ԱԶԱՏ ԽՈՍՔ - Հեղինակ՝ Narek. Saturday, September 4, 2010 19:01 - 11 քննարկում
Περὶ Ἰουδαίων an apology for the Jews (Schürer, l.c. pp. 532 et seq.).
Լոգոսի մասին Փիլոն Ալեքսանդրացու կոնցեպտը իրենը չէ, այլ Պլատոնական /Նեոպլատոնական/ եւ /նոր/ Պյութագորյան դպրոցների կոնցեպտների ներկայացումն է իր կողմից: Որ Փիլոնը երկակի, իրար հակասող կոնցեպտների եւ աշխատությունների հեղինակ է՝ նորություն չէ: Ինքն իր նախկին կոնցեպտին հակասելով, նա նաեւ Լոգոսին որպես հրեա մարդեղեն սարքելու առաջարկությամբ է հանդես գալիս Ալեքսանդրիայի հրեական շրջանակի առջեւ, հուշելով դրա քաղաքական նպատակայնության մասին:
Περὶ Ἰουδαίων an apology for the Jews (Schürer, l.c. pp. 532 et seq.).
Կար “գրական քրիստոնեաների հոսանքը” որն ի վերջո հաղթեց ու սկսեց թղթի վրա ՍԱՐՔԵԼ նոր կրոնը: Առաջինը նրանք գնոստիկների հաշիվը մաքրեցին: Հետո ձեւակերպեցին, թե նոր կրոնի համար որ գրվածքները համարել “սուրբ”: Եվ դա կատարեցին Կոստանդինի աջակցությամբ՝ զենքի ուժով:
Քրիտոնեական զառանցանքը ի սկզբանե կառուցվել է ստի ու կեղծիքի վրա, կայսրության մեջ քաղաքական հենարան հետապնդելու նպատակով, որը հոգեւորի հետ որեւէ աղերսներ չունի: Հարցն այսպես դնենք. նույնիսկ որեւէ հոգեւոր հավատամք, եթե դառնում է կայսրական կենտրոնաձիգ իշխանություն հաստատելու միջոց, ապա այն դադարում է լինել հոգեւոր: Եվ քրիստոնեությունը դարձավ այդ միջոց-կրոնը, որը կառուցված է դոգմայի եւ անհանդուրժողականության վրա: Կարդացեք քրիստոնեության ՀԻՄՆԱԴԻՐ “Սուրբ հայրերի” նամակագրությունները եւ նրանց կյանքի ու վարքի պատմությունները ու կհամոզվեք, թե իչնպիսին է խավարածին պոռնկաբարոների մեծ բլեֆը:
Հայ եկեղեցին, ի սկզբանե եղել է ասորական եւ հունական ազդեցություների ներքո: Այն ավելի շուտ քաղաքական պայքար էր, քան հավատամքային: Միայն 5-7-րդ դարերում /Խորենացի, Շիրակացի եւ այլոք/ որոշ ազգայնական տարրեր փորձեցին մտցնել այս համակարգում: Նույնիսկ Սահակ Պարթեւը իր կյանքի վերջին 10 տարիների ընթացքում ասորական ազդեցության շնորհիվ կաթողիկոսից դարձավ քշված աքսորական:
Ի վերջո, թողնենք թեոլոգիական օնանիզմը:
1. Աստծո միածին որդի:
2. Աստծո ԲԱՆ-ի՝ տիեզերական լոգոսի մարդեղենացում հրեական պատմուճանով:
Այս տգիտության հասնող դոգմատիկ զառանցանքները, որը հանդիսանում են քրիստոնեության հիմքը, ինչպե՞ս եք համադրում ձեր այսօրվա աշխարհայացքի հետ, երբ թխկացնում եք համակարգիչի ստեղներին կամ կարդում եք ատոմի կառուցվածքի մասին: Եթե քրիստոնեական Նոր Կտակարանից հանենք մի քանի մետաֆիզիկական կոնցեպտներ, որոնք հնագույն հեթանոսական հավատամքներից են սպրդել այնտեղ, ապա արդյունքում կստանանք վատ գրված գավառական մի սարքած պատմություն, որը որեւէ կապ չունի ո՛չ Աստծո, ո՛չ բնության օրինաչափությունների, եւ ոչ էլ հայ ժողովրդի ու նրա լինելիությունն ապահովող գաղափարախոսության հետ:
Artur Armin
11 քննարկումներ
Karen
markarish
Մտագարությամբ տառապող Կարեն, դու քրիստոնեա-բոլշեւիկ ես եւ գիտության հետ ընդհանրապես կապ չունես: Քո նաման մանրապճեղ գոմիկներն իրոք տեղ չունեն այստեղ: Միթե չես տեսնում, որ տասնյակ մարդիկ ծիծաղում ու զզվում են քո մակերեսային դեմագոգիայից: Քեզ խորհուրդ եմ տալիս՝ էլ մի շարունակիր, արդեն հոգնեցինք քո լպրծուն եւ անտրամաբանական զառանցանքներից: Եթե մեկ էլ շարունակես, ես արդեն կսկսեմ հայհոյել:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Արամ Մկրտչյան
Հարգելի Կարեն
Տարածքի խնդիր չկա ,կա մեկ այլ խնդիր որը վրիպում է Ձեր ուշադրությունից:
Փորձեմ կենտրոնանալ այդ վրիպումի վրա:Դուք հավանաբար գիտեք ,որ ցանկացած գաղափարախոսություն խարսխվում է որոշակի արժե համակարգի վրա և ժամանակակից քրիստոնեական ուսումնքը նույն պես օգտվում է բազիսային դրույթներից:Ակնհայտ է ,որ այն ինչ մենք անվանում ենք քրիստոնեություն ձևավորվել է մի քանի էտապներով ,կարծում եմ համաձայն եք:Հիմնական քրիստոնեական ուղղությունները հայտնի են մեզ բոլորիս Առաքելականություն, ՈՒղղափառություն , Կաթոլիկականություն և Բողոքականություն:
Այս չոր հիմանական ուղղություններում ակնհայտորեն Հիսուսի գաղափարախոսությունը մեղմ ասած հակասական է:Քրիստոնեական պատմության ժամանակագրությունը ցույց է տալիս ,թէ ինչ զարգացումներ են տեղի ունեցել նրա շուրջ և որ ժամանակահատվածում են այս կամ այն դրույթները դարձել կրող տվյալ ուղղության մեջ:
Դուք ընդհանրականից անցում կատարեցիք դեպի Մովսեսականություն այնուհետև անցաք դեպի Աստված-Քրիստոս գաղափարախոսությանը:
Չ՞եք կարծում ,որ Աստված երևույթի մասնավորացումը Քրիստոս երևույթի միջոցով դուք ստեղծում եք ներքին հակասություն:Ներկայացնեմ հակասությունը, Աստված անսկիզբ է և անվերջ ավելացնելով նրան ցանկացած նոր մաս դուք սահմանափակում էք Ամբողջականին և Ընդհանրականին ,դարձնելով նրան մասնավոր մի երևույթ :
Կնոջ արգանդից դուսր եկած արարածը չի կարող լինել Աստված նա կատարյալ չէ ըստ աստվածաբանակ կատեգորիաների:
Հիսուսը կարող է լինել ամեն ինչ, բացի Աստված լինելուց սա Աստվածաբանության գլխավոր դրույթն է ,որը մերժում են քրիստոնեական գաղափարախոսները ,մերժում են և Քրիստոսին ներկայացնում միաժամանակ և Աստված և մարդ և աստծո որդի և միածին և այսպես շարունակ:
Նոր Կտակարանում Հիսուսի բերանից դուրս չի եկել մեկ միտք, այն մասին ,որ ինքը Աստված է :Ինկ ի՞նչու է նա Աստված ներկայացվում ես չգիտեմ ,այսինքն գիտեմ և հավանաբար դուք էլ գիտեք, ես չեմ ընդունում իսկ դուք ընդունում եք:
Մնացածը բխում է այս երևույթից:
Հարգելի Կարեն, կարծում եմ ,որ լինելով ճշմարիտ քրիստոնեա դու կհանդուրժես քո անձին ուղղված վիրավորանքները և չես մոռանա «այտի պատվիրանը»:
Կարդացողի Հավանություն՝
0
0
ADMIN
Հարգելի հայրենակիցներ,
ԿԱՐԵՆ ծածկանունի տակ գտնվողը տարբեր համակարգիչներով պրովոկացիայի փորձ անող էր: Խնդրում ենք ձեր ներողամտությունը, որ ուշացումով հայտնաբերեցինք եւ միջամտեցինք:
ԱԴՄԻՆ
Կարդացողի Հավանություն՝
0
0
tovarisch
markarish-in,
Kareni մոտ ոչ մի հայհոյանք դեռ չեմ տեսել. բոլորի կարծիքը չի կարող նույնը լինել. .
և մեկ էլ մի բան,Ասում են թե Հայ առաքելական եկեղեցին հատուկ ուշադրություն է դարձնում համացանցով պտտվող ինֆորմացիաներին և համապատասխան քայլեր ձեռնարկում: Իհարկե ցանկալի կլիներ որ նա զբաղվեր ավելի հայկականության պահպանմամ գործունեությամբ, փոխանակ սեփական որովայնը լցնելով: Բայց հիմա, ցավոք այսպես է:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Ashot Makhmuryan
Մարդու «գործունեության» ետևում գտնվող «Աստվածափնտրությունը», որը, իդեպ, մարդու գլխավոր զբաղմունքն է, փոխարինվելով Աստվածաբանությամբ՝ արդեն կաղապարվում է, իսկ Աստվածաբանությունից «վերաճելով» որոշակի կրոնական ուսմունքի՝ շղթայվում և անշարժանում է: Մնալով սիրողական (լավ իմաստով) փնտրտուքի մակարդակին Աստվածաընդունումը և Աստվածամերժումը պահպանում են իրենց ճշմարտացի լինելը, իրենց անմիջականությունը:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Hayk Andreasyan
Հարգելիներս,
մի քանի օր է հետևում եմ Ձեր բանավեճերին ու կուզենայի մի քանի նկատառումներ անել: Ինչպես իմ առաջին մուտքի ժամանակ գրել էի, համաձայն եմ Կարենի մի քանի մտքերի հետ( չնայած, պարզվեց, որ նա ընդհամենը պրովակացիա անող էր, ի դեպ՛ բավականին գրագետ, որ կարողացավ բոլորիդ հունից հանել, մանավանդ քեզ, Արտուր ջան. թողնենք այդ անդամալույծ բալին, Աստված իր հետ: Հա մի բան էլ, նրա գրածներում կնոջ ձեռագիր էր նշմարվում): Որպես խոսքերիս արդարացում, ինձ համար էականը Ազգի Հավատքն էր քրիստոնեության նկատմամբ՛ անաղարտ հավատքը, այդ մեր անցած պատմական ժամանակահատվածում: Մի գուցե, Դուք այն կարող եք «կույր» անվանել, բայց կարևորը դա չի: Ինչ եղել է, անցել գնացել է, մի բան փաստ է և հաստատ. իր ամբողջ թերություններով ու բացասական կողմերով հանդերձ, Քրիստոնեությունը ՛Հայ Ազգի գոյության. Հայոց լեզվի պահպանման գործում միանշանակ ահռելի, կարելի է ասել անգնահատելի դեր է կատարել: Ու Ձեզանից ոչ մեկը չի կարող դա ժխտել: Հարգարժան Արտուր և Արամ Մկրտչյան, դիտել եմ Ձեր մասնակցությամբ որոշ հաղորդումներ (ասեմ, որ ես ընդհամենը մի երկու շաբաթ է, ինչ այս կայքին հետևում եմ), շատ ուրախացա այն նոր շնչին, որ տալիս եք էջին՛ ձեր խորիմացությամբ, դատողություններով և հստակ ձևակերպումներով: Կարող եք արդյոք ասել, ավելի ճիշտ գուշակել ԱԶԳԻ պատմական ընթացքը, ովքե՞ր կամ ի՞նչ ՛ մուսուլմանական. չգիտեմ զրահադաշտական, թե այլ կրոնի ներկայացուցիչներ կլինինք մենք, եթե չլիներ մեր ընտրած կրոնը:
Չէ, որ մենք ՀԱՅԵՐՍ, մաքրությունով ենք պահել մեր ՀԱՎԱՏՔԸ ( ամենակարևոր գործոնը), ոչ մեկի վրա խաչակրաց արշավանք չենք կազմակերպել, ոչ մեկի կրոնին «քշա» չենք ասել, այլ ընդհամենը հավատացել: Ի վերջո, ես մեզ համարում եմ Աստծու կամ, ինչպես դուք կուզեք Արարիչի, Տիեզերքի Տիրակալի ամենաընտրյալ ազգը, ներկայիս քաղաքակրթության սկզբնավորող, սերմանող ազգը(հավատում եմ նաև, որ Ադամն ու Եվան խոսել են իմ Հայ լեզվով) և այդ ինչպե՞ս կարող էր մեր Տերը, մեզ այսքան ժամանակ սխալ ուղիով տանել, ու այս կամ այն ժամանակահատվածում չփորձելով մեզ ճիշտ ուղղության վրա դնել:
Ամեն դեպքում, ողջունում եմ Ձեր բոլորի ջանքերը ինչ որ բան փոխելու, ի նպաստ Հայ Ազգի ու շատ կուզենայի, որ Արտուր ջան դու և Արամ ջան դու(կամ գուցե պարոն Քերեմիջյանը) Ձեր մի հաղորդմանը ներգրավեիք Արտակ Մովսիսյանին´ այդ հրաշալի պատմաբանին, վերը նշված թեմային ավելի հետաքրքիր ընթացք տալու համար:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Hayk Andreasyan
Ներողություն եմ խնդրում պարոն Քիրեմիջյանից՝ ազգանունը սխալ գրելու համար:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Arthur Armin
Հարգելի Հայկ Անդրասյան, որեւէ բանավեճ, գոնե իմ կողմից չի եղել: Այդ թվացյալ “գրագետ” ճեմարականը, անգիր կրկնում էր ճեմարանական համընդհանուր, անգիր արած 5-6 ձեւակերպումներ /Օրինակ, Երրորդությունը ներկայացնել՝ արեւի, ճառագայթի եւ ջերմության օրինակով եւ այլն, այս օրինակի իրական հեղինակը 13-րդ դարի Գրիգոր Տաթեւացին է, “Հասմավուրք”/: Այս ձեւակերպումները որպես “շաբլոն” որեւէ տերտեր անգիր գիտե: Կամ կիսագրագետ այսօրվա մեր աբեղաների «Այդ տեսությունը վաղուց հերքված է»,- արտահայտությունը, որը նույնպես ամենահամընդհանուր խոսակցությունից փախնելու մշակված ձեւ է, եւ այլն եւ այլն: Այս ամենին ես վաղուց ծանոթ եմ եղել ու նախապես գիտեի թե ով է ու ինչ է հետապնդվում: Սակայն ինձ համար կար եւ կա ուրիշ նպատակ: Այս սայթի ժողովուրդը կոնֆրանտացիա տեսնելով կրկնակի հետաքրքրություն ցուցաբերեց ու բավականին ինֆորմացիա ստացավ: Ինձ համար սա էր կարեւորը: Ի դեպ ասեմ, որ գրեալաոճը եւ մտքերի շարահյուսությունը մատնում էր, որ Կարեն անունի հետեւում թաքնված էին երկու տարբեր երիտասարդներ, Հայաստանից: Գոյություն ունի «գրավոր մտքի անալիտիկա» գիտության ճյուղը, որին մի քիչ ծանոթ եմ: Իսկ ԱԴՄԻՆ-ը պարզեց, որ դա այդպես է, եւ դեռ մի բան էլ ավելի պարզեց… Էնպես որ…
Կարդացողի Հավանություն՝
0
0
Բարին բոլորին. Իմ հարցը մի քիչ այլ ուղղությամբ է, եթե կարելի է..
Արդյոք՞ այսօր կրոնը այդքան անհրաժեշտ է մարդկությանը և ինչու՞;
Ինչի՞ համար են ամեն հնարավոր միջոցներով , թե եթերով, թե քարոզչությամբ, ամեն ինչ անում, որպեսզի մարդիք չհեռանան կրոնից ու չկարողանան ռեալ նայել աշխարհի և կյանքի վրա; եթե կրոնը գաղափարախոսություն է, ինչու ժամանակին համընթաց ռևիզիայի չի ենթարկվում բավական չե, դեռ մինչև հիմա քարոզվում է լեգենդների տեսքով; Արդյոք՞ հնարավոր է գիտատեխնիկական բուռն զագացման այս դարում ձգտել պահպանել մարդկանց մեջ կրոնավախությունը, նրանց կառավարելի պահելու նպատակով;
Անձամբ ես հակված եմ ընդունել որ մարդկության արշալույսին տեղի է ունեցել պոլեոկոնտակտ;
Կարդացողի Հավանություն՝
0
0
Arthur Armin
Ռուզաննային:
Այո, դուք ճիշտ եք, կարելի է զարմանալ, որ 21-րդ դարում 2000 ամյա կրոնախեւ լեգենդի գաղափարախոսությամբ հնարավոր է մարդկանց պահել վերահսկողության եւ ստրկամտության մեջ: Բայց դա այդպես է: Քրիստոնեությունը, իսլամը եւ նրանց ծնողը՝ հուդայիզմը, ինչպես նաեւ վուլգար բուդիզմը աշխարհի բնալչության մեծամասնության համար դեռ մնում է որպես գաղափարախոսություն: Սրան եթե գումարենք նեղմիտ մատերիալիզմը, որը նույնպես հավատամք է, ապա պարզ է դառնում, որ մարդկության հիմնական մասը իր աշխարհճանաչողության դեգերումներում դեռ տհաս երեխա է, որը չգիտե ու չի հասկանում թե՛ իր, թե՛ տիեզերքի գոյության նպատակը:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- FILM Good Morning-1985
- ԿՈՐԾԱՆՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ, ԻՆՉՈ՞Ւ…
- Արա զարթնե՛ք, պոստի վրա քնում եք, արա՛…
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 7)
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 19)
- Иран.Война неизбежна
- Աղո՞թք, թե հրահա՛նգ Աստծուն և պարտադրանք քաղաքական գործիչների՛ն…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 6)
- Ձախողված սադրանք Երևանում: Վերջում կոկորդիլոսային գոհունակություն:
- LIVE – Freedom Plaza Eviction, DC (Broadcast started )
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ա՜խ այդ ազնիվ ռուսները, նրանք հայերի նման են և ավանտյուրիստ չեն դառնում…
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-1)
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 10, 2012 1:21 - չքննարկված
Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

Անհանդուրժողականության վառ օրինակ է ձեր կայքը, որտեղ ես երկու օր է, ինչ գրում եմ, սակայն մեկ էլ տեսնում եմ ձեր պատասխանները մի երկու տեղ են, չեմ իմանում` որտեղ արձագանքել, գրածս կրկնեմ, թե ինչ անեմ: Կասեք, բա հո քո գրածը մի-երկու տեղ չէինք դնելու, չէ? Երևի ճիշտ եք, բայց ճիշտ եք որ?…
Ինչու ուշադրություն չեք դարձնում այն հանգամանքին, որ ես տարբերակում եմ քրիստոնյա-մովսիսական: Իմ Աստված-Քրիստոսը նրան համար խաբեբա է. նրանց ես չեմ կարող ընդունել հանդուրժել ևս մի շարք պատճառներով:
Իսկ “շպրտված” արտահայտությունները կրկնում եմ, քանի որ դրանք, իրոք, մի շարք անգամ հերքված տեսությունների թեթև նետում են` առանց խորությունների:
Գուցե առհասարակ սխալ է, որ ես իմ այլախոհությամբ փորձում եմ ձեզ հետ վիճել այս համընդգրկում գիտության շրջանակում: Չէ որ սա ձեր տարածքն է:
Կարդացողի Հավանություն՝
0
0