ԱՄԵՆՕՐՅԱ ԼՐԱՀՈՍՔ - Հեղինակ՝ markarish. Wednesday, October 13, 2010 3:44 - 3 քննարկում
Ինտերնետում հայերենն անպաշտպան է
Լեզվի եւ հանրակրթության մասին օրինագծերի փաթեթն ու օտարալեզու դպրոցների բացման կառավարության նախաձեռնությունը վերջին ամիսներին հասարակական լայն շրջանների ուշադրությունը բեւեռեցին հայոց լեզվի պահպանության ցավոտ հարցին: Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինտերնետի դարաշրջանում պակաս կարեւոր ու օրախնդիր չէ նաեւ հայոց լեզվի պահպանությունը ինտերնետ միջավայրում: Այս տեսանկյունից հաճելիորեն զարմացրեց ինտերնետում (www.translator.am) անգլերեն-հայերեն ինտելեկտուալ օնլայն թարգմանչական համակարգի առկայությունը: Համակարգը մշակվել է Ճարտարագիտական համալսարանի մեքենայական թարգմանության լաբորատորիայի կողմից:
Նախագծի հիմքում ընկած է դեռ 1978-ին համալսարանի պրոֆեսորներ Սուրեն եւ Էդուարդ Մանուկյանների մշակած տեքստերի ինտելեկտուալ վերլուծիչը: Մեզ հետ զրույցում տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանն ասաց, որ թարգմանչի մշակման աշխատանքներն սկսվել են 2000թ.-ից: Իսկ նախագծի պրակտիկ մշակումներն իրականացվել են 2004-2006թթ.-ին: Պարոն Մանուկյանի խոսքով՝ նմանատիպ ինտելեկտուալ թարգմանչական համակարգի մշակումն ու շահագործումը հսկայական ծախսեր են պահանջում եւ ազգային-պետական կարեւորության հարց են:
«Հայերենը ժամանակին տուժել է ռուսաց լեզվի ճնշումներից, եւ մենք, կանխազգալով սպասվելիք վտանգները մեկ այլ օտար լեզվից՝ անգլերենից, փորձեցինք նախահարձակ լինել եւ պաշտպանել մեր լեզուն անգլերենի էքսպանսիայից, որը սպասվում էր ինտերնետի մասսայականացմանը զուգահեռ: Այնպես անել, որ հայ մարդն ինտերնետ մտնելով՝ գոնե մոտավոր թարգմանություն ստանա անգլերենից, այնպես, ինչպես ռուսներն են օգտվում Promt-ից, բայց դա շատ թանկ հաճույք է:
Մի թիվ ասեմ՝ UNL կոչվող միջազգային համակարգի համար ճապոնացիները ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ 320 մլն դոլար էին ծախսել ու մեծ արդյունք չէին ստացել»,-նշում է պրոֆեսոր Մանուկյանը եւ հավելում, որ կոմերցիոն բնույթ չկրող համակարգի շահագործումն այսօր իրականացվում է առանց պետական աջակցության, մի խումբ քիչ վարձատրվող հայրենասերների կողմից՝ իր անձնական միջոցներով ու նվիրատվություններով: Իրենց հաջողվել է մշակել այնպիսի տեխնոլոգիա, որն անգամ գերազանցում է «Google»-ի տեխնոլոգիային, որովհետեւ արհեստական բանականության սկզբունքով է գործում:
2004-2006 թվականներին Սորոսի ֆոնդի, «Եվրասիա» հիմնադրամի, ինչպես նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տրամադրած միջոցներով հաջողվել է իրականացնել նախագծի ներդրումը: 2006թ. պետբյուջեից հատկացված 20 միլիոն դրամով մշակվել է ինտերնետից ստացվող թարգմանչական հայցերի զուգահեռ սպասարկումն ապահովող բազմամեքենայական սերվերային համակարգ (քլաստեր): Ժամանակին Անդրանիկ Մարգարյանի հրամանով ու հանձնարարականով կազմվել է նաեւ կառավարական հանձնաժողով, իսկ 2007-ին համակարգի սպասարկումը նախատեսվել է իրականացնել պետական միջոցներով: Սակայն այդպես էլ իրականություն չի դարձել ու մնացել է թղթի վրա:
«Մենք երկու եղբայրներով, մի խումբ հայրենասերների հետ, դա արել ենք եւ նվիրում ենք հայ ժողովրդին, բայց այն պետք է շահագործել, նախագիծը պետք է ժողովրդին ծառայի: Ամեն մի հայ հայերեն կարդալու իրավունք ունի, պետությունը պարտավոր է ապահովել դա: Անդրանիկ Մարգարյանն այդքանը հասկանում էր»,-ասում է պարոն Մանուկյանը՝ շարունակելով. «2007 թվից մինչեւ այսօր հանձնարարականն արդեն 4-րդ տարին է՝ անհասկանալի հիմնավորումներով պտտվում է նախարարություններով ու կառավարության նիստի օրակարգ չի մտնում:
Ինձ մոտ տպավորություն է, որ հակահայկական ուժեր կան, որոնք խոչընդոտում են դրա իրականացմանը: Այս 4 տարիների ընթացքում էկոնոմիկայի նախարարության կողմից ամեն ինչ արվել է, որ գործը կործանվի»: Հարցը 2009-ի հունիսի 27-ին քննարկվել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստում, որի անդամ է նաեւ պարոն Մանուկյանը: Ոչ մի արդյունք: Պրոֆեսորը վերջին անգամ 2010-ի հուլիսին է գրավոր դիմել էկոնոմիկայի նախարարություն եւ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանից ստացել է մի պատասխան, որում «3-րդ դասարանցու տրամաբանությամբ» նշված է, որ կառավարությունը նպատակահարմար չի համարել միջոցներ տրամադրել՝ մասնավոր ընկերությունների կողմից ծրագրի համաֆինանսավորման համար առաջարկությունների բացակայության պատճառով:
«Ես չեմ պահանջում՝ ինձ փող տվեք, ես պահանջում եմ՝ բյուջեի մեջ ավելացրեք կետ՝ միջոցներ տրամադրել ինտերնետ միջավայրի հայերենացման համար: Միայն ե՞ս պիտի դա անեմ: Եթե պետական քաղաքականություն վարվի, այլ նախաձեռնողներ էլ կհայտնվեն, ծրագրեր կառաջարկեն, մեր միջեւ մրցակցություն կլինի եւ արդյունքում կշահի հայ ժողովուրդը»,- իր տարակուսանքն է հայտնում Էդուարդ Մանուկյանը եւ հավելում. «Եթե նմանատիպ ծրագրեր չլինեն, մեր ազգը լեզուն կկորցնի: Արդեն մենք կորցնում ենք մեր լեզուն, որովհետեւ Ռուսաստանում ունենք 3 միլիոն հայ, որոնք դժվարանում են հայերեն շփվել, սփյուռքն արդեն մեսրոպյան տառերն է մոռացել՝ օտարալեզու է, Հայաստանում մնացածներին էլ կամաց-կամաց կկորցնենք, որովհետեւ օտարալեզու դպրոցներ են բացում»:
Ի դեպ, խնդրից տեղյակ է նաեւ հանրապետության նախագահը, որը Հրանուշ Հակոբյանի միջոցով հանձնարարել է այդ գործը չմեռցնել: Սակայն սփյուռքի նախարարությունն ընդամենը 3 մլն դրամ է հատկացրել համակարգի արեւմտահայերեն հատվածը մեկ տարի սպասարկելու համար:
ՀԳ – Տարօրինակ ու զարմանալի է, որ իրեն տեղեկատվական տեխնոլոգիաների ջատագով համարող վարչապետ Տիգրան Սարգսյանն ազգապահպան այս նախագիծը զարգացնելու եւ նրա սպասարկումը պետական միջոցներով իրականացնելու համար քայլեր չի ձեռնարկում: Փոխարենը վարչապետը հարկատուների հաշվին 70 հոգանոց հսկա պատվիրակություն է իր հետ Չինաստան տանում: Դրա համար հավանաբար պետբյուջեի սուղ միջոցները բավական են:
www.hraparak.am
3 քննարկումներ
Արաքսյա
Արաքսյա
Արևմտյան Հայաստանի հայկական բարձրավանդակում ևս մի ՔԱՐԱՀՈՒՆՋ են հայտնաբերել: Հարգելի Suren ես հույսով եմ որ Մեր ՄՀԵՐԸ շուտով պիտի գա: Տա Աստված՝ Հայի Աստված՝
http://www.examiner.com/freethought-in-national/world-s-oldest-observatory-found
Կարդացողի Հավանություն՝
0
0
Mariangella
Չգիտեյի որ ՍՈՐՈՍԸ օգնում է Հայերին չմոռանալ իրենց լեզուն:
Հրապարակ թերթի «կեղծ ոստիկան» խմբագրի միտքն էլ ծուռ է:
Իսկ թե իրականում որն է Ջուջուլի (Google-ի հայերեն անվանակոչումը) բարեխիղճ ու ժողովրդասեր մոտեցումն աշխարհի բոլոր լեզուները թարգմանելու գործում, դա կիմանան միայն նախկին ԿԳԲ-ի գործակալ «կեղծ ոստիկան» Հրապարակ թերթի խմբագիրն իր խմբագրակազմով. Սորոսի ու ՍիԱյԷյի դասընթացների տնային աշխարատանքներից:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- ԿՈՐԾԱՆՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ, ԻՆՉՈ՞Ւ…
- Արա զարթնե՛ք, պոստի վրա քնում եք, արա՛…
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 7)
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 19)
- Иран.Война неизбежна
- Աղո՞թք, թե հրահա՛նգ Աստծուն և պարտադրանք քաղաքական գործիչների՛ն…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 6)
- Ձախողված սադրանք Երևանում: Վերջում կոկորդիլոսային գոհունակություն:
- LIVE – Freedom Plaza Eviction, DC (Broadcast started )
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ա՜խ այդ ազնիվ ռուսները, նրանք հայերի նման են և ավանտյուրիստ չեն դառնում…
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-1)
- Հարություն Առաքելյան. «Բաց ֆաքս» Սամվել Բաբայանի նյութական միջոցներով ստեղծված «Հրապարակ» օրաթերթի հրապարակումների շուրջ
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
- Minimalist and Incompetent Officials or the Gambler’s Ruin
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 6, 2012 22:37 - 15 քննարկում
«ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- Minimalist and Incompetent Officials or the Gambler’s Ruin
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

Տիգրան Սարգսյանը իր ազգի? շահերն է պաշտպանում ոչ թե Հայի:
Armenia is ruled by a shadow government.
Կարդացողի Հավանություն՝
0
0