ԱՆՑՈՒԴԱՐՁ - Հեղինակ՝ . Friday, October 29, 2010 20:46 - 3 քննարկում

ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՏՐԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀՌԱԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Համաձայն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության, ՀՀ արտաքին պարտքը 2010 թ. հուլիսի դրությամբ հասել է 3 մլրդ դոլարի։ ՀՀ պետական պարտքից 2,5 մլրդ դոլարը (82,8 տոկոսը) բաժին է ընկնում ՀՀ կառավարությանը, իսկ 520 մլն դոլարը (17,2 տոկոսը)՝ Կենտրոնական բանկին:

Ուսումնասիրելով 2011 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը, կարելի է եզրակացնել, որ շարունակվելու է Հայաստանի քաղաքացիների ստրկացման գործընթացը` կախվածության մեջ պահելով նրանց եւ գալիք սերունդներին Հայաստանի խոշորագույն վարկատու համարվող Համաշխարհային բանկի Զարգացման միջազգային ընկերակցությունից, որին մեր երկիրը պարտք է 1,1 մլրդ դոլար (ընդհանուր պարտքի 36,5 տոկոսը), իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը մեր վարկատուների շարքում երկրորդն է՝ 640 մլն դոլար (ընդհանուր պարտքի 21,2 տոկոսը):

Հայաստանի քաղաքացիներն ու նրանց սերունդները պարտք են նաեւ Ռուսաստանին` 500 մլն դոլար (ընդհանուր պարտքի 16,5 տոկոսը), Ճապոնիային՝ 331 մլն դոլար, Ասիական զարգացման բանկին՝ 131 մլն դոլար, Գերմանիային՝ 121 մլն դոլար, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին՝ 58,5 մլն դոլար, ԱՄՆ-ին՝ 33 մլն դոլար, ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամին՝ 28 մլն դոլար:

Այս ամենին եթե ավելացնենք Վիճպետկոմի այն ցուցանիշը, որ 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է մոտ 0,6 մլրդ դոլար, իսկ ներմուծումը՝ 2,3 մլրդ դոլար, այսինքն` արտաքին առեւտրի բացասական սալդոն շարունակել է մեծանալ եւ հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 1,76 մլրդ դոլարի եւ կազմում է ՀՆԱ 32,7 տոկոս, ապա կստացվի, որ Հայաստանը ամենավատ վիճակում է Եվրասիա մայրցամաքում: Սա է “հայրենի” կառավարության իրական պատկերը, որն այս օրերին փորձում է հաճոյանալ միջազգային տարաբնույթ կազմակերպություններին, որոնք քամում են Հայաստանն ու նախապատրաստում գալիք քաղաքական զիջումների: Պաշտոնական հաշվարկները փաստում են, որ Հայաստանը պետական պարտքի մակարդակով արդեն հասել է շատ վտանգավոր կետի:

Զարմանք է հարուցում այն հանգամանքը, որ ըստ 2011 թ. ՀՀ պետական բյուջեի, նախագծում ավելացել են ՀՀ Կենտրոնական բանկի ծախսերը, որը հիմնական պատասխանատուն է տնտեսության ողբալի վիճակի` ինֆլյացիայի, գնաճի, բանկային բարձր տոկոսադրույքների եւ այլնի համար:

Քաղաքակիրթ երկրներում, որտեղ կառավարությունները ծառայում են իրենց ժողովուրդներին` գնում են պետական ծախսերի կրճատման ճանապարհով: Նույնիսկ աշխարհակալ Մեծ Բրիտանիայի կառավարությունն իրականացրեց պետական ծախսերի էական տնտեսում` պետական պաշտոնյաների կրճատված հաստիքների թիվը հասցնելով մեկ միլիոնի, որը կազմում է ամբողջ համակարգի 40%-ը: Բրիտանիայի կառավարությունը խիստ լրջությամբ է վերաբերվում պետական պարտքին. հաշվի առնելով պետբյուջեի դեֆիցիտը, առաջին հերթին կրճատում է իր ծախսերը, այլ ոչ թե մտածում ավելացնելու մասին, ինչպես ՀՀ կառավարությունը ու մի բան էլ հայտարարում, թե տնտեսությունն աճելու է:

ՀՀ կառավարությունը 2010 թվականի հուլիսին ընդունել է 2011-13 թվականների պետական պարտքի կառավարման ռազմավարական ծրագիր, որով նախատեսվում է արտաքին պետական պարտքը առաջիկա տարիներին բարձրացնել եւ 2013-ին հասցնել 4 մլրդ. դոլարի` ներկայիս 3-ի փոխարեն:

Ցինիզմը հասել է այն աստիճանի, որ ՀՀ կառավարության հրապարակած ծրագրում ձեւակերպված չէ, թե ինչ նպատակով են վերցվում պարտքերը` տնտեսությո՞ւնը զարգացնելու, թե՞ կուտակված վարկերի տոկոսները փակելու համար: Ահա այսօրվա կառավարության աշխատաոճը, որը որեւէ բացատրություն, հիմնավորում չի տալիս հանրությանը ու, առաջին հերթին, հարկատուներին:

Ներկայիս կառավարությունն իր դրամավարկային ու հարկային վարվող դիլետանտական քաղաքականության արդյունքում ոչնչացման եզրին է հասցրել հայաստանաբնակ արտադրողի հնարավորությունները, կարելի է փաստել, որ իրենց գոյության վերջին կռիվն են տալիս եւ հաստատ կպարտվեն վերջնականապես, եթե այս կառավարությունը շարունակի իր գոյությունը:

Այսօր Հայաստանի տնտեսության զարգացման միտումը չի երեւում, եւ չկա տրամաբանություն, որ այդ զարգացումն ապահովելու համար հարկավոր են լրացուցիչ վարկային միջոցներ: Այսինքն՝ չունենալով որեւէ պատկերացում տնտեսության զարգացման մասին, պարզապես գումարներ են վերցնում, ինչպես, օրինակ, ռուսական վարկը, որի ամենազավեշտալի մասն այն է, որ դրանից 40 մլն դոլար տրամադրեցին “ՀայՌուսգազարդին”, որի 80%-ը պատկանում է ռուսական կողմին ու այդ ձեռնարկությունն ուղղակի կարող է վարկ վերցնել ռուսական որեւէ բանկից կամ հենց նույն հոլդինգի մեջ գտնվող Գազպրոմբանկից: Պարզից էլ պարզ է, որ գազի գինը հետագայում նորից թանկացնելու համար կեղծ պատրվակներ են ստեղծում ՀՀ կառավարությունը “ՀայՌուսգազարդի” հետ միասին:

Հայաստանի տնտեսությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին աճել է 2.8 տոկոսով, մինչդեռ հունվար-օգոստոսի ցուցանիշը կազմել էր 3.1 տոկոս: Այսինքն` տնտեսությունը գրեթե կես տոկոս կրկին անկում է արձանագրել, ինչի մասին վկայում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները: Շինարարության ոլորտում արձանագրվել է 5.2 տոկոս անկում: Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 17,9 տոկոսով, իսկ մանրածախ առեւտուրն աճել է ընդամենը 0.4%:

Հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 3383.7 մլն դոլար, ինչը 2009 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 23.6%-ով։ Միեւնույն ժամանակ, արտահանումն ավելացել է 43.9 %-ով՝ կազմելով 705.3 մլն դոլար, իսկ ներկրումն ավելացել է 19.2%-ով, որը թվային արտահայտությամբ շուրջ 4 անգամ գերազանցում է արտահանման ծավալները` կազմելով 2678.4 մլն դոլար:

Կառավարությունն ամեն տարի հսկայական միջոցներ է առանձնացնում փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը (ՓՄՁ) խրախուսելու եւ աջակցելու համար, սակայն՝ ապարդյուն։ 2011 թ. պետական բյուջեում ՓՄՁ-ին աջակցելու համար նախատեսված է ընդամենը 150 մլն դրամ (410 հազ. դոլար), որը զիջում է 2009 թ. բյուջետային հատկացումներին մոտ 4 անգամ։ Ընդ որում՝ այդ 150 մլն-ից միայն 50 մլն-ն է նախատեսված բուն ՓՄՁ սուբյեկտների համար, մնացած 100 մլն-ը տրվելու է որպես աշխատավարձ ՓՄՁ զարգացման համար պատասխանատու չինովնիկներին:

Հպանցիկ համեմատություն անելով նախորդ կառավարությունների հետ, անգամ, հաշվի առնելով բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնները, կարելի է փաստել, որ ներկայիս կառավարությունը զբաղված է հանրային վնասարարությամբ եւ նրա գործունեության յուրաքանչյուր օրը կործանարար է պատերազմի մեջ գտնվող մեր երկրի համար:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Мухтар
Oct 30, 2010 5:34

Ну что братцы? Пока мы тут разбирались, – кто свой, кто чужой,- свои же нас и “проморгали”… Ведь долги отдавать то,- надо будет! А помочь-то нам, кто сможет? – Ясно кто – “Матушка”! Тут дело такое, что по-любви безмозглой решиться сможется… Будем обмениваться тем, чего у нас никогда и не было… Чего же – “независимостью” нашей не обменяться-то… А чего она нам будет стоить? Всё равно,- афишка то бесплатная! Словом, – дай в лапу друг!
Самого дьявола перехитрили! Что ни скажи, а народ мы умный! Вот диву даёшься,- надо же, – всю мировую прокурацию обкрутили! Хитёр ты брат, Хитёр!
Грузия вон, – “Матушке”, Абхазами да Осетинами расплатилася… Придут другие, – и тем расплатиться… На этот раз, тех же абхазов и осетинов, – под кредит “Западу” – отдаст! Тоже не глупый народец!
Ну вот азирбежанцы меня вовсе и не беспокоют…Долгов у них нет, к тому же мораль к политике не пришьёшь… А хули!… Так что,- всем выгодно получается! – Дай лапу друг!

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

nino mantashyan
Oct 31, 2010 2:38

Ես չգիտեմ թե Մուխատռը որտեղից ընկավ Լույսաշխարհ, բայց շատ լպիրշ է իրեն պահում, դրա համար խնդրում եմ Ադմինին հայհոյանք կամ ժարգաոնային բառեր պարունակող տեքստերը ջնջել:Այստեղ հավաքված են Հայերեն խոսող ու Հայերեն մտացող մարդիկ, այլ ոչ թե օտարամոլներ… Հասկացար այ մուխտառ Մուխտառ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

ArMen, Glendale
Oct 31, 2010 21:25

Ես չգիտեմ ինչպես կարելի է պայքարել այս հրեշների դեմ երբ քաղցկեղը տարածված է ամբողջ մոլորակով և ցավալիորեն այդ ժանդախտով վարակեցին նաև մեր հայրենիքը; Կարդացեք հետևյալ հոտվածները՝ շատ կարևորը, որ գիտենանք ինչի հետ կամ ում հետ գործ ունենք
http://mixednews.ru/?p=1536
http://www.courtfool.info/ru_Cost_abuse_and_danger_of_the_dollar.htm

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*