ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Narek. Wednesday, August 25, 2010 8:18 - 5 քննարկում
ԿՈՎԿԱՍՅԱՆ ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ…. ԻՆՉՊԵ՞Ս ՔԱՆԴԵԼ: (part-1)
5 քննարկումներ
Արմեն .Բ
Haik
Էդգարի մտքերը ՃԻՇՏ են. իսկ Վարդանի ու Պապինների նմանների պատճառով թվին կորցրեցինք Կարսը ու քիչ էր մնում կորցնեինք Վարդանի ծննդավայր Ալեքսանդրապոլը.
Կարդացողի Հավանություն՝
0
0
Gel Vahan
Ստեփան, թուրքն ու Ադրբաեջանցին այնքան մեր «Զաբոռի» պատը հրեցին, որ այսօր հազիվ ունենք մի փոքրիկ հայրենինք: 1908 թվին, բազմաթիվ հայ-քաղաքական գործիչներ քեզ նման կարդաշություն էին առաջարկում, հավատալով թուրքի աղբերությանը, երբ եղավ 1908-1909թվերի ջարդերը: Որեւէ ազգ իր լեզուն, մշակույթը եւ կուլտուրան ստեղծում է միայն իր հայրենիքում, իր տարածքում: Էդ մենակ ջհուդներն են գլոբալիզացիա քարոզում, որ տունդ ձեռքիցդ առնեն: Որովհետեւ նրանք ոչ թե պարտեզի այս կամ այն ծաղիկն են, որ ունեն իրենց տարածք-հայրենիքը, այլ բազմագույն պարտեզի որոմն են:
Էդուարդը ամեն ինչ շատ ճիշտ խոսեց, ուղղակի կարելի էր ավելի լավ բացատրել:
600 տարվա փորձը ցուցել է, որ թուրք-ադրբեջանցու հետ հնարավոր չի ընկերություն անել, միշտ պետք է զգուշանաս եւ մահակը ձեռքդ ունենաս: Դա նման է, որ գիտնակա-դասխոսը իր անպատկառ կրիմինալ հարեւանի հետ ընկերություն անի, երբ վերջինը 600 տարվա ընթացքում միայն փորձում է իր բնակարանի պատը քանդել ու մտնել հարեւանի տարածքը:
Պապինի հարցի պատասխանը շատ պարզ է, որեւէ քայքայում հարեվան պետության մեջ հնարավոր է եւ վտանգավոր: Սակայն դա մեր կամքից չի կախված ու այն պետք է հաշվարկել ու պատրսատ լինել: Վարդանի մտահոգությունը տեղին է: Թուրքիայի բազմազանությունը եւ հնարավոր քայքայումը մեզ չպետք է «արխային» դարձնի:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Գ. Բարսէղյան
Գերված հայրենիքի դեպքում անհեթեթություն է «…ամեն ջանք օգտագործվի այն հզորացնելու համար»:
«…այսօրվա կառավարությունն…» էլ, նույնպես երեկվանը կամ անցյալ դարերինը, բոլորն էլ, ինչպես ցանկացած գրավված երկրների կառավարությունները, հեց այդ «…ամեն ջանք» երի հայրենիք հասած մասը գռփողներն ու գրավողին էլ «հասցնող» գործակատարներն են:
Միայն հենց սփյուրքի առկայությունը, Մոսկվայում, Լ. Ա.ում, թէ Հոնդուրասում, արդեն վկայում է Հայ մարդու Հայրենիքի գերության փաստը: Չկա Հայ մարդ, որը չի ցանկանում իր հայրենի տունը կառուցել:
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Հայոց Հրապարակախոս Կարեն Սիմոնյանի շատ արդիական հոդվածը ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՈԳԵՎԱՐՔԻ ՄԷՋ Է.doc
Կարդացողի Հավանություն՝
0
0
Գ. Բարսէղյան
Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՈԳԵՎԱՐՔԻ ՄԷՋ Է
Իմ ազգակից գիժ Քուռը,
Թէեւ այրի ինձ նման,
Ստրկօրէն կրում է
Գայթակղիչի կուռ շղթան։
Բայց նա ինձ չէ օրինակ,
Ես հայ, հայիս կը ճանչնամ,
Օտար փեսա չուզելով,
Ես միշտ այրի կը մնամ։
Ռափայէլ ՊԱՏԿԱՆԵԱՆ
Ա
Թւում էր, թէ յօշոտւող Հայաստանը ծրագրուած կերպով դատարկելու ռուսական գործողութիւնները պէտք է ոտքի հանէր ընդհանրապէս ամբողջ հայութեանը։ Յիշեցնեմ որ ռուսական դեսպանութիւնը Երեւանի մէջ հիմնել է Ռուսաստանի վերաբնակեցման ներկայացուցչութիւն, որն էլ իրականացնում է Հայաստանը հայաթափելու Կրեմլի ծրագիրը։ «Կամաւորութեան» սկզբունքով այդ կազմակերպութիւնը աշխոյժ աշխատանք է ծաւալել ծայրահեղ յուսահատութեան մէջ գտնուող հայերին գայթակղելով ռուսական քաղաքացիութեամբ, ինչը տրւում է տեղնուտեղը եւ արդէն իբրեւ Ռուսաստանի քաղաքացի այդ հայերը մեկնում են Կալինինգրադի (Քեոնինսբերգ), Վորոնեժի, Լիպետսկի, Տյումենի եւ այլ 23 ռուսական շրջաններ, անշուշտ, ստանալով ճանապարհածախս, նպաստ՝ մինչեւ տեղ հասնելուն պէս աշխատանքի անցնելը եւ տեղի վրայ պատրաստի բնակարան։
«Մենք մեր քաղաքացիներին ենք հաւաքում» — ցինիկօրէն՝ շնականութեամբ բացատրութիւն են տալիս ռուսական միգրացիոն այդ ծառայութեան ներկայացուցիչները։ «Մենք նրանց տուն ենք կանչում» — հայտարարում է ծառայութեան գլխաւոր մասնագէտ Վիկտոր Կուզմինը։ Եւ յիշում ես Հայաստանի կոմունիստական երիտասարդութեան միութեան տարիների առաջնորդ եւ այսօր «Սփիւռքի նախարարութիւն» յորջորջւող ԿԳԲ-ական հերթական մի մարմնի նախարար Հրանուշ Յակոբեանի «Տուն արի» կոչը։ Եւ նաեւ յիշում ես, թէ ինչպէս կապուտիկեանական «դեռ քայլող կարաւանները» ինչպէս իրենց դադարն առան ռուսական սառնաշունչ հեռաստաններում։
Սեպտեմբերի 15-ի տուեալներով Հայաստանում մէկ օրուայ մէջ անձնագրեր ստանալով ռուսական քաղաքացիներ դարձած 4808 հոգի արդէն մեկնել եւ վերաբնակուել է։
Հայաթափումի համապարփակ գործողութիւնները մի նոր թափ են ստացել, երբ Հայաստանում նախագահ Դ. Մեդվեդեվը իր վասսալ Սերժիկ Սարգսեանին յանձնարարեց աւելի աշխոյժ քայլեր կատարել հայերին վերաբնակեցնելու ռուսական ծրագիրը լայնօրեն տարփողելու համար եւ քարոզչական բացայայտ աշխատանք կազմակերպել ժողովրդական լայն զանգւածների մէջ։
Եւ հիմա ամէն շաբաթ 90 ընտանիք, մէկ օրուայ մէջ միջին հաշւով 450-500 ռուսացած հայ մեկնում է Հայաստանից։
«Հայրենասերները» նրանց մասին չեն ասում, թէ «հայրենիքը լքողներ» են։
Հայաթափումի դէմ հատուկենտ ու կամացուկ արտայատուած դժգոհութիւններից սոսկալի զայրացել է միգրացիոն ծառայութեան ներկայացուցիչ Սվետլանա Ստեպանովան եւ փորձել է դիւանագիտական ստախօսութեամբ արդարանալ, թէ «Մենք ոչ ոքի չենք ստիպում, բայց պարտաւոր ենք ընդառաջել այն քաղաքացիներին, ովքեր իրենք են որոշել մեկնել Հայաստանից»։
Հայաստանի նախագահը եւ նրա կառավարութիւնը Ազգային Ժողովի հետ միասին բերանները ջուր են առել։ Նրանք Կրեմլի՝ իրենց ծառայութեան մէջ են
Համացանցի մէջ եւ մամուլի պարբերականներից մի քանիսը հրապարակել են օտարութեան մեկնողների պատասխանները, թէ ինչո՞ւ են հեռանում Հայաստանից։
«Բնականաբար, լավ օրից չենք ցանկանում մեկնել: Խելքը ունենք, ուժը ունենք, աշխատելու ցանկությունը ունենք, բայց չենք կարողանում ընտանիք պահել: Այս երկիրը մի քանիսի սեփականությունն է դարձել»,— բացատրում են անհեռանկար օտարութեան մեկնողները։
Թէեւ այս հայաթափումը յայտնի է նաեւ Տարաշխարհին, բայց այստեղ «հայրենասէրները» բերանները ջուր են առել։ Որտէ՞ղ են նրանք, ովքեր հայրենասիրութեան դասեր էին տալիս հայկական մղձաւանջից մազապուրծ եւ Արեւմուտքի մէջ փրկութիւն գտած հայերին, ովքեր հալածում եւ ոչ թէ օգնութեան ձեռք էին մեկնում նրանց՝ այդ ընտանիքներին ու մանուկներին, այլեւ փորձում էին բոթել-նետել մի հորձանքի մէջ, որ կոչւում է օտարութիւն եւ որտեղ շատերը իրենց զաւակների հետ խեղդուեցին։
Սփիւռքահայութիւնը բերանը ջուր է առել… Քանի որ «անկախ հայրենիքի» իշխանութիւններին ծառայելով դարձել է վասսալի վասսալը, կամ՝ ծառայի ծառան։
Ձայն հանէք, բողոքեցէ՛ք, դրսեւորէք ձեր ոչ թէ ստորաքարշ, այլ հպարտ հայրենասիրութիւնը ամերիկահայեր ու ֆրանսահայեր, կանադահայեր եւ լիբանանահայեր, հանդէս եկէք աւանդական կուսակցութիւններ՝ սոցիալ դեմոկրատ հնչակներ, ռամկավար ազատականներ, յեղափոխական դաշնակցականներ… Ձեր սիրասուն Հայրենիքը դատարկում է «դարաւոր եւ հաւատարիմ բարեկամ Ռուսաստանը։
Այսօր Ռուսաստանում է արդէն է շուրջ 2 000 000՝ երկու միլիոն հայ։
Բ
Իրական պատճառները բացայատելուց խուսափողները, ովքեր սարսափում են նայել ճշմարտութեան աչքերի մէջ եւ ծառայում են ռուս-կոմունիստական գաղութարարներին, գերութիւնից փախչող հայերին անուանարկելով՝ հասարակական կարծիք էին խմորում, թէ նրանք «հայրենիք լքողներ» են։ Սփիւռքի «առաջադիմականները», իրենց բնորոշ ծառայամտութեամբ զօրաւիգ էին եւ այսօր էլ շարունակում են հաւատարիմ մնալ իրենց սովետասիրութեանն ու ռուսասիրութեանը։ Նրանք բոլորն էլ, թէ՛ Հայաստանի եւ թէ՛ սփիւռքի մէջ յանցաւորը համարում են մարդուն, նրա սիրոյ բացակայութիւնը «հայրենիքի» նկատմամբ։ Յօրինուել է նոյնիսկ հակիրճ մի ասացուածք, որպիսին ներկայացնում են իբրեւ Հայի բնոյթ։ Եւ մեզ ներշնչում են, թէ այդ բնոյթը ի սկզբանէ ունի հայը՝ գետնաքարշ մի փիլիսոփայութեամբ, թէ «Որտեղ հաց՝ էնտեղ կաց»։ Քարոզչական եւ իրերի ճշմարիտ վիճակը լկտիօրէն քօղարկող անամօթ մի կեղծիք է դա։
Քանի որ 70+20 տարուայ ընթացքին մարդկանց ուղեղները լուանալու գործը հասել է իր կատարելութեան, եւ Հային յաջողութեամբ զրկել են իր արմատներից ու յիշողութիւնից, ուստի այսօր ոչ մէկի մտքով իսկ չի անցնում, թէ հարիւրամեակներ շարունակ Հայաստանից հեռացողներին ոչ ոք չի անուանարկել իբրեւ «հայրենիք լքող»։ Նրանք կոչուել են պանդուխտներ, ղարիբութեան գնացողներ։
Իսկ թէ ինչո՞ւ էին տուն ու տեղ թողած, իրենց օջախի ծուխը մարելով հայերը ղարիբութեան գնում, սպառիչ պատասխան են տալիս մեր պանդխտութեան երգերը։ Եւ ոչ միայն «Կռունկը» («Թողել եմ եւ եկել մըլքերս ու այգիս… Աղուհացակեր մարդկանց կարոտ մնացինք») կամ «Ծիծեռնակը» («Անդ հեռու ալեւոր հայր ունեմ սգաւոր, որ միակ իւր որդուն սպասում է օրեցօր… Աստ անտէր ու խեղճ եմ ես… Ինձ համար ցերեկը մութ է շրջում արեգը… Ասի՛ր որ չբացւած՝ թառմեցայ միայնացած… Հայրենի երկրից զրկուած»), այլեւ շատ-շատերը, որոնք Հայի աչքերը չբացելու նպատակով վաղուց չեն երգւում։
Բայց այդ երգերը հերքում են Հային վերագրուած բամբասանքը եւ պատասխանում են մեր հարցերին։ «Ես ղարիբ եմ, հեր չունեմ… Արի դարդս իմացի» («Աման էյ, սեւ աչեր»), «Աստուած սիրես, էրւած որտիս ջուղապ բերես եկող տարին» («Արազն եկաւ»), «Ձմեռն անցաւ, եկաւ գարուն, հալաւ բարձրիկ սարերու ձիւն, ճամբայ բացաւ ղարիբներուն։ Իմ ղարիբեն խաբար չի գայ. աչքս ճամբին՝ դադար չկա… Ղարիբ երկիր ամպ ու մշուշ, իմ ղարիբի սրիտն է քնքուշ, ոտ կը փոխէ ՝ քըռա ու փուշ…» («Ձմեռն անցաւ»)։
Գնանք ժամանակի աւելի խորքերը, երբ յօրինւում էին Անտունիներ ղարիբների ու ղարիբութեան մասին։ «Գնամ ու գնամ կ’ըսեմ, ես երթամ բարով մնացէք… Ամէնքդ հաւասար նստէք, իմ տեղս ալ խոռ պահեցէք, ամենուդ խմածն անուշ, իմը իմ տեղը վաթեցէք»։ Եւ վերջապէս. «Եարս գնացեր կարիբութեն, ձիգ որ թողեց չար գերութեն… Ամա՜ն, եարիկ, շուտ յետ դարձի։ Կարիբութե՜ն, չար գերութեն, անուն չ’էլներ, ինքը չ’էլներ»։
Ահաւասիկ։
Գերութիւն։
Մեր նախնիները պանդխտութեան են գնացել կամ, ինչպէս մեր օրերի «հայերնասէրները» կասէին՝ «հայրենիքը լքել են» այն ժամանակներին, երբ ժողովուրդը եղել է գերութեան մէջ։ Երբ հայերի Երկիրը եղել է գերութեան մէջ։
Իսկ երբ Անին վաճառուեց, ժողովուրդը արդէն զանգուածային պանդխտութեան դուրս ելաւ իր հայրենիքից։ Անեցիների զանգուածի մի մասը հաստատուեց Ղրիմ թերակղզու վրայ, միւս մասը շարունակեց ճամբան մինչեւ Լեհաստան։ Այստեղ հայերը ձուլուեցին ու անհետացան, թողնելով միայն իրենց երբեմնի ներկայութիւնը փաստող մի քանի հետքեր, որոնք ծանր ապրումներ պատճառեցին Միքայէլ Նալբանդեանին՝ Լեհաստանով ճամբորդելու օրերին. «Շատ անգամ առիթ ունեցանք տեսնելու հոյակապ, բայց այժմ ամայի հայկական եկեղեցիներ, իսկ հայ՝ եւ ոչ մէկի. ի՞նչ եղան, ո՞ւր անհետացան»: Նալբանդեանը, յիրաւի, երես առ երես կանգնեց հայերի զանգուածային ինքնասպանութեան սահմռկեցուցիչ փաստի դէմ: Ու իրար հետեւից ժայթքեցին հարցերը… Հարցեր, որ երբէք պէտք չէ կորցնէին հրատապութիւնը այնքան ժամանակ, քանի դեռ հայ ազգի արգանդը շարունակելու էր վիժել լեզուն եւ հաւատը ուրացողների:
«Ի՞նչ մնաց մեր անցած օրերից, ի՞նչ վիճակի մէջ ենք ներկայումս, ի՞նչ ճանապարհ է մեր գնացածը եւ ո՞ւր է դրա ելքը»:
Ելքը կայ… Այդ ելքը ինձ յուշել է ինքը՝ Միքայէլը Ժամանակի ու Տարածութեան վրայով հաստատուած մեր մտերմիկ զրոյցների ընթացքին։
Այդ ելքը օտարի գերութիւնից ազատագրուելն է։ Օտարի գաղութատիրութիւնից հրաժարուելը։ Օտարին իբրեւ վասսալ իգացող իշխանութեանը Հայի անձնական արժանապատւութեան ու բարոյականութեան նկատմամբ ոտնձգութիւն անող տեսնելը եւ համապատասխան եւ ճշգրիտ եզրակացութիւն կատարելը։։
Գ
Հայաստանը, իմ հայրենական երկիրը Ռուսաստանի գաղութային տիրապետութեան տակ է։ Եւ ժողովուրդը օտար այդ տէրութեան գերին է եւ գտնւում է Գիւմրիի վաղեմի պոլիգոնների մէջ բնագռած ռուսական զինուորի հսկողութեան տակ։ Եւ ամէնից ողբերգականն այն է որ ինքը՝ Հայն է կերակրում այդ զինւորին, հոգում է նրա բարեկացութիւնը եւ նոյնիսկ փորձում է հաւատալ, թէ իրեն գերութեան շղթաների մէջ պահող այդ զինուորն է իրեն պաշտպանելու հաւանական ու անհաւանական թշնամուց։
Մեր օրերի Հայը միջնադարեան նախնիներից տարբերւում է ոչ թէ աւելի հարուստ կենսափորձով, այլ իր շւարած ու մոլորուած վիճակով, երբ այլեւս չի ըմբռնում, թէ օտարի «պաշտպանութիւնը» ազատութեան ու մարդկային իր արժանապատւութեան երաշիքը չէ։
Ռուսական ռազմական ներկայութիւնը Հայաստանի մէջ, ինչպէս նաեւ Արցախի թնջուկը, որոնց վերջը չի երեւալու առաջիկայ մի քանի տասնամեակի ընթացքին, արիւնարբու կայսրութեան ամբողջական տարածքը պահպանելու նպատակ են հետապնդում։ Եւ այս յանգամանքը իբրեւ «ռուս-հայկական անխախտ բարեկամութեան» ապացոյց է ներկայացւում։ Հայաստանը պաշտօնապէս յայտարարւած է Ռուսաստանի ֆորպոստ, որ հայերէն կը նշանակի ռազմա-ճակատային հենարան։ Իսկ դա էլ իր հերթին այն տարածքն է, որ ռազմական գործողութիւնները սկսուելիս իր վրայ է վերցնում առաջին հարուածը։ Պրիմատների ուղեղ ունեցող հայերը հպարտութեան զգացում են ապրում «դարաւոր բարեկամին» ուղղուած առաջին ռմբարկութեան հարուածը իրենց վրայ ընդունելու երջանկութիւնից։
Ռուսաստանին անհրաժէշտ է Հայաստանի տարածքը։ Քանի որ այդ տարածքի վրայ իր ներկայութեամբ նա պահպանում է Վրաստանին դարձեալ սանձահարելու հնարաւորութիւնը եւ Արցախի թնջուկն էլ խաղարկելով հնարաւորութիւն է ստացել բաց չթողնել Ադրբեջանի սանձերը։
Հայաստանի բոլոր երեք նախագահներն էլ Կրեմլի դրածոներն են։ Նրանք երեքն էլ, անկախ այն բանից աթոռին են նստած, թէ իրենց դղեակի բակն են աւլում կամ Աֆրիկայում առիւծ են որսում, շարունակում են ծառայել Կրեմլին։ Նրանք հրաշալի դերակատարներ են այն բեմագրութեան համար, որ մշակել են ԿԳԲ-ի համապատասխան գիտական հիմնակները։ Հայաստանի մէջ գոյութիւն չունի ընդդիմութիւն, քանի որ մեծադղորդ կոնգրես կոչուածը վասսալային իշխանութեան մի թեւն է, որ գլխի ու միւս թեւի հետ մի մարմին է։ Նրանք առանձին-առանձին չեն կարող իրենց գոյութիւնը պահպանել։ Եւ չեն կարող իրենց գոյութիւնը պահպանել նաեւ առանց երբեմնի հայ հասարակութեան եռացող կաթսայի տակի մնացորդի, որն էլ իր հերթին երկու մասի է բաժանուած։ Մի մասը քաջատեղեակ է ՀՀՇ-ական երեք նախագահների դերակատարութեանը եւ գիտէ որ այդ խամաճիկներին խաղացնող բոլոր թելերը Կրեմլի տիկնիկավարների ձեռքին են։ Եւ նրանք խաղում են միեւնոյն թատերախաղի մէջ, որ կոչւում է «Անկախութիւն եւ բացարձակ դեմոկրատիա»։ Միւս կէսը, որ անցած երկու տասնամեակներին շարունակաբար կորցնելով մտածելու կարողութիւնը՝ անկրթութիւնը ընդունեց իբրեւ բարեկրթութիւն՝ ձուլուեց քաղաքային թերուս եւ տգէտ ամբոխին։ Արդիւնքը զաւեշտական երկու ճամբարներն են, որոնցից ամէն մէկը իր աքաղաղին կռվացնելիս, անկեղծօրէն հաւատում է, թէ երկու կարմրակատարների միջեւ որեւէ տարբերութիւն կայ։
Դեռեւս հարիւր վաթսուն տարիների խորքերից այսօրւայ «անկախ եւ բացարձակ դեմոկրատիայի» Հայաստանի տիրակալներին է հասցէագրուած Ռափայէլ Պատկանեանի մոլեգնած խօսքը. «Ձեր կեանքը ազգին միշտ թանկ կը նստի. դուք ազգի արիւնով ապրող էք, դուք՝ միշտ հալածող եւ սպանող էք նրա հաւատարիմ հովիւներուն… Ով որ ձեր ստրուկը չէ՝ նա ձեր արիւնալի զոհն է. ով չի սիրում ձեզ, նորա ճակատի վրայ գրուած է աքսոր, հալածանք, մահ… Դուք չէք ամաչում, այլ հրամայում էք հաւատալ եւ անել ձեր հրամայածի պէս… այսուամենայնիւ, դուք հրեշ էք, դուք գազան էք… Իմ յետեւես յիշատակ «օղորմի» կը մնայ, ձեր յետեւէն՝ անէծք ու նզովք»։
Ես նոյնպէս կասկած չունեմ, որ ինձնից յետոյ, իմ յիշատակը լինելու է Հայի օրհնութիւնը, իսկ Կրեմլի դրածոներն ու նրանց նուիրեալ խաւերը անեծքով ու նզովքով են խարանուելու…
Դ
Բայց անէծքն ու նզովքը, ամօթանքի խարանը՝ աղուէսանշանը մեր ժամանակների համար չէ։ Հայաստանը հայաթափւում է, Հայաստանը կտոր-կտոր վաճառուել է, Հայաստանի ընդերքի վիթխարի հարստութիւնները հղփացած ջոջապետերի ձեռքով արտահանւում է իբրեւ հումք՝ նաեւ այս գործողութեամբ հաստատելով, թէ գաղութային ու հետամնաց մի երկիր է Հայաստանը։ Իր տարածքը նա տրամադրել է ոչ միայն ռուսական բանակին, այլեւ դարձել է գրամների վիթխարի արժէքով պլուտոնիումի մի արտադրամաս, որի արտադրանքը իբրեւ թափոն ձրիաբար իւրացնում է Ռուսաստանը… Հոգեւարքի մէջ գտնւող իմ երկրին ու հայ ժողովրդին հասած դժբախտութիւնների շարքը կարելի է երկար շարունակել… Բայց կարծէմ արդէն ուղեղի գոնէ երկու ծալք ունեցողն էլ կարող է հասկանալ, թէ պանդխտութեան, ղարիբութեան հոսքը դէպի Ռուսաստան, որ կազմակերպել է Կրեմլը եւ որին նպաստում է Հայաստանեան վասսալ իշխանութիւնը արդէն երկու տասնամեակ իմ երկիրը գերութեան մէջ գտնւելու հետեւանքն է։
Հոգեվարքից հոգեդարձ կատարելու միակ միջոցը գերութիւնից, գաղութային ամօթալի մեր իրականութիւնից ազատագրւելն է։
Բայց կա՞յ արդեօք ազատագրութեան որեւէ միջոց, առաւել եւս թեկուզ աղօտ մի հեռանկար։
Ե
Ազատագրութիւնը՝ մարդու եւ նրա Երկրի ազատութիւնը իւրաքանչիւրիս ոչ միայն երազանքն է, այլեւ Իրաւունքը։ Եթէ միայն մենք վերջնականապէս չենք կորցրել մեր ինքնասիրութիւնն ու արժանապատւութիւնը։ Եթէ մեր հպարտութիւնը ոչ թէ օտարի նկատմամբ գետնաքարշ հաւատարմութիւնն է, այլ հաւատարմութիւնը մեր Լեզուի եւ Հաւատի, մեր զաւակների եւ նրանց ապագայի նկատմամբ։ Եթէ մեր հպարտութիւնը ոչ թէ գետտոյական մտածողութիւնն է, երբ ինքներս մեզ կարծում ենք աշխարհի պորտը եւ համոզուած ենք, թէ մեր տեսակը հալուել-ձուլուելով վերանալը կարող է որեւէ ցաւ պատճառել Մարդկութեանը եւ նա՝ Մարդկութիւնը կարող է այն ի՛ր կորուստը համարել, ապա պէտք է մէկ ընդ միշտ օղ անենք մեր ականջին, որ պարտաւոր ենք բացւել մարդկութեան ստեղծած մշակութային արժէքների եւ քաղաքակրթութեան դիմաց։ Եւ ոչ թէ պարփակուած մնալ մեր տգիտութիւնից բխող խեցեղեն կարծր պատեանի մէջ։
Եթէ կարծում ենք, թէ ապրելով մտաւոր խաւարի մէջ, եւ կցկտուր ու թերի գիտելիքներով կարող ենք ինքներս որեւէ արժէք ներկայացնել՝ մերժելով երկու հազարամեայ մեր մշակոյթը ու վստահելով նորայայտ «բանիմացներին», թէ հելենական հեթանոսութիւնն է մեր Ազգի դէմքը։ Եթէ կարծում ենք, թէ մերժելով մեր գրաւոր լեզուն եւ այն փոխարինելու փորձեր կատարելով թուրք-անգլո-ռուսա-պարսկական փողոցային մի լեզւուվ, որ ժամանակակից դիմազուրկ եւ ապազգային երեւանի ժարգոնն է եւ այս մտաւոր թշուառութեամբ «ստեղծում» ենք «նոր մշակոյթ» եւ «յեղափոխական նոր, պրոլետարական լեզու»։ Եթէ կարծում ենք, թէ մերժելով քաղաքական բացայայտ իրականութիւնը, ապա պայքարում ենք, յանուն այդ «յեղափոխական», առաւել եւս՝ «մարքսիստական» վերաճող շոշափուկները, եւ ոչ թէ ձգնում ենք Հային վերջնականապէս պահել իր գաղութային եւ ստրկամիտ իրականութեան մէջ։
Այսօրուայ հայաստանցին, որին հմտօրէն ուղղորդում է ռուս-հայկական միացեալ ԿԳԲ-ն, ենթարկւում է այնպիսի աճպարարութիւնների, որոնց հետեւանքով անմիջապէս մոռանում է երէկւայ օրը եւ չի էլ փորձում մտահոգւել ու գոնէ տեսականօրէն դիտել վաղւայ օրը։ Այսօրուայ հայաստանցին, որ պարզապէս ճապուկ ձեռնածուների զոհն է, այսօրուայ հայաստանեան ամբոխն է, որին Կրեմլի գործակալ «առաջնորդները» կարող են նախագահական պալատականների հետ փոխադարձ համաձայնութեամբ դուրս բերել կրակի բերան եւ յետոյ շարունակ հոլովել Մարտի 1-ի ողբերգութիւնը, խելակորոյս եւ սեփական կամքից զուրկ մարդկանց հեղուած արեան գնով մի նոր առաջնորդ բուծելու գործն սկսել նախագահական աթոռի համար։
Ադրբեջանցու նկատմամբ ատելութիւնը ընդամէնը մէկ ամսուայ ընթացքին դարձաւ «հայրենասիրութեան» խորհրդանիշ։ Ադրբեջանական շարժապատկերների փառատոնը դարձաւ այն կազմակերպող Գէորգի Վանեանի դէմ մի այնպիսի ռազմաշունչ շարժում, որ նոյնիսկ մոլորեցրեց վաստակաշատ կինոբեմադրիչ եւ հասարակական գործիչ Ռուբէն Գեւորգեանցին։ Մոլորեցրեց ու շփոթեցրեց այն աստիճան, որ նա, արուեստագէտը, բարոյական այնպիսի անկում ապրեց, որ հեռատեսիլով կոչ արեց գնդակահարել Գէորգի Վանեանին։ Թէեւ Ռուբէնը շատ շուտ սթափուեց, բայց կոչը արագօրէն տարածուեց ամբոխի մէջ։ Եւ այդ բարբարոս ամբոխը հետեւողականօրէն սպառնալիքներ է հրապարակում Գ. Վանեանի եւ նրա ընտանիքի դէմ…
Ես տարակուսանքների մէջ եմ… Մի՞թէ Արցախի եւ հարակից շրջանների ազատագրութիւնը ընդամէնը պատրանք է։ Մի՞թէ զինադադարը նսեմացնում եւ ոչ թէ առաւել ընդգծում է Հայ Զինուորի հաղթանակը։ Եւ մի՞թէ պատերազմի դաշտի վրայ մեր յաղթանակը ադրբեջանական զօրեղ բանակի դէմ այնքան աննշան մի բան է, որ այսօր հայաստանցին ահ ու սարսափի մէջ է մի քանի շարժանկարներից, որոնց հետ ծանօթանալը չափազանց օգտակար կը լինէր մեզ։ Ես առիթ ունեցել եմ դիտել այդ շարժանկարները եւ օգտակարութեան մասին խօսում եմ ամենայն վստահութեամբ։
Եւ ինչո՞ւ նոյնպիսի վայնասուն չբարձրացաւ թուրքական շարժանկարների առիթով, ինչո՞ւ որեւէ ծպտուն դուրս չեկաւ Սերժիկ Սարգսեանի ֆուտբոլային դիւանագիտութեան շրջանակի մէջ թուրք քաղաքական գործիչի Երեւան այցելութիւնը… Ինչո՞ւ խելագարուած հայերի ամբոխը հաշիւ չպահանջեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից, երբ մեր մարզիկների համազգեստից եւ ֆեդերացիայի խորհրդանշանից անհետացան Արարատ լեռը եւ Հայաստանի զինանշանը… Եւ սա այն դէպքում, երբ մենք գործ ունէինք մի ցինիկ տէրութեան հետ, որտեղ Հայաստանը թողել էին առանց Հայի։ Եւ ինչո՞ւ են այս օրերին ծրագրում փոխել Գիւմրի (Կումայրի) քաղաքի անունը՝ ի պատիւ ռուսական իմպերիայի երբեմնի եւ ներկայ ֆորպոստի, վերանուանելով Ալեքսանդրարպոլ… Մի՞թէ ռուսական կայսրութեան երբեմնի քաղաքների անունները վերականգնելը Հայ մարդուն ոչինչ չի յուշում…
Այս ի՞նչ անհասկանալի հանելուկ է…
Իսկ Մարտի 1-ողբերգութեան ծածուկ եւ բացայայտ գլխաւոր դերակատարները իրենց ձեռքերը դեռեւս տաքացնում են հրդեհի բոցերի վրայ։ Եւ քանի որ ամբոխի վերածուած հայաստանցին տառապում է յիշողութեան կորուստով, Մարտի 1-ն էլ նրան չկարողացաւ ցնցել եւ սթափեցնել։ Նա այնպէս էլ չյիշեց որ Կրեմլի նոյն վստահուած անձը 1988-ին նոյն սառնասրտութեամբ երիտասարդութեանը չգիտես որտեղից յայտնուած եւ ում կողմից նախապատրաստած աւտոբուսային շարասիւնով ուղարկեց «Զուարթնոց» օդակայան, որտեղ տեղի ունեցաւ ճիշտ նոյնպիսի մի ջարդ։ Քանի որ «Զուարթնոցի» ջարդից յետոյ ոչ ոք այդ բախտախնդիր փարիսեցուց հաշիւ չպահանջեց, նրան յաջողուեց նստել նախագահական աթոռին։ Մարտի 1-ի ջարդը նոյնպէս նախագահական աթոռի համար էր, այն տարբերութեամբ միայն, որ արիւնահեղութիւնը պէտք է ապահովուէր իր կամ իւրայինի գահակալութիւնը։
Զ
Իսկապէս, այս ի՞նչ անհասկանալի հանելուկ է…
Բայց այդ հանելուկը միայն արտաքին կեղեւն է եւ մէջը բարեբախտաբար, անհականալի ոչինչ չկայ…
Ադրբեջանական շարժանկարների փառատօնը սոսկ առիթ էր «հայրենասիրական» վայնասունի աղմուկի տակ վարկաբեկել այն առաջադիմող գործողութիւնները, որպիսիք իրականացնում են Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովրդավարութեան եւ Ազգային Գերագոյն Շահին նուիրուած հասարակական գործիչներրը։
«Հայրենասիրական» վայնասուն բարձրացրած ամբոխը ընդունակ չէ մտածել վաղուայ մասին։ Նա չի պատկերացնում որ այսօրուայ առկախ վիճակը, որ աչքի լոյսի պէս գուրգուրում է Ռուսաստանը, ի հարկէ, անպայման մի օր պէտք է հանգուցալուծուի։ Եւ այդ հանգուցալուծումը չի լինելու ոչ Վրաստանի, ոչ Ադրբեջանի եւ ոչ էլ Հայաստանի օգտին։ Հանգուցալուծումը լինելու է Ռուսական կայսրութեան Հարաւ-կովկասեան սահմանները մէկ ընդ միշտ վերականգնելու օգտին։ Եւ երեք երկրները դարձեալ Ռուսաստանի անբաժանելի տարածք են յայտարարուելու։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա, ինչպէս 1988 թւականին յստակօրէն յայտարարուեց՝ Կրեմլի համար որեւէ տարածքային փոփոխութիւնը բացառւում է։ Բացառւում է, որ Արցախը երբեւէ կը ստանայ ազատութիւն կամ առաւել եւս Հայաստանի պատմական այդ տարածքը նորից կը դառնայ նրա անբաժան մասը։
Համացանցային տարածքի վրայ կարելի է հանդիպել հեռանկարների հաւանական զարգացումի մասին հետաքրքիր կարծիք-առաջարկութիւնների։ Դրանց մէջ կան այնպիսիները, որոնք վստահ են, թէ յաղթական պատերազմը պէտք է հասցնել իր աւարտին եւ ադրբեջանցիներին ստիպել ու թափուեն Կասպից ծով։ Սա կը լինի ոչ միայն Արցախեան թնճուկի լուծում, այլ եւ ինչ որ շատ աւելի հիմնաւոր «աշխարհա-քաղաքական իմաստուն մի քայլ»։
Սակայն առայժմ Ռուսաստանը թափ առած դատարկում է Հայաստանը հայերից։ Եւ դատարկուած տարածքի վրայ ոչ թէ մի քանի տասնեակ տարուայ անխափանելի պայմանագրով, այսինքն հիմանւորապէս ու յաւորժօրէն հաստատուելուց յետոյ, նա իր բոլոր հարցերը լուծած կը լինի, ընդհուպ նաեւ թուրք-ռուսական «Հայաստան առանց Հայի» կարգախօսը իրականութիւն դարձնելը։
Գէորգի Վանեանը եւ նրա վրացի ու ադրբեջանցի համախոհները ձգտում են ստեղծել Հարաւ-կովկասեան Հանրապոտթւիւն առանց որեւէ երրորդ ուժի եւ այս պարագային ամենակուլ ուժի՝ Ռուսաստանի մասնակցութեան եւ կամ «հովանաւորութեան»։ Այս գաղափարը օրերս այլ կերպ զարգացրեց Միխայիլ Սահակաշվիլին։ Նա առաջարկեց դարձեալ առանց կողմնակի միջնորդութեան ստեղծել երեք հանրապետութիւնների կոնֆեդերացիա։
Ադրբեջանական շարժանկարների փառատօնը Երեւանի մէջ, բնական է, օգնելու էր պատերազմը յաղթանակած հայ ժողովրդին իր մէջ յաղթահարել այն ատելութեան ցեցը, որ բոյն է դրել Կրեմլի, ԿԳԲ-ի եւ հայ իշխանութիւնների ջանքերով։ Հարաւ-կովկասեան երկրների հանրապետութիւն ստեղծելու իրական հեռանկարը մտածելու եւ համընդհանուր ապահովութեան հեռանկարը տեսնելու ընդունակ ու շահագրգռուած ժողովրդական շրջանակներին փոխադարձ վստահութեամբ ապագային նայելու հնարաւորութիւն է տալիս։ Նաեւ միակ միջոցն է ռուսական վտանգաւոր, ամէն տեսակի չարագուշակ անակնկալներով հարուստ ներկայութիւնը Հարաւային Կովկասից հեռացնելու համար։
Հետեւաբար…
Հարաւ-կովկասեան ժողովուրդների փոխըմբռնումն ու համատեղ գործողութիւնները ռուսական կայսրապաշտութեան հերթական մի պարտութիւնը կարող է լինել։ Ռուսաստանը միայն այդ համատեղ գործողութիւնների շնորհիւ է, որ ստիպուած կը լինի միջազգային հասարակական ու քաղաքական կարծիքին ենթարկուելով, ճարահատեալ դադարեցնել Հայաստանի հայաթափումը եւ ոտքը քաշել մեր երկրից։
Իբրեւ բնաբան բերուած Ռափայել Պատկանեանի երկու քառատողի իմաստը այսօր բոլորովին փոխուած է։ Հիմա Վրաստանն է գերադասում առանց օտար փեսայի մնալ, իսկ Հայաստանը «ստրկօրէն կրում է գայթակղիչի կուռ շղթան»։
Եւ սա այն դէպքում, երբ Աբովեան Խաչատուրը իր «Հայաստանի Վէրքը» վէպի մէջ Հային զգուշացրել է. «Ռըսին գլխըներդ դուք ղուրբան չտաք, նրա հետ սիրով սրտով չմիանաք։ Ու այսպէս թշուառ, տարաբախտ մնաք»
Կրեմլը եւ անցեալ ու ներկայ երեք նախագահները գործել եւ գործում են յօգուտ Ռուսական կայսրութեան։ Սերժիկ Սարգսեանը խոնարհաբար կատարելով Մեդվեդեվի յանձնարարութիւնը, արագացնում է Հայերի արտագաղթը դէպի Ռուսաստան։
Հայ պրիմատները իրենց վայնասունով եւ Գէորգի Վանեանին գնդակահարութեան եւ նրա ընտանիքի հետ հաշւեհարդարի սպառնալիքներով տապալում են Հայաստանի հոգեդարձի միակ հնարաւորութիւնը։
Սիլվա Կապուտիկեանից ու Հրանտ Մաթեւոսեանից զատ այս որքա՜ն շատ են ռուսական իմպերիան կարօտող եւ Հայաստանը ողբերգական վախճանի տանող «հայերնասէր» դարձւորները…
Դեկտեմբեր 5-6, 2010
Փարիզ
Կարդացողի Հավանություն՝
0
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- …ինչու անհասկանալի սպանվեց երջանկահիշատակ Հեյդար Ալիևը:
- Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- FILM Good Morning-1985
- ԿՈՐԾԱՆՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ, ԻՆՉՈ՞Ւ…
- Արա զարթնե՛ք, պոստի վրա քնում եք, արա՛…
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 7)
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 19)
- Иран.Война неизбежна
- Աղո՞թք, թե հրահա՛նգ Աստծուն և պարտադրանք քաղաքական գործիչների՛ն…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 6)
- Ձախողված սադրանք Երևանում: Վերջում կոկորդիլոսային գոհունակություն:
- LIVE – Freedom Plaza Eviction, DC (Broadcast started )
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ա՜խ այդ ազնիվ ռուսները, նրանք հայերի նման են և ավանտյուրիստ չեն դառնում…
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 10, 2012 1:21 - 2 քննարկում
Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

Հայերը պիտի Հայաստանում առաջ գնան,ո՝չ Լոս Անջելոսնա մերը ո՝չ էլ Մոսկվան հայ պիտի կայանա Հայաստանում:Միայն տեղում կայանալուց հետո,ինքնավստահություն ձեռք բերելուց հետո կարելի կլինի և , պարտադիր, դրսում ապացուցելու որ մենք կանք,. այդ դեպքում կարող է Հայաստանը սփյուռքի ուժերը ճիշտ օգտագործի,հնարավորս օգտակար գործողությանն գործակիցը բարձրացնի:Հակառակ դեպքում,հիմա այսինքն, բացի սեփական եսից այն կողմ չի մտ
ածելու,առավել եվս ՀԱյաստանի(ներկա Հայաստանի)
Ինչ վերաբերում է հայի թշնամու կերպարին,հարկավոր չէ հեռու տեղերում ման գալ կամ մեր հարեվանների մեջ,հայի համար առաջին թշնամին իր Եսն է,հայը մեծ խնդիր ունի իր Եսի հետ,եթե կարողացավ հաղթել իր Եսին հավատացեք մնացած թշնամիներին հաղթելը այնքան էլ դժվար գործ չի լինի: Իսկ մեզ բարի չցանկացողները միշտ աշխատելու են մեր Եսին մեր դեմ օգտագործել: Դրա համար հարկավոր է հավատ մեր հանդեպ,սեր և նվիրում ,ու հասկանալ ամենակարեվոր բանը՝ՄԵՐ ԳՈՐԾԵՐԸ ՈՒՐԻՇԸ ՉԻ ԱՆԵԼՈՒ,ՄԵՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՕՏԱՐԸ ՉԻ ԼՈՒԾԵԼՈՒ,ԱՌԱՎԵԼ ԵՎՍ ՄԵՐ ՀԱՄԱՐ ՈՉ ՈՔ ՉԻ ԿՌՎԵԼՈՒ ՈՒ ԶՈՀՎԻ: ԵԹԵ ՄԵՐ ՀՈՂՈՒՄ ՕՏԱՐԸ ԻՆՉՈՐ ԲԱՆ ԱՆԻ (անունով մեր համար)ՎՍՏԱՀ ՊԻՏԻ ԼԻՆԵՍ ՈՐ ԱՆՈՒՄ Է ՀԱՆՈՒՆ ԻՐ ՇԱՀԵՐԻ :ԻՆՉՔԱՆՈՎ ՄԵՆՔ ՄԵԶ ՀԱՐԳԵՆՔ,ԱՅԴՔԱՆՈՎ ԵԼ ՄԵԶ ԵՆ ՀԱՐԳԵԼՈՒ ՄՅՈՒՍՆԵՐԸ: Հայի տունը Հայաստանն է ու պետք է ամեն ջանք օգտագործվի այն հզորացնելու համար:(իհարկե ոչ այսօրվա կառավարությամբ)
Կարդացողի Հավանություն՝
1
0