ՍՏՎԵՐԱՇԽԱՐՀ - Հեղինակ՝ Narek. Thursday, July 1, 2010 12:33 - 7 քննարկում
Ինչու՞ կոտոշ չի աճում Վարդան Հարությունյանի գլխին, երբ նրան դավաճանում է ՀՀ նախագահը… Ըստ Հիլարի Քլինթոնի «հաստատ կալցիումի պակաս ունի»:
Իրավապաշտպանը Քլինթոնին կոչ է անում ոչ լեգիտիմ իշխանության հետ կասկածելի գործարքի չգնալ
18:52 • 01.07.10
“); }
//
// ]]>
Իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ կոչ անելով ոչ լեգիտիմ իշխանությունների հետ կասկածելի, անհույս ու անհեռանկար գործարքների գնալու փոխարեն հավատարիմ մնալ սեփական երկրի կողմից մշտապես հռչակված այնպիսի կարևոր արժեքների, ինչպիսիք են մարդու իրավունքները, ազատությունը և ժողովրդավարությունը: Իրավապաշտպանի բաց նամակը ստորև ներկայացվում է ամբողջությամբ։
«Մեծարգո տիկին Քլինթոն,
Դիմում եմ Ձեզ, որովհետև հիմնականում Ձեզանով է պայմանավորված մեր երկրի նկատմամբ ԱՄՆ քաղաքկանությունը: Իսկ առիթը Հայաստան կատարվելիք Ձեր այցն է: Հուսով եմ, որ իմ այս նամակը կարժանանա Ձեր ուշադրությանը և օգտակար կլինի:
Հայտնի է, թե ինչ բռնությունների, ընտրական խախտումների ու կամայականությունների արդյունքում է ձևավորվել հայաստանյան ներկա իշխանությունը: ԱՄՆ պետքարտուղարությունը այդ կապակցությամբ մի քանի անգամ հանդես է եկել հրապարակային ու անաչառ հայտարարություններով: Իսկ 2008թ. նախագահական ընտրությունների, հետընտրական զարգացումների, երկու տարի շարունակ Հայաստանում չդադարող քաղաքական հալածանքների, հետապնդումների, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին ԱՄՆ պետքարտուղարության վերջին զեկույցն աչքի է ընկնում և իր անաչառությամբ, և գնահատականների ճշտգրտությամբ:
Ընտրակեղծիքների, խաղաղ ցուցարարներին գնդակահարելու և ընդդիմախոսներին բանտերը նետելու ճանապարհով ՀՀ նախագահի աթոռը գրաված Սերժ Սարգսյանը հասկանալով, որ Հայաստանում երբեք չի կարողանալու ժողովրդականություն վայելել, որոշեց փորձել ներքին լեգիտիմության բացարձակ բացակայությունը կոմպենսացնել արտաքին լեգիտիմությամբ ու հանդես եկավ հայ-թուրքական մերձեցման նախաձեռնությամբ: Այդ պահից մենք ականատեսը դարձանք Ձեր կողմից երկակի չափանիշների կիրառման ամենաիսկական օրինակների:
Չարդարացված բռնությունների, ընտրակեղծիքների ու խաղաղ ցուցարարներին գնդակահարելու համար ԱՄՆ կողմից արդարացիորեն քննադատվող հայաստանյան իշխանություններն այլևս քննադատությունից դուրս հայտնվեցին: և միմիայն արտաքին ուժերի, այդ թվում` ԱՄՆ աջակցության շնորհիվ Սերժ Սարգսյանը կարողացավ երկրի ներսում` շարունակելով քաղաքական հետապնդումներն ու բռնությունները, պահպանել իր երերուն իշխանությունը: Բանը հասավ նույնիսկ այնտեղ, որ նրան ընդունեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և անվանեց «խիզախ մարդ»: Ինչի՞ համար խիզախ, հարցնում են Հայաստանում ու որևէ բացատրություն չեն գտնում: Ընտրակեղծիքների՞, սպանությունների՞, անհանդուրժողականությա՞ն, թե՞ հայ-թուրքական երկխոսությունը փակուղի մտցնելու համար:
Դեռևս հայ-թուրքական բլեֆի առաջին փուլում` 2008թ. օգոստոսի 10-ին ես ՀՀ ում ԱՄՆ դեսպանությանն ուղղված իմ բաց նամակում գրել էի. «Հնարավո՞ր է, արդյոք, պատկերացնել, որ խաղաղ ցուցարարների վրա կրակող, բազմաթիվ քաղբանտարկյալներով բանտերը լցրած, կեղծված ընտրություններով իշխանությունը խլած իշխանավորներն ի վիճակի լինեն լուծել երկու ժողովուրդների միջև ծագած երկու հարյուր տարուց ավելի ձգվող վեճը: Մի՞թե ակնհայտ չէ, որ խաղաղությանը միտված քայլերի շուրջ կարելի է բանակցել միայն այն ուժերի հետ, որոնք հակամարտող երկրներում ունեն վստահություն և ընտրողների քվեն, ինչի վրա հիմնված նրանք կկարողանան այնպիսի լուրջ խնդիրներ լուծել, ինչպիսիք հայ-թուրքական հարաբերություններն ու հայ-ադրբեջանական հակամարտությունն են: Հակառակ դեպքում՝ կամ խաղաղության մասին դատարկ հայտարարություններից զատ որևէ իրական քայլ չի արվի, կամ էլ կարվեն իրավիճակային այնպիսի քայլեր, որոնք էլ ավելի կխճճեն դրությունը:
Տխուր է ու զարմանալի, որ դուք և ձեր գործընկերները լծվել եք Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանության լեգիտիմացման գործին՝ հույս ունենալով ձեր աջակցության դիմաց թույլ ու դիմադրություն չցուցաբերող հայկական կողմից մաքսիմում զիջումներ կորզելով՝ տարածաշրջանային լրջագույն խնդիրներ լուծել: Բայց ինչքան էլ աջակցեք նրանց՝ նրանք բուն Հայաստանում չեն լեգիտիմացվելու և նրանց ցանկացած քայլ՝ լինի դա հայ-ադրբեջանական, թե հայ-թուրքական խնդիրներին վերաբերող, չեն ընդունվելու հայ ժողովրդի կողմից և խաղաղության հաստատմանն ուղղված ձեր ջանքերը վերջին հաշվով զուր են անցնելու»: Այդպես էլ եղավ և այլ կերպ լինել չէր էլ կարող: Այսօր հայ-թուրքական հարաբերությունները շատ ավելի լարված ու խճճված են քան 2008-ին էր, իսկ հայ-ադրբեջանական հարաբերություններն այնքան են լարվել, որ ամենայն լրջությամբ խոսվում է պատերազմի վերսկսման վտանգի մասին:
Արդեն սահմանամերձ ընդհարումների դեպքեր են արձանագրվում և մարդիկ են զոհվում: Դրանում կա նաև Ձեր և միջազգային հանրության մեղքը: Որովհետև Դուք և Ձեր գործնկերները Հայաստանի ժողորդավարացման գործը ստորադասեցիք դիվանագիտական կասկածելի շահերին և աջակցեցիք Հայաստանում լեգիտիմության զրո մակարդակ ունեցող ուժերին: Արդյունքում ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղի են մտել, հայ-թուրքականը` դադարեցվել է, Հայաստանը վերածվել է ոստիկանական պետության, ուր խոչնդոտվում են քաղաքական ընդդիմության ցանկացած գործողություն, ուր բանտ են նետում քաղաքական ընդդիմախոսներին:
Ես Ձեզ կոչ եմ անում ոչ լեգիտիմ իշխանությունների հետ կասկածելի, անհույս ու անհեռանկար գործարքների գնալու փոխարեն հավատարիմ մնալ սեփական երկրի կողմից մշտապես հռչակված այնպիսի կարևոր արժեքների, ինչպիսիք են մարդու իրավունքները, ազատությունը և ժողովրդավարությունը: Այս սկզբունքներից ցանկացած շեղում, ինչով էլ որ այն բացատրվի կամ արդարացվի, անհասկանալի է մնում հանուն ազատության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների պայքարողների համար: Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ էլ ազատության ու ժողովրդավարության համար պայքարողների կողմից իրավամբ ընկալվել են որպես հզոր բարոյական աջակից և ազատության ջահակիր: Այդպիսին էլ պետք է մնան: Մենք Ձեզ կոչ չենք անում մեր փոխարեն մեր երկրում ժողովրդավարություն հաստատել:
Մենք ինքներս դա կանենք: Մենք այդ փորձն ունենք: Մենք մեր աշխատանքով, քրտինքով ու հարկ եղած դեպքում` արյամբ պահել ու պահպանել ենք մեր երկիրն ու մեր ազատությունները: Մեր ժողովուրդն ունի իր մեջ և ուժ, և ազատության ձգտում ու անկասկած կհասնի հաջողության: Մենք դառնալու ենք ազատ երկիր ու համերաշխ ապրելու ենք մեր բոլոր հարևանների հետ: Այդ օրը շատ ավելի շուտ կգա, եթե Դուք դադարեք աջակցել հայաստանյան ոչ լեգիտիմ իշխանություններին: Մարդկության պատմության ամենալուսավոր դեմքերից մեկը` ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնը, ժամանակին ասել է. «Երբ էլ որ ինձ մահանալ վիճակվի, կուզենայի որ նրանք, ովքեր ուրիշներից լավ են ինձ ճանաչել, ասեն, որ ես մշտապես մոլախոտեր եմ քաղհանել և ամենուր, ուր իմ կարծիքով կարող են ծաղիկներ աճել, ծաղիկներ եմ ցանել»: Իսկ ի՞նչն է խանգարում, որ մենք էլ մշտապես մոլախոտեր քաղհանենք:
Հարգանքներով`
խորհրդային տարիների այլախոհ և քաղբանտարկյալ,
իրավապաշտպան, հրապարակախոս
Վարդան Հարությունյան»
Tert.am
7 քննարկումներ
aramdar
ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«Իրավապաշտպանը Քլինթոնին կոչ է անում ոչ լեգիտիմ իշխանության հետ կասկածելի գործարքի չգնալ:»
Միայն այս Անողնաշար, Դավաճան նամակի համար, եթե «խորհրդային տարիների այլախոհ և քաղբանտարկյալ, իրավապաշտպան, հրապարակախոս
Վարդան Հարությունյան»-ը մինչեւ իր կյանքի վերջը անցկացնի Հայաստանի Հանրապետության քաղաքական բանտերի խուցերում, Նամակը ձեռք կբերի տրամաբանական նպատակ:
Կարդացողի Հավանություն՝
32
4
PDM
ՀՀՇ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁԻ…
ՀՀՇ-ի «դատը» հասել է Վանո Սիրադեղյանի՞ն
ՀՀՇ-ում ծայր առած խմորումները նոր թափ են ստանում: Հուլիսի 17-ին նախատեսված համագումարից առաջ ավելի և ավելի են շատանում կուսակցության ներսում առկա անհամաձայնությունների մասին խոսակցությունները: Ինչպես նշում է «Հրապարակ» օրաթերթը, «հավաստի տեղեկությունների համաձայն ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս բանագնացի միջոցով խնդրել է ավելի քան մեկ տասնամյակ հետախուզման մեջ գտնվող, ՆԳ նախկին նախարար և ՀՀՇ անդամ Վանո Սիրադեղյանին` միջամտել ՀՀՇ-ի ներսում կատարվող իրադարձություններին և ազդել Արարատ Զուրաբյանի վրա, որ հպատակվի իրեն»: Ըստ օրաթերթի, «Վանո Սիրադեղյանը չի մերժել իր առաջնորդին և օրերս նամակ է հղել Զուրաբյանին, որտեղ հորդորել է ենթարկվել Տեր-Պետրոսյանին և չքանդել ՀՀՇ-ն»:
http://www.haynews.am
Կարդացողի Հավանություն՝
6
3
. Vahan
Արարատ Զուրաբյանը կարգին ինտելիգենտ տղա էր, թե ոնց ընկավ քյոռի ճանկը անհայտ է:Մարդիկ կամաց-կամաց զոմբիական վիճակից սթափվոում են… Լեվոնի վերջը աշուղ դառնալն է ու սար ու ձոր ընկնելը: Ափսոս անունը մնալու է Քյոր Օղլի: Իսկական Քյոր Օղլուն էլ է փչացնելու…
Կարդացողի Հավանություն՝
26
3
Գևո
Սրա արածը դասական դավաճանության վառ օրինակ է : Սա նույն լևոնահաչն է տալիս: Ի՞նչ է նշանակում՝ «Մենք դառնալու ենք ազատ երկիր ու համերաշխ ապրելու ենք մեր բոլոր հարևանների հետ» :Այս ապուշը հարևանների հետ անհամերաշխության մեջ մեղադրում է ոչ թե , հայ ժողովրդի վերջնական ոչնչացմանը ձգտող թուրքին , այլ Հայաստանի ղեկավարությանը : Նույն Լևոնի ձեռագիրն է , որն իրեն պարտադրված հրաժարականից առաջ հայտարարեց . Հեռանում է խաղաղության կուսակցությունը և իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը : Լևոնահաչության հետ միառժամանակ կատարում է Հիլարի Քլինթոնի հետույքալեզության իր գործը , հայտարարելով՝« Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ էլ ազատության ու ժողովրդավարության համար պայքարողների կողմից իրավամբ ընկալվել են , որպես հզոր բարոյական աջակից և ազատության ջահակիր» :Այս սրիկան իրեն էշշշի տեղ է դրել , կարծես թե չի իմացել , թե ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց իրաքյան ռազմական գործունեության ծրագիրը անվանեցին « Իրաքյան ազատություն » և կործանեցին այդ երկիրը : Այսօր Իրաքը վերածել են մի անտեր երկրի , որտեղ ամեն պահի թուրքական կործանիչները կարող են անարգել խախտել Իրաքի սահմանը և կատարել իրենց սև գործը :
Ի՞նչ է նշանակում՝ «Մենք Ձեզ կոչ չենք անում մեր փոխարեն մեր երկրում ժողովրդավարություն հաստատել» : Նույն բանն էր անում Մերուժան Արծրունին , որը Հայաստանի իշխանությունների դեմ իր պայքարում , պարսկական զորքերին էր առաջնորդում Հայաստանի վրա , որպեսզի մեր փոխարեն պարսիկները ղեկավարեին մեր երկիրը : Եվ այսպես , պատմության ընթացքում միշտ էլ մեր ներքին թշնամին է ձեռք մեկնել արտաքին գիշատիչ ուժերին , որոնց նպատակը միշտ էլ Հայաստանի կործանումն է եղել : Արժանի պատժի պետք է ենթարկել սրա նմաններին , այլապես դավաճանության անպատժելիությունը միայն կհամալրի դավաճանների շարքերը :
Կարդացողի Հավանություն՝
15
1
SVETLANA
ԷԷԷ՜,Վարդան,Վարդան…Քեզ եմ նայում ու չգիտեմ,դու՞ ես փոխվել,թե՝ ժամանակը…Երկու դեպքում Էլ՝ԱՓՍՈՍ…
Կարդացողի Հավանություն՝
7
10
PDM
ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ «ԳՈՐԾ ՏՎՈ՞Ղ»
Դատելով ամենից, Տեր-Պետրոսյանը Հայաստանի վրա գրոհի է նետել իր գլխավորած «5-րդ շարասյունը»։
Նախ, Դավիթ Շահնազարյանի կատարմամբ, Տեր-Պետրոսյանը ձեռնամուխ է եղել ադրբեջանական իշխանությունների վաղեմի երազանքի իրականացմանը՝ Հաագայի միջազգային քրեական դատարան դիմում ներկայացնելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Իրավական տեսակետից բացարձակապես անիմաստ այդ դավաճանական քայլը հայրենի արմատականների հակահայկական հարձակման հիմնական ուղղություններից մեկն է։
Բայց, զուգահեռաբար, պայքարի են նետվում օժանդակ «եֆրեյտորները», ինչպես նախօրեին դա արվեց Վարդան Հարությունյանի միջոցով։
Տեր-Պետրոսյանի հաստիքային, ավելի ճիշտ, գրպանի իրավապաշտպանը, որ ներկայացվում է ճռճռան բնորոշումներով՝ «խորհրդային տարիների այլախոհ եւ քաղբանտարկյալ», բռնել ու «բաց նամակ» է գրել օրերս Հայաստան այցելող ԱՄՆ պատքարտուղար Հիլարի Քլինթոնին։
Ի դեպ, տարօրինակ է, որ սույն «իրավապաշտպանի» այլախոհական անցյալի մասին հիշեցնողները բացարձակապես լռում են նրա հետխորհրդային շրջանի նվաճումների մասին։ Մասնավորապես, որքան հայտնի է, «իրավապաշտպանն» աչքի է ընկել Վանո Սիրադեղյանի ՆԳ նախարարական ժամանակներում՝ ծառայելով որպես ոստիկան, որքան հայտնի է, մայորի ուսադիրներով։
Գանք Վարդան Հարությունյանի երեկ հրապարակված «բաց նամակին»։ Դա սեփական (արդյո՞ք սեփական) պետության դեմ գործատվության հետաքրքիր նմուշ է։ Ճիշտ է, բանսարկուական ոճով ու ոգով շարադրված էպիստոլյար ժանրի այդ նմուշը հագեցած է իմաստային ու տրամաբանական խճողումներով, բայց այն շրջանցելն անարդարացի կլիներ։ «Իրավապաշտպանն», ի վերջո, ջանացել է։ Պե՞տք է, չէ՞, նրա չար չարչարանքը գնահատել։
Իր «նամակի» վերջնամասում Վ.Հարությունյանը մի մոլեգին կատաղությամբ վրա է պրծնում ԱՄՆ նախագահ Օբամայի վրա, մասնավորապես նրա համար, որ վերջինս ա) ընդունել է Հայաստանի նախագահին, բ) Սերժ Սարգսյանին անվանել է «խիզախ մարդ»։
Ավելին՝ մի հավելյալ մեղադրանք էլ «իրավապաշտպանը» ԱՄՆ-ին հասցեագրում է այն բանի համար, որ իբր «արտաքին ուժերի, այդ թվում` ԱՄՆ աջակցության շնորհիվ» Սերժ Սարգսյանը կարողացավ պահպանել իր, իբր թե «երերուն իշխանությունը»:
Հարց է ծագում. այդ ինչպե՞ս է, որ նույն Բ.Օբամայի գլխավորած իշխանությունը, այսինքն՝ նույն ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, ըստ Հարությունյան Վարդանի նամակի առաջին մասի, «անաչառ եւ ճշգրիտ գնահատականներով» զեկույց է կազմում, եւ միաժամանակ, աջակցում այն իշխանությանը, որի հասցեին հիշյալ զեկույցում տհաճ արտահայտություններ է գործածել (հակառակ պարագայում Վարդան Հարությունյանը Պետդեպի զեկույցը «անաչառ» չէր անվանի)։
Ի՞նչ իմաստ ունի «անաչառ եւ ճշգրիտ գնահատականներով» զեկույցի հեղինակներին ուղղորդել, թե ինչպիսի հարաբերություններ կառուցեն Հայաստանի իշխանությունների հետ։ Առողջ տրամաբանության տեսանկյունից ոչ մի իմաստ դրանում չկա։ Բայց կա կոնկրետ նպատակ՝ «գործ տալ» սեփական պետության դեմ, սեփական անպատժելիության մեջ վստահ լինելով, զազրախոսել պետական գործիչների, կոնկրետ՝ ՀՀ նախագահի հասցեին։
Ըստ որում, ի՛նչն է առանձնապես հետաքրքիր։ «Իրավապաշտպանը» Հայաստանի իշխանությանը, ի շարս այլ մահացու մեղքերի, մեղադրում է… անհանդուրժողականության մեջ։ Սա իսկապես ցինիզմ է՝ բարձրացված քառակուսի աստիճան։
Գուցե Վարդան Հարությունյանին արժե՞ հիշեցնել, որ անհանդուրժողականություն եւ ատելություն սերմանում ու քարոզում էր իր պաշտեցյալ Տեր-Պետրոսյանը, որի քաղաքական կրեդոն հստակ ձեւակերպված է նրա իսկ հայտարարությամբ, որ ով իր կողքին չէ, նա տականք է։ Գործելակերպ, որ Վարդան Հարությունյանի պատրոնն ու «պատրոնդաշում» տեղավորված մյուս «վոժդիկները» դրսեւորում են մինչ օրս։
Ի դեպ, «5-րդ շարասյան» մասին, որի վերաբերյալ վերջերս հաճախակի են հիշատակումները։ Թերեւս արժե հպանցիկ հիշեցնել այդ արտահայտության ծագումնաբանությունը։ Արտահայտության հեղինակը իսպանացի գեներալ Էմիլիո Մոլեն է, որը 1936-39թթ. քաղաքացիական պատերազմի տարիներին ղեկավարում էր ֆրանկոյականների բանակային գործողությունները։ Ահա այդ գեներալը, 1936 թվականի հոկտեմբերին, Մադրիդի վրա գրոհն սկսելուց առաջ, ռադիոյով դիմեց Իսպանիայի մայրաքաղաքի բնակիչներին, հայտարարելով, որ քաղաքի վրա շարժվում է բանակային 4 շարասյուներով, իսկ բացի այդ, իր տրամադրության տակ է հենց Մադրիդում գտնվող «5-րդ շարասյունը», որը կհարվածի թիկունքից։
Որպես «5-րդ շարասյուն» նա նկատի ուներ Ֆրանկոյի գործակալներին, որոնք դիվերսիաներ էին կազմակերպում, լրտեսություն եւ այլ սրիկայություններ անում։ Եվ դրանից հետո ընդունված է «5-րդ շարասյուն» անվանել թշնամական գործակալներին, դիվերսանտներին, լրտեսներին, սադրիչներին, ահաբեկիչներին, ազդեցության գործակալներին։
Պետք է նկատել, որ միանգամայն անաչառ եւ ճշգրիտ են շրջանառվող այն գնահատականները, որ Տեր-Պետրոսյանի շուրջը հավաքվածների մի ահռելի մասը հենց «5-րդ շարասյուն» է, որ կա։
Կարդացողի Հավանություն՝
8
1
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- …ինչու անհասկանալի սպանվեց երջանկահիշատակ Հեյդար Ալիևը:
- Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- FILM Good Morning-1985
- ԿՈՐԾԱՆՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ, ԻՆՉՈ՞Ւ…
- Արա զարթնե՛ք, պոստի վրա քնում եք, արա՛…
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 7)
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 19)
- Иран.Война неизбежна
- Աղո՞թք, թե հրահա՛նգ Աստծուն և պարտադրանք քաղաքական գործիչների՛ն…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 6)
- Ձախողված սադրանք Երևանում: Վերջում կոկորդիլոսային գոհունակություն:
- LIVE – Freedom Plaza Eviction, DC (Broadcast started )
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ա՜խ այդ ազնիվ ռուսները, նրանք հայերի նման են և ավանտյուրիստ չեն դառնում…
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 10, 2012 1:21 - 2 քննարկում
Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

Ինչպես կարելի է այս վիժվացքին արտատպել այս սայթում:Անձամբ առիթ եմ ունեցել շթվել այս լակոտի հետ …բացառձակ սոված երևույթ է…ժամանակս ափսոս է նույնիսկ քֆռտելու համար այս անկարողին..
Կարդացողի Հավանություն՝
31
5