ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱ - Հեղինակ՝ Narek. Thursday, August 19, 2010 8:12 - 2 քննարկում
ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԶԵՆՔ. ՀԵՔԻԱ՞Թ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-

Ռուսաստանում մի քանի ամիս շարունակ պահպանվող արտասովոր շոգը, որը բազմաթիվ անտառային հրդեհների պատճառ դարձավ, ծնունդ տվեց ամենատարբեր ենթադրությունների եւ վարկածների։ Իսկապես, Եվրոպայում ջերմաստիճանը 22-25 աստիճան է, իսկ Ռուսաստանում գործնականում ողջ ամառ՝ 35-40։ Տարօրինակ է, այնպես չէ՞։
Եվ բնավ պատահական չէ, որ նորից սկսեցին խոսել կլիմայական զենքի մասին, որի մշակումն ու կիրառումը կասեցվեց 1977 թվականին՝ բնական միջավայրի վրա ազդեցության միջոցների ռազմական կամ որեւէ այլ թշնամական կիրառման արգելման մասին Ժնեւյան կոնվենցիային ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միանալու հետ։
Մտաբերեցին նաեւ Ալյասկայում HAARP առեղծվածային նախագծի տարօրինակ կառույցների եւ Երկրագնդի կլիմայի վրա կետային ազդեցության գերգաղտնի սարքավորումներով ամերիկյան X-37B հեռակառավարելի տիեզերանավի արձակման մասին։ Մի՞թե խոսքն իսկապես վերաբերում է կլիմայական զենքի կիրառմանը։
ԱՄՆ-Ի ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
60-70-ական թվականներին գերտերությունները փող չէին խնայում կլիմայական զենք մշակելու համար։ ԱՄՆ-ը փորձարկում էր գիտնականների նորագույն մշակումները Վիետնամում. լայնորեն հայտնի են երեք հատուկ գործողությունների՝ «Սպանախի», «Հռոմեական գութանի» եւ «Ֆերմերի ձեռքի» մանրամասները։
«Սպանախը» նախատեսում էր Վիետնամի վերեւում ամպերի մշակում հորդառատ անձրեւներ առաջացնող հատուկ ռեագենտներով։ Դա արվում էր ամբողջ հինգ տարի՝ ապստամբած տարածքներում բրնձի դաշտերը վերացնելու եւ պարտիզաններին սննդից զրկելու, իսկ միաժամանակ նաեւ ջունգլիներում, այսպես կոչված, Հո Շի Մինի արահետները ողողելու համար, որոնցով վիետնամցիները օգնություն էին ստանում Չինաստանից։
«Սպանախի» իրականացման արդյունք դարձավ կլիմայի լոկալ փոփոխությունը, հազարավոր կիլոմետրեր ճահճացած, կյանքի եւ հողագործության համար այլեւս ոչ պիտանի հողը։
«Հռոմեական գութանի» եւ «Ֆերմերի ձեռքի» անցկացման ժամանակ հատուկ սայրերով 200 բուլդոզերներ քերեցին հողի վերին շերտը, իսկ հատուկ ռեագենտներն առաջացրին «կարմիր անձրեւներ», որոնք վերածեցին երկրի 65 հազար քառակուսի կիլոմետրը խանձված հողի։
Ի լրումն՝ այդ տարածքում հողմացրիվ արեցին նաեւ 90 հազար տոննա հերբիցիդներ։
Ամերիկացիներն ունեին նաեւ ավելի խաղաղ մշակումներ. նրանք առաջինը սովորեցին մարել փոթորիկները դեռեւս 60-ական թվականների կեսերին։
1969 թվականին Հայիթիի ափերի մոտ բարձրացավ վիթխարի սպիտակ ամպ, որից տարածվում էին ծխամորճի ծուխ հիշեցնող օղակներ։ Այդ օդերեւութաբաններն էին ցողել ծնվող թայֆունը յոդային արծաթով եւ կարողացան շրջել նրա ընթացքը Հայիթիից դեպի Պանամայի եւ Նիկարագուայի ափ։
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆԸ
Եթե Ամերիկան շեշտը դնում էր օդում կլիմայական պատերազմի վրա, ապա խորհրդային գիտնականները կենտրոնացել էին ցունամիների ընտելացման գաղափարի վրա։
1967 թվականին Հեռավոր Արեւելքում նրանք առաջացրին առաջին ձեռակերտ երկրաշարժը, որը բազում տհաճություններ պատճառեց ճապոնացիներին։ Ի դեպ, տվյալ ծրագրի մանրամասները (դրա կոդային անվանումն էր «Ալեբախություն») առ այսօր խստիվ գաղտնագրված են։
ԱՄՆ-ի վիետնամական գործողությունները եւ ԽՍՀՄ-ի հեռավորարեւելյան փորձարկումները հանգեցրին նրան, որ ՄԱԿ-ում շուտափույթ մշակվեց «Բնական միջավայրի վրա ազդեցության միջոցների ռազմական կամ ցանկացած այլ թշնամական կիրառման արգելման մասին կոնվենցիան»։ Այնտեղ ասվում է, որ դա ստորագրող երկրները պարտավորվում են վնաս չպատճառել կոնվենցիայի մասնակից այլ պետությանը «Երկրագնդի բնական պրոցեսների կանխամտածված կառավարման ճանապարհով, ներառյալ նրա ջրոլորտն ու մթնոլորտը»։
Վաշինգտոնն ու Մոսկվան ձեւի համար մի քիչ դիմադրեցին, բայց այնուամենայնիվ ստորագրեցին, քանզի փաստաթուղթը սողանցք էր թողել նրանց։ Կոնվենցիան չէր խոչընդոտում խաղաղ նպատակներով բնական միջավայրի վրա ազդեցության միջոցների կիրառմանը։ Իսկ ո՞վ պիտի խորանա, թե հետագայում ինչի համար են օգտագործվելու գիտական հետազոտությունները…
ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՍՑԵԻՆ
Վերջերս Չինաստանի Ազգային ազատագրական բանակի գեներալ Չժու Չենհուն ճեպազրույց հրավիրեց եւ օտարերկրյա լրագրողներին հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ առճակատման դեպքում Չինաստանն առաջինը կարող է միջուկային զենք կիրառել։ Ինչո՞ւ։ Հենց այն պատճառով, որ Պեկինը անհերքելի ապացույցներ է ձեռք բերել, որ մի շարք նահանգներում բազմահազար կյանքեր խլած ջրհեղեղներին խառն է Ամերիկայի մատը։
Ապացույցների մի մասը չինացիներն արդեն հրապարակել են. խոսքը վերաբերում է, մասնավորապես, Ալյասկայում HAARP առեղծվածային նախագծի կառույցների եւ Երկրագնդի կլիմայի եւ մթնոլորտի վրա կետային ազդեցության գերգաղտնի սարքավորումներով ամերիկյան X-37B հեռակառավարելի տիեզերանավի արձակման մասին։ Մի՞թե խոսքն իսկապես վերաբերում է կլիմայական զենքի կիրառմանը։
HAARP նախագծի կայանը տեղադրված է Ալյասկայում՝ Անքորիջից 250 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք. դա հսկայական դաշտ է։ Մեկուկես տասնյակ հեկտար հող, որտեղ տեղադրված են 22 մետրանոց 180 անտենաներ եւ 360 ռադիոհաղորդիչներ։ Ամերիկացիներն ասում են, թե կայանը կառուցված է իբր բեւեռափայլերի ուսումնասիրության համար։ Ըստ որում պատկանում է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը։ Կառուցման համար պահանջվել է 20 տարի եւ 250 մլն դոլար։
Կայանը դարձավ իոնոսֆերայի վրա ազդելու աշխարհի ամենահզոր միջոցը։ Չինացի զինվորականները համարում են, որ դա զենք է. գեոֆիզիկական կամ իոնոսֆերային։ Բերում են հետեւյալ ապացույցները. իբր բնական բոլոր տարօրինակ արհավիրքները սկսվեցին հենց 1997 թվականից հետո, երբ կայանը սկսեց գործել։
X-37B տիեզերանավի առաքելության մասին դրանից էլ քիչ բան է հայտնի. այն համարվում է խստիվ գաղտնագրված, թռիչքի տեւողության մասին նույնպես ոչինչ չեն հաղորդում։ Չինացիները հավաստիացնում են, որ ավտոմատ տիեզերանավը տիեզերքում կանցկացնի առնվազն 270 օր, որից հետո ինքնուրույն վայրէջք կկատարի ԱՄՆ ռազմակայաններից մեկում։ Բայց քանի դեռ թռչում է, Երկրագնդի վրա տեղի կունենան անհասկանալի մթնոլորտային ֆենոմեններ։
Այդպե՞ս է իրականում, թե՞ ոչ, ոչ ոք չի կարող ասել։ Յուրաքանչյուրն ազատ է մտածելու՝ ինչ կամենա։
- ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
2 քննարկումներ
ցանցը լիքն է HAARP Ի մասին տեղեկություններով, ինչպիսին է նաեվ այս մեկը
http://www.youtube.com/watch?v=VB6YJVc5OiA
Կարդացողի Հավանություն՝
0
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- …ինչու անհասկանալի սպանվեց երջանկահիշատակ Հեյդար Ալիևը:
- Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- FILM Good Morning-1985
- ԿՈՐԾԱՆՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ, ԻՆՉՈ՞Ւ…
- Արա զարթնե՛ք, պոստի վրա քնում եք, արա՛…
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 7)
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 19)
- Иран.Война неизбежна
- Աղո՞թք, թե հրահա՛նգ Աստծուն և պարտադրանք քաղաքական գործիչների՛ն…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 6)
- Ձախողված սադրանք Երևանում: Վերջում կոկորդիլոսային գոհունակություն:
- LIVE – Freedom Plaza Eviction, DC (Broadcast started )
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ա՜խ այդ ազնիվ ռուսները, նրանք հայերի նման են և ավանտյուրիստ չեն դառնում…
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 10, 2012 1:21 - 2 քննարկում
Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

հատուկ կասկածողների համար
http://www.youtube.com/watch?v=qET05ubpMPs&feature=related
Կարդացողի Հավանություն՝
0
0