ԱՆՑՈՒԴԱՐՁ - Հեղինակ՝ Narek. Saturday, August 21, 2010 16:08 - 1 քննարկում
Հայաստանը պետք է ապահովի իր անվտանգությունը
Հայաստանը պետք է ապահովի իր անվտանգությունը
Հարցազրույց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:-Պարոն Մելիք-Շահնազարյան, ոմանք այսօր հայտարարում են, թե Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը խաթարում է մեր երկրի անկախությունը: Համամի՞տ եք այդ կարծիքին:
-Նախ արձանագրենք, որ այսօր Հայաստան է ժամանում ոչ միայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, այլեւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ղեկավարները: Բացառությամբ, իհարկե, Ուզբեկստանի նախագահի, քանի որ Իսլամ Կարիմովը անկայուն քաղաքական գործիչ է եւ միշտ հետեւում է, թե քամին որ կողմից է փչում: Հաշվի առնենք, որ վաղը մեր երկրում գումարվելու է ՀԱՊԿ ղեկավարների գագաթաժողով, որի ժամանակ քննարկվելու են ռազմավարական կարեւորագույն հարցեր: ՌԴ նախագահը նախեւառաջ այս միջոցառմանը մասնակցելու համար է ժամանում Երեւան:
Համաձայն չեմ այն մեկնաբանություններին, թե նա գալիս է պարզելու Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Նման հարցեր պարզելու համար դեմ առ դեմ նստելը անպայման չէ: Պետության կողմնորոշումները որոշվում են կատարած իրական քայլերով, ոչ թե առանձնազրույցների ժամանակ: Խոսքով կարելի է խաբել, գործունեությամբ` ոչ:
Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքորոշումները հստակ են ու անփոփոխ: ՀԱՊԿ-ում մեր երկիրն ունի իր կայուն դերը: Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի նշանակությունը եւս անչափ կարեւոր է: Անկեղծորեն չեմ հասկանում այս ռազմակայանի գործունեությունը երկարաձգելու շուրջ հնչող հիստերիկ հայտարարությունները:
Գյումրիի ռազմակայանի գործունեության պայմանագրային ժամկետը լրանում է տասը տարի հետո եւ կողմերը կարող են այն երկարաձգել եւս հինգ տարով: Նույն փաստաթուղթը նաեւ հնարավորություն է տալիս խզել պայմանագիրը, այդ մասին վեց ամիս առաջ տեղեկացնելուց հետո: Եթե հիմա կողմերը որոշել են չսպասել եւս տասը կամ տասնհինգ տարի, այլ հիմա են նպատակահարմար համարում երկարաձգել ռազմաքաղաքական համագործակցության ժամկետները, ուրեմն նրանց հարաբերություններում ամեն ինչ կարգին է, եւ փոխգործակցությունը ծառայում է երկու երկրների շահերին:
-Ո՞րն է Գյումրիի ռուսական ռազմական հենակետի գործունեությունը երկարաձգելու ռազմավարական ու քաղաքական նշանակությունը:
-Երբ Հայաստանը համարի, որ Գյումրիի ռազմակայանը չի ծառայում իր նպատակին կամ չի բավարարում իր պահանջները, միշտ էլ կարող է հայտարարել այդ մասին ու վեց ամիս հետո դադարեցնել համագործակցությունը: Մինչդեռ հիմա Հայաստանը եւ Ռուսաստանը համագործակցության առավել հեռանկարային ծրագրեր են նախագծում, քանի որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը աննախադեպ լարված է:
Չի բացառվում, որ հենց վաղը Ադրբեջանը ագրեսիա ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկ եթե պատերազմ բռնկվի, ապա կներգրավվի նաեւ Հայաստանը: Նույնքան հնարավոր է ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվեն Իրանի վրա, իսկ եթե տարածաշրջանում ուժերի նման բախում լինի, ապա մենք չենք կարող հանգիստ ապրել: Ռուսաստան-Վրաստան պատերազմական հակամարտությունը եւս կարող է կրկնվել:
Այս իրավիճակում Հայաստանը չի կարող պետական ու ազգային անվտանգություն ապահովող քայլերից ձեռնպահ մնալ: Գյումրիի ռազմակայանի գործունեության մեջ, նոր համաձայնագիր ստորագրելուց հետո, ընդամենը երկու կետ է փոխվելու:
Ըստ այդմ, եթե մինչ այսօր ռուսական ստորաբաժանումները պահպանում էին միայն Թուրքիայի հետ Հայաստանի ունեցած սահմանը, ապա Հայաստանի առաջարկով նրանք մասնակցելու են ողջ պետական սահմանը պահպանելու գործողություններին: Հետեւաբար համատեղ ուժերով հսկվելու է նաեւ Վրաստանի ու Ադրբեջանի հետ սահմանագիծը: Առանց ռուսական գործընկերության հայկական ուժերը պահպանելու են միայն ԼՂՀ-Ադրբեջան սահմանը:
Իսկ դա ուղղակիորեն նշանակում է, որ եթե Ադրբեջանը Արցախի նկատմամբ փորձի ագրեսիա իրականացնել, կամ փորձի հարձակվել Նախիջեւանի կողմից, ապա կխախտի ՀԱՊԿ անդամ պետության սահմանները, եւ ՀԱՊԿ-ը պարտավոր է լինելու միասնական ուժերով պաշտպանել իր դաշնակցին: Հետեւաբար Ռուսաստանի մասնակցությունը այդ գործողություններին անխուսափելի է դառնում:
Այլ կերպ` ուղղակի անհնարին է, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի կամ Արցախի վրա: Հայկական ողջ զինուժը մենք այս պայմաններում հնարավորություն ենք ստանում տեղակայել արեւելյան` դեպի Թուրան ուղղության վրա, ինչը Ադրբեջանին զրկում է արդյունավետ դիմադրելու նույնիսկ փոքր հնարավորությունից:
Համաձայնագիրը նաեւ նախատեսում է հստակ ու սահմանափակ ժամանակահատվածում` մինչեւ 2014 թվականը, Գյումրիի ռազմակայանը վերազինել արդիական համաչափ զինտեխնիկայով: Իսկ սա նշանակում է, որ նորագույն զինատեսակները ճանապարհին են, ու մենք այն ստանալուց հետո մեր ռազմավարական գործընկերոջ աջակցությամբ ապահովում ենք մեր երկրի ու ժողովրդի անվտանգ ապագան:
Անպատասխանատու եմ համարում այն մարդկանց հայտարարությունները, ովքեր ազատամարտի ժամանակ Արցախում չեն եղել, խրամատներում չեն քնել ու ոջիլ չեն կերակրել, ցավ ու կորուստ չեն տեսել, այդ ամենից հետո էլ մի օր հայկական բանակում չեն ծառայել, բայց հիմա ապահով սենյակում նստած հոխորտում են, թե Հայաստանը միայնակ կարող է այս ամենը ապահովել:
Աշխարհում հիմա ոչ մի պետություն չի կարող միայնակ իր անվտանգությունն ապահովել: Գերտերություն համարվող ԱՄՆ-ը աղքատ Աֆղանստանի հետ պատերազմ սկսեց ու անմիջապես էլ ստիպված եղավ բոլոր երկրներին աղաչել, որ գոնե 40-50 հոգիանոց ստորաբաժանումներ ուղարկեն` իրեն օգնելու:
Հայաստանը այսօր էլ անհրաժեշտ զինվածություն ունեցող պետություն է: Նախագահ Սերժ Սարգսյանը հենց այնպես չհայտարարեց, որ մենք ունենք զենք, որը գնելու համար Ադրբեջանը տարիներ շարունակ ապարդյուն ջանքեր է գործադրում: Ադրբեջանը մեզ գերազանցում է բացառապես օդուժով` ինքնաթիռների քանակով, բայց մենք ունենք հոյակապ հակաօդային պաշտպանություն:
Պատերազմի սկզբում` 91-ի աշնանը, ադրբեջանական զինուժը հայկականին գերազանցում էր 96 անգամ: Մենք ինքնաթիռներ ու ուղղաթիռներ ընդհանրապես չունեինք, զինված էինք որսորդական հրացաններով ու պարսատիկներով: 94-ի մայիսին, երբ զինադադար կնքվեց, մեր սպառազինությունը գերազանցում էր ադրբեջանականին:
-Օրերս Թուրքիայի հետ կնքած համալիր փոխհամագործակցության պայմանագրով Ադրբեջանը կարո՞ղ է փոխել ուժերի հարաբերակցությունը:
-Նախ պարզենք Ադրբեջանին C-300 վաճառելու ասեկոսեն: Աղբյուրը ՙՎեդոմոստի՚ ռուսական թերթն է, որը երբեք հայ-ադրբեջանական թեմաներով չի հետաքրքրվել ու հիմա ռազմական գործարանից տեղեկատվական արտահոսք է հրապարակում:
Այս լուրին դժվար է հավատալ, բայց եթե ենթադրենք, որ այդպես է, ապա նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստան է բերում C-400: Առանց C-300-ի Ադրբեջանը վատ վիճակում է, բայց C-300-ով նա ավելի վատթարացնում է իր դրությունը: C-300-ը երկիր-երկինք կայանք է, որ ստեղծվել է թշնամու օդուժն ու բալիստիկ հրթիռները չեզոքացնելու համար: Հայաստանը ոչ մեկը, ոչ էլ մյուսը գրեթե չունի, իսկ ՙԳրադի՚ կամ ՙՍմերչի՚ համազարկերից C-300-ով անհնար է պաշտպանվել:
C-400-ը, որ մենք կստանանք նրանց սպառազինվելու դեպքում, երկիր-երկիր կայանք է, որ հնարավորություն կտա ոչնչացնել ոչ միայն ադրբեջանական ինքնաթիռները, այլեւ ցանկացած վերգետնյա թիրախ:
Թուրքիայի հետ ռազմական համագործակցության միջոցով Ադրբեջանը իրավիճակը չի կարող փրկել: Կարծում եմ, այս երկու պետությունների փոխհարաբերություններում արդեն Ադրբեջանն ավելի մեծ դեր ունի, քան Թուրքիան` պոչն է շնով խաղում: Թուրքական իշխանությունները շատ մեծ կախվածություն ունեն Ադրբեջանից: Ադրբեջանը մեծ ազդեցություն ունի թուրքական քրդերի, ադրբեջանցի ջաֆարիթների բազմաքանակ համայնքների վրա:
Թուրքիան դեռ մի քանի ամիս առաջ ուրախ կլիներ Հայաստանի հետ ստորագրել սահմաններին կամ Հայոց ցեղասպանությանը վերաբերող ցանկացած պայմանագիր: Ադրբեջանը հիմա թույլ չի տա դա անել: Էրդողանը Ադրբեջանի մեջլիսում ստիպված էր մորով երդվել, որ չի դավաճանելու ՙփոքր եղբոր՚ շահերը, այլապես կկորցներ իշխանությունը:
Օրերս ստորագրվածը թուրք-ադրբեջանական համագործակցության մասին 258-րդ փաստաթուղթն է: Եթե նման եւս հինգ տասնյակ փաստաթղթեր էլ ստորագրվեն, միեւնույն է, Թուրքիան ոչ մի հնարավորություն չի ունենա Ադրբեջանին սատարել պատերազմական գործողությունների ժամանակ, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է եւ նման հրահանգ կարող է ստանալ միայն ՆԱՏՕ-ից: Հակառակ դեպքում Թուրքիան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից, իսկ դա կլինի բոլորովին այլ, վատ զինված ու թույլ Թուրքիա:
Արցախի ազատամարտի ժամանակ Թուրքիան Ադրբեջանին զենքով, զորքով ու խորհրդականներով օգնելու ձեւը գտել էր, բայց դա էլ արդյունք չունեցավ:
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայոց Աշխարհ օրաթերթ
1 քննարկում
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- …ինչու անհասկանալի սպանվեց երջանկահիշատակ Հեյդար Ալիևը:
- Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- FILM Good Morning-1985
- ԿՈՐԾԱՆՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ, ԻՆՉՈ՞Ւ…
- Արա զարթնե՛ք, պոստի վրա քնում եք, արա՛…
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 7)
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 19)
- Иран.Война неизбежна
- Աղո՞թք, թե հրահա՛նգ Աստծուն և պարտադրանք քաղաքական գործիչների՛ն…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 6)
- Ձախողված սադրանք Երևանում: Վերջում կոկորդիլոսային գոհունակություն:
- LIVE – Freedom Plaza Eviction, DC (Broadcast started )
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ա՜խ այդ ազնիվ ռուսները, նրանք հայերի նման են և ավանտյուրիստ չեն դառնում…
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 10, 2012 1:21 - 2 քննարկում
Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

Պարզվում է հայկական բանակում դավաճանություններն ու անկարգությունները գտնվում են անենաբարձր հորիզոնականում: գործում է «կանենք մենք , վիզ կվերցնեք դուք» սկզբունքը: մի դեպքում սպանում են ՝ սպանությունները փակում ամերիկայից եկած «գործից անտեղակ» երիտասարդի ինքնասպանությամբ, մի դեպքում բացարձակ դավաճանություններ են կատարում, դավաճան դարձնում հերոս ազատամարտիկի: եւ միգուցե շատ ու շատ դեռ չբացահայտված դեպքեր:
azatutyun ռադիոկայան
Հիշեցնենք, 30–ամյա Բեհնամ Բաղերին մեղադրվում է Ադրբեջանի օգտին լրտեսելու համար։ Մեղադրող կողմը պահանջել է նրան դատապարտել 11 տարվա ազատազրկման։
Ըստ մեղադրականի, նա Արցախի ազատամարտի հայտնի հրամանատարներից մեկից՝ Գեւորգ Հայրապետյանից, 2009 թվականի սեպտեմբերին ստացել է մի տեսասկավառակ, որը, Հայաստանից դուրս գալիս, Մեղրիի անցակետում հայտնաբերվել է իրանցու պայուսակում։ Մեղադրականում նշված է, որ տեսասկավառակում եղել են հակահայկական քարոզչություն պարունակող նյութեր, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի միջազգային հեղինակությունը վարկաբեկելու համար։
Այժմ նույն գործով ամբաստանյալ է նաեւ նախկին հրամանատարը՝ Գեւորգ Հայրապետյանը, որի համար մեղադրողը դատարանից պահանջել է 13 տարի ազատազրկում։ Նա անցած տարիներին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պարգեւատրվել է մի շարք մեդալներով ու շքանշաններով։
Գեւորգ Հայրապետյանի կինը՝ Քրիստինե Ապրեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց. – «Մեղադրող կողմը ինձ ասում է` ես վերեւը զեկուցել եմ, այլ ընտրություն չունես, տիկին, գնա ամուսնուդ համոզի` վիզ վերցնի… Իմ ամուսինը զտարյուն ապարանցի է, եւ իր չարած բանը երբեք վիզ չի վերցնի»:
Գեւորգ Հայրապետյանի մարտական ընկերները դատական դռնփակ նիստերին չեն մասնակցում, բայց դրսից մշտապես հետեւում են ընթացքին։
Գեւորգ Հայրապետյանի մայրը, որ հարսների ու թոռների հետ այսօր Քելբաջարում է ապրում, այսօր դատարանում էր:
«Ես պահանջում եմ Սեյրան Օհանյանից` իմ տղայի պագոնները պոկեն, մեդալները բոլորը գան տանեն: Ես տանեմ հանձնեմ Սեյրան Օհանյանին, միայն թե այդ անունը [դավաճան] չդնեն իմ տղայի վրան», – «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:
Դատական նիստը հետաձգվեց:
Կարդացողի Հավանություն՝
0
0