ԱԶԱՏ ԽՈՍՔ - Հեղինակ՝ . Saturday, May 29, 2010 13:06 - 2 քննարկում

Նախագահական ջուրծեծոց մայիսի 28-ի մասին:

«ՄԱՅԻՍԻ 28-Ի ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՍԱՍԵՐԸ»

  • article's photo

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «92 տարի առաջ, տեւական խզումից հետո իր պատմական տարածքի մի փոքր հատվածում հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը։ Ո՞վ էր հայը մինչեւ 1918թ. մայիսի 28-ը։ Նա զոհ էր, գաղթական, կապիտալիստ, առեւտրական, խմբագիր, զորավար, բանաստեղծ, շինական, գիտնական եւ այլն։ Նա ամեն ինչ էր, բայց քաղաքականապես` գրեթե ոչինչ։ Մայիսի 28-ին հայը դարձավ պետության քաղաքացի։ Գիտակցության նման հեղափոխումը բնականաբար մեկ օրում չի կատարվում։ Ասվածի վկայությունն է այն փաստը, որ մեր օրերում էլ կան մարդիկ, ովքեր դեռ չունեն պետության քաղաքացի լինելու գիտակցությունը, չեն զգում դրա ուժն ու պատասխանատվությունը։ Մայիսի 28-ի սխրանքը, իմ համոզմամբ, առաջին հերթին կատարվեց մեր գիտակցության մեջ եւ սրտերում։ Այն նախապատրաստվել ու հասունացել էր դարերի ընթացքում՝ մեր ժողովրդի անհավասար պայքարով ու դառը փորձով։ Վերջապես այն պսակվել էր 1918թ. մայիսյան հաղթանակներով, որոնք եկան վերահաստատելու անմարդկային զրկանքներ տեսած ու վերապրած ժողովրդի ապրելու կամքը: Ապրել ազատ, ապրել արժանապատիվ։ Ապրել ո՛չ թե չմեռնելու, գոյություն քարշ տալու, այլ առաջընթացի համար, ապրել համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը համաքայլ։ Սա մի նոր ծննդյան օր էր, ավելի ճիշտ, քաղաքական վերածնունդ, որին, պետք է խոստովանել, մեր հասարակության մեջ պատրաստ էին ո՛չ բոլորը։ Ոմանք մայիսի 28-ն ընկալեցին որպես մեկուսացում։ Բայց հենց այստեղ են մայիսի 28-ի ամենակարեւոր դասերը: Դաս առաջին. ոչ ոք աշխարհում պարտավոր չէ կռվել քեզ համար եւ քո փոխարեն։ Քո ընտանիքի, ազգի, երկրի պաշտպանությունն անձամբ քո գործն է եւ քո նվիրական պարտքը։ Օտար ուժերին ապավինելն ու բոլոր հույսերն այլոց հետ կապելը նշանակում է լինել ոչ իրատես, ի վերջո` կործանվել։ Դաս երկրորդ. ոչ ոք պարտավոր չէ քո փոխարեն հաստատել պետականություն։ Իհարկե, երկու դեպքում էլ կարող են լինել դաշնակիցներ, սակայն այդ սխրագործությունները դու պարտավոր ես պատրաստ լինել կատարելու մեն-մենակ։ Դաս երրորդ. պետական կառույցներ ձեւավորած ժողովրդի նկատմամբ կարելի է տանել առանձին հաղթանակներ, բայց անհնար է իրականացնել ցեղասպանություն։ Ահա թե ինչու Արեւելյան Հայաստանի համար մայիսի 28-ը նոր ծննդյան օր է։ Դաս չորրորդ. հայ ժողովուրդն ի վիճակի է լուծել իր առջեւ դրված ամենաբարդ, երբեմն անհնար եւ երեւակայական թվացող խնդիրները։ Հայ ժողովուրդն ուղղակի անպարտելի է, եթե աշխարհին ներկայանում է միասնական ճակատով։ Եթե հայության բոլոր հատվածները, բոլոր խավերն ու քաղաքական ուժերը գործում են համաձայնության, փոխլրացման մթնոլորտում, եթե երկրի ներսում չկա հինգերորդ շարասյուն, մենք անպարտելի ենք։ Դաս հինգերորդ. պետք է հավատալ հայ ժողովրդի ունակություններին, հավատալ նրա կռվելու, կառուցելու, մտածելու, արարելու մեծ հնարավորություններին։ Այսօր քչերն են հիշում, թե ինչ հուսահատական տրամադրություն էր իշխում Ղարաքիլիսայում հերոսամարտից ընդամենը մի քանի օր առաջ։ Գաղթականության թշվառ տեսարանները խեղճացրել ու բարոյալքել էին նույնիսկ զինվորներին, որոնք արդեն դիմում էին դասալքության։ Իսկ հաղթանակից հետո ոմանք չէին հավատում իրենց աչքերին, չէին հավատում, որ իրենք հաղթել են։ Այսօր էլ մեր շուրջ կան մարդիկ, ովքեր չեն հավատում, թե Հայաստանը կարող է ունենալ եվրոպական զարգացած երկրին վայել բարեկեցություն, օրինապահություն, ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթություն, գիտություն, առողջապահություն, սպորտ եւ այլն։ Մայիսի 28-ը մեզ հուշում է, որ թերահավատությամբ հեռու չես գնա, զոհի, թերարժեքության բարդույթով, աշխարհից խռովածի, բողոքավորի սուգ ու շիվանով հեռու չես գնա, առանց պետական մտածելակերպի, քաղաքացիական պահանջկոտության ու պատրաստակամության, առանց քո երկրի հանդեպ մեծ հավատի հեռու չես գնա։ Իսկ մենք պատրաստվում ենք շատ հեռու գնալ, որովհետեւ մեր թիկունքում ունենք մայիսի 28, որովհետեւ շատ հեռվից ենք գալիս։ Կրկին շնորհավորում եմ այս մեծ տոնի կապակցությամբ։ Մայիսյան հերոսամարտերի նահատակներն իրենց արյունով են շաղախել մեր երկրի հիմնաքարերը։ Երկիր, որ կոչվեց Հայաստանի Հանրապետություն եւ մեզ տվեց անձնագիր՝ բառի ուղղակի եւ փոխաբերական իմաստով։ Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, հաջողություն, որ մենք բարեբախտություն ունենանք այսուհետ դարեր շարունակ հպարտությամբ ու արժանապատվությամբ կրելու այդ անձնագիրը։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, եւ փա՛ռք հայ ժողովրդին»:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Լեռնեցի
May 30, 2010 7:07

Հագուրդ չտանք մասոնական խաղերին…
By vahagnakanch

Հետաքրքիր լուր է սպրդել հայկական մամուլում: Մասոնները խառնվել են: Այսինքն՝ ավելի ճիշտ խառնում են ինչպես միշտ… Հայաստանի մասոնական օթյակի վարպետը խիստ մտահոգվել է շրջանառության մեջ դրված մի DVD-ի տարածմամբ, որում “…Լեւոն Տեր-Պետրոսյանը մասոն է, եւ, չգիտես ինչու, դա բացասական իմաստով է հնչում“:

Բա ի՞նչ իմաստով հնչեր, “եղբայր” մասոն, գուցե երգ ու պարո՞վ ասվեր դա, ու փառաբանվեի՞ն նորօրյա հայ մասոնները, որոնք ժառանգորդն են Օսմանյան կայսրությունում երիտթուրքական ու հայ մասոնների եղբայրական կապերի, որի հետեւանքով ցեղասպանվեց հայությունը: Կամ գուցե խորհրդային տարիների սիոնիստա-մասոնական հեղափոխական դավադրությանը զոհ գնացած հազարավոր հայերի (եւ ոչ միայն հայերի) համա՞ր պիտի դրականորեն հնչեր մասոն անունը եւ դրա տակ թաքնված գաղտնի սադրանքներով պարուրված երեւույթը: Իսկ գուցե մերօրյա աշխարհի գաղտնի կառավարության ծառաներ մասոնների ինչպես հայադավ, այնպես էլ համաշխարհային ոճրագործությունների գովքը անելո՞վ պիտի հնչեր…

Ինչեւէ, մասոն վարպետը շարունակում է. “Մենք քաջալերում էինք այն երիտասարդներին, խմբավորումներին եւ ընդհանրապես այն մարդկանց, ովքեր պայքարում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, օթյակի անդամների 99%-ը Լեւոն Տեր-Պետրոսյանին համարում է ոճրագործ”: Այո՜, մինչեւ DVD-ի ի հայտ գալը, ըստ երեւույթին ՀՀ առաջին նախագահն ամենեւին ոճրագործ չէր, նաեւ՝ մոտ ու հարազատ մասոն էր (սա արդեն ոչ մեկի համար գերգաղտնիք չէր, ուստի հերքելն անմտություն է կամ հերթական դավադրություն…), որի օրոք էլ ծաղկեց մասոնությունը (եւ մասոնները 100%-ով կողմ էին այսօրվա չմասոնին – հեղ.), բայց DVD-ի բացասական իմաստով հնչող մասոն հասկացությունը նպատակաուղղել է նորօրյա մասոններին հարվածելու հին “եղբայր” Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ իշխանությունների բացասական վերաբերմունքից խույս տալու համար… Մտածում են՝ գուցե ստացվի՞…

Այնուհետեւ վարպետ մասոնն ավելացնում է. “Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարող մասոն լինել: Մենք ուրախ ենք, որ նրա դեմ պայքարողները օգտագործում են փաստեր, բայց խեղաթյուրված է այն փաստը, որ նա մասոն է”:

Հե՜չ էլ ուրախ չեք երեւում “եղբայր” մասոններ: Հուդայություն եք անում հաստատ: Ըստ այս տրամաբանության, ոճրագործ Աթաթուրքն ու իր կոհորտայի մյուս մասոն եղբայրներն էլ չէին կարող մասոն լինել: Բա մասոն ու ոճրագո՞րծ… էլ ո՜նց կլինի: Սակայն, երիտթուրքերի պարագլուխները մասոն էին ու՝ բարձր աստիճանի, մի մասն էլ նաեւ՝ սիոնիստ: Լա՜վ չէ, եթե խաղ չեք անում, ապա ընկած “եղբայր” Լեւոն Տեր-Պետրոսյանը մի օր կարող է բարձրանալ… եթե խաղում եք, ապա դա էլ լա՜վ չէ, քանզի վախենում եք, ուրեմն թույլ եք: Այ սա լա՜վ է, ուրեմն մեր հաստատուն նպատակի դեպքում կանէանաք Հայաստան երկրից, իսկ մենք էլ՝ նորանոր շառ ու փորձանքներից կպրծնենք:

Հիշե՛ք, հնարավոր է այնպիսի DVD-ներ հայտնվեն, որ հետո հերքելը շա՜տ դժվար, եթե չասենք անհնարին լինի…

Իհարկե, հեռու չէ այն օրը, երբ ընդդիմադիր բեւեռն էլ իր ստեղծած DVD-ները կպտտի ներկայիս իշխանությունների հին ու նոր “եղբայր” մասոնների, համասեռականների, աղանդավորականների ու այլազգիների մասին:

Մեզ մնում է ճիշտ հետեւություն անել ու հեռու մնալ հակահայ ու ապազգային բոլոր կառույցներից: Ժամանակին, առանց այս DVD-ների էլ այնքան բան է ասվել ու գրվել, որ հասկացողը հասկացել է վաղուց:

Մի դիտարկում էլ անենք: Ամենալավ բանն անգամ եթե արվում է նեղ շահադիտական նպատակներով, ապա դրա արժեքն ի սկզբանե ընկնում է: Ի՞նչ է, այդ DVD տարածողները չգիտեի՞ն իրենց տարածած նյութի մասին դեռ տարիներ առաջ: Վստահ ենք՝ գիտեին: Բայց դա հրապարակեցին միայն այն ժամանակ, երբ խիստ անհրաժեշտ էր ԻՐԵՆՑ:

Ա՜յ, եթե հիմա էլ շարունակեն բացահայտումները եւ դա անեն բոլոր բացասական ուղղություններով ու ավելի բաց իրավական տեսք տան իրենց գործունեությանը, ուրեմն ամեն ինչ իր տեղը կընկնի ու կկարգավորվի…

Հայկ Թորգոմյան

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 11 Thumb down 0

Լեռնեցի
May 30, 2010 7:30

Վերջին երկու տարվա նախագահի վարած քաղաքականությունն
կասկած է հարուցում հասարակության ՄԵջ,նմանացնելով
մասոն ու սիոնիստ Լ.Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը:
Ոչինչ չանելով Տեր- Պետրոսյանի եվ ռոբերտ Քոչարյանի կողմից
թալանված առհելի գումարների հետ վերադարձմանը,որը կազմում է 12 միլիարդ դոլարից ավելի…
Մեզ մնում է ՍՊԱՍԵԼ ՈՒ ՀՈՒՍԱԼ հերթական սենսացիոն լրիվ
բացահայտմանը,թե Սերժ Սարգսյանը նաեվ մասոնական ԲԱդեն-բադենական 0թյակի անդամ է…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 6 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*