ՀԱՅԱՍՏԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, September 7, 2010 0:04 - 4 քննարկում
-Ցույց տվեք այն դատարանը, որը կընդունի հայց ընդդեմ վարչապետի…
“ՍՐԲԱԶԱՆ” ԹԱԼԱՆԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ …
Ձեզ ենք ներկայացնում “7 օր” կայքէջին տված ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի հարցազրույցը, որը վերաբերում է “Նաիրիտ գործարանում” եղած բազում օրինախախտումներին, որոնք բացահայտել է կուսակցության տնտեսական հանձնախումբը` երկար ուսումնասիրություններից հետո:
ՀՌԱԿ լրատվական ծառայություն
Հարցազրույց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի հետ, ով ղեկավարում է նաեւ կուսակցության տնտեսական հանձնախումբը
-Պարոն Առաքելյան, օրեր առաջ ՀՌԱԿ տնտեսական հանձնախումբը հերթական անգամ բարձրաձայնեց “Նաիրիտ” գործարանի, մեղմ ասած, անհեռանկար իրավիճակի մասին: Կարծում եմ շատերի կարծիքը արտահայտած կլինեմ, եթե հարցնեմ, թե ինչո±ւ է քաղաքական կազմակերպությունը զբաղվում կոնկրետ այս գործարանի ճակատագրով, ինչո±ւ մյուս կուսակցություններն այս հարցին չեն անդրադառնում եւ ստացվել է այնպես, որ Ձեր ղեկավարած կուսակցությունը, կարծես, մասնագիտացել է “Նաիրիտի” ուղղությամբ:
-Լավ ասեցիք` մասնագիտացել ենք, հավանեցի: Տարօրինակ ոչինչ չկա, ուղղակի մեր հանրությունը սովոր է քաղաքական կազմակերպությունից լսել միայն քաղաքական ելույթներ, ասենք` խիստ ընդդիմադիր, որտեղ ասվում է, որ հարկավոր է ազատվել համատարած կոռուպցիայից, մարդու իրավունքները պաշտպանված չեն, 37 թվականի հոտ է գալիս, կամ հակառակ ճամբարը պնդում է, որ օր ու գիշեր մտածում ու աշխատում է ժողովրդի համար…ՀՌԱԿ-ը ընդհանրական ու վերացական հարցերի փոխարեն հստակ բարձրաձայնում է “Նաիրիտ” գործարանի հետ առնչություն ունեցող շուրջ 25000 հայրենակցի ճակատագրի` սպասվող սոցիալական աղետի մասին եւ ինչպես կարելի է լռել, երբ ունենք անօրինականությունների աղաղակող ու կանխամտածված, բայց որոշ մարդկանց համար շահութաբեր փաստեր, որոնք Հայաստանի վերջին “արդյունաբերական հսկային” հասցրեցին սննկացման եզրին: Սա Հայաստանի ոսկու պաշարները փոշիացնելուն խիստ նման գործելաոճ է եւ բաշիբոզուկներ կան, որոնք խիստ մասնագիտացել են նմանատիպ գործերում: Հաջորդ կարեւոր փաստը, որ ուզում եմ անպայման նշել այն է, որ ՀՌԱԿ տնտեսական հանձնախմբի մեծամասնությունը ՀՌԱԿ-ի ներկայացուցիչներ չեն, հիմնականում հավաքված են վաստակաշատ մասնագետներ, որոնք 13 տարուց ավելի է, ինչ կամավոր լծված են հանձնախմբի աշխատանքներին: Հետեւաբար, ունենալով այս հզոր պոտենցիալը` լռել, երբ աչքներիս առաջ քիմիական արդյունաբերական լոկոմոտիվ հանդիսացող գործարանի հանդեպ ոչ գրագետ կառավարում է իրականացվում ու փոշիացվում ազգային իրական հարստությունը, կլիներ անբարոյական քայլ բնույթով ավանդական եւ էությամբ ազգային Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության կողմից:
-Այս օրերի ընթացքում ի±նչ արձագանք ստացավ հանձնախմբի հայտարարությունը:
-Բնական է, որ “պատասխանատու“ մամուլը լռեց, որ շարունակի օգտվել “կերակրատաշտից”: Լավ արձագանքեց համացանցը` տասնյակից ավելի ճանաչում ունեցող հայկական եւ ռուսական լրատվամիջոցներ տարածեցին հանձնախմբի հայտարարությունը եւ եթե դրան գումարենք մեր տեղեկատվական բազայի 22000 հասցեների միջոցով լուրը տարածելը, ապա կունենանք հարցի բարձրաձայնման ամբողջական պատկեր: Ուզում եմ նաեւ նշել, որ մոտ օրերս նախապատրաստվում է Լոս Անջելես-Երեւան հեռուստակամուրջը, որտեղ “ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀ” հաղորդաշարի հյուրն եմ լինելու, իսկ թեման է` ՀՌԱԿ տնտեսական հանձնախմբի երկարամյա գործունեությունը: Ստացվում է այնպես, որ պատկան մարմինները չունեն համարձակություն մեր առաջ քաշած մեղադրանքների իսկությունը ստուգելով զբաղվելու, ապա մեզ մնում է հայ հանրությանը տեղեկացնել իր “տնտեսական հերոսների”, ավելի ճիշտ “տնտեսական հրոսակների” սկումբրիեւիչյան գործունեության մասին:
-Բայց միչեւ երբ, միեւնույն է, ինչպես դուք եք նշում, ինչ ուզում` անում են…
-Ցավոք սրտի սրանց պարագայում լկտիությունը սահման չունի: Տեսեք, թե ինչ է կատարվում վերջին օրերին գործարանում: “Նաիրիտի” տնօրինությունը արտադրության եւ արտադրամասերի պետերի միջոցով պարտադրում է արտադրության հետ անմիջական կապ ունեցող բանվորական 2100 հոգանոց անձնակազմին արհեստական պահանջ առաջացնել, իբր` բանվորներն են խնդրում, որ իրենց ուղարկեն հարկադիր պարապուրդի, իսկ արհմիությունը ինչպես միշտ` լռում է ու չի պաշտպանում բանվորական անձնակազմի շահերը: Համոզված եմ, որ այս քայլը արվում է հետագայում պարապուրդի մեղադրանքից խուսափելու համար, թե իբր “լայն մասսաների” խնդրանքով է գործարանն անցել հարկադիր պարապուրդի, որի պատճառով էլ տնօրինությունը պարտավոր չէ վճարել նույն բանվորների ողջ աշխատավարձը: Ընդհանուր առմամբ ակնառու է գործարանին կանխամտածված սննկացման տանելը, հակառակ պարագայում` սրտացավ կառավարման դեպքում հարկադիր պարապուրդի կուղարկվեր բարիք չստեղծող, ձրիակեր վարչակազմը, որը “կլանում” է աշխատավարձի ֆոնդի մոտ 70%-ը` վարչապետի եղբայրը ներառյալ:
-Պարոն Առաքելյան, առաջարկում եմ խոսենք կոնկրետ փաստերով, հակառակ պարագայում Ձեզ կմեղադրեն ոչ կոմպետենտության մեջ, կարելի է ասել արդեն մեղադրում են:
-Խնդրեմ: Ի±նչ փաստ է ձեզ հետաքրքրում:
-Այ, ասում եք, աշխատավարձի 70%-ը, փաստորեն, մսխվում է վարչակազմի կողմից: Որտեղի±ց ՀՌԱԿ-ի տնտեսական հանձնախմբին նման տվյալներ, թե± կասեք ձեր գործակալներն ունեք “Նաիրիտում”:
-Սկսեմ նրանից, որ գործակալ պահելը ավելի շուտ “Նաիրիտի” տնօրինության ու վարչապետի աթոռը զբաղեցնողի սիրած զբաղմունքն է: ՀՌԱԿ-ի գործունեությունը միշտ բաց է եղել, իսկ ղեկավարությունն ունի համարձակություն ցանկացած անօրինականության դեմն առնելու քայլեր կատարել, քանի որ ունենք նաեւ ձեւավորված իրավաբանների խումբ: Շատ իմաստուն պետք չէ լինել, ուղղակի հարկավոր է հետեւել մամուլում հրապարակվող աուդիտորական եզրակացություններին եւ շատ բան կպարզվի:
-Օրինակ` “Նաիրիտի” մասին որեւէ տեղեկատվություն հնարավո±ր է ստանալ աուդիտորական եզրակացությունից եւ ՀՌԱԿ հանձնախումբը օգտվե±լ է նմանատիպ “աղբյուրից”:
-Ոչ միայն օգտվել ենք, այլեւ ուսումնասիրել խորությամբ ու համոզվել մեկ անգամ եւս, որ այս մարդանման էակները գործարանը կանխամտածված տարել են սննկացման: Մամուլից տեղեկանալով “Գրանդ Թորնթո“ անկախ աուդիտորական ընկերության իրականացրած “Նաիրիտ“ գործարանի ֆինանսական վիճակի աուդիտորական եզրակացությանը, պարզ է դառնում, թե ինչու գործարանը չի կարողանում վճարել աշխատավարձերը: Այսպես, 2009 թվականին գործարանի ղեկավարությունը 2 անգամ շատ գումար է հատկացրել գործուղումների եւ ներկայացուցչական միջոցառումների համար, քան 2008-ին, այսինքն` կոնկրետ թվերով խոսելու դեպքում ստացվում է, որ 2008-ին այդ նպատակով ծախսված գումարը կազմել է 31 մլն դրամ, իսկ 2009-ին այն հասել է 64 մլն դրամի: Կարող եք երեւակայել, թե ինչպես է ստացվում, որ չաշխատող գործարանի ծախսերի այս պարագրաֆում թվերը կրկնապատկվում են: Ուշագրավ է նաեւ այն, որ չնայած գործարանի ճգնաժամային վիճակին, բարձրացվել են ղեկավար կազմի աշխատավարձերը` վարչապետի փոխտնօրեն եղբորը ներառյալ: Եթե 2008-ին գործարանի ղեկավար կազմը, այսինքն՝ 20 հոգի ստացել է 187 մլն 506 հազար դրամ ամսական աշխատավարձ, ապա 2009-ին նրանց աշխատավարձը կազմել է 234 մլն 428 հազար դրամ: Ստացվում է, որ այդ 20 հոգանոց պորտաբույծների խումբը միջինը ստացել է ավելի քան 11,7 մլն դրամ ամսական աշխատավարձ: Մինչդեռ իրական բարիք ստեղծող ու իր կյանքը վտանգող 2100 բանվորների ամսական աշխատավարձը կազմել է ընդամենը 140 մլն դրամ, որտեղ 1 բանվորի համար ստացվում է միջինը 66 հազար դրամ աշխատավարձ ու դա էլ փաստորեն ամիսներ շարունակ չի վճարվում: Հատուկ Ձեզ համար մեկ փաստ եւս նշեմ: Գործարանից պատրաստի կաուչուկի բաց թողման գինը պաշտոնական թղթարարության մեջ 2-2,5 անգամ քիչ է ցույց տրվել տարիներ շարունակ, քան այն վաճառվում էր ԱՊՀ տարածքում, իսկ պատասխանատուներն էլ մամուլով հանրությանը հիմարացնում էին, թե ցածր է մեր կաուչուկի գինը շուկայում: Մեր հարցումները ուղղված սպառողներին հակառակն ապացուցեցին:
-Ուրիշ ի±նչ աղաղակող փաստեր կարող եք ներկայացնել:
-Տեսնում եմ Ձեր հետաքրքրությունն էլ շարժեցին “սրբազան“ թալանի տեսության արհեստավարժ սկումբրիեւիչների գործունեությունը: Աղաղակող փաստ չէ± որ բանկերն ու վարկային կազմակերպությունները հրաժարվում են վարկ տրամադրել “Նաիրիտ” գործարանի այս կառավարիչներին, քանի որ գործարանը այդ գումարները հետ վերադարձնելու որեւէ իրական երաշխիք չի կարող ներկայացնել: Կամ ինչպես է ստացվում, որ պայթյունից օրեր առաջ, ֆինանսական խնդիրներ ունեցող գործարանի հաշիվներից, հանկարծ երկրից դուրս է փոխանցվում 35 միլիոն դոլար, որից 22 միլիոնը դեպի դանիական ինչ-որ ֆինանսական խմբի, իսկ որոշ մասը դեպի Մոսկվա: Եվ դեռ անամոթաբար նշում էին, որ 150000 դոլար ունենալու դեպքում հնարավոր էր խուսափել պայթյունից: Դե թող որեւէ մեկը ասի, թե նման բան չի եղել…
-Պարոն Առաքելյան, կարծում եմ, շատ չեմ վրդովվեցնի, եթե իմանամ Ձեր կարծիքը Ա1+հեռուստատեսության հարցմանն ի պատասխան “Նաիրիտից” հնչած այն միտքը, որ հրաժարվում են պատասխանել Ձեր մեղադրանքներին, քանի որ դա իրենց արժանապատվությունից ցածր է կամ օրերս տարածված “Նաիրիտ գործարան” ՓԲԸ հասարակության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության փողոցային ոճով տարածված հայտարարության մասին:
-Ինձ հետ հավասար հարաբերվելու համար կա երեք նախապայման: Առաջինը` պետք է ունենան համարձակություն, երկրորդը` արժանապատվություն, երրորդը` կենսագրական հիգիենիկ մաքուր վիճակ: Նրանք այդ երեքից էլ զուրկ են, հետեւաբար նրանց պատասխաններն ուղղված մեր դեմ, ուղղակի աղտագրեր են ու արժեք չունեն:
-Բայց ստացվում է, որ համարձակություն ունեն ու վիրավորական հայտարարություններ են անում:
-Եթե համարձակություն ունենային, ապա մեկ տարի առաջ դատարանից կվերցնեին իրենց նշած դատական վճիռը, որտեղ իբր ես գործարանին պարտք ունեմ ու կվազեին հարկադիր կատարման ծառայություն: Նրանք ողորմելի վիճակում են, քանի որ հայաստանյան դատական պատմության մեջ նմանատիպ փաստ չէր արձանագրվել, երբ հայց ներկայացնողը դատարանում ստանում է իր ցանկալի վճիռը, բայց ստանձնում է Ցռան Վերգոյի կարգավիճակ` լռում ու չի անցնում գործողությունների` դատը հասցնելով մինչեւ վերջ: Կամ եթե հետախուզում է հայտարարված իմ դեմ, գոնե անցած մեկ տարվա մեջ մի ոստիկան կայցելեր մեր գրասենյակ, մանավանդ որ մեր գործունեությունը հրապարակային է… ակնհայտ է, թե ինչ մակարդակի դատարկամիտներն են այսօր տնօրինում հազարավոր մարդկանց ճակատագրեր “Նաիրիտ“ գործարանում:
-Նրանք նաեւ ՀՌԱԿ տնտեսական հանձնախմբի գործունեությունը որակում են որպես դիլետանտություն:
-Սա այն դեպքն է, երբ իսկական գողերը բարձր գոռում են` բռնեք գողին… Գործարանի այսօրվա իրավիճակը նրանց այցեքարտն է: Բարձր որակավորման դիլետանտ պետք է լինես, որպեսզի շահույթով աշխատող գործարանը պայթեցնես` 4 զոհեր տաս ու գործարանը հասցնես շուրջ 300 միլիոն դոլար պարտքի: Կա երկրորդ հավանական տարբերակը` նրանք ուղղակի կիրառել են «սրբազան թալանի տեսությունը» Հայաստանի վերջին արտադրական հզորության հանդեպ, սակայն երկու տարբերակում էլ առկա է քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն, որն առայժմ հապաղում է` հայտնի պատճառներով:
-Իսկ ո±րն է Ձեր նշած հայտնի պատճառը:
-Ցույց տվեք այն դատարանը, որը կընդունի հայց ընդդեմ վարչապետի…
4 քննարկումներ
Թամար Գրիգորյան1968 ՆՅ.
ԱՆՏԱՌԱՊԱՀ
ՊԱՐՈՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ԴՐԱՆՑ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԴԱՏԵԼ ՄԵՐ ՍԱՐԵՐԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ՈԻ ԻԶՈԻՐ ԴԱՏԱՐԱՆ ՄԻ ՄԱՆ ԱՐԻՐ…
Կարդացողի Հավանություն՝
1
0
Արամ Մկրտչյան
Հարկավոր է իրոք դատել ,
‘Հետո այդ դատվաղներին հարկավոր է կրոնափոխել, ըստ որում երկու անգամ,
դարձնել հրեա և մեծարել, հետո մուսուլման և ըստ շարիաթի որպես գողի և խաբեբայի պատժել հանցագործներին իսլամիի ողջ խստությամբ:
Կարդացողի Հավանություն՝
1
0
Կարինե Հայրապետյան
ԿԵՑՑԵ՜ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ԴԱՏԱՐԱՆԸ, ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՐԴԱՐ ԴԱՏԱՐԱՆԸ
Կարդացողի Հավանություն՝
1
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…
- People about Kocharyan – 15-19.05.2012
- Հիտլերը վառեց Ռայխստագը՝ մեղքը գցելով կոմունիստների վրա, ՀՀկ-ն՝ իր կռիշը, տեսնես ո՞ւմ է շառի քաշելու…
- ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-8)
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-7)
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- Անքննելի մեկ այլ գործ
- -Շվեյկ, այնոյինը կապի…
- Ինչո՞ւ վարչապետը ձերբակալված չէ: Հարություն Առաքելյանը 6 ամիս է կորած է: Գուցե՞ բանտարկված է: Ծառուկյան պատժիր հանցագործին…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-6)
- Հարգելի Գևորգ, մի՛ փորձեք երևույթը հայկական բառապաշարի մեջ խցկել: Իրերը կոչեք հեղինակած օտար լեզվով՝ «գյոթեր» և «ղզօղլաններ»: Եթե ուզում եք հասկանալ օտար այս բառերի արմատական իմաստը, ապա դրանք այսպիսին են՝ «ոռեր» և «աղջիկտղաներ»:
- Հայաստանի կառավարությունը քիչ էր մնացել կորցներ երկրին մեծ եկամուտներ ապահովող, Թուրքիայում արտադրական փորձաշրջան անցած, հայ հաճախորդներին այս էլ քանիերորդ անգամ «քցել» փորձող ահեստավարժ մարմնավաճառից:
- http://www.jewishracism.com/JewishGenocide.htm
- « KRAV MAGA »-ՈՎ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ՍՔՈՂՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՈՎ
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-5)
- ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՄԻՑ ԿՈՐԶՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ…
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Կենտրոնի Պետոն լավ չխաղա՞ց Ծոմակի դեմ…
- Էշն ինչ գիտի՜, նուշն ի՞նչ է…
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Գալո՛ւստ, քաղաքականությունը թող ու պրոստատդ բուժի, աչքերիցդ երևում ա…
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
- Բա որ ասո՞ւմ էինք Սասուն ջան «Պապիկը» DIY կլուբի անդամ ա, չէիր հավատում…
- Թուրքիայում քրիստոնյաները որպես հարևան 10 տոկոսով ավելի ցանկալի են՝ քան հրեաները:
- «Հայրենիք» ակումբը լույս է ընծայել Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությունը…
- Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը…
- Վիշապի Կարկատանով Կարմիր գլխարկը և տատիկի կարկանդակը:Նամակ Լույսաշխարհին:
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-4)
ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 22, 2012 16:05 - չքննարկված
ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- -Շվեյկ, այնոյինը կապի…
ՀԱՅԱՍՏԱՆ - May 22, 2012 15:25 - չքննարկված
People about Kocharyan – 15-19.05.2012
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Անքննելի մեկ այլ գործ
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - May 9, 2012 9:28 - 2 քննարկում
Армянские диаспоральные организации в России – основные причины маргинализации
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Обращение к христианам
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Jews, Zionists Behind Armenian Genocide Holocaust…
- За xолокост-геноцидом Армян стоят сионисты.
- Священный Арарат: Обиталище Богов

Հարգելի Հարություն Առաքելյան՛ հաջողություն եմ մաղթում Ձեզ, սկսած գործը հաջողությամբ ավարտին հասցնելու մեջ:
Հարգանքներով Թ. Գ.
Կարդացողի Հավանություն՝
1
0