ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, December 23, 2008 6:11 - 4 քննարկում

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՉԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ…

ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» վեպի ամենաուշագրավ կերպարը քավոր Պետրոսն է` երևելի խաբեբան և անկրկնելի հոգեորսը: Անկասկած, Տեր-Պետրոսյան Լևոնի նախատիպը հայ իրականությունում հենց քավոր Պետրոսն է: Իհարկե, ԼՏՊ-ն գերազանցում է նախատիպին: Ավելի ճկուն է, նենգ ու լպրծուն:

Ամեն դեպքում, քավոր Պետրոսը բավարարվում էր գավառական մակարդակի մեքենայություններով: ՏՊԼ-ն համահայկական տրամաչափի խաչագող է: Թերևս` անմրցելի:

Կարևոր մի առանձնահատկություն: Սա Երրորդ հանրապետության հիմքերը հիմնահատակ խարխլելու դիվային գաղափարը խարսխում է ահռելի դրամաշորթությանը:

Այս հարցում նա հանգիստ խղճով «քյալլա կտա» անդրօվկիանոսյան արկածախնդիրներ Սորոսի, Գուսինսկու և այլոց հետ: Եվ կնվաճի հաղթական դափնիները: Պարզ մի պատճառով. ո՜չ Սորոսը, ո՜չ էլ Գուսինսկին (և մյուս բարձրավոլտ սրիկաները) սեփական ժողովրդին փորձության չեն տանում:

Ինչևէ, հսկայական գումարներ մսխելով և յուրացնելով` ՏՊԼ-ն թևակոխում է խաչագողության ավելի «նրբաճաշակ» փուլը, դրամահավաք է կազմակերպում` լրջորեն խաղալով Լոս-Անջելեսի հայության կարոտաբաղձական զգացմունքների վրա:

Դրամահավաքի խոսափողը «280» ծածկագրով սփռվող հեռուստաալիքն է, կազմակերպիչը` նախկին հայաստանաբնակ Էդվարդ Քալաջյանը: Դեկտեմբերի 21-ին խոշոր դրամահավաք է: Թափ են տալու լոսանջելեսյան հայության գրպանները, նվազեցնելու նրանց բանկային հաշիվները: Դրամահավաքի նպատակը խիստ խաչագողային է… ձևավորել ժողովրդական դրամագլուխ և սատարել ՏՊԼ-ական «ժաժքի» հետևանք «քաղբանտարկյալների» ընտանիքներին:

Լա՞վ է մտածված: Իհարկե: Ուղղակի վիրտուոզ հնարք է: Մեծն ժուլիկ Կորեյկոն ամոթից գետինը կմտներ: Լևոնը նման բարդույթով չի տառապում: Եվ ինչո՞ւ պիտի բարդույթավորվի:

Մարտի 1-ի ոճրագործության նախապատրաստման և իրականացման թիվ 1 պատասխանատուն քաղաքացիական պատերազմ էր հրահրում, ինչի հետևանքը կլիներ Արցախի կորուստը: Այդ մասին հարկ է, որ մտածեն մեր հայրենակիցները: Ու սա պարզ տրամաբանություն է: Եթե ցուցարարների բազմությունը (որոնց շարքում պատկառելի թիվ էին կազմում խռովարարները) 5-ի փոխարեն 50 հազար լիներ, նշանակում է` հայկական բանակի զորամիավորումների ներքաշում մայրաքաղաք և… Արցախի ճակատի բացում: Իսկ տեղյա՞կ եք, որ այսպես կոչված ցուցարարների ճնշող մասը երթերին ու հանրահավաքներին մասնակցելու համար ստանում էր 30-50 $ մեկ օրում: Գումար էր վճարվում նաև նստացույցի մասնակիցներին:

Դուք Երևանում չեք եղել և տեղյակ չեք, որ հանրահավաքների ու երթերի պարագլուխները օրն ավարտում էին մայրաքաղաքի էլիտար պանդոկներում և գարեջրատներում:

Նա, այսպիսով, համապետական հեղաշրջման ճակատն է ընդլայնում: Սփյուռքը, ներող եղեք, ընդամենը շահեկան փուլ է, դրամահավաքը` պարտադրված, քողարկելու դիվային ծրագրի իսկական էությունը: Այն է` Արցախի հանձնում, տնտեսական ու քաղաքական քաոսի տիրակալություն Հայաստանում: Եվ հայոց պատմության մեծագույն խաչագողն ու մեր նոր օրերի Վասակը անհամար խնդիրներ է առաջացնելու: Հավատացած եղեք:

Քանի դեռ դատարանի առջև չի կանգնել և չի հասել իր մոլեգին կյանքի վերջնական հանգրվանին` մահապարտի խցին: Իսկ դուք, ներող եղեք, միամտաբար դրամագլուխ եք ձևավորում:

Եվ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու ջանում եք հերթական անգամ լուծել հերթական «հայկական հարցը»: Եվ վերջում ի գիտություն. ՏՊԼ-ի համար չկան սրբություն, արժեք, հեռանկար: Նրա մաղձոտ էությունն ու թունոտ միտքը դեռ անհամար «խաչակրաց արշավանքներ» է կազմակերպելու մեր երկրի հանդեպ:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Liana
Dec 23, 2008 14:49

Խեղճ Ազատամտություն. թղթե սրով դուրս է եկել չարիքի շուքի դեմ պայքարելու…Բայց իզուր պայքար չէ: Եթե խելացի լինենք ու հավաքենք այդ պայքարի ընթացքում բացված խճանկարի մասնիկները կստանանք մեր իսկական թշնամու ամբողջական պատկերը, ու գտնելով թույլ տեղը՝ կփոշիացնենք այդ չարածին երեւույթը … իր արատավոր շուքն էլ անվնաս ստվերի կվերածվի:
Ինչու՞ եմ այսպես անչար խոսում…
Որովհետեւ ԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԻՄ ՀԶՈՐ ՈՒԺԸ, որի լույսի տակ չարիքը անվնաս շվանքի է վերածվում…
Եթե չարության գորշությամբ պատեմ հոգիս ՝ կպարտվեմ, որովհետեւ ես չարության մեջ չեմ կարողանա չարիքից ավելի վարպետ լինել: Եթե չարություն սովորեմ ՝չարիքի աշակերտն եմ դառնալու ու ակամայից կրծքիս տակ ջերմացնելու եմ չարիքի ձուն…ՈՉ, ԱՅՍՊԵՍ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ:
Չարիքը ոչնչացնելու սովոր լինելով ՝ վերջում իրեն է վերացնելու…Մեզ մնում է չընկնել նրա թակարդն ու որքան հնարավոր է շատ մարդկանց լուսավորելով՝ դուրս հանել նրա անէացնող խավարից…
Այս պայքարում անկուշտ վախը տեղ չունի մեր շարքերում… Սխալներն անգամ թունավորող վախի բորբոսի տակ թողել չի կարելի… Սխալը անէանում է լույսի ճանապարհը բռնելու ընթացքում…
ՏՊԼ-ին լուսը կփրկի ու լուսավորվելով հնարավոր է հենց ինքը կտրի վիշապի գլուխներից մեկը… Մի շտապեք թաղել նրան, լույս աշխարհ հանելիս էլ՝ արատները ցույց տալուց, նրբազգաց եղեք ու մի վախեցրեք…
Թող մաքուր խիղճն ու սերը անխոցելիությամբ օծեն մեր պայքարի ելած հզոր ուժը…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Sargis A.
Dec 23, 2008 17:46

Վրեժ Առաքելյան, հիանալի մեկնաբանություն ԱՊՐԵՔ՛:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

misak
Dec 24, 2008 9:24

ՀԱՅԱՍՏԱՆԻ քնած իշխանուէյոնները, արդեն ուշացել էն:
մարտի 1-ի դեպքերից հետո, ամիջապես պերտք էր բանտարկել , գլխավոր կազմակերպչ լևոն տեր պետրոսյանին : Այլապես , Հայաստանը չեր հայտնվի Եվրոպական
/ մարդու իրավունքներ / այդ կառույցների կողմից բազում ճնշումներին … Մի խոսքով ՀԱՅԱՍՏԱՆԻ վրա տղա բերեցին:
Օձին ՛ գլխից պետք է բռնեին:
իսկ Հայկական դրամահավաք, պատրվակի ներքո , Հայի անվան տակ թաքնված , եթե նույնիսկ, ոչմի Հայ դրամ չտա, այդ ՛ ԴՐԱՄԸ գաղտնի կազմակերպությունների կողմից, կներմուծվի / դրամահավաքի հաշվին / տաք թե չտաք , միևնույնն է, ՍՑԵՆԱՐԸ դրսում վաղուց է մշակված :

Այո: լտպ-ն՛ գործող վտանգավոր իրականություն է ամբողջ ՀԱՅՈՒԹՅԱՆ համար:

ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐ ՛ զգույշացեք , մարտի 1-ի դեպգերից… դեռ վտանգ է սպարնում Հայաստանին ու Հայությանը : լտպ-ն, վիրավոր այռուծ է, նա ավելի կատաղի է ու հարձակվող…

նախկին նախագահ՛, թե՛ մարդ աստծո, հանցանք կատարելիս պատասխանատւ էն ՕՐԵՆՔԻ Առաջ :

Ես զարմացած էմ, մեր թույլ ու խեղճ ներկա տիրող իրականությունը, ուժային կարույցներում
պակաս է ՕՐԵՆՔ՛ գերագույն արժք գիտակցությունը:

Ռ . Քոչարյանը՛ վատ ուժային խորհրդականներ ուներ…
պահը ուշացվեց, բայց, դա չի նշանակում, որ
գլխավոր կազմակերպիչ՛ հանցագործը ազատության մեջ է, ինչ ուզի կանի , այդ մարդասպանը անձեռնամխելի կարգավիճակ ունի: :

Այքեզ ՕՐԵՆՔ, ինչ է ՕՐԵՆՔԸ թույլ անպաշտպանների համար ստեղծած:
Բազեւմ մարդասպանությունների…………. գլխավոր կազմակերպիչը նախկինում և ներկայիս վիճակի համար լ տ պ -ն
պետք է օրենքի ամբոխջ խստությամբ պատասղան տա : եթե դանդաղենք շատ կծանրանա մեր վիճակը :

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Vahan
Jan 4, 2009 15:18

Մի փոքրիկ ճշտում,Քավոր Պետրոսը Հայաստանը կամ հայերին չէր թալանում և իր թալանածն էլ ուղարկում էր Հայ եկեղեցուն և հայերին:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*