտյան ելնող արևի հետ նայում էին Լեռանը, տագնապը սրտներում մտնում էին այգի:
Տղան ինչպես միշտ կանգնած էր իր տեղում/ քարա-ցած Վիշապներին հիշեցնող քրմերի արանքում/ հըպ-արտ ու խիզախ, անտեր ու որբ կուլան թեւատակին, կեղծ անտարբերությամբ, ինչպես օտար զինվորը:
Գալիս էին օրվա մեջ հավաքվում էին նրա շուրջը ծեր ու մանուկ: Օտար բարքերը չէին դիմանում, հզոր էր Լեռան ‘գողական ուժը, անբեկանելի… Նրա մթին խորխորատներում իրենց մահվան վճիռն էին կնքել սատանին երկրպագող բազում անփառունակ քրմեր ու քրմերին քծնողները:
Լեռը ուներ իր օրենքները, լեռներում չեն քծնուն/ ոչ մեկին, սատանան բար’րունքներում միշտ էլ խեղճանում էր, որովհետև նրա հետևորդները/ ծույլ ու ագահ մորթապաշտ մարդուկները, սոսկում էի Լեռան տեսքից:
Սատանան կռվում էր , նա շատ էր հնարագետ, Լեռն անխորտակ էր, Լեռան փոխարեն նա քշում էր բնիկներին, տարագրում էր, թշնամացնում/ իրարից հեռացնում:
Կառուցում էր նորանոր կոթողներ : Մի օր էլ , երբ արևը ուշացավ, լույսի դիմաց/ սատանան աշխարհը լցրեց մութ ու խոնավ մշուշով, սուտ բարոյագետները, իշխանատենչ/ մարդուկները գողացան տղայի ար’անը

քարեր շպրտեցին Լեռան ուղղությամբ, Լեռը չէր երևում, նրանք տղային տարել էին: Ժամանակը օգ-նում էր սատանին: Ամեն ինչ խառնվել էր, խենթ մոլուցքը իշխում էր քաղաքին: Կրքից, չա’ր բնազդներով լի սատանաճտերը վայրագորեն քանդում էին Լեռան ու որբի հիշատակները: Սատանան հրճվում էր….
Կեղծ ու ողորմելի/ բար’րունքներից սարսափող բանասարկու բարոյագետները ուրախացած ճչում , խոսում էին նոր կառուցվելիք կոթողներից, համոզում էին , չարժե որբի համար թշնամանալ սատանի հետ, նա շատ հզոր է ու քենախնդիր: Միամիտ թուլա-մորթ քաղաքացիները վախեցած լրացնում էին.
_Ճիշտ է սատանան, տեսնում էք , քանդում ենք, մեր այգին փոքր է , առանց տղայի էլ հեշտ կապրենք, ճիշտ են քրմերը, մենք կիսված ենք, ճանապարհ չունենք… շրջապատված/ քրմերով ու նրանց բավիղներով: ԵՎ անվերջ խաղի մեջ մտած խառնածինների ու սատանի ուղղարկած բարոյագետների օգնությամբ, փոր’եցին քանդել Լեռը: Եկան կեղծ ու սուտ թշնամի բարե-գործները: Սատանան եղծվածներին հզորացնում էր, իր բարեգործական նպաստաթյուներով թույնավորում էր բնակիչներին: Բնակիչներից շատերը, մանավանդ տարեցները չէին մասնակցում քանդելուն, սովամահ չլինելու համար գլխիկոր հեռանում էին , գալիս էին նորերը/ հեռուներից գալիս էին ու գալիս մի պատառ հացով զինվորագրվում սատանի խմբին, ամենինչ խառնվել էր:
Չկար ջուր ծախող տղայի նվիրյալների բազմու-թյունը:
_Այս ալիքն էլ անցավ, մտածեց սատանան ու որոշեց ավերակների վրա կառուցել մի նոր այգի/ վերակեր-տելով այն, բայց սատանան խելացի էր ու բազմա-փոր’…առանց ջուր ծախող տղայի այգին կմնար թափուր:

Քաղաքն էր այգով, ու դիմացը ցավից տնքացող Լեռը: Քաղաքի ու Լեռան միջև բարեգործների ու սատանի օրհնանքով կառուցվուն էր նոր այգին/ բաղնիք կրկեսով, այս անգամ/ քրմերի կոթողների տեղը օտար դեսպանատներն էին, նոր շուկայով: Հին քրմեր չկային, շքերթի հրամանատարը էլի սատանան էր, այս անգամ ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ, օտար նվիրյալներ հոծ խմբերով:
- Բոլորն են ներկա: Խաղաղվեք մարդիկ: Ահա անկյու-նում կանգնած է ջուր ծախող տղան,- բղավում ու կանչում էր սատանան:
Այս անգամ նրան աշխարհն է հսկում /իր դեսպաններով
էլ չեն գողանա:
Հորդորում էր Սատանան, անվերջ կանչելով .
_Խաղաղվեք մարդիկ, ‘եր մահը չեմ ուզում , Լեռն էլ իր տեղում է: Խաղաղվե’ք:Ճանապարհն էլ կկառուցենք: Խաղաղվե’ք:
Բարոյականության ավերակները շտկում են ու կար-կատում ջանադիր սատանին նվիրյալ քաղաքագետ-ները/ բարեգործականի ԽՃԱՆԿԱՐՈՎ:
_Հավերժ կաս, արդար ու ճիշտ ես, օրն հազար անգամ դիմում են ՍԱՏԱՆԻՆ/ քծնողներն ու սուտ բարոյա-խոսները: Քնած են , թե’ արթուն, կարևորը չէ, արդեն:
Կարևորը/ քաղաքը ապրում է քարավանից զատված ուղտի պես/ չոքած Լեռան դիմաց: ՈՒ/ թե, ջուր ծախող այս նորոք տղան, երբ է շրջելու/ գիտե հավերժող Լեռն ու կուլայից թափվող ջրի լեգենդը:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Lilit
May 19, 2009 14:23

Barev dzez

ec dem em ayd satanizm asvatsin ev
hamadzayn em vor axandnere veranan .
ev vctah em vor mardn e ir mtqi , hogu,
srti ev ararqneri tere, aycinqn astvats ir mej e.
ev asem vor ayn mtqin vor artahaytets ayd
eritasarde te satanizme sksum e qristoeutyunits
ev shat chisht er acum vor avetarani mej exats
stern u heqiatnere tanum en depi satanizm.

ausqane

harganqnerc.

Lilit

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*