ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, December 25, 2008 22:22 - 21 քննարկում

Այսօր Արարատի գագաթից նայեք Երևանին : Aysor Ararati gagatits nayeq Yerevanin.



21 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Liana
Dec 26, 2008 17:05

Շնորհակալություն, հիասքանչ ուղեւորություն է…
Հարգելի Քիրեմիջյան , Երեւանի վրա շրջելիս մի մեծ ու արտահայտիչ Հ տառ տեսա /կարծես փողոցի տողի վրա նստած լիներ/. դա հավանաբար Հյուսիսային պողոտայի շենքերի տեսարանն է…
Դեռ Սեւան չեմ հասել. հիմա ճանապարհս կշարունակեմ..

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hrayr
Dec 26, 2008 20:39

ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ
Հովհաննես Շիրազ

ՆԱԽԵՐԳԱՆՔ
(Հայոց համայնապատկերը)

ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ
Հայաստանի ամեն մի լեռ
Մի քարացած հայ ե անմեի:

Ամեն մի լեռ` մի ճգնավոր,
Մի իշխան ե, մի թագավոր:
Առնոս լեռը` հովիվ ե քաջ`
Բլուրների հոտն իր առաջ:
Անդոկ լեռը` հայ մարգարե`
Սիրտը` կրակ, դեմքը` քարե:
Աչքն աղոթող` ծովն ե Վանա`
Նարեկացին` սարն է Սասնա:
Վարագա լեռն` արծվի պես
Քարացել է` Հայրիկն է, տե´ս:
Աշնակ սարն էլ, աշնակցինե´ր,
Ձեզ Մուշ կանչող Իշխանն է ձեր:
Վեհ-Շարան է Արագածը,
Որ տենչում ե Կարսա հացը:
Արարատը` Հայկն ե վիմված`
Երևանվող հույսի դիմաց,
Վար կնայե` մեկ Երևան,
Հազար ու մեկ` դեպ Մուշ ու Վան:
Ազնանց Փոքր Մհերն էլ Սիս`
Ժայռի մեջ է, վա´յ աչքերիս:
Տավրոս լեռը զիմ Կիլիկիան`
Ինքն է հայոց վերջին արքան:
Ազգ իմ, Գրգուռ, Նեմրութն ել քո,
Ծովասարն լ` ամպի ներքո`
Վարշամակված հայոց վշտով,
Հոնքը կիտել վեհ ու վրդով`
Ատրուշանի կրակն ընկած`
Շնչում, ինչես Թոնդրակն հանգած,
Խուլ ծխում են` ելք են փնտրում,
Մտնաքողը պահ մի պատռրում,
Այրվում, նայում Արարատին`
Հուր են ուզում ժայթքել չորս դին
Անդ շղթայված լեռներս վեհ,
Իմ աշխարհը, որ երբևե
Գահ չի դառնա ժանտ ոսոխին`
Աստված կիջնի դեռ մեր հողին.
Միշտ չենք մնա
Ասպատակված,-
Մի´ պարծենա,
Անզգամվա´ծ…
Հայոց լեզուն` թուրն է հայոց,
Թուր Կայծակին` ընդդեմ վայոց:
……………………………..
Հայաստանի ամեն մի լեռ`
Վաղն հրաբուխ է մի անմեր…

Ո´վ անմեղաց մեջ անթեղված հայոց անբույժ վերք ու վիշտ,
Ո՞վ չի երազել մոռանալ ձեզ միչտ,-
Բայց ո´չ, այս անգամ դուրս եմ կանչում ձեզ
Բոլոր խորշերից քուն ու մոռացման,
Թեկուզ ինձ խոցեք չար երազի պես,-
Բայց, ելե´ք` ձեզ եմ կանչում այս անգամ:
Սպին իր վերքը մտքից չի հանի,
Ձեզ չի մոռանա իմ ազգը, սակայն`
Թեկուզ մի սիրտ ել մոռացած լինի`
Զարթե´ք, դառն հուշեր, պետք եք այս անգամ…
Ո´վ դուք` վկաներ հավերժավրեժ հայոց եղեռնի,
Զարթե´ք, որ պատժանքն այս անզույգ մեղքի կոկորդից բռնի,
Հատուցման արծիվն իր ժեռ վանդակից ի լույս սլանա,
Որպես աշխարհում իր միակ թառին` Մասիս բարձրանա,
Ելնեն ժեռ բանտից իմ Մհերն ու ձին,
Որ գեթ աղ բերեն իմ հույսի հացին:
…………………………………….
Եւ թող այս գիրքս դասագիրք դառնա
Մանուկ մարդկության սեղանի վրա:]

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

admin
Dec 26, 2008 23:41

Այս ինչ լավ է, այս ինչ լավ…Հրայր, շնորհակալություն անչափ, այս լեռների պես վեհ խոսքերի համար։ Իսկապես, սիրելի Քիրեմիջյանի հաղորդումն ու այս գործը՝ Շիրազի, ասես հյուսված են միմյանց այնպես, ինչպես սրբություններ են անկոտրում…եւ ուշադրությունս գրավեց այն հրաշալի-սուրբ- թվային հաջորդականությունը՝ այն է հաղորդումը տեղադրվել է 22։22-ին եւ Ձեր գրառումն էլ 2րդն է ըստ թվային կարգի…շատ լավ է։ :)

Սիրով,
Հակոբ,
Լույս Աշխարհ կայքի վարպետ

Թամար-Գ. Ն.Յ.
Dec 27, 2008 6:06

Հրայր՛ կեցցես

Ու պիտի գա հանուր կյանքի
Արշալույսը վառ հագած,
Հազար-հազար լուսապայծառ
Հոգիներով ճառագած:
…………………………………………………………

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Անտրոպոս
Dec 27, 2008 11:11

Անտրոպոս
Dec 27, 2008 11:11

ԻՄ ՄԱՍԻՆ
2003 թվականին եղել եմ Հայաստանում, որտեղ այցելել եմ դպրոց մեկ տարի որպես ազատ ունկնդիր, այդ է պատճառը որ կարող եմ միտքս հայերեն շարադրել։ Իսկ Արգենտինայում բնակվում եմ 1995 թվականից մինչ օրս։

ԻՄ «ԱՆԹԵՐԻ» ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՌԱՍԽԱԼԵՐԻ ՄԱՍԻՆ
Սովորել եմ, և մինչ այսօր համացանցով հայտնաբերում եմ, նորանոր բառեր, ինչպես՝ բջջային, էլփոստ, համացանց, կայքէջ, ժողովրդավարություն, հրետանի, ինքնաձիգ և այլն։ Հայերեն գրելուց google-ում փնտրում եմ բառերի «գ-կ-ք», «դ-տ-թ», «ջ-ճ-չ», «ձ-ծ-ց», «ղ-խ» ճիշտ տարբերակները. «և-եվ», «օ-ո» ու «է-ե» տարբերակնենը չեմ փնրտում, որովհետև վաղ ժամանակվանից հիշում եմ դրանց վերաբերվող ուղագրական կանոնները. բառամիջի լսվող «ը»-ի համար այլևս չեմ որոնում google-ում, որովհետև ինքս օգտվեցի այն խորհրդից, որը Պրն. Քիրեմիջյանը ասել էր Ձեզ։ Պատահում է նաև, որ google-ում փնտրում եմ տվյալ բառի ճիշտ կիրառման ձևը։ Երբ սխալմամբ գրում եմ «սնորհակալություն», «դունս», «ույնիսկ» կամ «բուրգետը» «բուրգերը» բառի փոխարեն դա չի նշանակվում որ ես այդ բառերը այդպես եմ հնչեցնում, այլ պարզապես շտապելուց մի սխալ կոճակ եմ սեղմում։ Ինչպես նկատում եք, ես ՎԱՆի նման չեմ կարող շարադրել. ես իր գրածը կարդալու ու հասկանալու հանար google-ում փնտրում եմ որոշ բառերի իմաստը, օրինակի համար, վերջերս իմացա որ «զարտուղի» բառը նշանակվում է ոչ անմիջապես կամ ոչ ուղիղ։ Իսկ երբ ստանում եմ գերազանց հայերեն իմացողի կամ լուրջ ընդդիմադիր կուսակցությունների պրովոկատորի կոչում, պարզապես հրճվում եմ, որովհետև գոնե վերջինս այդպես չէ։

ԻՆՉՈ՞Ւ ԵՄ ՀԱՅՏՆՎԵԼ ԱՅՍ ԿԱՅՔՈՒՄ
Մի քանի ամիս առաջ ես համացանցում փնտրում էի Հայաստանի մասին և Ղարաբաղի ազատամարտի մասին տեղեկատվություն. YouTube-ում դիտում էի տարբեր տեսահոլովակներ։ Լրատվական կայքերում կարդում էի նորություններ Հայաստանի մասին անգլերեն, հետո տեսա որ կարելի է ավելի ճշգրիտ տեղեկություն ստանալ, եթե կարդամ հայերեն գրաված հոդվածները։ Մի անգամ գտա մի հոդված Ալիևի պատերազմ սկսելու սպառնալիքների մասին, ցույց տվեցի իմ արևմտահայ ընկերներից մեկին, որը ինձ հավաստիացնում է, որ ինքը այնքան հայ է, ինչքան որ ես. նա ինձ պատասխանեց՝ «լավ ես անում, որ հետաքրքրվում ես Հայաստանով, բայց այդպիսի բաների համար իզուր ես անհանգստանում, դու հիմա Արգենտինայում ես ու մեր նման սփյուռքահայ ես»։ Վատ մարդիք չեն, ասեմ, բայց հայ լինելը իրենց համար դա շաբաթ կիրակի օրվա մի զբաղմունք է, ինչպես ասենք ֆուտբոլային մարզադաշտ գնալը. գոռում են «կեցե՛ Հայաստանը» ինչպես կգոռային իրենց սիրած ֆուտբոլի թիմի համար և «կորչի՛ Թուրքիան» ինչպես կգոռային իրենց հակառակորդ թիմի համար։ Ամեն տարի, Ապրիլի 24-ին, այսպիսի ֆուտբոլային տրամադրությամբ մասնակցում են այս կամ այն ցույցերին։ Մի ուրիշ օր էլ փորձեցի ընկերոջս պատմեմ Մոնթե Մելքոնյանի մասին, հենց նկարը տեսավ, էլ ոչինչ չուզեցավ լսել, որովհետև Մոնթե Մելքոնյանի նկարը նա տեսել էր Դաշնակցական Կուսակցույան գրասենյակների դռների վրա. նրա ընտանիքում բոլորը հարում են Հնչակ կուսակցության և սոցիալիստական գաղափարախոսություններ. օրինակի համար՝ հայրը, որ Քիրեմիջյանի տարիքի մի մարդ է, իր բջջային հեռախոսի վրա դրել է որպես զանգ Խորհրդաին Հայաստանի հիմնը. եռագույն դրոշը չեն հավանում, որովհետև իրենց ասելով, դա եղել է Դաշնակների ստեղծագործությունը 1920 թվականին. հետևաբար նախընտրում են Խորհրդային Հայաստանի դրոշը, չնայած որ խորհդային տարիներին նրանցից ոչ ոք չի եղել Հայաստանում։ Մեծ եղբայրն ուզում էր դոշին «նակոլկա» անել Մասիս սարը՝ Էրնեստո Չե Գեվարայի հետ միասին, խորհուրդ տվեցի չանել, կարծում եմ չի արել։ Ոչ բոլոր երիտասարդերն են հարում սոցիալիստական գաղափարներին։ Մի ուրիշ ընկեր ունեմ, նա էլ չափազանց աջ է թեքված քաղաքական առումով. նա հարում է ֆաշիզմին, ատում է կոմունիստներին, հրեաներին, սևամորթներին, Ստալինին, Խորհրդային Միությանը, Ռուսաստանին, հեղափոխականներին, Արգենտինայի սահմանամեձ երկրներից ներգաղթածներին և պաշտում է ԱՄՆ-ին։ Նրանցից ոչ ոք վատ անձնավորություն չի, բայց շատ սահմանափակ մտածելակերպ ունեն։ Մենք երեքս կարող ենք իրար հետ խաղաղ զրուցել եթե քաղաքական թեմաներ չենք շոշափում։ Սակայն նրանք դեռ լավագույններն են, կան մարդիք, քառասունը անց, որ իրենց համարում են հայ միայն լահմաջո ուտլով, բոլորովին կատակ չի ասածս, «ես պիցա չեմ ուտում, ես էնպանադա չեմ ուտում, այլ ուտում եմ լեսմեշուն, որովհետև ա՜յ իսկական հայ եմ ես» արտահայտում են նրանք։ Լեսմեշունը դա լահմաջոն է։ Ոչ հայերեն գիտեն, ոչ էլ Հայաստանի մասին շատ բան գիտեն, բայց լահմաջո ուտելով «կատարում են» իրենց ողջ հայ լինելու պարտականությունը։ Ի հարկե ոչ բոլորն են այդպես, վերջը վերջո, այստեղի սփյուռքը կարողացավ դրդել Արգենտինայի սենատին, որ ընդունի Հայոց Ցեղասպանությունը։
Ինչ որ Քիրեմիջյանը պատմում է ես ոչ կարող եմ հեռուստացուցով տեսնել, ոչ էլ համալսարանում են ինձ բացատրում. ահա՛ թե ինչու եմ այստեղ հայտնվել, այլապես կմերվեմ և կդառնամ իսկական «սփյուքահայ», այսինքն իրենց նման։

ՀԱՅ ԼԻՆԵԼ
Բոլորովին պարտադիր չի որ լինես մե՜ծ հայրենասեր, որ ջանաս հայերեն գրել կամ Հայաստանով հետաքրքրվես, այլ բավական է որ հայ լինես։ Ես արդեն 13 տարի է որ բնակվում եմ Հայաստանից դուրս։ Սովորել եմ այս երկրի պատմությունը դպրոցում, որը շատ կարճ է, ընդամենը 200 տարվա է, ի տարբերություն Հայաստանի 4000 տարվա պատմությունից։ Ինչ որ քաղաքացիական պատերազմներ 19-րդ դարում, որ չեմ հասկանում թե ո՞վ էր իրավացի, իրավացի կողմը փոփոխական է, կախված թե որ պատմաբանն է պատմում. մի շարք հեղաշրջումներ 20-րդ դարում, զինվորական կառավարություններ, հակահեղաշրջումներ, դեմոկրատական կառավարություններ, կոմունիստներ և հակակոմունիստներ պատմաբանների տարբեր տեսանկյուններ, ժողովրդի մեջ տարբեր կարծիքներ և նման անհասկանալի բաներ ինձ ձանձրացնում են և հետաքրքրություն չեն առաջացնում ավելի խորը ուսումասիրելու համար, մանավանդ որ այս խառը պատմությունները ոչ մի զգալի հետք չեն թողել միջազգային ասպարեզում, հաշվի չառնելով մալվինյան կղզիների պատերազմը։ Ոմանք ասում են, որ Մալվինաներում կռվող զինվորները եղել են հերոսներ, ոմանք էլ ասում են, որ այդ զինվորները եղել են խեղճ հարֆներ և իրենց տարել են Մալվինաներ կռվելու, որ այն ժամանակվա զինվորական կառավարությունը շեղի ժողովրդի ուշադրությունը ծանր տնտեսական և կենցաղային պայմաններից։ Ա՛յ քեզ հակասություն, էտ էլ հո հակառակորդ անգլիացինե՞րը չեն ասում, ոչ անգլացիներից չի բխում սա, այլ պարտություն կրած արգենտինացիներից։ Ուրեմն դուրս եկավ, որ Արգենտինայի ժողովուրդը այսպիսի մարտական ոգու տեր է, պարտվողական տրամադություն ունի, և գուցե մինչ պատերազմն էլ ուներ։ Ես դիտեցի մի գեղարվեստական ֆիլմ նկարահանված վետերան զինվորներից մեկի հիշողությունների հիմքով, որտեղ ցույց էին տալիս, թե ինչքան դաժանն են լինում արգենտինյան սպաները իրենց զինվորների նկատմամբ, և թե ինչպես են ազատվում զինվորները այդ դժոխքից, երբ վերջապես գերի են ընկնում անգլացիների մոտ։ Ֆիլմը կոչվում է «Iluminados por el Fuego» կամ «Blessed by Fire», եթե հետաքրքրում է։ Դե հիմա պատկերացրեք, որ այդպիսի մի ֆիլմ էլ նկարահանեն Ղարաբաղի ազատամարտի մասին, որտեղ ցույց տան, որ թշնամիներն ադրբեջանցիները չեն այլ ղարաբաղցի գնդապետները, և ադրբեջանցիները գալիս են, որ ազատեն հեղճ ու կրակ հայ զինվորներին իրենց բռնապետ հրամանատարներից։ Ծիծաղալու կլինի չէ՞։ Բանից պարզվում է որ Արգենտինայում այսպիսի գաղափարները ոչ միայն ծիծաղալու չեն, այլ նաև հակառակ գաղափարները քարկոծման ենթակա են։ Ես արդեն վաղուց նկատել էի, որ կան այսպիսի անհասկանալի երևույթներ Արգենտինայում և այլ երկներում, որոնք երկիրը թուլացնող կամ ավիրող գործ են կատարում։ Գիտեի որ կան, բայց անունը չգիտեի. դիտելով Քիրեմիջյանի տեսահոլովակները ավելի պարզ պատկերացնում եմ արդեն թե ինչ ուժեր են դրանք և ինչ են ուզում անել աշխարհում։ Իսկ այդ զինվորական կառավարությունը, նախ գահընկեց է անում նախկին դեմոկրատական իշխանությանը ԱՄՆ-ի հովանավորմամբ, հետո, ԱՄՆ-ի պատվերով սկսում է բառիս բուն իմաստով անհայտացնել կոմունիստ հեղափախականներին որ այն ժամանակ գործում էին Արգենտինայում և ուրիշ ընդդիմադիր տարերի, անհայտացածների քանակը մոտենում է շուրջ 30000-ի, մինջ այսօր պարզ չէ, թե որտեղ են նրանք կամ նրանց դիակները։ Նաև զինվորական կառավարության օրոք Արժույթի Միջազգային Հիմնադրամի հետ եղած պարտքը աճում է մի քանի անգամ, երկիր է մտնում մեծ քանակությամբ պարտքով փող, որի մոտ 20 տոկոսը օգտագոծվում է հենց այդ պարտքի տոկոսները փակելու համար, մի 30 տոկոս օգտագործվում է անհատ խոշոռ բիզնեսմենների պարտքերը փակելու համար, մնացած փողով ԱՄՆ-ից գնում են երկրորդ համաշխարային պատերազմից մնացած ավելցուկներ, խլամ զինամթերք, որոնցով հետո նետվելու էին Մալվինաների վրա։ Այդ պարտքը Արգենտինային ծնկաչոք պահեց մոտ 30 տարի։ Երբ զինվորական կառավարությունը հեռացավ պատերազմի խայտառակ ավարտից հետո, նոր դեմոկրատական ընտրված նախագահը, Ալֆոնսինը, ստիպված է լինում հրաժարական տալ իր իշխելու ժամանակահատվածի ավարտից 7 ամիս առաջ, որովհետև երկրում այնպիսի մի վիճակ է լինում, ժողավուրդը այնքան «սոված» է լինում, որ սկսում է փողոցում անկարգություններ անել և խանութները թալանել, սակայն երբ Ալֆոնսինը հեռանում է կառավարությունից «սովը» հանկարծ դադարում է և անկարգություններ էլ չեն անում։ Ալֆոնսինից հետո նախագահ է դառնում Մենեմը, որը արաբական ծագում ունի ի միջայլոց։ Մենեմը սեփականաշնորհեց բոլոր պետական կարևոր օբեկտները, ջրի գնով, իսկ այդ գործի մեջ նա շատ հարստացավ։ Կարծես թե այս ամենը նախօրոք պայմանավորված է եղել, թե ոնց պետք է անեն, որ պետությունը դառնա արտասահմանյան ուժերի ձեռքի խաղալիքը։ Ուրեմն ինձ այսպես են պատմությունը սովորացրել, ես հիմա ու՞մ իրավացի համարեմ. կա՞ որևե մեկը, որ իրավացի լինի։ Հենց Արգետինայի ծնունդը կապված է լինում արտասահմանյան սև ուժերի գործունեության հետ՝ 1810 թվականին Անգլիան հեղափոխություն է շինում Բուենոս Այրեսում, ի վնաս Իսպանիային։ Ես չեմ արհամարում ոչ Արգենտինային ոչ էլ արգենտիանցիներին, որովհետև ես ինքս Արգենտինայի քաղաքացի եմ, այլ ուզում եմ ասել, որ այս ամենը ինձ չի մտատանջում, որվհետև այս ինչ որ պատմեցի ինձ համար շատ խորթ է և համամիտ չեմ գրեթե ոչ մի բանի հետ, հենց Արգենտինայի անկախացումը Իսպանիայից, որը այն ժամանակ Արգենտինա չէր կոչվում այլ ուրիշ անուն ուներ, ինձ համար անհասկանալի է։ 1810 թվականին, մինչ այդ էլ դժգոհություն ունեցող Բուենոս Այրեսի բիզնեսմենները, միջին և բարձր խավի, ցանկանալով Անգլիայի հետ առևտուր անել, որը որ արգելված է լինում Իսպանիայի կողմից, նախապատրասված հեղափոխության ծրագիրը իրականացնում են, իսկ ցածր խավին, որն անբարեկեցիկ պայմաններում է ապրում, համոզում են որ Իսպանիայից ազատվելուց հետո իրենց վիճակը կբարեփոխվի. սակայն դա այդպես չի լինում, դեռ ավելի է վատանում։ Եվ այսպես օգտվելով այն հանգամանքից որ Իսպանիան նվաճված է լինում Նապոլեոնի կողմից, իրականացնում են հեղափոխությունը։ Գոռում էին «անկախություն, ազատություն», «մենք հիմա արդեն ազատ ենք», «ազատ ենք ազատ առևտուր անելու համար», այո, իսկապես որ ազատ էին առևտուր անելու համար, հատկապես Անգլիայի հետ։
Այս պատմությունը պարզապես անհամամատելի է Հայաստանի պատմության հետ։ Հնարավոր չի համեմատել Արգենտինայի ազատության ձեռքբերումը հայ ժողովրդի Օսմանյան Կայսությունից ազատություն ձեռք բերելու տենչերի հետ. որովետև մեկը առևտրական շահերի հետ կախված խնդիր է եղել, իսկ մյուսը ֆիզիկապես չբնաջնջվելու հարց է եղել։ Էլ չեմ ասում, թէ ինչքան հատաքրքիր է ուսումնասիրել հին Հայաստանի պատմությունը, գոյություն չի ունեցել «հին» Արգենտինա որ կարողանամ ինչ որ համեմատություն անեմ։ Ահա թե ինչու եմ ասում, որ պարտադիր չի մեծ հայենասեր լինես այլ բավական է, որ միայն հայ լինես հետաքրքրվես Հայաստանով և ոչ թե մի այլ երկրով։

ԻՆ՞Չ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՄ ԼՏՊ-Ի, ՍԵՐԺԻ ԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Կարծում եմ, որ Լևոնը սպանել տվեց Մոնթե Մելքոնյանին և հանձնեց Արծվաշենը Ադրբեջանին։ Եթե Քոչարյանը, երբ նախագահ էր, չվախենար ու ԼՏՊ-ին դատել տար այս հանցանքների համար, ոնց որ ասենք Պուտինը Խոդորկովսկուն, հիմա ԼՏՊ-ն կգտնվեր բանտում։ Այո, Խոդորկովսկու մասին գիտեմ։ Բայց Քոչարյանը վախեցավ, որովհետև եթե ԼՏՊ-ն դատվեր, ապա նա կպատմեր թե ինչպեա եղավ որ Քոչարյանը կարողացավ գնել արտասահմանյան մեքենա իր համեստ աշխատավարձով, օրինակի համար եմ ասում։ ԼՏՊ-ին ոչ մի մեղադրանք չներկայացվեց. և այսպես թողեցին որ մոլախոտը աճի զարգանա. հիմա այդ մոլախոտը եկել է ու փաթավել է Սերժի վզին։ Հիմի տեսնենք Սերժի տղամարդկությունը կերիքի՞ այս մոլախոտից ազատվել, և թե ի՞նչ պատրասվում անել ընդհանրապես։

(հետո կշարունակեմ)

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Sona Arshuneci
Dec 27, 2008 11:57

ԱՐԱՐԱՏՆ Է ԻՄ ԽՈՍՔԵՐԻ ԳԵԹ ՎԿԱՆ -7

—————————————————————————————–
Արդարությու´ն, ու՞ր ես ասա քեզ փնտրեմ.
Ազգիս վերքին սպեղանի գեթ դնեմ
Աղոթում եմ, աղոթքս հասնի առ Աստված,
Բացի ազգիս բախտի դռները գոցված.

Տիտղոս չէ որ խնդրում եմ քեզ, գանձ, կամ գահ
Դու Sեր Աստված, իմ խեղճ ազգին ողորմա.
Շղարշոտ է, մուժ է օրը մեր վաղվա
Այս մտքերն են սիրտս լափում անխնա:

Քշված տնից-բնից’ օտար ափերում
Դեռ գոյում ենք, մաքառում ենք անկոտրում
Հոգով անպարտ, բայց միշտ թափառ ենք ավա՜ղ
Կարոտ սրտից քաշում հազար ա´խ ու վա´խ:

Մի բուռ մնաց ազգս մորթված, թալանված
Թուրքի սրից մի հրաշքով փրկված
Օտար հողում սերմեր տվեց, ընձյուղվեց,
Վեր խոյացավ, հային ոչինչ չծնկեց:

Բայց մինչև ե՞րբ մենք օտարի ծառ ջրենք
ՈՒ օտարի տունը ամուր կառուցենք,
Երբ մեր հողերն անտեր ու դուրս մնացել,
Թուրք ճիվաղն է ազգիս ձեռքից գողացել.

Ծովից – ծով էր մեր հողերն այգեստան
Մի աննշան կետ մնաց մեր գողգոթան.
Արարատն է իմ խոսքերի գեթ վկան’
Աչքը ճամփին, պանդուխտ որդիք ե՞րբ կգան:
2005թ Բրյուսել

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Novus Portus
Dec 27, 2008 11:58

Անտրոպոսին

Այստեղ Դուք դեռ շատ բաներ կսովորեք: Միայն թե
պետք չէ շարունակել, այլ ավելի խիզախորեն, սկսել նոր-
ից: Մի մոռացեք, որ այսօրվա մոլախոտերը հասարակ
քուքուրդով չեն վերանում: Իսկ թե ինչ է տղամարդկու-
թյունը ասեմ. տղամարդկություն է արել Քոչարյանը, որ
չի նստացրել ԼՏՊին, որպեսզի ԼՏՊն կրկին ցույց տար
իր նսեմությունը Հայ ազգին: Եթե Քրիստոսը չխաչվեր,
նա հարություն չէր առնի: Եթե ձու չկոտրես, ձվածեղ չես
կարող եփել: Սա է հարցը. որքան ժամանակ կարող է
հավատարիմ լինել Հայ ազգը եւ արդյոք կխաբվի նա
սատանայի չարագործությանը:

Հիշում եմ գրեթե մեկ տարի առաջ Ստեփան Քիրեմիդջ-
յանի այն պատմությունը, թե ինչպես մի տղա, որը մեջք-
ից թույլ էր, անընդհատ միզում էր գիշերվա ժամին, քնած
ժամանակ: Մեկ օր նրա ծնողները հարցնում են, թե ինչու
է միզում, եւ նա խոստովանում է, որ գիշերը, երազում,
իրեն է գալիս ստանան եւ հարցնում՝ «տղա ջան, իսկ դու
միզե՞լ ես» եւ նա պատասխանում է՝ «ոչ», իսկ սատանան
հանձնարարում է՝ «դե ուրեմն միզի» եւ նա միզում է:
Անցնում է մեկ օր, եւ ծնողները տեսնում են տան արդեն
կեղտոտել է տակը: Այս անգամ էլ նա սում է թե սատանան
հանձնարարեց որ կեղտոտեմ: Որոշում են սատանայի դեմն
առնել, եւ ասում են տղային, որ թե սատանան գա, կասես
նրան որ համ միզել եմ, համ էլ կեղտոտել:
Եվ ստանան կրկին այցելում է տղային, գիշերվա անուշ երա-
զում: Եվ ասում տղային,-Տղա ջան, ես էլ քո ոգու հետ չեմ
խաղա, եւ հանգիստ կթողնեմ քեզ, միայն թե գնալուց առաջ
ուզում եմ մեկ լավություն անել քեզ. արի գնանք փողոց եւ
կասեմ թե ինչպես: Տղան համաձայնվում է: Գնում են փողոց
եւ անցնում ոսկու խանութի մոտով: Սատանան ասում է,-
Տես, բոլորը քնած են, եւ հիմա ես մի անցք կբացեմ այս ոսկու
խանութի պատուհանին, ու դու ներս կմտնես ու կվերցնես
այնքան զարդ, որ քեզ բավարար կարողություն պարգեւի:
Տղան մագլցում է ներս, եւ սկսում է պարկի մեջ լցնել թանկ-
արժեք իրերն ու գալիս ետ պատուհի մոտ, որպեսզի դուրս
գա այդտեղից: Սատանան նրան ասում է,-տուր ինձ պարկը,
եւ ես հետո քեզ դուրս կբերեմ այդտեղից: Տղան չի համա-
ձայնվում, եւ ասում է,-Չէ, դու խորամանկ սատանա, այդպես
չի լինի, հիմա ես կնստեմ պարի վրա, եւ դու քո պարանով
ինձ դուրս կբերես այստեղից: Սատանան համաձայնվում է:
Բարձրանալու պահին պարկի միջից մի զարդ է ընկնում վար
եւ զրնգում: Այս զրնգոցից ոսկու խանութի պահակը հանկարծ
վեր է թռնում եւ հասնում գողին կանգնեցնելու: Պահակը
բռնում է տղայի ոտքն ու քաշում ցած, իսկ տղան բղավում է
եւ դիմում սատանային որ մի բանով օգնի իրեն:
Սատանան հրամայում է տղային,-դե կեղտոտի նրա գլխին,
որ քեզ բաց թողնի…

-
Նոր Սիրտ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Ռոբերտ
Dec 27, 2008 12:02

ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ
Հովհաննես Շիրազ

Վ Ե Ր Ջ Ե Ր Գ Ա Ն Ք

Ես այս դարի սրտին պիտի
Փորագրեմ, որպես վերքեր,
Որպես հետքերն հայոց վշտի՝
Երեք միլիոն հայ անուններ,
Որպես մեղքերն հողագնդի,
Երեք միլիոն անմեղ զոհեր,
Որ մորթվեցին յաթաղանով
Քար մարդկության աչքի առաջ,
Հարբած հայ ծով արյան գինով՝
Այն օրերում հայահառաչ,
Որ դարերից ծանր են վշտով՝
Հայաստանով այն ամայի,
Խլված հազար լեռ ու դաշտով,
Խլված բախտով ամեն հայի:
Եվ լուսինը դեռ զարհուրիկ
Մեր պատմության մահակնիք
Մագաղաթի մի էջն է ցուրտ,
Որ եղեռնի հողմերն անգութ
Պոկել-նետել են մինչ երկինք:-
Ահա՛ ինչեր են արնաշաղ
Մեր լեռների գլխով անցել,
Ահա՛ ինչու վիշապաքաղ
Ծովից մի բուռն ենք մնացել:-
Ու ոսոխի սրտին պիտի
Ես դեռ փորե՛մ, փորե՛մ, փորե՛մ,
Որպես վիհերն Արարատի՝
Երեք միլիոն հայ անուններ,
Անմեղ, ինչպես ոխն իմ սրտի,
Ինչպես մանուկ մորթված ձյուներ՝
Մորթված հին ցեղն Արարատի:
Ա՛խ, դեռ պիտի փորե՛մ, փորե՛մ՝
Որ հովանա վերքն իմ սրտի՝
Կոտորածներն հայոց դժխեմ՝
Մեղքերի մեղքն հողագնդի…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Անտրոպոս
Dec 27, 2008 13:09

Նոր Սիրտ՝

Շնրոհակալություն բացատրելու համար։ Սակայն երբ ես ասացի «հետո կշարունակեմ» ինկատի ունեի որ կշարունակեմ մի այլ թեմայի շուրջ օրինակի համար Հայաստանի գյուղատնտեսության մասին մի երկու բան եմ ուզում ասել։ Ինչ վերաբերվում է Լևոնին, Սերժին ու Ռոբերտին ես ադեն հայտնեցի կարծիքս։

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hrayr
Dec 27, 2008 13:52

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑՈՒ խոսքերից
իմ կյանքի դևիզն է եղել. ըմբոստնել, երբ խեղճին, թույլին հալածել են, ուժերիս ներածին չափով տեր եմ կանգնել. Միշտ պայքարել եմ անարդարության դեմ.
այսօր էլ. ճշմարտությունն հնչեցնելու համար ինձ հետաքրքիր չէ, թե այդ
պահին իմ ճանապարհին ով է կհանդիպի. Լևոնը, Ռոբերտը, թե Սերժը.
Իմ ըմբռնումների տեսադաշտը գլոբալ խնդիրներ են. ազգի շահն է. միասնականությունը ու անվտանգությունը. մենք մեր ազգային խնդիրները մեր ստամոքսի բավարարվածության շրջանակներից անդին պիտի նայենք.
Այսպես պառակտված ինչքա՞ն կգոյատևենք և ու՞ր կհասնենք. նախ մեր թշնամուն շանս կտանք, որ մի կողմից էլ իրենք իրենց սև գործ անեն մեր
նորանկախ պատականությունը կամաց-կամաց քայքայելու:
Երբեք չեմ սիրել իմ կատարած ազգօգուտ գործունեթյունը ի ցույց դնել,
միշտ մնացել եմ ստվերում, ուրեմն հետևություն, եթե մարդ իր ազգի համար
մի լավ բան անելու ընդունակ է, կարողանում է հաջողել, պարտադիր չէ որ նախագահ լինի, դա պիտի անի անտրտունջ, ոչ ցուցադրաբար, համեստորեն ու լռակյաց . ազգի դեմ ծառացած խնդիրները, միասնական, հավաքական ուժերով են լծվում . ոչ ազգին իրար դեմ հանելով: Մենք Չարենցի պատգամը պետք է սրբորեն պահպանենք, որպես մեր ազգի փրկության ու հարատևության գրավական. ուղղեցույց.
“ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՔՈ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է”
Այս մի տողը երբ մանրում ենք ու խորը վերլուծության ենթարկում, այնտեղ գտնում ենք այն բանալին, որը կբացի մեր ազգի դեմ փակված բոլոր դռները:
Եթե ընդունակ չենք միասնականության, ուրեմն մենք առանց ապագայի ազգ ենք:
Այստեղ’ Բրյուսելի “Հայ դատի” Գործադիր տնօրենը ԼՈՐԱՆ ԼԵՅԼԵՔՅԱՆԸ, որն
օտար հողում ծնված ու մեծացած մի հիասքանչ երիտասարդ է ու հայերեն էլ չգիտի խոսել, այս հիասքանչ երիտասարդը տքնաջան աշխատում է ողջ Եվրոպայի երկրների խորհրդարանների հետ Հայկական հարցը’ Ցեղասպանությունը
ընդունելու ուղղությամբ: Ասելս է, որ այդ տղան իր ուժերի ներածի չափով ազգի համար անգնահատելի աշխատանք է անում, բայց ստվերում է, ոչ ոք նրա
անունը չի շոշափում. ով է, ինչ է անում, ոչ թերթերն են գրում, ոչ հեռուստացույցով են ներկայացնում, բայց այս տղան գիտակցում է, որ
իր գիտելիքները ծառայեցնում է իր ազգին. ու հոգևոր մեծ բավարարվածություն է ստանում, երբ որևէ երկրի խորհրդարան ընդունում է Հայոց Մեծ եղեռնը: Մենք այն ազգն ենք, որ 500տարի եղել ենք օտար պետության հպատակը, 70 տարի սովետի. հիմա, որ անկախ ենք ու պետք է այդ տարիների մեր կորցրածը հետ բերենք, դրա համար միայն ու միայն միասնականությունն է մեր փրկությունը, էլի հանգեցի Չարենցյան բանաձևին: Դա նշանակում է, որ առանց միս ուտելու պիտի ապրենք, առանց գզվռտվելու, առանց իրար թույնելու…
իրար օգնելով, իրար թիկունք կանգնելով պիտի ուժեղանանք ու ցույց տանք մեր
ուժն աշխարհին. Ամերիկայում եղեռնի երրորդ սերունդն է դուրս գալիս փողոց
պահանջում պատմական անարդարության վերականգնում. դա արյան կանչ է,
հոգևոր պահանջ :
Եղեռնից հետո մեր ազգն ավելի հավաքական էր, քան այսօր. մի լավ խոսք կա. մարդ նեղ օրվան դիմանում է, բայց լեն օրվան’ ոչ. ստամոքսը ընդամենը
օրգան է, որին գոհացնելու համար պետք չէ իրար փոր թափենք, հայոյենք…
Մի լավ խոսք կա. մարդ նեղ օրվան դիմանում է, նեղ օրվան’ ոչ.
Ղարսեցի տատս հաճախ էր ասում,-
-Էն տունն որ անընդհատ ղալմաղալ էղավ, էն տունը խեր, բարաքյաթ չի ըլնի:
Հետևությունը թողնում եմ քեզ:
Հավաքական ուժն է ազգի
գաղափարը քո անմեռ,
Փրկությունն այս է հայի.
Միակ ճանապարը մեր.
Ողորմություն ումի՞ց խնդրենք,
Որ պաշտպանի դավերից,
Մեր կռիվը պիտի կռվենք,
Սա եկած է դարերի…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Karnetsi
Dec 27, 2008 13:57

18-տարի առաջ , կենդանի երազ տեսա,,, ես բարձրանում էի ԱՐԱՐԱՏՆ ի վեր, հագած էի կարմիր
զգեստ , գլխարկս կարմիր բրգաձեվ եռանկյոնի , ճակատին ճերմակ խաչ:

Ինձանից քիչ հեռու քայլում էին օտար ազգի հոգեվորականներ, շատերը մուսուլմանն էին,
նրանք հագած էին իրենց տարազներով, գլուխներին չալմաներ:
Ես հեշտությամբ հասա Արարատի գագաթ, ինձանից բացի ոչ մեկ մարդ այնտեղ:
ՀԱՆԿԱՐԾ ԶԳԱՑԻ…ՎՈՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՄ ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆԻ ՎՐԱ… ՏԱՊԱՆԻ ԿԵՆՐՈՆՈՒՄ ՀՍԿԱ
ԲՐԳԱՁԵՎ ԿԼՈՐԱՎՈՆ ԿԱՌՈՒՅՑ ” մոտավորապես 5-6 մետր ,վերեվում երեվում էր կորաձեվ փոկիկ
լուսամուտ, լուսամուտները երեքն էին: ՏԵՍԱ ԱՅԴ ԲՈՒՐԳԻ ՎՐԱՅԻ ՍԱՌՈՒՅՑԸ դանդաղ
ճաքճքելով ՀԱԼՉՈՒՄ էր ԵՎ պարվում էր սառույցի տակի ՓԱՅՏԱՇԵՆ ԲՈՒՐԳԸ…
անհասկանալի հրճվաքի մեջ էի: Հետո ՏԱՊԱՆԸ տեսա քիչ վերեվից,, այնուհետեվ կանգնած դիտում էի
ԵՐԵՎԱՆԸ… ԵՐԵՎԱՆԸ նման էր լույսեր վառած միլիոնավոր ճրագների,,,
հանկարծ ՏԱՊԱՆԻ վրա հայտնվեցին հազարավոր հայեր, նրանք սեվազգեստ էին,,,
նրանքել էին դիտոմ Երեվանը,,, ես նրանց ասացի ՛ թե զգուշ չնկնեք,… նրանցից մեկը պատատասխանեց,
այլեվս չենք ընկնի:::: ///// Արարատի եվ Տապանի վերաբերյալ երեք կենդանի տեսիլքներ եմ տեսել:::
ԵԽԲԱՅՐՆԵՐ ԵՎ ՔՈՒՅՐԵՐ ՜՜՜՜ 2009-ը բոլորիտ օջախներոում ծաղկի ՀԱՅՈՑ ԿԵՆԱՐԱՐ ԵՎ
ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԱՅՆ ԼՈԻՅՍԸ , որը սկիզբ է առնում ԱՐԵԳԱԿԻՑ ԱՐԱՐԱՏ ԵՎ ԱՐԱՐԱՏԻՑ
ԱՐԱԳԱԾ…………
ԻՍԿ ՄԵՐ ՄԵԾ ՈՒՍՈՒՑԻՉ ՍՏԵՓԱՆ ՔԻՐԵՄԻՋՅԱՆԻՆ՜ ԱՍՏՑՈ ՀՈՎՎՈՒԹՈՒՆԸ
ԻՐ ՍՈՒՐԲ ԳՈՐԾԻՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ………

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Sona Arshuneci
Dec 27, 2008 15:03

ՀՐԱՅՐ ՋԱՆ.
Շնորհակալ եմ, որ իմ մտքերը գնահատվում են քո կողմից:
Իմացիր, որ ես էլ մեծ բանվականություն եմ ստանում կարդալով քո խելացի,
հավասարակշռված բոլոր քննարկումները, որոնք հաճախ շաղաղված են
մեր մեծերի անգին գոհարներով:
Այս ամանորի ու սուրբ զատիկի նախաշեմին ի սրտե մաղթում եմ
ամենալավն ու բարին քեզ ու քո ընտանիքին, ողջ հայությանը,
թեև սփռված լինելով աշխարհով մեկ, սակայն սրտի ամեն մի զարկը, տրոփյունը, բաբախում է հայրենիքի համար…
Աստված պահապան մեր ազգին…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hrayr
Dec 27, 2008 15:54

Ո’վ փնտրող պոետ, ո’վ փնտրող ոգի,
Ճշմարտությունը դու ներսից տեսար,
Պատեպատ դիպար թևով քո երգի,
Բայց էությանը միշտ չէ որ հասար.-
Ոգուդ գահավեժ թռիչքների մեջ
Եվ փնտրտուքում` անդուլ ու անխոնջ,
Տեսար կեցության ցոլանքները մեծ,
Սակայն չտեսար պատկերը ամբողջ:
Հանճարները միշտ արծըվի նման
Ճշմարտությունը տեսնում են վերից
Եվ չեն նկատում ամեն չնչին բան,
Ազատ են օրվա անցողիկ բեռից:
Հոսում է նրանց հայացքի առջև
Մերթ հանդարդ ու մերթ փոթորկվող մի գետ,
Մեծ հոգիներում ստանում է ձև
Եվ իր պատկերն է թողնում առհավետ:
Ո’վ փնտրող ոգի,
Ո’վ փնտրող պոետ,
Արվեստդ քոնն է և միայն քոնը,
Նա նոր կատար է, սակայն ոչ դպրոց,
Ապագան կտա նրա ճիշտ գինը,
Նա երկար կապրի փայլով ինքնազօծ:

Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում…

Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թևեր…
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,
Որ անօրինակ քո դարը տեսնես,
Բոլոր կերպերով դու նրան զգաս,
Շահածով խնդաս, կորուստը սգաս…
Ելել ես իբրև նրա մունետիկ,
Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ,
Որ ճշմարտության ափերը տեսնես
Ծպտըված ստի խաբելը տեսնես,
Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարության դեմքը խարանես…
Ահա, թե ինչու դու այսքան տարի,
Դու, որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընթանում,
Քայլում ես այնպես ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Հրայր
Dec 27, 2008 16:59

Բարև սիրելի հայրենակիցներ՛ հարգելի Քիրեմիջյան:.Քանի որ տառասխալներով կգրեմ ,պետք ա հիմնավորեմ պատճառը.1989թ. ավարտելով Կալինինոյի շրջանի (այժմ Տաշիր) Մեծավան գյուղի շեշտում եմ՛ թիվ 2-րդ միջն. դպրոցը,հայոց լեզվից ստանալով 2, դուրս մնացի բուհից հետո գնացի խոպան և եկան լեվոնյան մութ ու խավարը, քանի որ Հայր չունեի, իսկ մեծ եղբայրս կիբեռնետիկան ավարտած ինժեներ էր, անգործ էր մնացել :1994-ին զորացրվելուց հետո մեկնեցի Ռուսաստան՛ սիբիր, գործ գտնելու: Հետագայում 2003-ին, բնակվեցի Մոսկվա՛ մի դաժան քաղաք, մի օր փող չունեցար կկործանվես: Ինչո՞ւ վերևոմ շեշտեցի (թիվ 2-րդ միջն. դպրոց): Մեր գյուղը1987-ին մոտ 10000բնակիչ ուներ 1650 տնտեսություն, 2 միջն. դպրոց, 1 ուսմնարան 6 մասնագիտությամբ, 1 հաստոցշինական գործարան՛ Չարենցավանի «ինստրումենտալի» մասնաճյուղը իր հյուրանոցով,1գորգագործական (արտել) և 1միլիոն ռուբլի տարեկան եկամուտ բերրող գյուղատնտեսություն (սովխոզ):իսկ հիմա մեր ընտանիքի գլխին կապած հողը 5տարի է չի մշակվում:Գյուղը տվելե հայտնի մարդիք՝ ակադեմիկոս Գևորգ Ջահուկյան, գեներալ Աշոտ Պետրոսյան և ուրիշներ:Դուք հիմա ձանրացաք, բայց խնդրում եմ համփերատար լինել,շարունակեմ: Գյուղը հիմնադրվել է 1823-28ին մեր պապերը գաղտել են Ալաշկերտի Նավիկ գյուղից: Արցախցի հարուստ, ինչպես տատս եր պատմում, ՇԱՀՆԱԶԱՐԸ տրամադրելով մերոնց իր սեփական հողամասը,կալվացքը, հիմնեցին գյուղը, անվանեցին Շահնազար, անհասկանալի պատճառվ գյուղի անունը 1980-ին փոխեցին Մեծավան: Ես կխնդրեի մեր նավպետին աստղագնացով մի քանի րոպե զբոսնել իմ ծննդավայրով, չէ որ ես ել աստղագնացի ուղևորեմ:Ասեմ կորդինատները, եթե աստղագնացով մոտենանք Հայաստանին այնքան, միչև սահմանները երեվան կտեսնեք մի հիասքանչ աղջկա ուրվագից այսինքն՛ թագուհի, ուշադրություն դարձրեք փոքրիկ թագին դա ուղիղ իմ ծննդավայրն է, ձախ կողմռւմ կտեսնեկ երկու “գյուղ” այնտեղ նախքինում այսպես կոչվաց ադրբեջանցիներ են ապրել , եթե այցելենք6 ցույց կտամ կհամեմատեք իքներդ:Հա, քիչմնաց մոռանայի պարոն ՆԱՎԱՊԵՏ, գյուղին մոտենալուց հանկարծ ղեկը չթողեք զայրույթից ու զարմանքից ,ուղևորները բոլորը Հայեր են, այնել ինչ Հայեր…… բայց ես ՁԵԶ վստահում եմ, զգուշացնել պարտավոր եմ. ուրեմն գյուղի վրայի պաստառին Մեծավանի տեղը, հարևան Վրաստտանի ադրբեջանական գյուղի անուն են գրել «irganchay» իսկ այդ գյուղի վրա դատարկ է, Մեծավանցիներին վերևից չի երեվում, որ իմանան Googleի վրա գամփռ կուղարկեն: Մեծավանում հին 2 հուշարձաններ կան , կենտրոնում՝ ժամը 10-11-րորդ դար: 1989.01.07 ուժեղ քամին ժամանակակից կտուրը տարավ, իսկ մոտ 200մ. հեռավորության վրա դեպի հյուսիս Վերիվանք (վերևի վանք) 4-5րորդ դար 1941-1942թ պղնձյա գմբեթը հանել տարել են զինամթերք պատրաստելու. մեր բարբառը ֆռանկերեն է, կաթոլիկներ, դրա համար էլ գաղթել ենք, այն ժամանակ ջարդեր չեն եղել. Առաքելականները նախատել են, անվանել են ֆռանկներ, ինչ է՞, պակաս հայեր ենք, դա հրահրվել է այն ուժերի կողմից որոնք հայեր և ղարաբաղցիներեն ասում:……

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hrayr
Dec 27, 2008 19:26

Հրայր ջան անունվտ ապրես,Լույս Աշխարհն լույսով լցնես,և թող բոլոր երազանքներտ կատարվի…
Հրայր ջան,քանի որ իմ անունս կնքվել է իպատիվ Արմենակ Ղազարյան Հրայր Դժողքի,հետեվաբար,պարտքս եմ համարում ծանոթացնել այդ մեծանուն Փիդայու հետ,վստահ եմ գիտես,բայց վերհիշելու համար հաճախ եմ կարդում Խաչիկ Դաշտենցի Ռանչպարների Կանչն,որ գոնե Մեր Հերոսներիս շողքին նմանվեմ…
ՔԱՐԱՅՐԸ
Մոկունք գյուղի կիսամութի մեջ լռությամբ ծխող խորհրդավոր մարդը, որ ներկա էր իմ ուխտին, հայտնի էր Քարայր անունով։ Նա Տարոն աշխարհի սուլթանի բռնակալության դեմ մարտնչող հայդուկային խմբերի առաջնորդն էր։ Նա էր մտցրել սրի և խաչի վրա երդվելու արարողությունը։ Նա էր պահանջել Անդրանիկից և Գևորգ Չաուշից գտնելու Արաբոյի տան նշանավոր ավետարանը, որպես հզոր նախապայման հայդուկի երդման համար։

Քարայրը հայդուկից պահանջում էր լինել գաղտնապահ և անձնազոհ։ Հայ ֆիդային իր բարոյական նկարագրով բարձրագույն կետն էր մարդկային առաքինության, — քարոզում էր նա։ — Ոչ փառք, ոչ հանգիստ, ոչ հաշիվ։ Հայդուկության մեջ մտնողը պետք է իր ետևում թողնի անձնասիրությունը և քանի դեպի ներս առաջանա, այնքան պիտի մերկանա իր եսից ու անձնականությունից։ Հայ ֆիդային ունի միայն մի իդեալ. տառապելով ծառայել հայոց ազատությանը։ Նա պետք է մեռնի գնդակով, կախաղանի վրա կամ բանտի մեջ, եթե հավատարիմ է իր ուխտին։ Ինչին է պետք եսական սերը, երբ կա մի ավելի մեծ սեր — հայրենիքի սերը։ Ֆիդայու անձնական սերը լոկ արգելք է ազատորեն գործելու և հանգիստ մեռնելու ճանապարհին։ Քարայրն ասում էր, որ տոկալն ու համբերելը ֆիդայու համար նույնքան անհրաժեշտ է, որքան պատերազմի դաշտում զենքը ձեռքին կռվելը։ Որովհետև, եթե մեկը ֆիդայի դառնալով մոռանում է սեփական անձը, նրա համար այլևս ի նչ արժեք ունի տառապանքն ու նեղությունը։ Քարայրը խիստ էր ինչպես իր սեփական անձի, այնպես էլ ուրիշների հանդեպ։ Հայդուկային ժուժկալությունը և պարկեշտությունը գերագույն սրբություն էին նրա համար. կարգապահության խախտումը՝ մեծագույն հանցագործություն։ Նա քարոզում էր, որ պետք է արթնացնել հայ գյուղացուն, հասկացնել նրան, որ ինքը ճորտ է, ամրացնել նրա հավատը ապագայի հույսերով և Սասունի ու Տարոնի բովանդակ հայությանը հոգեբանորեն վերափոխելով դարձնել հայդուկ։ Քարայրը դեմ էր ցուցական կռիվներին, այս կամ այն վայրի վրա հանկարծական հարձակումներ գործելուն և կողմ էր միասնական, համածավալ ժողովրդական գրոհին։

Հայություն չեն կազմում նրանք, ասում էր Քարայրը, որոնք շարունակ տերտեր են կոչում, այլ նրանք, որ հավատք ունեն։ Մեզ մոտ է հավատավոր մարդկանց մի ուժեղ սերունդ, որի կոչումն է ծառայել Հայաստանի ազատագրության արդար դատին և ոչ թե այս կամ այն խմբակցության եսական շահերին։

Այսպես էր Քարայրը։

Այս մոլեռանդ քարոզիչը գյուղական շորեր հագած դերվիշի նման թափառում էր գյուղից-գյող, ատելություն սերմանելով դեպի այն ամենը, ինչ վատ էր ու կործանարար, և անձնվեր սեր արծարծելով դեպի այն ամենը, ինչ վեհ էր ու օգտակար հայրենիքի և ընդհանրականի համար։

Քարայրն ուներ կողմնակիցներ, որոնք իր նման տանջվել էին սուլթանի բանտերում։ Նրանցից մեկը մշեցի Կոտո Հակոբն էր, որ նստել էր Սինոպի և Ակրայի բերդերում, իսկ մյուսը՝ Կառնենա Մկրտիչն էր։ Քարայրի և Կառնենա Մկրտիչի թելադրությամբ էր, որ սասունցիները իրենց և Անդրանիկի միջև ծագած վեճը լուծել էին Անդրանիկին զինաթափ անելով։

Քարայրը ֆիդայիների հետ չէր շրջում, այլ միշտ միայնակ, գյուղական աղքատիկ հագուստով և անզեն, իբրև մի խեղճ շինական։ Սովորաբար շրջում էր մութին։ Մի տիկ շալակին և ցուպը ձեռքին, նա գիշերային խավարի միջով անցնում էր գավառից-գավառ, ավանից-ավան, ամենուրեք քարոզելով և կազմակերպելով հայ ժողովրդին զանգվածային մեծ ապստամբության համար։

Սուլթանի բռնակալությունը նա համարում էր աշխարհի մեծագույն չարիքներից մեկը։ Սակայն նա իր դառը փորձով եկել էր այն համոզման, որ եվրոպական պետությունների դռներ բախելը և նրանցից օգնություն հայցելը միամիտ հավատ է, մանավանդ «երկաթե շերեփի» հայտնի իրողությունից և Մոսե Իմոյի դեպի Անգլիա կատարած ուղևորությունից հետո։ Սուլթանի դեմ կռվող հայդուկները, ասում էր Քարայրը, իրենց հույսը պետք է դնեն իրենց և իրենց ժողովրդի սեփական ուժերի վրա, կապվելով Ռոմանովների կայսրությունը սասանող և օրեցօր հզորացող ռուսական հեղափոխական առողջ ուժերի հետ։

Միամտաբար հավատում էինք, թե Անգլիան և ասպետ Ֆրանսիան մեզ պիտի օգնեն, բայց երկուսն էլ մեզ խաբեցին, երկուսի երեսն էլ սև է։ Հայ ժողովուրդ, ես քեզ ասում եմ՝ անգութ է Եվրոպան, քարոզում էր Քարայրը։ Չհավատաս նրան երբեք։

Տարոնի ժողովուրդը սիրում էր համեստ արտաքինով այդ խորհրդավոր մարդուն, որ կարծես մեր անցյալի մշուշներից ելած մի ուրվական լիներ։

Երբևիցե կռացած նայե՞լ եք մութ քարայրից ներս։ Կարողացե՞լ եք անմիջապես կռահել, թե նա ինչպիսի խորհրդավոր անցքեր ու ոլորաններ ունի։ Այդպես էր շեկ մազ ու մորուսով, նիհար, ոսկրոտ այդ մարդը։ Նրա զինական անունը Հրայր էր, ոմանք նրան Դժոխք էին ասում, բայց ժողովուրդը նրան կնքել էր Քարայր։ Եվ այդ անունը որքա՜ն հարմար էր նրան։

Իսկապես քարայր էր նա, խորհրդավոր ու մութ։ Հազիվ ծագած՝ իսկույն անհետանում էր։ Ցերեկները նրա տեղը հայ շինականի գոմի կամ մարագի մի մութ անկյունն էր տրեխը հագին, արախչին գլխին, իր շուրջը ժողոված մարդկանց հրեղեն խոսքերով քարոզ կարդալիս, իսկ գիշերները ճամփորդում էր դերվիշի կերպարանքով՝ գավազանը ձեռքին և տիկը շալակին։

Շատ մեծ եղավ իմ զարմանքը, երբ իմացա, որ ինձ ծեծող ոսկրոտ դիմագծերով և փոքրիկ մորուսով այդ մարդը այն միևնույն շինական Արմենակն էր, որից ես մի տուփ ծխախոտ էի վերցրել դրանից մի քանի տարի առաջ Կարմիր Ծառ գնալիս։ Նրա փույթը չէր բնավ, որ ես բանտ էի նստել կամ կյանքս վտանգի տալով Անդրանիկի ձին փախցրել էի վանքի շրջապատումից։

Իմ անզգույշ շարժումով ես արձագանքել էի անծանոթ կնոջ կանչին, երբ նոր էի երդվել սրի, ավետարանի և խաչի վրա, որի համար էլ նա ինձ ենթարկել էր անողորմ պատժի։

Եվ նա ինձ պատժել էր այն միևնույն գավազանով, որ իմ ներկայությամբ պոկել էր իրենց անտառի կարմրածառից, որի ամուր փայտից մեր նախնիները հին ժամանակներում նետեր էին շինել ինքնապաշտպանության համար։

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Անտրոպոս
Dec 27, 2008 19:53

Հարգելի Պրն. Քիրեմիջյան, այսպիսի մի բան մտքովս անցավ երբ ձեր երեկվա տեսաոլովակում խոսք բացեցիք գյուղտնտեսության մասին։ Կարդացել եմ որ Հայաստանում սննդամթերքի 70 տոկոսը ներմուծվում է արտասահմանից. Հայաստանի ամբողջ մշակելի մակերեից չի լինի արդահանել այքան ցորեն ինչքան Հայաստանի բնակչությունը պահանջ ունի, հետևաբար պակաս ցորենը գնվում է Ռուսաստանից։ Ի՞նչ կարծիքի եք եթե առաջարկեմ որ Հայաստանը պետական նախաձերնությամբ կարող է գնել հողամասեր արտասահմանում։

Լսել եմ որ աշխարհում ամենա էժան հողակտորները վաճառվում են Արգենտինայում։
Օրինակ՝ կոնկրետ այս հողամասը որը 9530 հեկտարանոց է, յուրաքանչյուր հեկտարի պահանջվում է 200 դոլար։

http://www.mundoanuncio.com.ar/anuncio/vendo_campo_de_has_1164207811.html

Գները փոփոխվում են ըստ իրենց հեռավորությունից Բուենոս Այրեսի նավահանգստից և այլ հանգամանքներից։
Ահա մի ուրիշ հողամաս՝ 5700 հեկտար, 350 դոլար յուրաքանչյուր հեկտարի համար։

http://www.mundoanuncio.com.ar/anuncio/vendo_campo_hectareas_1166287621.html

Արտասահմանյան ֆիրմաները գալիս են Արգենտինա և գնում են մեծ հողակտորներ գյուղտնտեսության համար. ինչու՞ Հայաստանի կառավարությունը չի կարող նախաձեռնել այսպիսի մի ծրագիր։

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Անտրոպոս
Dec 27, 2008 20:31

Ահա ևս մի հողամաս, նավահանգստից բավականին հեռու, Մենդոսա գավառում՝ 5000 հեկտար, 120 դոլար յուրաքանչուր հեկտարը։
http://www.mundoanuncio.com.ar/anuncio/campo_hectareas_1164171393.html

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Անտրոպոս
Dec 27, 2008 21:15

Այս ո՞վ է իմ սխալները և բացտողուները ուղղում։) Հակոբ, այդ դո՞ւ ես։

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Sona Arshuneci
Dec 28, 2008 9:04

ՇԱՆԹ ԴԱՌՆԱՅԻ-27
——————————————————–
Այնպես կուզեի ես շանթ դառնայի
ՈՒ շանթարգեի այն նենգ ամպերին,
Որոնք պատել են իմ Մասիս սարին,
ՈՒ ողողեի գագաթը Մասսի
Լոկ ջերմ շողերով Հայոց արևի
Եվ հաղթանակած բարձր ձայնեի,-
- Մե´րն է Մասիսը, զուր են ձեր դավեր,
Դու´ք, մարդասպան թուրք թալանիչներ…
Իմ ցնծությունից աշխարհը ցնցվեր,
ՈՒ ծածանեի եռագույնը մեր…
2003թ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

admin
Dec 28, 2008 12:53

Անտրոպոսի խոսքերից.
Այս ո՞վ է իմ սխալները և բացտողուները ուղղում։) Հակոբ, այդ դո՞ւ ես։

Ես չեմ ուղղել. այնքան զբաղված եմ կայքէջի վերադասավորման գործով, որ նույնիսկ ժամանակի մեջ չեմ տեղավորվում ու չեմ հասցնում կարդալ Ձեր ծավալուն քննարկումները:

Անտրոպոս
Dec 28, 2008 21:59

Հարգելի Պրն. Քիրեմիջյան

Հետո ես կհայտնեմ իմ կարծիքը Ձեզ երկրաշարժի արհեստական լինելու մասին։

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*