ՀԱՅԱՍՏԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, July 31, 2010 2:35 - 4 քննարկում
Ես իմ անմեղ 3 տարեկան որբ երեխային փախցրի ձեր դժոխքից: Մեծացավ անհայր-անհայրենիք իր բոլոր հետևանքներով և իմ երեխային կերավ ձեր երկիրը…
Մարտունու ողբերգության իրական պատճառը կոռուպցիան է
12:02 • 31.07.10
Երևանցի Կարո Այվազյանը, որը Մարտունու զորամասում ծառայելիս է եղել և կատաղության նոպայի ժամանակ հուլիսի 28-ին գնդակահարել է 5 հոգու, ապա ինքն իրեն, մանկուց ապրել է ԱՄՆ-ում։ 13 տարեկանում ընկել է բանտ և 2009 թվին՝ խաթարված առողջությամբ արտաքսվել Հայաստան։ Նրա 70-ամյա պապը խնդրել է Արաբկիրի զինկոմիսարիատին, որ թոռանն ազատեն բանակից՝ անկայուն հոգեվիճակի և վատ առողջության պատճառով։ Ծերունուց 4 հազար դոլար են ուզել, որը նա, բնականաբար, չի ունեցել։ Հաշվի առնելով «Հրապարակ» օրաթերթի այս հրապարակման կարևորությունը՝ այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
Երևանցի Կարո Այվազյանը հայր չուներ։ 3 տարեկանից միայնակ մոր՝ Մարո Միքայելյանի հետ տուրիստական վիզայով տեղափոխվել էր ԱՄՆ՝ այլևս չվերադառնալու մտադրությամբ։ 13 տարեկանում տղան բանտ է ընկել ու էլ բերդերից դուրս չի եկել մինչև 2009 թվականը։ Մայիսին խաթարված առողջությամբ և վատ հայերենով արտաքսվել է Հայաստան։ Նրա 70 տարեկան պապը խնդրել է Արաբկիրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արմեն Հակոբյանին, որ թոռանն ազատի բանակից անկայուն հոգեվիճակի, վատ առողջության պատճառով կամ գոնե որպես միակողմանի ծնողազուրկի, ծառայության ուղարկի մոտ զորամաս։ Ծերունուց այդ ծառայության համար 4 հազար դոլար են ուզել, որը թոշակառուն, բնականաբար, չի ունեցել։
ՈՒՂԱՐԿԵՑԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Կարոյին ուղարկում են ԼՂՀ Մարտունու շրջան։ Այս պատմությունը սոսկալի ավարտ է ունենում. 1 տարի անց, հուլիսի 28-ի գիշերը զինծառայող Այվազյանը հրազենից կրակ է բացում 5 զինվորականների վրա և վերջում ինքնասպան լինում։ Այս վարկածը տարածել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Ըստ նրա, զինծառայող Այվազյանը «պոստում» քնած է եղել։ Դիրքերը ստուգող սպան արթնացրել և նվաստացրել է տղային։ Հոգեկան հավասարակշռությունից դուրս գալով, երիտասարդը կրակել է։ Ողբերգությունից հաշված ժամեր անց աշխարհի լրատվամիջոցները ծաղկացնելով տարածեցին լուրը։
Ադրբեջանական կայք-էջերը գրեցին հայկական բանակում զինծառայողների զանգվածային նվաստացումների և սպանությունների մասին, «Կովկասյան հանգույցը» հիշեց այլ դեպքեր բանակում, իսկ մոսկովյան «Նոյյան տապանի» վարկածով, քնած զինծառայողները երկուսն են եղել, որոնցից մեկին են վիրավորել, իսկ մյուսը կրակել է։ Երեկ կեսօրից հետո ՀՀ ՊՆ-ն վերջապես կցկտուր տեղեկություն տարածեց՝ «մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով» զոհվել են ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանը և ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանը, Անդրանիկ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արտյոմ Մանասյանը, Կարո Այվազյանը։ «Իմ թոռանը և մյուս տղաներին սպանել են»,– վստահեցնում է Կարոյի պապը՝ Ջիվան Միքայելյանը, իսկ քեռին՝Անուշավան Միքայելյանը պատմում է, որ մի տասն օր առաջ է գնացել Մարտունի՝ զարմիկին տեսնելու։ Նրան սնունդ է տարել և սեղան է նստել զորամասի տղաների հետ. «Կարոն հաճույքով տղերքին հյուրասիրում էր, ստիպում էր, որ էլի վերցնեն։ Երևում էր, որ նրանց լավ է վերաբերվում։ Ո՞նց կարող էր սպանել իր ընկերներին։ Իմ ուղեղում չի տեղավորվում»։
N ԶՈՐԱՄԱՍԻ ԲԵՆ ԼԱԴԵՆԸ
Զորամասում Կարոյին կատակով ասում էին Բեն Լադեն։ Նախ, որովհետև հայերեն վարժ չէր խոսում։ Նաև գիտեին նրա բանտային անցյալի մասին, որ արտերկրում զենք է կրել, «կրուտոյ» է եղել, մի քանի անգամ փախել է ամերիկյան բերդից, ինչը հեշտ չէ։ Կարոյի պապը պատմում է, որ տղայի մահից մի քանի օր առաջ իրեն զորամասից զանգեցին և զգուշացրեցին, որ Կարոն ուզում է փախչել։ Պապը զարմացել է, թեև խոստովանում է, որ միշտ էլ սիրտը վատ բան էր զգում՝ այն պահից, երբ օդանավակայանում տեսավ 20 տարեկան թոռնիկին։
«Նրան երկու օր չէին թողնում, որ երկիր մտնի։ Ուզում էին փող տամ։ Մինչև չասեցի՝ չեմ տանում, ուղարկեք Թուրքիա, չթողեցին գա։ Ասում էին՝ ՀՀ քաղաքացի չի։ Եթե պետք չէր, թող չտանեին իմ երեխուն բանակ»,– մղկտում է ծերուկը։ Բանակի հարցը բարձրացավ, երբ պապ ու թոռ գնացին անձնագիր հանելու։ Անձնագրայինից ուղարկեցին զինկոմիսարիատ։ Երկու օրից ծանուցագիրը եկավ։ Ջիվան Միքայելյանը ԱՄՆ-ի բերդերի թղթերը ձեռքին ընկավ դռնեդուռ։ Զինկոմիսարիատում բացատրեց, որ իր թոռը եղել է հոգեբուժարանում, որ ԱՄՆ բերդից թուղթ ունի, որ նրան արգելվում է զենք կրել. «Զինկոմիսարիատի բաժանմունքի պետ Արմեն Հակոբյանը ինձնից պահանջեց 4 հազար դոլար՝ տվեք, ասեց, էս երեխային չենք տանի բանակ։
Մենք էլ չունեինք։ Ասեց՝ դե տես ինչ եմ անելու։ Ինքն էլ կազմակերպեց, և երեխուն տարան։ Ես բողոքեցի՝ Արմեն Հակոբյանին հանեցին, մի քանի ժամանակ մնաց կադրերի տրամադրության տակ, , հետո տարան ուրիշ զինկոմիսարիատ»։ Ջիվան պապը վստահեցնում է, որ Արմեն Հակոբյանն արեց իր խոստացած վատությունը։ Կարոյի հետ նույն օրը բանակ մեկնած 29 զինակոչիկներից միայն իրեն տարան Ղարաբաղ։
ՀՈՐԴ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՉԵՍ ԲԵՐԵԼ
Բայց պապը չհանգստացավ։ Բողոքը բողոքի հետևից ուղարկում էր դատախազություն, ՊՆ, հանրապետական զինկոմին, զգուշացնում էր, որ իր թոռը վտանգավոր հոգեվիճակ ունի, պահանջում էր, որ թոռանը որպես անհայր երեխայի՝ տեղափոխեն մոտ զորամաս, քանի որ նա միակողմանի ծնողազուրկ է։ «Զինծառայողի տեղափոխումը զորամասից զորամաս կատարվում է բացառիկ դեպքերում, ելնելով ծառայողական անհրաժեշտությունից»,– պատասխանում է ՁՈւ կազմզորամասային վարչության պետ գնդապետ Մարտիկյանը։ «Բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում է միայնակ և տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ մոր կամ հոր միակ զավակը»,– պատասխանում է գեներալ-մայոր Չալյանը։
Իր բողոքի վերջին և ամենացնցող պատասխանը ծերունին ստացավ մեկ շաբաթ առաջ՝ 21.07.2010-ին Արաբկիրի զինկոմիսարիատի պետ գնդապետ Քարամյանից. «Ձեր թոռնիկի՝ 89թ. ծնված Կարո Այվազյանի նկատմամբ վերոնշյալ օրենքի պահանջները չեն կիրառվել, քանի որ նրա կողմից Արաբկիրի զինկոմիսարիատում զորակոչային հանձնաժողով անցնելու ժամանակ ծնողի մահվան փաստի մասին որևէ հայտարարություն չի արվել և համապատասխան փաստաթուղթ զինկոմիսարիատ չի ներկայացվել»։ Մինչդեռ Կարոյի մայրը միայնակ էր, իսկ հորը տղան չի էլ հիշել։
Այժմ վշտից կորած ծերունին չգիտի ոնց է թաղելու թոռանը։ Նա ապրում է իր 93 տարեկան մոր հետ, որը ոչ լսում է, ոչ տեսնում։ Պատին՝ հանգուցյալ կնոջ նկարը, անխնամ սեղանին՝ մի երկու շիշ օղի, որի շուրջ իրենց վիշտը ծնկներին առած մի քանի տղամարդ են։ Րոպեն մեկ ԱՄՆ-ից զանգում է Կարոյի մայրը՝ Մարոն։ Նրա եղբայրը՝ Ղարաբաղում կռված ազատամարտիկ Անուշավանը, չի մոտենում հեռախոսին, քրոջ ձայնը լսելու համարձակություն չունի։ Փախչում է։ «Իմ երեխային կերավ ձեր երկիրը»,– քցում է դեմքիս Մարոն։ Իսկ ծերուկին ասում է, որ չի գալու, ու փող չկա։
4 քննարկումներ
Anush
daram
Հազիվ մի բան պարզվեց,ես էլ լուրը լսելուց մտածեցի …ամերիկյան ջիզաֆրենիան մեր մոտելա սկսել,դու մի ասա հենց ամերիկայից ել եկելա:
13 տարեկանից բանտերում…առանց հայր,ով գիտի ինչ մայր…
«Իմ երեխային կերավ ձեր երկիրը……..հա չե ,իսկ որ քո ՛՛երեխեն՛՛ հինգ հայ զինվոր,երիտասառդների գլուխ կերավ ետի հեչ հա….,զինկոմնա մեղավոր,սպաներնեն վատը.. էս… էն,ղարաբաղ տարան… եսիմ էլ ինչ:Դրա մորը որ ամերիկաներում տենաք ….փետ կոխեք:
Կարդացողի Հավանություն՝
0
0
MENUA
ՁՈՒԿԸ ԳԼԽԻՑ Է ՀՈՏԱԾ…
Ի՞նչ է նշանակում այս ամենը:
….«Նրան երկու օր չէին թողնում, որ երկիր մտնի։ Ուզում էին փող տամ։….
…«Զինկոմիսարիատի բաժանմունքի պետ Արմեն Հակոբյանը ինձնից պահանջեց 4 հազար դոլար՝ տվեք, ասեց, էս երեխային չենք տանի բանակ:….վարչության պետ գնդապետ Մարտիկյանը ….գեներալ-մայոր Չալյանը…
Այս ի՞նչ կապիկություններ են:
Բանակ…ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈԻ՜Ն… սրանք համատեղել չեն կարող: Սա ինքին արդեն շատ բան է ասում:
Այս կաշառակերներին, բոլորին հրապարակորեն ԿԱԽԵԼ է պետք:
Կարդացողի Հավանություն՝
0
0
ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Anush
Jul 31, 2010 15:33
Շատ ցավալի է….
Հարգելի Anush
եթե երկիր ունենայինք, որ օրենք ունենար,
եթե երկիր ունենայինք, որ տերը դավաճան չլիներ,
եթե երկիր ունենայինք, որ իր զավակներին սովի, հիվանդության , թափառումի, փախուստի չմատներ ՝
Կարոյի Մայրը իր 3 տարեկան երեխային
շաատ ու շաաաաատ մայրերի պես
ՉԷՐ ԳՑԻ ԷՆ ԱՆԻՐԱՎ ԱՇԽԱՐՀԸ,
հետո հետ բերեր իր հայրենիքում սպանել տար:
ՑԱՎԱԼԻ Է ԱՅՍ ԴԵՊՔԵՐԸ ՎԵՐՋ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ,
ՄԻԱՅՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԿՓՈԽՎԵՆ:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…
- People about Kocharyan – 15-19.05.2012
- Հիտլերը վառեց Ռայխստագը՝ մեղքը գցելով կոմունիստների վրա, ՀՀկ-ն՝ իր կռիշը, տեսնես ո՞ւմ է շառի քաշելու…
- ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-8)
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-7)
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- Անքննելի մեկ այլ գործ
- -Շվեյկ, այնոյինը կապի…
- Ինչո՞ւ վարչապետը ձերբակալված չէ: Հարություն Առաքելյանը 6 ամիս է կորած է: Գուցե՞ բանտարկված է: Ծառուկյան պատժիր հանցագործին…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-6)
- Հարգելի Գևորգ, մի՛ փորձեք երևույթը հայկական բառապաշարի մեջ խցկել: Իրերը կոչեք հեղինակած օտար լեզվով՝ «գյոթեր» և «ղզօղլաններ»: Եթե ուզում եք հասկանալ օտար այս բառերի արմատական իմաստը, ապա դրանք այսպիսին են՝ «ոռեր» և «աղջիկտղաներ»:
- Հայաստանի կառավարությունը քիչ էր մնացել կորցներ երկրին մեծ եկամուտներ ապահովող, Թուրքիայում արտադրական փորձաշրջան անցած, հայ հաճախորդներին այս էլ քանիերորդ անգամ «քցել» փորձող ահեստավարժ մարմնավաճառից:
- http://www.jewishracism.com/JewishGenocide.htm
- « KRAV MAGA »-ՈՎ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ՍՔՈՂՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՈՎ
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-5)
- ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՄԻՑ ԿՈՐԶՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ…
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Կենտրոնի Պետոն լավ չխաղա՞ց Ծոմակի դեմ…
- Էշն ինչ գիտի՜, նուշն ի՞նչ է…
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Գալո՛ւստ, քաղաքականությունը թող ու պրոստատդ բուժի, աչքերիցդ երևում ա…
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
- Բա որ ասո՞ւմ էինք Սասուն ջան «Պապիկը» DIY կլուբի անդամ ա, չէիր հավատում…
- Թուրքիայում քրիստոնյաները որպես հարևան 10 տոկոսով ավելի ցանկալի են՝ քան հրեաները:
- «Հայրենիք» ակումբը լույս է ընծայել Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությունը…
- Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը…
- Վիշապի Կարկատանով Կարմիր գլխարկը և տատիկի կարկանդակը:Նամակ Լույսաշխարհին:
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-4)
ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 22, 2012 16:05 - չքննարկված
ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- -Շվեյկ, այնոյինը կապի…
ՀԱՅԱՍՏԱՆ - May 22, 2012 15:25 - չքննարկված
People about Kocharyan – 15-19.05.2012
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Անքննելի մեկ այլ գործ
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - May 9, 2012 9:28 - 2 քննարկում
Армянские диаспоральные организации в России – основные причины маргинализации
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Обращение к христианам
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Jews, Zionists Behind Armenian Genocide Holocaust…
- За xолокост-геноцидом Армян стоят сионисты.
- Священный Арарат: Обиталище Богов

Շատ ցավալի է….
Եթե Կարոյի մայրը հնարավորություն ունենար փաստաբան վարձելու, Կարոն 13 տարեկանում բանտ չէր նստի և այդ պատճառով էլ հոգեկան խանգարում չէր ստանա: Հայաստանում նրան անմեղ ճանաչելու համար կաշառք կուզեին, իսկ նահանգներում՝ դատավարության և փասաբան վարձելու համար գումար կպահանջվեր: Երկու դեպքում էլ նույն իրավիճակը տարբեր անուններով՝ մի տեղ դա անվանում են
կոռուպցիա, մյուս տեղում՝ օրենքով հիմանվորված կարգ:
Կարդացողի Հավանություն՝
0
0