ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, November 3, 2011 1:04 - 7 քննարկում

«Եհովայի վկաներ» ի գաղտնիքները

«Եհովայի վկաներ» ի գաղտնիքները
2010-04-28 00:20:33

Հայաստանում ամենամեծաթիվ անդամներ ունեցող աղանդավորական շարժումներից մեկի՝ «եվովայի վկաներ» ի մասին մեր հասարակությունը գրեթե անտեղյակ է, իսկ աղանդի անդամների մեծագույն մասը չի էլ պատկերացնում, թե ի՞նչպես է ստեղծվել այս աղանդը և ինչպիսի «բարի» գործեր ունի արած նախկինում։ Փաստերը, որոնք կներկայացվեն սույն հոդվածում լույս կսփռեն աղանդի ստեղծողի, դրա նպատակների և գործած ու գործվող բազմաթիվ ստերի և մանիպուլացիաների մասին։
Ամեն ինչ սկսվեց 19 րդ դարի վերջին ԱՄՆ ի Փենսիլվանիա նահանգում, երբ ոմն Ջեյմս Ռասել ստեղծեց Աստվածաշնչի հետազոտման սեփական խումբը։ Այն հետագայում վերաճեց «Դիտարան» (Сторожевая башня) կոչվող համայնքի:
1799 թ ին Ռասաելը հայտարարեց, որ սկսվել է աշխարհի վերջին տանող գործընթացը և որ Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալուսը տեղի է ունեցել 1874թ ին և վերջապես՝ 1914թ ին կլինի աշխարհի վերջ։ 1897թ ին այս «պայծառատեսության» հեղինակը այնքան էր տարվել աշխարհի վերջի մասին իր իսկ ստեղծած ցնորքով, որ վաճառեց ծաղկող սեփական բիզնեսը և սկսեց հրապարակել «Սիոնի դիտակետ» (Сторожевая башня Сиона) և «Քրիստոսի ներկայության ավետիս» (Вестник присутствие Христова) ամսագրերը, որոնք այսօր հայտնի են «Դիտարան» անվամբ։
Ամսագրի տպաքանակը աճեց 6000 ից մինչը 400մլն օրինակ տարեկան, այն լույս է տեսնում շուրջ 150 լեզուներով, այդ թվում նաև հայերեն՝ ներառյալ արևմտահայերեն։ Իր ողջ կյանքի ընթացքում Ռասլը հեղինակել է բազմաթիվ գրքեր, որոնցից մեկում հեղինակը պնդում է, որ, օրինակ, եգիպտական բուրգերը Աստված ստեղծել է որպես «երկրորդ վկա»՝ ի լրացումն Աստվածաշնչի, Ռասլը հավատում էր, որ եգիպտական բուրգերի միջանցքների երկարությունը համապատասխանում էր բուրքերի ստեղծման տարեթվի հետ։
Հետևություններ անելով՝ «մաթեմատիկոս», աղանդի հիմնադիրը հայտարարեց, որ աշխարհի վերջի մասին իր կողմից նշանակված տարեթիվը՝ 1914 թ հաստատվում է նաև եգիպտական բուրգերի միջանցքների ուսումնասիրությամբ։
Վերջապես եկավ 1914թ ը, «ցավոք» Ռասլը և իր հետևորդերը չհամբարձվեցին և աշխարհը չկործանվեց։ Բայց հնարամիտ Ռասլը իր մերձավորագույն կողմնակիցների հետ միասին գաղտնի խորհրդակցություններ անցկացնելով հայտարարեց, որ աշխարհի վերջը գալու է 1915թ ին, սակայն դարձյալ «ձախողվելով», «տեղափոխեցին» այն 1916թ, ապա՝ 1918թ։ Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ 1916թ ին մահացավ Ջեյմս Ռասելը։ Ինչպես գրում է այն ժամանակվա մամուլը, Ռասլի մոտ կյանքի վերջին շրջանում նկատվում էր հիասթափություն և հոգեկան խանգարում։
Նրա գերազմանաքարը իրենից ներկայացնում է մի հսկա քարե բուրգ։ 1918թ ին աղանդի ղեկավարի պաշտոնում Ռասելին փոխարինեց Ժոզեֆ Ֆրանկլին Ռուտնֆորդը, ով Միսսուրրի նահանգից էր և ուներ իրավաբանական կրթութուն։
Վերջինս 1919թ ին սկսեց իրագործել նոր անդամների ներգրավմանն ուղղված հատուկ մշակված մի ծրագիր, որը կոչվում էր «Միլիոնների կոմպանիա»։ Այս ծրագրի մշակմանը մասնակցել են ամերիկայան գաղտնի ծառայությունները և «ուղեղային կենտրոնները»։ Ռուտնֆորդը հայտարարեց, որ աշխարհի վերջը մոտ է, ավելի կոնկրետ՝ 1925թ ը։
Սույն ժամանակահատվածում աղանդավորները պնդում էին, իբր 1914թ ին Հիսուս Քրիստոսը վերադարձել է և ուսումնասիրելով բոլոր քրիստոնեական եկեղեցիները՝ հանգել է այն եզրակացությանը, որ Աստծո խոսքը տարածողները պետք է լինեն իրենք՝ «եհովայի վաներ» ը։
Իրենց այս պնդումները ներկայացված են «Կորած գաղտնիք» գրքում, ուր բոլոր տեսակի «մարգարեությունները» և սուտ, հակաքրիստոնեական գրվածքները չեն տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ։ Օրինակ՝ Աստվածաշնչում տեղ գտած ծովային հրեշի մասին հիշատակումը «Կորած գաղտնիք» գիքում ներկայացվում էր որպես ժամանակակից գնացքը ևն։ 1920թ ին լույս տեսավ սուտ մարգարեյի՝ Ռուտնֆորդի «Միլլիոնների» գիրքը, որտեղ վերջինս տեղեկացնում էր, թե «համաձայն» Աստվածաշնչի, 1925թ ին պետք է վերածնվեն Աբրահամ, Հակոբ, Թադևոս և Հիսուսի մյուս աշակերտները, որպեսզի կառավարեն երկրի վրա ստեղծվող նոր դրախտը։
Գրքի լույս տեսնելուց հետո միլիոնավոր մարդիկ սկսեցին մասսայաբար վաճառել իրենց ունեցվածքը և միանալ աղանդավորներին, նրանք վարում էին քոչվորական կյանք և ամենուր տարածում էին իրենց սուտ մարգարեությունները։
1925թ ին հատկապես, ԱՄՆ ում, բազմաթիվ գյուղացիներ սերմացան չկատարեցին՝ հավատալով աշխարհի վերջի մասին սուտ մարգարեություններին։ Եկավ և անցավ նաև 1925թ ը, միլիոնավոր մարդիկ խաբված էին և սկսվեց սով։
Խուճապահար Ժոզեֆ Ֆրանկլին Ռուտնֆորդը հայտարարեց, որ աշխարհի վերջը այնուամենայնիվ մոտ է և ԱՄՆ ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի ամենահարուստ թաղամասերից մեկում կառուցել տվեց շքեղ մի դղյակ, որտեղ՝ ըստ «պայծառատեսի», պետք է ապրեին Քրիստոսի վերածնված աշակերտները։
Դղյակը կոչվեց «Բետ Սարիմ», ինչը եբրայերենից թարգմանաբար նշանակում էր «Իշխանների տուն»։ 1920 ականների վերջին աշխարհին պատուհասեց նոր տնտեսական ճգնաժամ, բնականբար այս ճգնաժամը չազդեց Ժոզեֆ Ֆրանկլին Ռուտնֆորդի կյանքի վրա, ամառները միլարդատեր դարձած «մարգարեն» անց էր կացնում «Բետ Սարիմ», ում, իսկ ձմեռները՝ Եվրոպայում և վարում էր ցոպ կյանք։ Հատկապես շքեղ էին վերջինիս մեքենաները՝ հզոր շարժիչներով երկու կադիլակները։
Ռուտնֆորդի ղեկավարման տարիներին «եհովայի վկաներ» աղանդը վերածվեց հսկայական կորպորացիայի, որը թողարկում էր անչափ մեծ քանակությամբ գրականություն և ուներ միլիոնավոր հետևորդներ ամբողջ աշխարհում։
Ռուտնֆորդը կոչ էր անում իր հետևորդներին չամուսնանալ և ամբողջությամբ նվիրվել «Աստծո խոսքի տարածմանը»։ Այս նպատակի համար օգտագործվում էին նաև շարժական գրամաֆոններ, կիրակի օրերը աղանդավորները հավաքվում էին եկեղեցիների առջև և պահում էին հետևյալ գրություններով պաստառներ. «Կրոնը թակարդ է և խաբեյություն»։
Աղանդավորների հաջողության գաղտնիքներից մեկն էլ այն էր, որ նրանք հետ չէին մնում գիտատեխնիկական առաջընթացից. Արդեն 1933թ ին միայն ԱՄՆ ում գոյություն ուներ շուրջ 403 «եհովայական» ռադիոկայաններ, որոնք անընդհատ հնչեցնում էին վիրավորական խոսքեր Եկեղեցու և հոգևորականների հասցեյին։
Ռադիոկայանները չէին դադարում հաղորդել «գլխավոր լուրը»՝ Աշխարհի վերջին մնացել է մի քանի ամիս։ Վերջապես վերջ եկավ, բայց ոչ աշխարհի, այլ Ժոզեֆ Ֆրանկլին Ռուտնֆորդի, ով մահացավ 1941թ ին Սան Դիեգոյի շքեղ դղյակում՝ «Բետ Սարիմ» ում։ 1949թ ին աղանդավորները անաղմուկ վաճառեցին «Բետ Սարիմ» ը և մինչև օրս էլ փորձում են թաքցնել իրենց պատմության այս զավեշտալի և խայտառակ էջը։
Այսօր նույնիսկ ամենաթունդ «եհովայի վկաներ» ը տեղյակ էլ չեն «Բետ Սարիմ» ի գոյության մասին։
Ռասլից և Ռուտնֆորդից հետո աղանդավորները սկսեցին կառավարվել ոչ թե անհատների, այլ մարդկանց խմբի՝ «ընտրյալների» կողմից, որոնք, փաստորեն անսահման լիազորություններ ունեն միլիոնավոր մարդկանց վրա, քանզի «եհովայի վկաներ» ը հավատում են, որ Աստծո և իրենց արանքում գտնվում են այդ մարդիկ, որոնք որ իրենց են փոխանցում Աստծո «հրամանները»։
Ռեյմոնդ Ֆրանսը, ով հանդիսանում է «Խղճի ճգնաժամ» գրքի հողինակը, ժամանակին եղել է աղանդը ղեկավարող խորհրդի անդամներից մեկը, սակայն տեսնելով այն, ինչն իրականում կատարվում է աղանդի ղեկավար շրջանակներում, Ֆրանսը դուրս է եկել աղանդից և սկսել է ներկայացնել այն սարսափեցնող ճշմարտությունը, որը երկար ժամանակ թանքված է եղել հանրությունից։
Գրքի հեղինակը մասնավորապես ասում է, որ «եվովայի վկաներ» ի ղեկավարությունը որոշումներ ընդունելիս առաջնորդվում էր ոչ թե Աստվածաշնչով, այլ՝ մարդկանց ուղեղները լվանալու նորագույն քաղաքական տեխնոլոգիաներով։
Այսօր արդեն կան բավական մեծ թվով հրատարակված գրքեր, որտեղ նախկին աղանդավորները հանրությանն են ներկայացնում դառը իրականությունը աղանդների մասին. Լեոնարդ Էմարգուրի Կրիտի, Փիթեր Գրեգրդսոն ևն։
«Եհովայի վկաները» սեփական ձևով թարգմանեցին Աստվածաշունչը, որը կոչվեց «Նոր աշխարհի թարգմանություն», որպես հիմնավորում նրանք նշում էին, որ իրենց կողմից կատարած թարգմանությունը հաստատել են հունարեն լեզվի լավագույն մասնագետները, և տալիս էին դոկտոր Մենտիի անունը, ով սակայն հերքեց իր մասնակցությունը և անհամաձայնություն հայտնեց թարգմանության հետ։
Դոկտորը ուսումնասիրելով գիրքը հայտարարեց՝ «ես երբիցէ չեմ տեսել Աստվածաշնչի նման խայտառակ թարգմանություն՝ քան «դիտարան» համայնքի կատարած թարգմանությունն է։ Սրանք շատ հեռու են Աստվածաշնչի հունարեն և եբրայերեն բնօրինակներից»։
Աղանդավորների գործողություններում անպակաս է եղել նաև կուրիոզը, այսպես՝ նախկին «եհովայի վկաները» պնդմամբ օրինակ՝ տեսնելով, որ աշխարհի վերջի մասին իրենց կանխատեսումները մեղմ ասած հեռու են իրականությունից, 60 ականներին ղեկավարությունը սկսել է մտածել իրենց «պայծառատեսությունը» փոխելու մասին. աշխարհի վերջը պետք է հաշվել 1957թ ից, երբ ՍՍՀՄ ը տիեզերք արձակեց առաջին արհեստական արբանյակը։
Աղանդավորները այս փաստը կապեցին Աստվածաշնչյան այն գրվածքների հետ, որտեղ ասվում է, որ աշխարհի վերջը կգա այն ժամանակ, երբ երկնքում նշաններ կհայնվեն։ Այս առաջարկությունը սակայն չի հաստատվել խորհրդի կողմից։ Վերջապես ընդունվեց աշխարհի վերջի մասին նոր տարեթիվ՝ 1975թ։
Առմակեդոնի նոր թվականի հայտարարումը նորից հանգեցրեց աղանդավորների շարքերի համալրմանը, մարդիկ, որոնք անտեղյակ էին նախկին չկատարված «մարգարեություններց» կուրորեն հավատում էին այդ թվականին։ Արդեն 2010թ նն է և «կարծես» աշխարհը չի կործանվել։
«Եհովայի վկաների» ղեկավարության իրական կյանքի մասին սարսափելի փատեր են ներկայացնում ղեկավար մարմնի նախկին անդամները, որոնք 70 ական թթ ից պնդում էին, որ աղանդի ղեկավարների շրջանում տարածում է գտել հոմոսեքսուալիզմը, թմրամոլությունը և հարբեցողությունը, մանկական բռնությունները և այլ ալյանդակություններ։
ԱՄՆ ում «եհովայական» ախտանիշով հիվանդությանը սկսեց ուսումնասիրվել պրոֆեսիոնալ հոգեբանների կողմից։ Վերջիվերջո աղանդի ղեկավարությունը ընդունեց, որ «եհովայի վկաներ» ղեկավարության շարքերում կան հոմոսեքսուալիստներ, կնամոլներ, թմրամոլներ ևն։
Անցյալ դարի 70 ականների կատարած այս խոստովանությունը կարելի է գտնել ամերիկյան մամուլում, սակայն բնականաբար այս տեղեկությունները անհասանելի են աղանդի հասարակ անդամների, ովքեր արդեն ամբողջությաբ զոմբիացած են։
Ամենամեծ և սարսափելի դեպքը տեղի ունեցավ 1960 ականների կեսերին Մալավիայում՝ Աֆրիկա. Երկրի կառավարությունը որոշում ընդունեց, որով քաղաքացիները պարտավորվում էին գնել կուսակցական տոմս, որն արժեր 25 ցենտ (մոտ 100 դրամ), աղանդի ղեկավարությունը իր հետևորդներին արգելեց գնել այդ տոմսերը, որն էլ հանգեցրեց հազարավոր աղանդավորների ձերբակալությանը և մասսայական սպանդին, շուրջ 20 հզ աղանդավորներ փախան երկրից վերջնականապես խորտակելով իրենց կյանքը։
Ամենասարսափելին սակայն այն է, որ աղանդի ղեկավարները տվել են այս կարգադրությունը ելնելով իրենց այն համոզմունքից, որ պետական իշխանություն մեջ լինելը դա մեղք է, որևէ կապ ունենալը պետական չինովնիկի հետ նույնպես, սակայն ինչն արգելվեց աֆիրկացիներին, թույլատրվեց մեքսիկացիներին. Մեքսիկայի «եհովայի վկաներ» ին թույլատրվեց կաշառք տալ պետական մարմիններին՝ գնելու համար զինվորական գրքույկները։
Այսինքն, ընդամենը 100 դրամի համար հազարավոր մարդկանց սպանդի մատնած աղանդը մյուս դեպքում թույլ է տալիս կաշառքով գնել պետական փաստաթուղթ։ Այս փաստը վերջնականապես մերկացրեց «եհովայի վկաների» ղեկավարների իրական դեմքը և ցույց տվեց, որ այս կառույցում իշխում են երկակի ստանդարտները և քրիստոնեության հետ որևէ կապ չունեցող մոտեցումներն ու գաղափարները։
Սարսափելի մեկ փաստ ևս՝ իր անդամներին արյան փոխներարկում կատարելն արգելած աղանդը վերջերս ուղղակի թույլատրեց կատարել այն, այսինքն, այս արգելքի պատճառով իրենց կյանքից զրկված հազարավոր մարդկիկ՝ նորածին երեխաներ, կանայք, ծերեր «ընդամենը անբախտ էին»։
Եզրափակելով ասվածը ասենք, որ Հայաստանում այսօր հաշվվում են շուրջ 10հզ «եհովայի վկաներ», աղանդավորները իրենց գործողություններով ուղղակի քայքայում են հայոց պետականության հիմքերը, նրանք չեն ընդունում զինվորական ծառայությունը, պետական իշխանություններին…, այս ամենը կասեցնելու համար պետությունը գրթե չի ձեռնարկում ոչ մի էական քայլ, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասը չի իրականացնում պատշաճ քարոզչություն, որպեսզի մարդկանց զերծ պահի հոգեվորսությունից։ Տեսե’ք թե ովքեր են թաքնված «եհովայի վկաներ» «գառան» մորթու տակ: Ուշքի եկե´ք։
Հեղինակ՝ Զոհրապ Եգանյան


7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ռոբերտ Գյումրեցի
Apr 28, 2010 6:47


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('7615') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB2\xD5\xB8\xD5\xAC\xD5\xB8\xD6\x80 \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB2\xD5\xB8\xD5\xAC\xD5\xB8\xD6\x80 \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB2\xD5\xB8\xD5\xAC\xD5\xB8\xD6\x80 \xD5\xBA\xD5\xA5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.ph in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219