ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, December 24, 2008 21:11 - 11 քննարկում

Թռչում ենք Երևանի վրայով… (trchei mtqov tun)

Tags:



11 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Hrayr
Dec 24, 2008 22:06

Քունս չի տանում, դու էլ մի քնիր,
Հետս էլ կրկնիր, թե ի՞նչ եմ անում,
Ես ի՞նչ եմ անում ո՛չ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ….
Պ. Սևակ
հեռացել ենք ,որ դառնանք ու հազար փակված դռներ բանանք….
Երկրիս Հայոց,Ազգիս Հայոց,-Սեր Միություն,հաջողություն,ուրախություն,համբերություն,երջանկություն, իմաստություն,ինքնաճանչում,առողջություն,խաղաղություն,զորություն,լավատեսություն,հույս ,հավատ գալիք Լուսավոր Ոսկե Դարաշրջանին

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

Araz
Dec 24, 2008 22:55

Ինչքան ճիշտ են խոսքերդ սիրելի Հրայր: Ապրես, շատ ապրես մնացածն էլ Հայրենիքում ապրես: Մենք էլ մի օր, շուտով, հույս ի Աստծո:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Ռոբերտ
Dec 25, 2008 9:04

Հարգելի ժողովուրդ, դիտեք եվ լսեք Վլադիմիր Սոլովյովի մեկնաբանությունները մարտի 1- 2-ի դեպքերի մասին՝

http://video.mail.ru/mail/tigranin1981/7/20.html

http://video.mail.ru/mail/tigranin1981/7/21.html

http://video.mail.ru/mail/tigranin1981/7/22.html

http://video.mail.ru/mail/tigranin1981/7/23.html

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Ռոբերտ
Dec 25, 2008 10:50

Վլադիմիր Սոլովյովը մարտի1-2-ի դեպքերի մասին՝

http://video.mail.ru/mail/tigranin1981/7/20.html
http://video.mail.ru/mail/tigranin1981/7/21.html
http://video.mail.ru/mail/tigranin1981/7/22.html
http://video.mail.ru/mail/tigranin1981/7/23.html

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Ռոբերտ
Dec 25, 2008 15:49

Հարգելի պարոն Քերեմիջյան, շատ շնորհակալություն այս առասպելական թռիչքի համար:
Ես այս տարի եղա Երեվանում: Մեր ժողռվուրդի մեջ, առանց բացառության, “Россия” կինոթատրոնի անունը մնացել է “Россия”.
Հարկավոր է նորից վերանվանել:
Երեվի Ձեր խոսքը այդ մասին, տեղ հասնի:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Liana
Dec 25, 2008 20:03

Բարեւ անգին հայեր, սիրելի Քիրեմիջյան. հիացած եմ…
Կարծես բազմախորհուրդ գորգ լինի Երեւանը ու Դուք մեր ուշադրությանը ներկայացրեցիք մեր գենի ստեղծագործ մտքի նյութեղենացած խորհուրդները… Ես չէի պատկերացնում , որ այսքան հիասքանչ է տիեզերքից մեր մայրաքաղաքը… Այդ տիեզերական հայացքի տպավորությունն է մեր գենետիկ մտածողության մեջ անմոռանալի ու անձնվեր սիրո արեգակնային ՝ լուսածին կրակը պահում…
Մեզանից արարչական ջիղը պոկել անհնար է, դրա համար էլ փորձում են վախի ու մոլորության բանտում պահելով՝ շահագործել մեր աստվածային կարողությունները ու վատ նպատակներով օգտագործելով պղծել մեր տիեզերածին խորհուրդները …
Մենք ուժեղ կլինենք ու ցանկասեր մոլորյալներին էլ կփրկենք իրենց թուլությունից… Բայց թուլությունների դեմ պայքարի դուրս եկողը չպետք է թույլ, կասկածամիտ,չար, խուճապահար ու թերահավատ լինի: Մենք պայքարի ենք ելնում լուսավոր ու անվախ ուժերով, պարզճակատ ու բարեծին հանդգնությամբ՝ հաղթանակի կատարյալ սերմերը ցանելով մեր հետագա սերունդների մեջ… Սա կփրկի Քրիստոնեության լուսավոր խորհուրդը հին կտակարանի ախտածին խոցից…
Մեր խոցման վտանգի տակ դրված Քրիստոնեական հոգին Ցեղակրոնի պես դոնորի օգնությամբ կապաքինվի…
Իմ համբերատար լավատեսությունը աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկն է դարձրել ինձ…
Ես չեմ ուզում թաքցնել երջանկությանս բանաձեւը… Երբեք հինը ոչնչացնել չի կարելի . այն պետք է մաքրել կամ ձեւափոխել եւ կստացվի անընդհատ ու կատարյալ առաջընթաց: Իսկ ոչնչացնողները անընդհատ նույն միջավայրում դոփող՝ լաբիրինթի մոլորյալների են նմանվում եւ միապաղաղության զգացումից փրկություն են փնտրունմ իրենց ժամանակավոր արտաքինի տենդագին պաշտպանությունում…Իսկ տեղում դոփելու լճացնող ներքին դեպրեսիայի մեջ անմտության գերի դառնալով՝ կորցնում են հավերժական շարժման ավանդական իմաստությունը…
Վախը անմիտ թուլություն է, որը խարխափում է մտքի լույսից…
Հաղթական ինքավստահությունը հաղթանակի սկիզբն է…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Թամար-Գ. Ն.Յ.
Dec 25, 2008 23:21

Շատ՜ շնորհակալություն, իհարկե շատ հաճելի էր: Բայց իմ ախորժակը անհամեստորեն մեծ է: Երկուս ու կես տարի հետո ուզում եմ տուն կառուցել Վանա լճի ափին:
Աստված առաջնորդ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Liana
Dec 26, 2008 0:16

Սիրելի հայեր, խնդրում եմ այստեղից ՝ http://www.armenianinternational.com/tv.htm
այս Time Out in Armenia -ի հաղորդումն էլ դիտեք եւ ձեր կարծիքները հայտնեք…
Իմ կարծիքը ամբողջովին համընկնում է Արմեն Մազմանյանինի հետ…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

gvg
Dec 27, 2008 6:48

Այն, ինչ տեղի է ունենում Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության հետևանքով` զարմացրել է /նաև զայրացրել/ շատերին և հատկապես ազգային ու ազգայնական շրջանականերին: Ո՞վ կպատկերացներ, որ ընդամենը մի քանի ամիս նստելով ՀՀ նախագահի աթոռին` Սերժ Սարգսյանը Հայոց Ցեղասպանության հարցը դուրս կբերեր արտաքին քաղաքականության օրակարգից, Ղարաբաղի շուրջ հանձնողական և պարտվողական տրամադրութուններ կսերմաներ և կստորագրեր մի հռչակագիր, որտեղ կբացակայեր Ղարաբաղի ստորագրությունը: Եվ սա դեռ վերջը չէ: Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» թեթև ձեռքով Թուրքիան մտել է Կովկասի «մատի և մատանու» արանքը: Այսինքն` ձևավորում է Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ֆորմատ, ինչը Սերժի քիրվայական քաղաքականության հետևանք է: Քիրվայությունը Սերժի համար երեք կարևորագույն ֆունկցիա է կատարում: Առաջինը. ներքին լեգիտիմության բացը լրացնել արտաքին քաղաքական քայլերով: Այդ առումով Թուրքիայի հետ հարաբերությունների քիրվայացումն այնքան կարևորվեց Սերժ Սարգսյանի համար, որ Հայաստանում թուրքական մթնոլորտ էր տիրում: Սերժը Գյուլին դիմավորելու քարոզչությամբ հիշեցնում էր 20-րդ դարասկզբի այն ժամանակները, երբ Ալեքսանդրապոլում տեղացիները թուրքերին աղ ու հացով էին դիմավորում, իսկ Երևանի ու Վանաձորի քաղաքային խորհուրդները պրոթուրքական որոշում էին ընդունել: Այսինքն, Սերժը մեզ վերապրեցրեց ալեքսանդրապոլյան աղուհացի «բարի» մթնոլորտը:

Երկրորդ. Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելով` Սերժ Սարգսյանը նաև նպատակ ունի չեզոքացնել իր մրցակից Լևոն Տեր-Պետրոսյանի առավելությունները: Մինչև այժմ Տեր-Պետրոսյանը դիտարկվում էր որպես ՀՀ արտաքին քաղաքականության այլընտրանքային մոտեցման տեր գործիչ: Տեր-Պետրոսյանի բանաձևը հետևյալն է. ՀՀ-ն կարող է զարգանալ, եթե արտաքին կոմունիկացիաները Թուրքիայի և Ադրբեջանի հետ բացվեն: Եվ որպեսզի այդ կոմունիկացիաները բացվեն` անհարժեշտ է նշյալ երկրների հետ գնալ հաշտեցման ճանապարհով և, հետևաբար, Թուրքիայի մասով պետք է ցեղասպանության հարցը հանել ՀՀ արտաքին քաղաքականության օրակագրից և դա թողնել Սփյուռքին, իսկ Ադրբեջանի մասով էլ հարկավոր է արագ լուծում գտնել Ղարաբաղի հարցում: Այժմ Սերժ Սարգսյանը գնում է հենց Տեր-Պետրոսյանի նշած ճանապարհով /կամ էլ ձև է անում, թե գնում է/, բայց նա այնքան է աղավաղել լևոնական գաղափարները, որ երևի Տեր-Պետրոսյանն ինքը ստիպված հրաժարվի դրանցից: Սերժին հենց դա էլ պետք է: Ինքը շատ լավ գիտե, որ մարդիկ հիմնականում քվեարկել են Տեր-Պետրոսյանի օգտին, ուստի, մտածում է նա, պետք է անել այն, ինչի մասին խոսում է Լևոնը: Իսկ եթե Լևոնը հրաժարվի իր գաղափարներից, ապա մեխանիկորեն դուրս կմնա քաղաքականությունից, քանի որ 16 տարի ապրել ու ապրեցրել է այդ գաղափարներով: Սերժի քիրվայությունը այժմ իսկական դիսկոմֆորտ է առաջացրել Լևոնի մոտ: Սերժը, զուտ ձևական առումով, անում է այն, ինչ որ քարոզում էր Լևոնը Տեր Պետրոսյանը, սակայն բովանդակային մասով Լևոնի գաղափարները լրիվ ձևախեղվել են: Այսպես, Տեր-Պետրոսյանը երբեք կողմ չի արտահայտվել Ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, իսկ Սերժը դա արեց: Ղարաբաղի հարցում էլ Լևոնն այդքան հեռու չէր գնացել, որքան որ Սերժը: Բայց քանի որ մեր ժողովուրդը քաղաքականապես դեռ այդքան հասուն չէ, ուստի Սերժի և Լևոնի մոտեցումները արդեն նույնանման են ընկալվում, ինչն էլ հարվածում է Տեր-Պետրոսյանի շարժմանը: Սերժի մինի-խնդիրն էլ հենց դա էր: Ասել, որ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է այն գաղափարներով, ինչն ուզում է ներկայացնել ներսին ու դրսին` նշանակում է լինել միամիտ: Սերժ Սարգսյանը գաղափարներ չունի: Նա եղել է Ադրբեջանին ծառայող Կեվորկովի օգնականը, եղել է լիբերալ համարվող ՀՀՇ-անդամ, եղել է /նաև կա/ ազգայնական համարվող ՀՀԿ-ական: Այսինքն, գաղափարական առումով Սերժին վերլուծելը ճիշտ չէ: Նրան պետք է դիտարկել այլ տեսանկյունից. փող և իշխանություն: Վերջինը նրան հարկավոր է շատ փող ունենալու համար, իսկ փողն էլ` մյուս նպատակին հասնելու համար: Եվ ահա այստեղ է պետք հասկանալ հայ-թուրքկան քիրվայության ձգտման սերժական քայլերի երրորդ ֆունկցիայի էությունը, որն ավտոմատ կերպով առաջանում է առաջին երկու ֆունկցիաներից հետո: Արտաքին և լևոնական ընդդիմության թույլ ճնշումների պարագայում ազգային ուժերն են դառնում Սերժի հիմնական հակառակորդը: Ազգային ուժերն են ընդդիմանալու ղարաբաղյան խայտառակ զիջումներին ու Թուրքիայի հետ նվաստացուցիչ հաշտեցմանը /ցեղասպանության մոռացություն, սահմանների ճանաչում, թուրքիայի ճնշմամբ զիջումներ Ղարաբաղում և այլն/:
Հետաքրքիր է, որ մինչ այժմ Սերժն էր ընկալվում ազգային գործիչ և ահա թե ինչու: Մինչև Գյուլի հետ մեղրամիսը` Սերժ Սարգսյանն ընկալվում էր, եթե ոչ ազգայնական, ապա առնվազն ազգային գործիչ: Եթե հիշում եք, նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ-Լևոն հակադրությունը մատուցվում էր որպես ազգայինի ու կոսմոպոլիտի /կամ ապազգայինի/ հակադրություն: Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանական քարոզչամեքենան կոչում էր Լևոն Էֆենդի և անընդհատ մեջբերումներ էին արվում թուրքական մամուլից, որով բացահայտվում էր Լևոնի իբր թուրքամետությունը: Ղարաբաղի հարցում էլ Սերժը ձգտում էր ազգային իմիջով հանդես գալ: Լևոն Տեր-Պետրոսյանի` ղարաբաղյան խնդրի արագ լուծման հայեցակարգի ֆոնին` Սերժը մատուցվում էր որպես կարծր-ազգային գործիչ: Երբ նախընտրական փուլում լրագրողները Սերժին խնդրեցին մեկնաբանել Տեր-Պետրոսյանի այն խոսքերը, թե ինքը միայն 3 տարով է ուզում նախագահ դառնալ, Սերժն ասաց, որ երևի Լևոնին այդքան ժամանակ է պետք, որպեսզի Ղարաբաղը ծախի, իմա` Սերժը ծախող չէ: Այիսնքն, կրկին հակադիր տեսակետների դաշտ էր ստեղծվում` «ծախող» Լևոնի և «չծախող» Սերժի միջև: Իսկ այժմ, երբ Սերժ Սարգսյանը հայտնվել է Բաղրամյան պողոտայում` իրականացնում է այնպիսի քայլեր, որոնք նույնիսկ հայ ծայրահեղ պացիֆիստները չէին պատկերացնի: Բայց Սերժի խնդիրը ոչ միայն Լևոնի դաշտը վերցնելն է, այլև բոլոր տիպի ընդդիմադիրներից ազատվելը` Թուրքմենբաշի դառնալու նպատակով: Իսկ նրա ներկա քայլերով ընդդիմադիր են դառնում այժմյան ֆորմալ յուրայինները` նժդեհականներն ու դաշնակները, ազգային ուժերն ու կռված տղերքը, և ի վերջո ազգային անվտանգության խնդիրներով մտահոգ ժողովուրդը: Սերժն այժմ խաչակրաց արշավանք է սկսել նշյալ ուժերի դեմ: Առայժմ վարվում է զուտ քարոզչական պատերազմ: Քանի դեռ Տեր-Պետրոսյանի շարժումը չի մարել, Սերժը ազգային ուժերի դեմ միայն քարոզչական պատերազմ կվարի: Իսկ երբ Լևոնը խաղից լրիվ դուրս գա` կսկսվի իսկական պատերազմ Սերժի ու իրական դաշնակների, Սերժի ու իրական նժդեհականների, Սերժի ու կռված տղերքի, և, ի վերջո, Սերժի ու Ղարաբաղի, Սերժի ու Հայաստանի միջև: Եթե Սերժին հաջողվի իրականացնել այս ծրագիրը, ապա մենք կունենանք տոտալիտար իշխանություն` թուրքական կառավարման մշակույթի էլեմենտներով համեմված: Սերժի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ փակել արտաքին աշխարհի աչքերը ՀՀ ներքին խնդիրների վրա, Տեր-Պետրոսյանին կանգնեցնել սեփական գաղափարների իրականացումը քննադատելու կամ էլ դրանցից հրաժարվելու փաստի առաջ և այդ կերպ ներքաղաքական դիվիդենտներ հավաքել:
Եվ վերջապես. Սերժն, իրոք, ցանկանում է արագ լուծել Ղարաբաղի հարցը /բնականաբար զիջումներով/ և գնալ հայ-թուրքկան հաշտեցման` ցանկացած գնով, որպեսզի դրսից և Լևոնից քարտ բլանշ ստանա իր իրական հակառակորդներին` այսինքն ազգային ուժերին ոչնչացնելու համար: Ի վերջո, ըստ Սերժի, եթե ազգային հարցեր չլինեն, ապա չեն լինի նաև ազգային ուժեր և այլևս կարելի է մտածել հավերժ իշխանության մասին: Պահի վտանգավորությունն այն է, որ ազգային ուժերի դեմ պայքարում Լևոնը Սերժին չի խանգարի: Պատահական չէ, որ լևոնենք հանրահավաքները դադարեցրել են ղարաբաղյան պատրվակով և մղում են Սերժին դեպի արագ լուծումներ: Այսինքն պաշտոնական ընդդիմությունը չի ընդդիմանում Սերժի, լևոնենց իսկ բնութագրմամբ, ոչ հայանպաստ քայլերին: Այս պայմաններում Սերժի ձեռքերն ազատվում են ցանկացած զիջման գնալու և’ Թուրքիայի, և’ Ադրբեջանի մասով: Հիմա Սերժը Լևոնից այնքան էլ չի վախենում: Նրա վախը իրական նժդեհականներն ու դաշնակներն են, կռված տղերքն ու ազգային բոլոր ուժերը: Նշվածները գաղափարական հակառակորդ են նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, ուստի նրանց դեմ պայքարում Սերժը դիմադրության չի հանդիպի լևոնական ընդդիմության կողմից, իսկ արտաքին աշխարհին էլ ցույց կտա, որ իր «առաջադիմական» գաղափարների իրականացմանը խանգարում են «էս հողապաշտ ու ցեղասպանությունը չմոռացող ուժերը»: Արևմուտքի քաղքենիներին դա դուր կգա , իսկ Լևոնը դժվար թե դիմադրի Սերժի այդ պլաններին: Այսինքն, զուտ իշխանության պահպանման նպատակով Սերժը գնում է հակաազգային քայլերի: Բայց իր այդ մոտեցումներով ու արևելյան ճեպընթաց խաղերով, Սերժը կարող է դառնալ «Արևելյան ճեպընթացի» ուղևորը: Այն ուղևորը, որի ճակատագիրը շատ գեղարվեստորեն ներկայացրել էր Ագաթա Քրիստին իր «Արևելյան Ճեպընթաց» ստեղծագործության մեջ: Ագաթա Քրիստիի նկարագրած դեդեկտիվի մեջ` ճեպընթացի բոլոր մյուս ուղևորներն իրենց հին հաշիվներն ունեին այն մի ուղևորի հետ , ով միևնույն վագոնում էր: Թե ի՞նչ եղավ այդ մի ուղևորի հետ` կարող եք ծանոթանալ Ագաթային ընթերցելով կամ վերընթերցելով: Չպետք է մոռանալ, որ Հայաստանն արևելյան երկիր է, և Հայրենիքը, կրոնը, սպանված նախնիներն ու կինը առևտրի առարկա չեն կարող դառնալ` մանավանդ նշված արժեքների դեմ ոտնձգություններ իրականացնողների հետ հարաբերություններում: Սերժը կրակի հետ է խաղում…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Tigran K.
Dec 28, 2008 19:04

Paron Kiremidjian hetakrkir mekanbanutzjun arezik kapaz turkiai anhajt cityneri weraberjal. :) )) ete achkers indz chen wiraworum ayspes asaz urem indz twuma wor et tnere trikizen sarkel turkere kamel sari turkere : loooool ))) knerek artahaytuzjanes hamar

Harganaknerow Tigran

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

gvg
Dec 30, 2008 23:58

ԵՐԵՎԱՆԻ ՍԱՌԸ ՋՈՒՐ

Լեռն էր , դիմացը՝ հազարամյա քաղաքը: Քաղաքի շուրթին նոր ու կեղծ ճանապարհն էր, ՀԻՆ այգին կիսող ճանապարհը: Օտար քրմերի, սուտ բարոյագետների, օտարածին ապազգայինների թավշապատ խնամված բաղիվներն ու շավիղները սերունդներին տանում էին բաղնիք, կրկես, թատրոն, անգամ արև-ելյան շուկա, արդեն նոր ճանապարհով: Ուր ծնվում էին հազար ու մի պատմություններ: Պատմություններ ծորուն, քաղցր, երբեմն ցողված կորուստների մխի-թարիչ կսկիծներով: Շոգ ու տապ օրերին այգին լցվում էր բյուր մանուկների, ջրերի բար’րացող ու թափվող, կորչող կանչերով: Ապրում էր քաղաքը կեղծ ճանապարհներով խճողված: Ապրում էր կորցրած ԼԵՌ ՏԱՆՈՂ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ: Իսկ՝ ԼԵՌԸ , շա՜տ էր մոտ… Նա եկել էր Լեռան կանչով, հպարտ ու մերկ, ոտաբոբիկ, կուժը՝ թևի տակ ,եկել էր հազարամյակների միջով: Հին էր քաղաքը , քարավանից ետ մնացած ուղտի պես նստել էր Լեռան դիմաց: Թաց ու խոշոր աչքերով նայում էր արևին , երբ արևը կրակ էր թափում ու ստվերը տագնապած հավի կերպարանքով, շուլալվում էին ուղտաքաղաքի ոտքերին, տղան կուլան թևի տակ լեցուն ջրով կանչում էր.
_ՋՈՒ՜Ր, ԵՐԵՎԱՆԻ՜ ՍԱՌԸ ՋՈՒՐ…
Աղմկում էին հազար ու մի ցայտաղբյուրները, ար-’ագանքը ծփում, ծավալվում էր երկնքում, Արևն էլ, ուղտն էլ, ասես մոտենում էին լեռանը , արև իհարկե գտնուն էր իր ճանապարհը, միայն թե’ հազար ու մի նոր զանգակներով ծանրաբեռնված ուղտը համառորեն փնտրում էր Լեռ տանող ճամփան ու նայում ԼԵՌԱՆԸ, որն այնքա՜ն մոտ էր :
Ո՜Վ արարեց ջուր ծախող տղայի լեգենդը, ո՜վ նրան տեղավորեց այստեղ հենց Լեռան հայացքի տակ, ո’ւ խճճված ճանապարհների հանգույցում, ո՞վ, կանչում էին ջրեր ու իրենք էլ երկրորդում սու՜ս: ՃԱՆԱՊԱՐՀԸ կորցրած ազգը, քաղաքը, փոր’ում էին ապրել ոգով ու առաքինություններով: Սատանան ու նրա քրմերը կեղծ ծիսակարգերով ամենկերպ խճճում էին ուղին, արթուն հսկում բոլորին.
Նրանք հաճախ ազգի դավաճաններին , անգամ խառնածին դահիճներին , նկարագրից զուրկ փոքր հոգիներին դասում էին Մարտիրոսների շարքը հզոր ու անհեթեթ, վիթխարհի կոթողներով քողարկում ճանապարհին մոտեցող կածանները, ջնջում էին ազգի հիշողությունը նրան ամենօր տանում էին անգամ ‘րի կրկես ու թատրոն , ավելի հաճախ շուկա ու բաղնիք, որպեսի ջրերի հետ անվերջ հոսեր սուտ պատմությունը:

Ոչ մի կոթող չդիմացավ ժամանակի քննությանը: Բայց Սատանան համառ էր, հնարամիտ, Լեռը ԱՌԱՎԵԼ համբերատար ու հպարտ՝ եսակենտրոն ու հզոր: Նա էր տղային օգնում, և գիշերները, երբ քնում էին սատանին երկրպագող քրմերը, ու նրանց խնկարկող ամբոխը, տղան ջուրն առած շրջում էր քաղաքի փողոցներով: Մտնում էր բոլոր բնակարանները արթնացնում քնած հիշատակները Լեռան ու բարձիթող ԱՅԳԵՍՏԱՆՆԵՐԻ: Մարդիկ օրվա կորցրածը վերագտնում էին երազով, ու արթնացած առավոտյան ելնող արևի հետ նայում էին Լեռանը, տագնապը սրտներում մտնում էին այգի:
Տղան ինչպես միշտ կանգնած էր իր տեղում քարացած Վիշապներին հիշեցնող քրմերի արանքում, հպարտ ու խիզախ, անտեր ու որբ, կուլան թեւատակին, կեղծ անտարբերությամբ, ինչպես օտար զինվորը:
Գալիս էին օրվա մեջ հավաքվում էին նրա շուրջը ծեր ու մանուկ: Օտար բարքերը չէին դիմանում, հզոր էր Լեռան ‘գողական ուժը, անբեկանելի… Նրա մթին խորխորատներում իրենց մահվան վճիռն էին կնքել սատանին երկրպագող բազում անփառունակ քրմեր ու քրմերին քծնողները:
Լեռը ուներ իր օրենքները, լեռներում չեն քծնուն. ոչ մեկին, սատանան բարձրունքներում միշտ էլ խեղճանում էր, որովհետև նրա հետևորդները, ծույլ ու ագահ մորթապաշտ մարդուկները, սոսկում էի Լեռան տեսքից:
Սատանան կռվում էր , նա շատ էր հնարագետ, Լեռն անխորտակ էր, Լեռան փոխարեն նա քշում էր բնիկներին, տարագրում էր, թշնամացնում, իրարից հեռացնում:
Կառուցում էր նորանոր կոթողներ : Մի օր էլ , երբ արևը ուշացավ, լույսի դիմաց սատանան աշխարհը լցրեց մութ ու խոնավ մշուշով, սուտ բարոյագետները, իշխանատենչ մարդուկները գողացան տղայի արձանը քարեր շպրտեցին Լեռան ուղղությամբ։ Լեռը չէր երևում, նրանք տղային տարել էին: Ժամանակը օգ-նում էր սատանին: Ամեն ինչ խառնվել էր, խենթ մոլուցքը իշխում էր քաղաքին: Կրքից, չա’ր բնազդներով լի սատանաճտերը վայրագորեն քանդում էին Լեռան ու որբի հիշատակները: Սատանան հրճվում էր….
Կեղծ ու ողորմելի բարձրունքներից սարսափող բանասարկու բարոյագետները ուրախացած ճչում , խոսում էին նոր կառուցվելիք կոթողներից, համոզում էին , չարժե որբի համար թշնամանալ սատանի հետ, նա շատ հզոր է ու քենախնդիր: Միամիտ , թուլամորթ, քաղաքացիները վախեցած լրացնում էին.
_Ճիշտ է սատանան, տեսնում էք , քանդում ենք, մեր այգին փոքր է , առանց տղայի էլ հեշտ կապրենք, ճիշտ են քրմերը, մենք կիսված ենք, ճանապարհ չունենք… շրջապատված քրմերով ու նրանց բավիղներով: ԵՎ անվերջ խաղի մեջ մտած խառնածինների ու սատանի ուղղարկած բարոյագետների օգնությամբ, փորձեցին քանդել Լեռը: Եկան կեղծ ու սուտ թշնամի բարեգործները: Սատանան եղծվածներին հզորացնում էր, իր բարեգործական նպաստաթյուներով թույնավորում էր բնակիչներին: Բնակիչներից շատերը, մանավանդ տարեցները չէին մասնակցում քանդելուն, սովամահ չլինելու համար գլխիկոր հեռանում էին , գալիս էին նորերը հեռուներից գալիս էին ու գալիս մի պատառ հացով զինվորագրվում սատանի խմբին, ամենինչ խառնվել էր:
Չկար ջուր ծախող տղայի նվիրյալների բազմությունը:
_Այս ալիքն էլ անցավ, մտածեց սատանան ու որոշեց ավերակների վրա կառուցել մի նոր այգի վերակերտելով այն, բայց սատանան խելացի էր ու բազմափորձ…առանց ջուր ծախող տղայի այգին կմնար թափուր:
Քաղաքն էր այգով, ու դիմացը ցավից տնքացող Լեռը: Քաղաքի ու Լեռան միջև բարեգործների ու սատանի օրհնանքով կառուցվուն էր նոր այգին բաղնիք կրկեսով, այս անգամ՝ քրմերի կոթողների տեղը օտար դեսպանատներն էին, նոր շուկայով: Հին քրմեր չկային, շքերթի հրամանատարը էլի սատանան էր, այս անգամ ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ, օտար նվիրյալներ հոծ խմբերով:
- Բոլորն են ներկա: Խաղաղվեք մարդիկ: Ահա անկյունում կանգնած է ջուր ծախող տղան,- բղավում ու կանչում էր սատանան:
Այս անգամ նրան աշխարհն է հսկում ՝ իր դեսպաններով
էլ չեն գողանա:
Հորդորում էր Սատանան, անվերջ կանչելով .
_Խաղաղվեք մարդիկ, ‘եր մահը չեմ ուզում , Լեռն էլ իր տեղում է: Խաղաղվե’ք:Ճանապարհն էլ կկառուցենք: Խաղաղվե’ք:
Բարոյականության ավերակները շտկում են ու կարկատում ջանադիր սատանին նվիրյալ քաղաքագետները՝ բարեգործականի ԽՃԱՆԿԱՐՈՎ:
_Հավերժ կաս, արդար ու ճիշտ ես, օրն հազար անգամ դիմում են ՍԱՏԱՆԻՆ, քծնողներն ու սուտ բարոյախոսները: Քնած են , թե’ արթուն, կարևորը չէ, արդեն:
Կարևորը քաղաքը ապրում է քարավանից զատված ուղտի պես՝ չոքած Լեռան դիմաց: Ու թե, ջուր ծախող այս նորոք տղան, երբ է շրջելու, գիտե հավերժող Լեռն ու

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*