ԱՄԵՆՕՐՅԱ ԼՐԱՀՈՍՔ - Հեղինակ՝ . Friday, September 3, 2010 6:33 - 3 քննարկում

Թուրք հասարակության 4 ֆոբիաների մասին

Քրիստինե Աղալարյան

Իզմիրի համալսարանի պրոֆեսոր Զաֆեր Յորուքը թուրք հասարակության 4 հիմնական ֆոբիա է առանձնացնում: Առաջինը`վախ իսլամիզմից: Թուրք հասարակության մի հատվածը վախենում է, որ կգա մի ժամանակ, երբ իսլամիստները կդառնան գերիշխող, և նույնիսկ լողափերում նրանք կհանգստանան սևազգեստ ծածկոցներով:

Որպես նրանց հակառակորդ` հանդես են գալիս նեո-քեմալականները` ձևավորելով երկրորդ ֆոբիան` վախ աշխարհիկությունից, որը նաև բնորոշում են որպես` վախ անբարոյականությունից: Այստեղ հիմնական մտավախությունն այն է, որ կրթական հաստատությունները կդառնան գարեջրատներ, և անբարոյականությունը կտիրի ամենուր:

«Մի հատվածի երազանքը մյուս հատվածի մղձավանջն է»,- առաջին և երկրորդ ֆոբիաների հակասությունն է մատնանշում պրոֆեսորը: Զաֆեր Յորուքը հավելում է, որ այս վախը առավել բնորոշ է միջին դասակարգին:

Չորրորդ ֆոբիան միավորում է իսլամիստներին և աշխարհիկներին` Թուրքիայի հնարավոր քրիստոնեականացման վախն է: Պրոֆեսորը նկատում է, որ այստեղ այնքան էլ մեծ վտանգ չկա, բայց, այնուամենայնիվ, իրական վախ է համարվում: Թուրք հասարակությունը որպես սպառնալիք դիտարկում է նաև պատրիարքարանները: 2006-2007թթ-ին այս ֆոբիայի հիման վրա մի քանի սպանություններ են եղել, այդ թվում նաև Հրանտ Դինքի սպանությունը: «Վախ, որ մերժվող իրականությունը կարող է մի օր դուրս գալ, այսինքն` պատմական մերժման վրա հիմնված վախը»,- ասում է Իզմիրի համալսարանի պորֆեսորը:

Չորրորդ ֆոբիան` թուրքական ինքնության վախն է: Թուրք պրոֆեսորն այստեղ է նշում նաև Սևրի պայմանագիրը, ինչպես նաև այն հեռանկարը, որ եթե Թուրքիան մտնի Եվրամիություն, ապա մի մասը կդառնա Հունաստան, մյուս մասը` Քուրդիստան:

Զաֆեր Յորուքը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող «Զրույցներ Թուրքիայի մասին» սեմինարին օրինակ բերեց Թուրքիայում ծայրահեղ աջերի հիմնադիր Նիհալ Աթզիսի (Nihal Atsiz)` լավ թուրք լինելու պատվիրանը, որը նա գրել է 1941թ-ին իր որդու համար, ինչը, թերևս, թուրք հասարակության բոլոր ֆոբիաների ամփոփումն է:

Նիհալ Աթզիսը գրել է. «Կոմունիզմը մեր թշնամու  մասնագիտությունն է, հրեաները մեր ազգի գաղտնի թշնամիներն են, ռուսները, չինացիները, պարսիկները, հույները` մեր պատմական թշնամիներն են, բուլղարացիները, գերմանացիները, իտալացիները, ֆրանսիացիները, արաբները, սերբերը, խորվաթները, ճապոնացիները, աղվանները, ամերիկացիները` մեր ապագա թշնամիներն են, հայերը, սիրիացիները, ալբանացիները, բոսնիացիները, լեզգինները, վրացիները, չեչենները` մեր ներքին թշնամիներն են: Եվ կարևոր է շատ լավ պատրաստված լինել այսքան թշնամիների դեմ պայքարելու համար»



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

VANO
Sep 3, 2010 10:44

Մտահոգիչ է , ՀԱՅՈՑ ԷՐԳԻՐԸ այդ «պետույան» 40 տոկոսից ավելին է , և սպառնալիքն այդքան աննշա՞ն, թ՞ե այստեղ նույն նենգաբարո գործելակերպն է առկա, թմբիրի մեջ պահել ամենավտանգավորին :

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

HM
Sep 4, 2010 2:17

Բեհլուլ Օզքան.«Ալիևը պատերազմ սկսելու ռիսկ չունի»
Սեպտեմբեր 3, 2010թ. 16:14

Հայաստան այցելած թուրք փորձագետ, Բոսֆորի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանը, խոսելով Հայաստանի «Կենտրոն» հեռուստաընկերության եթերից, ասել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարություններն ու պատերազմի սպառնալիքներն ընդամենը բլեֆ են: «Ես համոզված եմ, որ Իլհամ Ալիևը իրականում չի ցանկանում լուծել Ղարաբաղի հարցը, առավել ևս` պատերազմի միջոցով: Այսօրվա իրավիճակը` ստատու-քվոն, Ալիևին շատ ձեռնտու է: Նա նստած է միլիարդավոր դոլարների նավթի վրա, և այդ նավթամուղերը կառուցվել են, որովհետև նա երաշխիքներ է տվել շատ մեծ նավթային ընկերություններին, որ պատերազմ չի լինելու: Բոլորը գիտեն, որ այդ նավթամուղն այսօր անցնում է Հայաստանից ընդամենը 30-40 կմ հեռավորության վրա, և եթե հանկարծ պատերազմ սկսվի, Հայաստանը կարող է ռմբակոծել այն: Ալիևը պատերազմ սկսելու ռիսկ չունի, նա պարզապես իր հասարակության հետ է խաղում »,- հայտարարել է Բեհլուլ Օզքանը:

Թուրք փորձագետը Ադրբեջանին համարել է ոչ ժողովրդավարական պետություն. «Ոչ ժողովրդավարական երկրներում ժողովրդին ղեկավարելու ամենալավ մեթոդը կորուսյալ հողերի վերադարձի մասին ամեն տարի խոստումներ տալն է»:

Փորձագետը խոսել է նաև հայ-թուրքական սահմանի բացման, ու, ընդհանրապես, հայ-թուրքական հարաբերությունների մասին, և` հայերի ու թուրքերի չստցված համագործակցության մեջ դարձյալ մեղադրել է ադրբեջանցիներին: «Թուրքիայում շատ ուժեղ ադրբեջանական լոբբի կա, որովհետև շատ մեծ նավթային և քիմիական ընկերություններ կան. կառավարության վրա շատ մեծ ճնշում են գործադրում: Ադրբեջանի նման հիսթերիայի համատեքստում Թուրքիան չի կարող բացել իր սահմանները»:

ArmAr.am

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Haik
Sep 13, 2010 13:20

նավթամուղն այսօր անցնում է Հայաստանից ոչ թե 30-40 այլ 12 կմ հեռավորության վրա, և եթե հանկարծ պատերազմ սկսվի, Հայաստանը անպայման կռմբակոծի այն:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*