ՀԱՅԱՍՏԱՆ - Հեղինակ՝ . Friday, August 6, 2010 23:33 - 10 քննարկում

Ճախրանք` «Լենինյան Գվարդիայից» մինչև «Տիգրան Մեծ», «Մարտական Խաչ» ու «Ոսկե արծիվ» շքանշաններ…

Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչեւ 1979 թվականը:

1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական:

1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:
1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր:
1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար:
1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար:
1996-1999 թվականներին` ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար:
1999 թվականին` ՀՀ ազգային անվտանգության նախարար:
1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:
2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:
2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձեւավորված կառավարությունը:

2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ:
2008թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչեւ 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ:

Երեւանի պետական համալսարանի խորհրդի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:

Ստացել է Արցախի հերոսի կոչում, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» եւ «Ոսկե արծիվ» շքանշաններ, պետական այլ պարգեւներ:

Ամուսնացել է 1983 թվականին: Կինը` Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում` զինվորականի ընտանիքում: Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է:

Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը, եւ մեկ թոռնիկ` Մարիամը:



10 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Arthur Armin
Aug 7, 2010 2:15

2011 թվականի Մայիսին, Լեւոն Տե-Պետրեսյանի հետ միասին, որպես ազգային դավաճան գնդակահարվել է Երեւանի Հանրապետության հրապարակում:
Ամեն:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hayko
Aug 7, 2010 5:56

ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ Է

Ի հեճուկս ռուս պոլիտիկանների հայ “փաստաբանների” հնարավոր բոլոր փաստարկների, Ադրբեջանին С-300 զենիթային-հրթիռային համակարգերի մատակարարումն, անշուշտ, կուժեղացնի եւ նոր նշանակություն կտա նրան տարածաշրջանում, երբ ազերիներն իրենց ավելի պաշտպանված ու անպատիժ կզգան: Ռուս փորձագետները վաղուց են կասկածի տակ դրել հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը, նախապատրաստվելով Հայաստանի շահերի “հանձնումը”: Հայաստանին Ռուսաստանի կողմից ինչ որ ժամանակակից զենքի սպասվող մատակարարումը ոչ այլ ինչ է, քան անկարող գործիչների բարբաջանք: Չի կարելի թույլ տալ, որ հակաօդային պաշտպանության այդ համակարգերը հայտնվեն Ադրբեջանի սպառազինության մեջ: Սակայն հայկական ղեկավարությունը, որն, իհարկե, տեղյակ է պահվել այդ մասին, ի վիճակի չէ եւ չէր էլ պատրաստվում դիմադրել Ռուսաստանի այդ գործողություններին:

Լիովին պարզ է դառնում, որ Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունը ոչ թե իշխանությունների գործն է, այլ հայ ժողովրդի պարտականությունն ու խնդիրը: Քչերը պետք է զոհեն սեփական կյանքը, որ հայրենիքը լինի անվտանգության մեջ: С-300 համակարգերը պետք է ոչնչացվեն կամ գործարանում, կամ տեղափոխելիս, կամ էլ Ադրբեջանի տարածքում: Դրանով պետք էր զբաղվել վաղուց, համենայնդեպս 4 տարի առաջ: Միթե չէր կարելի եզրահանգումներ անել չեչենական դիմադրության փորձից:

Պատերազմն արդեն սկսել է, եւ այն ավելի ազդեցիկ ձեւաչափ է ընդունելու: Պետությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամը, որ ստեղծել է ՀԱՊԿ, իրեն կարող է թույլ տալ նման սկզբունքային զենք մատակարարել բարբարոս, բացահայտ ագրեսիվ պետությանը, որի ղեկավարներն ու ժողովուրդն իրենց պահում են որպես գազաններ:

Ինչ էլ հետագայում լինի, եթե Ռուսաստանը գլխին չստանա, կապված իր ստոր քայլերի հետ, Հայաստանին իմաստ չունի նշվել որպես պետություն: Ռուսաստանին սպասվում են բավական խոշոր տհաճություններ արտաքին քաղաքականության մեջ, հատկապես ռեգիոնալ կտրվածքով: Նրա փորձերը` որպես հավասար խաղալ Արեւմուտքի ու Արեւելքի հիմնական գործընկերների հետ, կհանգեցնեն նրա արտաքին քաղաքականության ձախողմանը, որի մեջ նրա մերկանտիլ նախագահը շուտով կհամոզվի: (Օգնում են հրդեհ մարել, իսկ ավելի լավ չի՞ լինի բորբոքել):

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hayko
Aug 7, 2010 6:00

С-300ПМУ2 ФАВОРИТ ԳՆԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՕԴԱՅԻՆ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՁԵՌՔ ԿԲԵՐԻ

Օրերս հայրենական և արտասահմանյան ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառելու С-300ПМУ2 «Фаворит» հակաօդային համակարգերի երկու դիվիզիոն (http://www.lenta.ru/articles/2010/08/02/s300/): Մյուս կողմից Հայաստանը արդեն պաշտոնապես հաստատեց, որ փոփոխվելու է ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազաների մասին պայմանագիրը, և Հայաստանը իրավունք է ստանալու պաշտպանական նպատակներով օգտագործել Գյումրիում գտնվող նույն «Фаворит» համակարգերը: Ճիշտ է, դրա հետ զուգահեռ, նոր պայամանգրով ռուսական զորքերը կմնան Հայաստանում 49 տարի` անկախ Հայստանի ցանկությունից (http://cdaily.am/home/paper/2010_07_31/news/20667/): Բացի այդ, զուգահեռաբար, սկսեցին տեղեկություններ պտտվել առ այն, որ Հայաստանի բանակն ունի 2 դիվիզիոն С-300 և մեր օդային տարածքը լավ պաշտպանված է:

Նախևառաջ, անհրաժեշտ է հստակեցնել, որ С-300-ը դա հակաօդային համակարգ է, որը արտադրվում է ավելի քան 30 տարի և ունի տարբեր մոդիֆիկացիաներ: http://ru.wikipedia.org/wiki/С-300 կայքում կարելի է տեսնել, որ Հայաստանը ունեցածը հին, 1982 թվականի մոդել հանդիսացող С-300ПС համակարգերն են, որոնց մարտական հեռահարությունը չի գերազանցում 90 կիլոմետրը` ի տարբերություն Ադրբեջանին վաճառվող 1997 թվականին նախագծված С-300ПМУ2 «Фаворит»-ների 200 կիլոմետրի: Բացի այդ, С-300ПС-ները քիչ էֆեկտիվ են 3000 կմ/ժ արագություն զարգացնող Миг-25 կործանիչների դեմ, որոնցից կան Ադրբեջանի սպառազինությունում (http://ru.wikipedia.org/wiki/ВВС_Азербайджана):

Թեև Գյումրիյում տեղակայված ռուսական С-300-ները Ադրբեջանին վաճառվող նույն С-300ПМУ2 «Фаворит»-ն են` 200 կմ հեռահարությամբ, սակայն դրանք կարող են պաշտպանել Հայաստանի տարածքի միայն մի մասը: Դրանց հասու չի լինի հարավային Հայաստանի և Արցախի օդային տարածքը: Եվ եթե նույնիսկ Հայաստանի ունեցած 90 կմ հեռահարության С-300ПС-ները տեղակայվեն այնպես, որ պաշտպանեն Գյումրիի С-300ПМУ2 «Фаворит»-ների ծածկույթից դուրս գտնվող տարածքը (Զանգեզուրն ու Արցախը), միևնույնն է դրանք, նպատակին չեն կարող ծառայել, քանի որ, ինչպես ասվեծ, բարոյապես հնացած են:

Բացի նրանից, որ ինչպես արդեն նշվեց` 300ПС-ները անարդյունավետ են Миг-25 կործանիչների դեմ, ըստ տարբեր տեղեկությունների, Ադրբեջանի օդուժի զինանոցում կան ամերիկայն AGM-88 HARM և սովետական Х-58Э հակառադիոլոկացիոն (հակահակաօդային) հրթիռներ, որոնց հեռահարությունը համապատասխանաբար 106 և 120 կիլոմետր է (http://en.wikipedia.org/wiki/AGM-88_HARM, http://ru.wikipedia.org/wiki/Х-58): Նման հրթռներով կարելի է օդից չեզոքացնել С-300ПС հակաօդային համակարգերը` նույնիսկ չմտնելով վերջիններիս հեռահարության տարածք:

Փոխարենը քարտեզին նայելով դժվար չէ տեսնել, որ եթե Ադրբեջանը գնվելիք С-300ПМУ2 «Фаворит» դիվիզիոններիս մեկը տեղակայի Գանձակում, կամ Նախիջևանում, ապա խոցելի կդարձնի Արցախի ամբողջ և Հայաստանի համարյա ամբողջ օդային տարածքում գտնվող ինքնաթիռներին: Հայկական օդուժի ինքնաթիրները խոցելի կդառնան Ադրբեջանի ՀՕՊ-ի համար օդակայանից օդ բարձրանալու պահից ի վեր (շփման գոտիի մասին խոսք էլ չկա):

Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը արդեն իսկ ունի շուրջ 100 մարտական ինքաթիռներ և մտադրված է դեռ ավելացնել իր զինանոցը Ռուսական Су-30 բազմաֆուկնցիոնալ ինքնաթիռներով (http://www.aviamail.ru/news/2009-02-15-374), ապա մեծ ցավով կարելի է արձանագրել, որ Ադրբեջանը հեռու չէ մեր հետ հնարավոր պատերազմում օդային բացարձակ գերիշող դիրք ստանալուց (նույնիսկ այն դեպում, եթե Գյումրիում տեղակայված ռուսական ՀՕՊ-ը մեզ պաշտպանի, ինչին հավատալը շատ դժվար է):

Ստեղծված իրավիճակի համար դժվար է մեղադրել հայրենական ռազմական ղեկավարությանը, քանի որ С-300ПМУ2 «Фаворит»-ի մի դիվիզիոնի շուկայական գինը շուրջ 150 միլիոն դոլար է և այն առհասարակ մեր երկրի գրպանով չէ: Բայց փոխարենը, անհրաժեշտ է, որ մեր դիվանագետները միջոցներ ձեռնարկեն` Ռուսաստանին հիշյալ գործարքից ետ պահելու ուղղությամբ… Ի վերջո, եթե մենք Ռուսաստանի հետ 49 տարվա ռազմական համագործակցության պայմանագիր ենք կնքում, առանց այն ժամկետից շուտ խզելու հնարավորության, մեր թշնամիներին զենք ծախելը Ռուիսաստանի կեղմից պետք է բացառվի: Հակառակ պարագայում դուրս է գալիս, որ հայ-ռուսական ռազմական գործընկերությունը առնվազն ձևական է և կամ այլ նպատակների է ծառայում, քան հնարավոր ագրեսորներից պաշտպանելն է:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Edgar
Aug 7, 2010 6:04

հարգելի ադմին հանեք այս սատանի նկարը:լեղաճաք եղքանք,բա կարելիա՞:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hayko
Aug 7, 2010 6:06

ԻՆՉ Է ԱՍԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐԱՆԻՆ

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը Թեհրանում մասնակցել է կոնֆերանսի, որից հետո հանդիպում է ունեցել այդ երկրի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ: Հանդիպմանը քննարկված հարցերի մասին մանրամասնություններ չեն հայտնվում:

Իրանին, բնականաբար, չեն կարող չանհանգստացնել վերջին իրադարձությունները տարածաշրջանում, մասնավորապես` Ադրբեջանին ռուսական C-300 զենիթային հրթիռային համակարգերի մատակարարումը եւ Հայաստանում Ռուսաստանի ռազմական բազայի ժամկետը երկարաձգելն ու լրացուցիչ լիազորություններով օժտելը:

Առաջինի վերաբերյալ Իրանը բարձր մակարդակով կոշտ հայտարարություն է արել: Բանն այն է, որ այդ համակարգերը նախատեսված են եղել Իրանի համար, որի դիմաց վերջինս արդեն վճարել էր: Սակայն Ռուսաստանը փոխել էր որոշումը Արեւմուտքի ճնշման տակ, եւ դրանք կտեղակայի Ադրբեջանում: Խնդրի մյուս կողմն այն է, որ հնարավոր է այդ համակարգերը նախատեսված են հենց Իրանի դեմ: Վերջին շրջանում քաղաքական գործիչները Ադրբեջանին շատ են ակնարկում “ծովից սպառնացող վտանգի եւ Բաքուն պաշտպանելու” անհրաժեշտության մասին, նկատի ունենալով իրանական ուղղությունը:

Ինչ վերաբերում է ռուսական բազաներին, ապա կա տեսակետ, որ դրանց կարգավիճակի փոփոխությունը` լիազորությունների ընդլայնումով, ռուսական կողմին հնարավորություն է տալիս ավելի ազատ գործելու տարածաշրջանում: Կարելի է հիշել հակամարտության գոտում ռուսական եւ արեւմտյան խաղաղապահներ տեղակայելու մասին խոսակցությունները, որին ի պատասխան Հայաստանում Իրանի դեսպանը հստակ հայտարարեց, թե իր սահմանների մոտ չի հանդուրժի օտար զորքեր:

Ինչ է ասելու Հայաստանն այս կապակցությամբ Իրանին, որի քաղաքական դիրքորոշումը տարածաշրջանի վերաբերյալ սկզբունքային հարցերում համընկնում է Հայաստանի ու հայերի շահերին, այն է` Ղարաբաղն իր ներկայիս սահմաններով չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եւ հայ-իրանական սահմանը պետք է հսկի հայկական զորքը: Կարող է արդյոք Հայաստանը երաշխիքներ տալ, որ այդպես էլ լինելու է:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hayko
Aug 7, 2010 6:08

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԿԱՆԽԵԼ

Հայաստանի իշխանամետ փորձագետների կարծիքը Ադրբեջանին Ս-300 զենիթային հրթիռային համակարգերի հնարավոր մատակարարումների վերաբերյալ բաժանվում է 2 մասի: Մի մասը հապճեպ սկսեց փաստեր բերել, որ ռուսների և ազերիների միջև գործարքը վնաս չի բերի Հայաստանին: Մյուսները սկսեցին բացարձակապես առանց հիմքի ապացուցել, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև նման պարտավորություններ գոյություն չունեն: Ի դեպ, պաշտոնական, այսպես կոչված քաղաքական հետազոտական հաստատություններից ոչ մեկը չտվեց որեւէ գնահատական այս իրադարձությունների վերաբերյալ:

Ինչ է տեղի ունենում իրականում: Սկսենք նրանից, որ 2001-2002 թվականներին Ռուսաստանը և Ադրբեջանը արդեն պարտավորվածություններ ունեին, և իրականացվել են ռուսական զինատեսակների մատակարարումներ Ադրբեջանին: Ռուսաստանը մշտապես հնարավորություն է ունեցել իրականացնել Ադրբեջանի զինումը Ուկրաինայի միջնորդությամբ, քանի որ ուկրաինական մատակարարումները հնարավոր էին` Ռուսաստանի կողմից նրան մատակարարվող բաղկացուցիչների առկայության պայմաններում:

Փոխվարչապետ Սերգեյ Իվանովի Բաքու կատարած այցի ժամանակ, նա փաստորեն առաջարկեց Ադրբեջանին զենքի մատակարարման լայնածավալ ծրագիր, ընդ որում` արտոնյալ գներով: Այդ բանակցությունները վերաբերում էին նաեւ С-300-ին: 2008 թվականի նոյեմբերի սկզբին, Մայնդորֆում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին, Մեդվեդևի և Ալիևի միջև տեղի է ունեցել զրույց, որի ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ լիովին թույլատրում է С-300-ի և այլ ժամանակակից տեսակների մատակարարումը Ադրբեջանին:

Ինչպես Իրանի դեպքում, Ռուսաստանը փորձում էր այս ամբողջ ժամանակ Ադրբեջանին քարշ տալ այս հարցի շուրջ բանակցությունների լաբիրինթոսով: Պետերբուրգյան հանդիպմանը Ալիևը մոտեցավ առանց С-300-ի մատակարարման հարցում Մեդվեդևի կողմից հստակ խոստումների: Ներկայում կասկած չկա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լուրջ համաձայնություն կա տվյալ մատակարարման վերաբերյալ: Բոլոր հավաստիացումներն այն մասին, որ կնքված պայմանագրեր գոյություն չունեն, բացարձակապես չեն նշանակում, որ նման մտադրություններ չկան:

Կան քաղաքական պայհմանվորվածություններ, մտադրություններ, և Ռուսաստանը ինքն է շահագրգռված այդ տեղեկությունների տարածմամբ: Վերջին երկու տարում Ադրբեջանն այս գործարքը կատարելու համար ուժեղ լոբբինգ է նախաձեռնել, դրան ներգրավելով ոչ միայն ֆինանսական հնարավորությունները, այլև Ռուսաստանի ինտելեկտուալ կենտրոնները, որոնց ազերիները հաջողությամբ գնեցին: ՌԴ Գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտը, Մոսկվայի պետական համալսարանը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, ինչպես նաև մի շարք ազդեցիկ ԶԼՄ-եր` Կոմմերսանտ, Գազետա.ռու: Սակայն ոմն Աղաև, որին ազերիները Մոսկվայում անվանում են “նա”, 2009 թվականին այսպիսի հայտարարություն է արել. “Ինչներիս են պետք լոբբիստները, ովքեր միայն փող են ուտում, այն դեոպքում, երբ գլխավոր լոբբիստը Ռուսաստանում Մեդվեդևն է: Նախագահը պետք է լինի մեր լոբբիստը, համար մեկ լոբբիստը”:

Այս մատակարարման մտադրությունները ամբողջովին տեղավորվում են այն բանում, ինչ փորձում է անել Ռուսաստանը Կովկասում: Ռուսաստանը փորձում է անել հետևյալը` իր վրայից հանել տարածաշրջանում անվտանգության եւ գալիք հայ-ադրբեջանական պատերազմի արդյունքի պատասխանատվությունը, որի հետ կապված էլ տեղի են ունենում Գյումրիի բազայի շուրջ մանիպուլյացիաները, Ադրբեջանին հանձնել հարթավայրային Ղարաբաղը և պահպանել երկարատև կոնֆլիկտային իրավիճակ, խաղաղապահների անվան տակ մտցնել սեփական զորքերը, իրականացնել ռազմավարական վերահսկողությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա, երկու երկրների զինված ուժերը ինտեգրել իր օպերացիոն և ռազմատեխնիկական համակարգի մեջ` դրանով իսկ վերահսկողություն հաստատելով Վրաստանի վրա, վիժեցնել ՆԱԲՈՒԿՕ գազամուղի նախագիծը: Ադրբեջանին С-300-ի մատակարարումը կդառնար ձիով քայլ, և անկասկած պայմանավորված կլիներ բազմաթիվ համաձայնություններով նրա հետ: Փաստորեն, այս գործարքի արդյունքում, Ռուսաստանը կդառնա Ադրբեջանի քաղաքական և տնտեսական կենտրոնի անվտանգության երաշխավորը, որը ազդանշան կդառնա Վրաստանի և Իրանի համար: Այսինքն, տեղի է ունենում բազմապլան խաղ, որտեղ Հայաստանին հատկացված է զոհի դերը, առայժմ քաղաքական, մնացածը հետո հայտնի կդառնա:

Ի դեպ, Ռուսաստանի տվյալ մտադրությունների առիթով իրանական թեմայի արծարծումը բավարար խոր չեն եւ հաշվի չեն առնում կարեւոր հանգամանք: Իրանը տարբեր հնարավորություններ ունի հարվածներ հասցնելու Կասպիցի ավազանում նավթային օբյեկտներին եւ էներգետիկ կոմունիկացիաներին: Ադրբեջանում ստեղծված է իրանական կրեատուրայի ցանց, որն ի վիճակի է կովկասյան-կասպիական էներգետիկ համակարգը ոչնչացնել մեկ օրվա ընթացքում: Դժվար թե Իրանը նախընտրի Ադրբեջանի հետ ապագա հակամարտությունում սիմետրիկ պատերազմի մեթոդները, սեփական նպատակներին հասնելու համար: ԱՄՆ եւ Թուրքիան շատ լավ են պատկերացնում, թե Իրանն ինչ կերպ է մտադիր Ադրբեջանի դեմ իրականացնել ծավալուն դիվերսիաներ: Այսպիսով, С-300-ի մատակարարման գործարքը Իրանի ոտնձգությունից Ադրբեջանի պաշտպանությանը հանգեցնելը հնարովի է: С-300-ը Հայաստանի համեմատ Ադրբեջանի առաջնահերթության հասնելու կարեւոր գործոն է:

Դրա հետ մեկտեղ, ըստ տեղեկությունների, Մոսկվայում ամբողջովին վստահ չէին, թե ինչպես կընդունվի այդ գաղափարը Հայաստանում: Տեղի է ունեցել “տեղեկատվության փոխանակում”, ինչպես նաև անց են կացվել կոնսուլտացիաներ մի շարք ռուս քաղաքական փորձագետների հետ: Փորձագետները շատ չէին, սակայն նրանք մնացել են իրենց ավանդական տեսակետին: Սակայն հնչել է բավական հետաքրքիր ելույթ: Սերգեյ Մարկինը, ով որպես կանոն, իր գաղափարները վերցնում է իր իսկ ենթականերից և օգտագործում է իրեն նետված մտքերը, հղում անելով սեփական կապերին` Վաշինգտոնի “ գորշ կարդինալ” Մայքլ Մակֆոլին, ինչպես նաև իր անձնական հարաբերություններին բարձրաստիճան ադրբեջանցի ֆունկցիոներների հետ, հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշ չափով բավարարված կլինի Ադրբեջանի օդային անվտանգության ուժեղացմամբ: Փաստորեն, Ռուսաստանի բոլոր առանցքային գերատեսչություններում, այդ թվում և հետախուզական ծառայութունում, լուրջ կասկածներ կան կապված այն բանի հետ, ինչքանով կհաջողվի հավասարակշռել Ռուսաստանի հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի հետ:

Գործնականում բոլոր այս գերատեսչությունները խնդրել են ռուս փորձագետներին հրապարակայնորեն արտահայտել սեփական կարծիքը, կամ տեղեկատվության կանխագելիչ տարածման, կամ այդ մտադրությունները քննարկման առարկա դարձնելու համար: Սակայն Մոսկվայում հարցերը լուծվում են նախագահի վարչակազմում, որտեղ մարդիկ այնքան խելացի և հայրենասեր են, որ վախենում են սեփական ստվերից: Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը հնարավորություն է ունեցել այս գործարքը կանխելու, սակայն նույնիսկ չի էլ փորձել կասկած արտահայտել այս կապակցությամբ: Դրա փոխարեն Հայաստանը նախընտրեց քաղաքական առևտուր, որի գինը կլինի սեփական քաղաքական սուբյեկտության մնացորդների կորուստը: Հայաստանի տվյալ դիրքորոշումն արձակում է Հայաստանի հասարակության ձեռքերը, որը պարտավոր է պաշտպանել սեփական հայրենիքը:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hayko
Aug 7, 2010 6:36

Մնացել է շատ քիչ,որ հայ ժողովուրդը լրիվ համոզվի ռուսաստանը կզացնելու է
հայերին ու հայաստանին եվ որպես ժողովուրդ դառնալու են գնչուների նման մի
բան:
Ասա ով է առաջնորդտ,ասեմ ով եք դուք…Այսքան բարոյալքված ու փողասեր,
Այսքան ծռմռվող ու անիքնասեր,այսքան հարմարվող ու խնթրող,,,
Ուղակի նման կերպ ապրել կամ գոյություն ունենալը աստծու անեցք է…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hayko
Aug 7, 2010 7:28

ույներ
Русский
English
Lragir.am Search
Որոնում Մեկնաբանություն
Ներքին կյանք
Հասարակություն
Քաղաքականություն
Բիզնես
Հարցազրույց
ՀԱՀ – 2010

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԹՆՋՈՒԿ

Հայաստանում ռուսական ռազմական բազայի ներկայությունը եւս մի քանի տասնամյակով երկարացնելու մասին տեղեկատվությունը միանշանակ արձագանք չի գտել հայ հասարակության մեջ: Ընդհանրապես, Ռուսաստանը վերջին տասնամյակում Հայաստանում իրենով արեց այն ամենը, ինչ հնարավոր էր: Դա բնական է` Հայաստանը շատ կարեւոր տարածք է Մոսկվայի համար, այն կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար: Եթե Ռուսաստանը կորցնի ազդեցությունը Հայաստանում, ապա դժվար է կանխագուշակել ռուսական պետության հետագա ճակատագիրը:

Բնականաբար, դա չի նշանակում հավասար, ռազմավարական գործընկերություն, ինչն ապացուցվում է թե հայ-ռուսական հարաբերության պատմությամբ, թե ներկայով: Ընդհանրապես, Ռուսաստանը որպես դաշնակից չի ընկալում Հայաստանը եւ բացառում է դա, լիակատար ազդեցության հասնելով երկրի քաղաքական ու տնտեսական համակարգերի վրա: Սակայն Մոսկվայի ամենակարեւոր լծակը մինչ այժմ հայերի գիտակցության մեջ ամուր նստած կարծրատիպն է այն մասին, որ Ռուսաստանն է մեր փրկիչն ու պաշտպանը:

Սակայն, պատմական փորձը ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերության պատմությունը մի հետաքրքիր իրավիճակ է արձանագրել. շահերը չափազանց տարբեր են ու գրեթե իրարամերժ: Նույնիսկ հայ-ռուսական դաշինքի ամենամեծ ջատագովները` Իսրայել Օրիից ու Խաչատուր Աբովյանից սկսած, ի վերջո փորձեր են կատարել Հայաստանը դուրս բերել ռուսական ուղեծրից: Բանն այն է, որ հայերի միջոցով ամրապնդվելով տարածաշրջանում, հետագայում Ռուսական պետությունը սկսել է իր խնդիրները լուծել հայերի հաշվին: Դրա հետեւանքով, ռուս-թուրքական 6 թե 7 պատերազմներից ու հաշտության պայմանագրերից հետո հայերն ի վերջո կորցրին իրենց պատմական հայրենիքը` Արեւմտյան Հայաստանը: Հայերը “մոտ էին դրան” նաեւ պատմական երկրի արեւելյան մասում, երբ ռուսական զորքը Ղարաբաղում սկսել էր հայերի տեղահանումը:

Մի հետաքրքիր օրինաչափություն էլ կա հայ-ռուսական հարաբերություններում` երբ Ռուսաստանը, տարբեր պատճառներով, հեռացել է տարածաշրջանից, եւ հայերը մնացել են իրենք իրենց հույսին, տարել են հաղթանակներ ու պաշտպանել իրենց ապրելու իրավունքը: Նման դրվագներ կան Արեւմտյան Հայաստանում, նման դրվագ էր Սարդարապատը, որից հետո հայերը նույնիսկ հետ բերեցին որոշ տարածքներ եւ վերջապես դրա վառ ապացույցն էր Ղարաբաղի պատերազմը, որտեղ հայերը սկսեցին հաղթանակներ տանել միայն այն բանից հետո, երբ Ղարաբաղից դուրս բերվեց ռուսական զորքը:

Ըստ այդմ, Հայաստանում ռուսական բազայի տեղակայման ժամկետի երկարաձգումը եւ նրան լրացուցիչ` Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու լիազորություններով օժտելը չի կարող անհանգստության տեղիք չտալ թե այն առումով, որ Հայաստանն, ի վերջո, դադարում է անկախ պետություն լինելուց, թե նաեւ հաշվի առնելով պատմական փորձը: Օրինակ, փորձագետները ոչ առանց հիմքի նշում են, թե հնարավոր հայ-ադրբեջանական պատերազմում ռուսական բազան կարող է խիստ բացասական դեր խաղալ հայերի թիկունքում:

Իհարկե, բնության մեջ միակողմանի կախվածություն չի լինում: Որքան Հայաստանն է կախված Ռուսաստանից, նույնքան Ռուսաստանն է կախված Հայաստանից: Թերեւս, ազգային վերնախավի խնդիրը պետք է լիներ օգտագործել այս հանգամանքը եւ Ռուսաստանի հետ կառուցել իսկապես գործընկերային, արժանապատիվ, հավասար հարաբերություններ: Սակայն դա բացառելու համար Ռուսաստանն արել է ամեն ինչ. Հայաստանում չկան արեւմտամետ ուժեր, ներքին քաղաքական կյանքի թելերը տանում են Մոսկվա, իշխանությունն ու ընդդիմությունը, տնտեսական ողջ համակարգը, տեղեկատվական-վերլուծաբանական ողջ դաշտը “ռուսական” է, Ռուսաստանում ապրում ու աշխատում է մոտ երկու միլիոն գրեթե պատանդի վիճակում գտնվող հայաստանցի, եւ այլն:

Այլ հարց է, որ այս վիճակը ձեռնտու չէ հենց Ռուսաստանին, որովհետեւ նա այդպիսով կկորցնի Հայաստանը մեկընդմիշտ: Խնդիրը մենք ենք ու մեր հավատը սեփական ուժերի, հնարավորությունների հանդեպ: Իսկ այդպիսիք հայ ժողովուրդն ունի, սակայն, ցավոք, դրսեւորել է միայն էքստրեմալ վիճակներում, դանակը ոսկորին հասած ժամանակ, երբ մեն մենակ է մնացել սեփական անկարողունակ, հոգնած, դրսեւորում սեփական փրկությունը որոնող վերնախավի ու արտաքին մարտահրավերների հանդիման: Սակայն պետք չէ վիճակը կրկին հասցնել դրան:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Arthur Armin
Aug 7, 2010 15:09

Համաձայն լինելով վերեւում տեղադրված կարծիքների հետ, ամեն դեպքում պետք է ավելացնեմ, որ այս ամենի մեջ Սերժիկ Սարգսյանի կրավորական, ստրկական, բութ ու անողնաշար քաղաքականությունը մեծ գործող դարձավ: Եթե Սերժ Սարգսյանի ներքին քաղաքականությունը գորշ-բռնապետական է, ապա նրա վարած արտաքին քաղաքականությունը՝ ԿՐՏՎԱԾ ՆԵՐՔԻՆՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է, որտեղ ինքն իրեն խամաճիկի դերից այն կողմ չի տեսնում: Հայ-թուրքական պրոտոկոլներից մինչեւ օտարալեզու դպրոցների ռեֆորմ, այս նախագահիկը միայն հակահայկական գործառույթ է իրականացնում: Լեւոնիկի /ԼՏՊ/ եւ Սերժիկի մեջ մեծ տարբերություններ չկան:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Աշոտ
Aug 8, 2010 2:24

ռուսաստանը երբեք չի զոհի Հայաստանը, ոչ թե նրա համար որ մեզ շատ է սիրում այլ նրա համար որ Հայաստանը հարմար հարթակ է զորք պահելու, դեպի մերձավոր արևելք տարածվելու,պանթուրքիզմի դեմն առնելու համար,վերևում նշված շատ կարծիքների հետ համաձայն եմ բացի նրանից որ ռուսաստանը ուժեղացնում է ադրբեջանը ի վնաս Հայաստանի, ռուսները իրենք իրենց տակը չեն փորի, նրանք կպահեն Հայաստանը ի դեմ պանթուրքիզմի,վերջիվերջո, էլ որտեղից կճարեն այսպիսի հնազանդ դաշնակից,

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*