ՍՏՎԵՐԱՇԽԱՐՀ - Հեղինակ՝ Narek. Saturday, July 31, 2010 1:16 - 1 քննարկում
16 տարվա կոռումպացված բանակ: Ի՞նչ արժե մեկ ինքնասպանությունը…
6 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ԶՈՀՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊՈՒՄ
-

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի զորամասերից մեկում հուլիսի 28-ին ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը հրազենով սպանել է 1 լեյտենանտի ու 1 սերժանտի, Այնուհետեւ նա նույն զենքով սպանել է դեպքի վայրին մոտեցած եւս 3 զինծառայողների ու ինքնասպան եղել։ «Ազատություն» ռադիոկայանի ունեցած տեղեկությունների համաձայն, Այվազյանը այս քայլին դիմել է, քանի որ սպանված սպաները իր ընկերոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել:Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ տարածած հաղորդագրության մեջ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին՝ նշելով, որ համապատասխան ծառայություններին խստագույնս ցուցումներ են տրվել դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար:
Նախարարությունը հրապարակել է զոհվածների անունները. ավագ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանը (Երեւանից), ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանը (Էջմիածնից), Անդրանիկ Սարգսյանը (Երեւանից), Ռոբերտ Հովհաննիսյանը (Վանաձորից), Արտյոմ Մանասյանը (Չարենցավանից) եւ Կարո Այվազյանը (Երեւանից):
Պաշտպանության նախարարությունից չեն հայտնում, թե որ զորամասում է տեղի ունեցել միջադեպը: Զոհվածներից Անդրանիկ Սարգսյանի հորեղբայրը` Խաչիկ Սարգսյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իր եղբորորդին ծառայում էր Մարտունու թիվ 2 զորամասում:
«Փամփուշտներով է սպանվել. երեք կրակոց: Բռնության ոչ մի հետք չի եղել», – հավելեց Խաչիկ Սարգսյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց իր ունեցած տեղեկությունները: Ըստ այդմ` սպանությունը կատարել է ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը:
«Լեյտենանտը եւ սերժանտը այցելել են այդ պոստը եւ տեսել են, որ զինվորներից մեկը պոստում քնած է: Արթնացրել են ու վիրավորել, նվաստացուցրել, եւ այլն, իսկ մյուս զինվորը, որը քնած չի եղել, վերցրել է ավտոմատը, ոնց որ ի պաշտպանություն իր զինակցի, կրակել է լեյտենանտի ու սերժանտի վրա: Կրակոցի վրա եւս երեք զինվորներ են մուտք գործել պոստը: Այդ երեք զինվորներին էլ է ինքը սպանել: Դրանից հետո ինքնասպանություն է գործել», – պատմեց Սաքունցը:
Դեպքի մանրամասները ճշտվում են, սակայն, Սաքունցի խոսքով, մի բան հաստատ է` զորամասերում «սպաների կողմից անմարդկային վերաբերմունքը համատարած բնույթ է կրում»:
Այս միջադեպից ընդամենը 1 օր առաջ՝ հուլիսի 27-ին, Հայաստանի Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասի դիրքերում եւս մեկ միջադեպ էր տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել էր պայմանագրային զինծառայող, 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանը։ Դեպքի առնչությամբ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն «Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում հրաձգային դասակի հրամանատար, հենակետի ավագ, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված մարտական զենքից ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում»:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մարդու իրավունքների տարեկան զեկույցում նշված է, որ 2009 թվականի առաջին 11 ամիսներին Հայաստանի զինված ուժերում մահվան 42 դեպք է արձանագրվել, որոնցից 11–ը ինքնասպանություն է եղել։ 7 մահվան դեպք տեղի է ունեցել բռնությունների հետեւանքով:
- Տաթեւիկ Լազարյան, Կարինե Սիմոնյան
1 քննարկում
MENUA
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- …ինչու անհասկանալի սպանվեց երջանկահիշատակ Հեյդար Ալիևը:
- Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- FILM Good Morning-1985
- ԿՈՐԾԱՆՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ, ԻՆՉՈ՞Ւ…
- Արա զարթնե՛ք, պոստի վրա քնում եք, արա՛…
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 7)
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 19)
- Иран.Война неизбежна
- Աղո՞թք, թե հրահա՛նգ Աստծուն և պարտադրանք քաղաքական գործիչների՛ն…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 6)
- Ձախողված սադրանք Երևանում: Վերջում կոկորդիլոսային գոհունակություն:
- LIVE – Freedom Plaza Eviction, DC (Broadcast started )
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ա՜խ այդ ազնիվ ռուսները, նրանք հայերի նման են և ավանտյուրիստ չեն դառնում…
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 10, 2012 1:21 - 2 քննարկում
Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

Սա ի՞նչ է, հիվանդությու՞ն է Հայաստանում: Սպանում են, հետո ասում են ինքնասպան է եղել…միլիցիա-ությունում….բանակում…
Ինչ է ձե՞ռ են առել ժողովրդին:
Երեվալով մեր բանակը առողջ չէ: ՇԱ՜Տ ՑԱՎԱԼԻ է…
Դրա համար էլ բոլոր ծնողները ուզում են ազատել բանակից իրենց երեխաներին:
ՄԻԿՐՈՍԿՈՊԻ ՏԱԿ ԶՆՆԵԼ է ՊԵՏՔ ԲՈԼՈՐԻՆ ովքեր որ ստեղծել են այս մթնոլորտը…
Կարդացողի Հավանություն՝
0
0