ՀԱՅԱՍՏԱՆ - Հեղինակ՝ Narek. Thursday, August 5, 2010 4:53 - 3 քննարկում
Կարո Այվազյանի մահը առեղծվածային է, դեպքերի հաջորդականությունը անհասկանալի…
-

Կարո Այվազյանի դին դեռեւս Արտաշատի դիահերձարանում է: Այն Երեւան կտեղափոխվի վաղը, երբ տղայի մայրը ԱՄՆ-ից կժամանի Հայաստան: 21-ամյա Կարոյին Երեւանի դիահերձարան չեն տեղափոխել, որպեսզի նրա հարազատներն առերես չհանդիպեն ԼՂՀ Մարտունու N զորամասում սպանված մյուս զինծառայողների հարազատներին: Ոչ պաշտոնապես արդեն շրջանառության մեջ է դրվել այն վարկածը, որ հուլիսի 28-ին շարքային Կարո Այվազյանը զորամասի դիրքերում սպանել է մեկ սպայի եւ 4 զինվորի, ինչից հետո ինքնասպան է եղել:Պաշտոնապես միայն նշվում է, որ հիշյալ 6 անձինք զոհվել են «մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով ծագած միջադեպի պատճառով»: Մինչ այդ իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարել էր, որ ավագ լեյտենանտն ու սերժանտը մարտական դիրքում զինվորներից մեկին քնած լինելու պատճառով սկսել են վիրավորել, նվաստացնել, որին ի պատասխան` մյուս զինվորը` Կարո Այվազյանը, գնդակահարել է նվաստացնողներին, այնուհետեւ կրակել ձայնի վրա իրենց մոտեցող 3 զինվորներին ու ինքնասպան եղել:
Սակայն Կարոյի հարազատներն այս վարկածին չեն հավատում: Նրա քեռին` ազատամարտիկ Անուշավան Միքայելյանը, նախ նշում է, որ Արաբկիրի զինկոմիսարիատի աշխատակիցն իրեն ասել է, որ զոհերից երեքը սպանվել են ПК (գնդացիր) տեսակի զենքի կրակոցներից. «Ի՞նչ ա ստացվում` 3-ին ПК-ո՞վ ա սպանել, երկուսին` ավտոմատո՞վ»,- տարակուսում է նա:
Մյուս կողմից` Անուշավանը շեշտում է, որ դիքում եղել են ոչ թե 7, ինչպես հայտարարվում է, այլ 9 զինվորական: «Բա էդ երկուսն ի՞նչ եղան, ինչո՞ւ նրանց մասին ոչինչ չեն ասում: Ես կարող եմ անուն-ազգանուններով հատ-հատ ասել, թե ովքեր են եղել դիրքերում»,- ասում է Անուշավանը եւ հավելում, որ նշյալ անձանց անունները, «երբ որ ժամանակը գա», կհրապարակի:
Անուշավան Միքայելյանը նշում է, որ առայժմ սպասում է, թե պաշտոնապես ինչ կբացահայտեն եւ ինչ կհայտարարեն: Իսկ մութ դրվագները, ըստ նրա, բավականին շատ են. «Ասում են` դեպքն առավոտյան է եղել: Մի հատ զանգեք Ղարաբաղի ձեր ծանոթներին ու տեսեք` ինչ են ասում: Գիշերն ա եղել` ժամը 3-ին: Հետո` երեխայի դիակը սկզբում տարել են Հադրութ, հետո բերել Արտաշատ: Եթե չէին հերձելու, ինչո՞ւ են սկզբում Հադրութ տարել: Կամ ինչպե՞ս եղավ, որ Հադրութից Արտաշատ երեխուն լրիվ մերկ բերեցին` առանց հագուստի: Եթե թաքցնելու բան չունեն, ո՞ւր են շորերը, ինչո՞ւ անհետացան»,- հարցնում է Կարոյի մորեղբայրը:
Վերջինս նշում է, թե 99,9 տոկոսով վստահ է, որ Կարոն ոչ մեկին չի սպանել: Սակայն միաժամանակ շեշտում է. «Ենթադրենք` ճիշտ են ասում` բոլորին Կարոն է սպանել: Պատկերացրեք` դրանից հետո ինքնասպան չի եղել: Էդ դեպքում ի՞նչ կանեին: Նրան հաստատ ցմահ կդատեին, չէ՞: Դե, ուրեմն, թող հիմա դատեն նրանց, ովքեր մեղավոր են, ովքեր էդ երեխուն բանակ ուղարկեցին»:
Անուշավան Միքայելյանը մեղավորների անունները չի հրապարակում, փոխարենը դա անում է Կարոյի մորական պապը` Ջիվան Միքայելյանը: Ըստ վերջինիս` կատարվածի հիմնական պատասխանատուներն Արաբկիրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի նախկին պետ, փոխգնդապետ Արմեն Հակոբյանն ու զինդատախազության քննիչ Ադամյանն են: Էլի մարդիկ կան, ուղղակի անունները չի հիշում:
«Բայց կարամ տանեմ հատ-հատ համ իրանց ցույց տամ, համ էլ կաբինետները: Ես էլ վախենալու բան չունեմ. իմն արդեն կորցրել եմ»,- ասում է 70-ամյա ծերունին:
Հարազատները պատմում են, որ Կարոն 2,5 տարեկանում ամուսնալուծված մոր հետ տեղափոխվել է ԱՄՆ: Արդեն 13 տարեկանից հայտնվել է բանտերում` թմրամիջոցների, զենք-զինամթերքի եւ ավազակային հարձակման մեղադրանքով: Վերջին անգամ նստել է Դենվերի բանտում, այստեղից նույնիսկ դիմել է փախուստի: 2009 թ. մայիսին ԱՄՆ կառավարությունը Կարո Այվազյանին ձեռնաշղթաներով արտաքսել է Հայաստան: Մոտ 6 ամիս անց ՀՀ պաշտպանության նախարարությունը Կարոյին զինակոչել է բանակ:
«Հլը ավելի շուտ կտանեին: Ուղղակի էդ ընթացքում ես Ամերիկայի բանտերից ուղարկած թղթերն էի տանում իրանց, դրա համար էլ ձգվեց մինչեւ աշուն»,- ասում է Ջիվան Միքայելյանն ու մանրամասնում, որ Արաբկիրի զինկոմիսարիատ է ներկայացրել Կարոյի դատվածությունները հավաստող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Նույնիսկ ներկայացրել է մի փաստաթուղթ, ըստ որի` անգամ Կարո Այվազյանի ընտանիքի անդամներն իրավունք չունեն զենք կրելու, որպեսզի վերջինս դրանից հնարավորինս հեռու մնա:
«Արմեն Հակոբյանն ասաց` 4 հազար դոլար տուր, բանակ չեմ տանի»,- հիշում է Ջիվան պապը եւ ավելացնում, որ կատարվածի վերաբերյալ դիմում բողոքներ է հղել ամենուր` սկսած զինվորական դատախազից, վերջացրած` պաշտպանության նախարարից: Արդյունքում Արմեն Հակոբյանին քրեական պատասխանատվության ենթարկելու փոխարեն պաշտոնից կարճ ժամանակով ազատել են եւ կրկին աշխատանքի տեղավորել ՊՆ համակարգում:
«Զինդատախազության քննիչ Ադամյանը (2-րդ հարկում էր նստում) ծամոնը բերանում ասում էր` եթե շատ խոսաս, երկուսիդ էլ (ինձ ու թոռանս) կդատեմ: Ինձ ինչի՞ պիտի դատեր, որ Հակոբյանը կաշառք ա ուզե՞լ,- հարցնում է Կարոյի պապը,- դատախազությունը նույնիսկ ստեղից գնացել ա Ղարաբաղ: Երեխուն ասել են` գրիր, որ Արմեն Հակոբյանի դեմ շանտաժ եք անում: Իրանք գրել են, իրանք ստորագրել. երեխեն հայերեն շատ վատ էր խոսում, իսկ գրել-կարդալ ընդհանրապես չէր իմանում»:
Կարոյի մորեղբայրն էլ տարակուսում է, թե ինչ շանտաժի մասին է խոսքը, երբ զինդատախազության եւ պաշտպանության նախարարության մոտ բազմաթիվ ջիպեր են կանգնած. «Էդ իրանց աշխատավարձո՞վ են առել: Ո՞վ չգիտի` էս «արդար» երկրում ոնց են անում»:
Ի վերջո, հարազատներին ասել են, թե Կարոյի դատվածության չափը 3 ամսով պակաս է բանակից ազատվելու համար: «Երեխեն 5 տարի նստել ա, բայց ասում են` անչափահասների գաղութինը հաշիվ չի: Չափահաս ժամանակ 2 տարի 9 ամիս ա նստել, պիտի 3 տարի լիներ, որ ազատվեր»,- հիշում է Ջիվան Միքայելյանը:
Հարազատները նույնիսկ խնդրել են, որ Կարոյին` որպես միակողմանի ծնողազուրկի, զինակոչեն Երեւանի մոտակայքի զորամասեր: Սակայն այս դեպքում էլ պահանջել են ներկայացնել հոր մահվան վկայականը. «Է, հեր չունի, որտեղի՞ց բերեմ»,- տարակուսում է պապը եւ նշում, որ ամուսնալուծությունից հետո Կարոյի հորից տեղեկություն չունեն:
Ջիվան պապը հիշում է նաեւ դեպքից առաջ` այս ամսվա ընթացքում, զորամասի հրամանատար, գնդապետ Ֆելիքս Բաղդասարյանի հետ ունեցած հեռախոսազրույցը: Ըստ նրա` հրամանատարը զանգել եւ հայտնել է, որ իր տեղեկություններով Կարոն որոշել է զորամասից փախչել: Այն ժամանակ պապը հրամանատարին չի հավատացել: Իսկ հիմա մորեղբայրը հարցնում է, թե այդ դեպքում ինչո՞ւ են Կարոյին դիրքեր ուղարկել (8 ամսվա ծառայող Կ. Այվազյանն այս տարվա մայիսից մարտական հերթապահություն էր իրականացնում առաջնագծում):
«Ես պաչկով նամակ եմ գրել: Մտել եմ դատախազի մոտ, ասում եմ` խա՞ղ ես անում, հասկանո՞ւմ ես` ինչ ես անում, ում ես բանակ ուղարկում: Ասում ա` շատ ես խոսում, պտի գնա»,- հիշում է Ջիվան Միքայելյանը: Իսկ Կարոյի քեռին էլ հավելում է, թե մինչեւ վերջ գնալու է եւ սպասելու երկար ժամանակ չունի. «Եթե իրանք չպատժեն, մեղավորին ես իմ ձեւով եմ պատժելու»:
Հ.Գ. Կարո Այվազյանի ընտանիքը` մայրն ու երկու եղբայրները` 12 եւ 14 տարեկան, բնակվում են Մայամիում:
- Արարատ Դավթյան
3 քննարկումներ
ԼԵՌՆԻԿ
Արամ Հարությունյան
վերջին մեկնաբանությունը այս թեմայով, որը քիչ է տարբերվում մեր մեկնաբանություններից
http://hetq.am/am/society/k-ayvazyan-2/
Իսկ այդ ընթացքում ՌՈՒ ի նախարարՍեյրան Օհանյանը իբրև թե կադրային ջարդ ա սկսում՝ մի քանի հոգու հետույքին տեսախցիկների առաջ աքացիա տալով:
http://lragir.am/armsrc/country37476.html
Կարդացողի Հավանություն՝
0
0
Աշոտ
եթե թուրքերն են արել ուրեմն արդեն պետք է գլուխ գովեին, բայց լուր չկա
Կարդացողի Հավանություն՝
0
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- …ինչու անհասկանալի սպանվեց երջանկահիշատակ Հեյդար Ալիևը:
- Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- FILM Good Morning-1985
- ԿՈՐԾԱՆՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ, ԻՆՉՈ՞Ւ…
- Արա զարթնե՛ք, պոստի վրա քնում եք, արա՛…
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 7)
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 19)
- Иран.Война неизбежна
- Աղո՞թք, թե հրահա՛նգ Աստծուն և պարտադրանք քաղաքական գործիչների՛ն…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 6)
- Ձախողված սադրանք Երևանում: Վերջում կոկորդիլոսային գոհունակություն:
- LIVE – Freedom Plaza Eviction, DC (Broadcast started )
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ա՜խ այդ ազնիվ ռուսները, նրանք հայերի նման են և ավանտյուրիստ չեն դառնում…
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 10, 2012 1:21 - 2 քննարկում
Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԵՍ ԿԱՐԴԱՑԻ ՈՒ ԼՍԵՑԻ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐՆ ՈՒ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ և ԵԿԱ ԱՅՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ՈՐ ՍԱ ՆՈՒՅՆՊԵՍ ԴԻՎԵՐՍԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔ Է:ՍԱԿԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈԾԿՈՒՄ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ՉԽԱՅՏԱՌԱԿՎԵՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ ՈՒ ՊՆ ՆԱԽԱՐԱՐԸ:ՆՐԱՆՔ ԿԱՐՈ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ և ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՊԱՏԻՎԸ:
Կարդացողի Հավանություն՝
0
0