ԱՆՑՈՒԴԱՐՁ - Հեղինակ՝ Admin. Friday, December 12, 2008 12:52 - 2 քննարկում
Անանուն հարցազրույց կամ գլխավորը՝ վերջում
«ՄԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՅԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՆՑՆԵՆ»
- - Ինձ զարմացնում ու ցավ է պատճառում առաջին հերթին այն, որ անգլերենի նկատմամբ այսօր սարսափելի ստրկամտություն կա: Խորհրդային տարիներին հայերիս զգալի մասը ռուսախոսության դեմ պայքար էր մղում, ինչը վերեւներից բնավ չէր խրախուսվում: Գաղտնիք չէ, որ այն ժամանակ պետությունը հատուկ ուշադրություն էր հատկացնում ռուսական դպրոցներին, քանի որ «էլիտար» խավի զավակներն այնտեղ էին սովորում: Այն ժամանակ ներքին պայքար կար ռուսերենի ազդեցության ու տարածման դեմ, իսկ հիմա ոչ ոք չի մտահոգվում անգլերենի համար: Ես չեմ հերքում անգլերենի իմացության անհրաժեշտությունը, ցավոք, մեր սերունդը զրկված էր դրանից, սակայն այսօր անգլերենին տրվող գերապատվությունը հասել է այն կետին, որ Երեւանի փողոցներով անցնելիս վիրավորվում ես հայերենն այդքան նվաստացած տեսնելով: Խորհրդային տարիներին եթե որեւէ ցուցանակի վրա ռուսերենը հայերենից առաջ էր գրված լինում, հայագետներն իսկույն ըմբոստանում էին: Հիշում եմ, ընկերներով 70-ականներին գնացել էինք Մեղրի՝ դասախոսություն կարդալու: Հանկարծ նկատեցինք, որ կայարանում հայերեն գրությամբ ոչ մի ցուցանակ չկար, անմիջապես գնացինք շրջկոմ ու մեծ աղմուկ բարձրացրինք: Հետո իմացանք, որ շատ արագ հայերեն ցուցանակներ են տեղադրել: Իսկ հիմա ամբողջ մայրաքաղաքը հեղեղված է անգլերեն գրություններով, կարծես մարդիկ չեն գիտակցում, որ օտար լեզուներին տիրապետելը բնավ չի նշանակում մայրենին արհամարհել: Ամեն բան խճողվել է: Մի ժամանակ մատենադարանցիները օտար բառ գործածողների համար պատիժ էին կիրառում՝ մեկ օտար բառ ասողը պարտավոր էր 20 կոպեկ տուգանք վճարել: Իսկ հիմա մեր պետական այրերը, նույնիսկ գիտնականներն իրենց բանավոր խոսքում անընդհատ օտար կամ ոչ գրական բառեր են գործածում: Դրանք մխրճվում են ականջիդ մեջ եւ տհաճություն պատճառում: Լուտանք պիտի թափել մեր պատգամավորների գլխին, որ Ազգային ժողովի ամբիոնից խոսում են անտանելի հայերենով, այդպիսի բան ոչ մի երկրում թույլ չեն տալիս: Այդ պատգամավորների համար պիտի հայերենի դասընթացներ անցկացնել, քանի որ երիտասարդներն օրինակ են վերցնում նրանցից: Մյուս կողմից էլ հեռուստատեսությունն է այլանդակում մեր լեզուն, խեղդում ժարգոնով, սարսափելի սերիալներով, առանց գիտակցելու, որ լեզուն իր հետ բերում է կեցվածք, պահվածք: – Հավատո՞ւմ եք, որ մայրենին անտեսելու այս աններելի վարքագիծը երբեւէ կփոխվի եւ կունենանք հայերենապաշտ հասարակություն:- Հնարավոր է, եթե ամեն բան սկսենք դպրոցից: Դժբախտաբար, մեր դպրոցը երկար տարիներ անտերության էր մատնված: Ես հիմա շփվում եմ երիտասարդների հետ եւ ամեն անգամ ուղղակի ապշում եմ, թե դպրոցն ինչ է սովորեցրել նրանց: Բացարձակապես անտեղյակ են պատմությունից, աշխարհագրությունից, հայոց լեզվից, գրականությունից: Րաֆֆու անունն եմ տալիս, եւ ամբողջ լսարանում մեկ կամ երկու ուսանող կա, որ գրողի մեկ գրքից ավելի կարդացած լինի կամ գոնե վերնագիրն իմանա:
Մեր սերունդն ապրում էր հայ գրականությամբ, ներշնչվում պոեզիայով: Երբ ութերորդ դասարանում էի, Եղիշե Չարենցի գրքերն արգելված էին: Մի օր ձեռքս ընկավ բանաստեղծի գրքերից մեկը, որ թաքցրել էր հորաքույրս` Արմենուհի Սրապյանը: Գրքի առաջին էջերը պատռված էին, սկսեցի կարդալ եւ ուղղակի խենթացա: Հաջորդ օրը գնացի դպրոց ու սկսեցի ոգեւորված արտասանել: Բոլորն ապշած նայում էին ինձ ու հարցնում, թե ի՞նչ եմ արտասանում: Ասացի՝ ես էլ չգիտեմ: Հետո մեր ուսուցչուհիներից մեկն ինձ կանչեց եւ առանձին ասաց, որ դա Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմն է, հիմա արգելված է եւ պետք չէ բարձրաձայնել, որովհետեւ այդպես կարող եմ ե՛ւ ինձ վնասել, ե՛ւ գրքի տիրոջը: Ցավում եմ, որ այսօր աշակերտները գրեթե ոչ մի բանաստեղծի չեն կարդում: Հայերենապաշտությունը պետք է դպրոցից սկսել, եւ հասարակության մեջ արթնացնել ոչ թե ազգայնամոլություն վատ առումով, այլ ճշմարիտ հայրենասիրություն, սեր ու հարգանք սեփական երկրի, ազգի, լեզվի նկատմամբ: Այդքան պայքարելուց հետո ինչպե՞ս կարելի է հանդուրժել այսօրվա քամահրանքը: Հուսանք, որ ժամանակի ընթացքում այս ցավալի երեւույթը կշտկվի, այլապես դա շատ վտանգավոր է մեր ազգի համար: Հիմա ավելի վտանգված ենք, շատ ավելի, քան խորհրդային տարիներին, որովհետեւ հիմա ամեն ինչ կատարվում է մեր իսկ կամքով, բացի այդ, շփումները շատ են մեծացել: Չկա մի ընտանիք, որի հարազատներից մեկը դրսում չլինի, իսկ այնտեղ նրանց զավակներն արդեն հայերեն չեն խոսում կամ վատ են խոսում: – Երկար տարիներ պատմությամբ զբաղվելն ի՞նչ եզրահանգումների է բերել ձեզ, ի՞նչ եք մտածում Հայաստանի արտաքին եւ ներքին կյանքի մասին:
- Նախ ասեմ, որ պատմաբան դառնալու որոշումս կապված էր Հայոց ցեղասպանության հարցերով զբաղվելու ցանկությամբ, բայց հենց առաջին կուրսում հասկացա, որ չափից ավելի զգայուն եմ այդ թեմայի համար: Հիվանդացա այն նույն հիվանդությամբ, որ ինձ երկու անգամ անկողին էր գցել դպրոցական հասակում՝ Մեծ եղեռնի մասին գրքեր ընթերցելիս: Դրանցից մեկը Վարդենիսում նվիրել էին զինվորական հորս, գիշերները վեր էի կենում եւ թաքուն կարդում, իսկ մյուսը իրենց հետ բերել էին հայրենադարձները: Ընթերցելուց հետո թուլանում էի եւ անկողին ընկնում, ծնողներս բժիշկ էին կանչում, բայց ոչ ոք ոչինչ չէր հասկանում: Եվ երբ նույնը կրկնվեց համալսարանում, հասկացա, որ այդքան հուզական լինելուս պատճառը մանկուց լսածս պատմություններն էին, թե ինչպես են մեծ մորս իր տասը տարեկան տղայի աչքերի առջեւ քարերով սպանել, թե ինչպես է պապս իրեն ժայռից նետել` թուրքերի ձեռքը չընկնելու համար:
Պատմության ֆակուլտետն, իհարկե, ավարտեցի, բայց այդ թեմայից հրաժարվեցի եւ ընդունվեցի Մատենադարան: Այն ժամանակ տնօրենը ակադեմիկոս Լեւոն Խաչիկյանն էր, զարմանալի անձնավորություն, որի իմացության ծովից օգտվել են բոլոր մատենադարանցիները: Հետդ այնպես էր զրուցում, որ քեզ համար անսպասելի մի նոր ճանապարհ էր բացում: Երիտասարդներին ոգեւորելու բացառիկ ձիրք ուներ: Հիշում եմ, ինձ առաջարկեց զբաղվել մի թեմայով, որով Մանանդյանն էր զբաղվել: Որոշ ժամանակ անց հարցուփորձ արեց իմանալու, թե ինչ եմ արել, ասացի. «Դժվար է, բացի այդ, դրանով Մանանդյանն է զբաղվել»: Ասաց. «Ինչո՞ւ ես կարծում, որ Մանանդյանից ավելի լավ չես կարող»: Նա, իհարկե, գիտեր, որ Մանանդյանից ավելի լավ չէի կարող, բայց հավատ ներշնչելու համար այդպես էր ասում:
Այսօր ինձ անհանգստացնում է նաեւ իշխանություն-ընդդիմություն երեւույթը: Ես էն գլխից կոչ եմ արել, որ ընդդիմությունը պետք է լինի իշխանության սխալները քննադատող, բայց այդ քննադատությունը պետք է լինի կառուցողական, որքան խիստ, այնքան լավ: 1993-ին մի հոդված գրեցի, պնդելով այն միտքը, որ մենք դեմքով պիտի լինենք դեպի Եվրոպան, մի ձեռքով ամուր բռնենք Ռուսաստանին, մյուսով՝ Իրանին: Թվում է, թե սրանում հակասություն կա, բայց պատմությունը ցույց է տալիս, որ մենք մեր խառնվածքով միշտ հակված ենք եղել դեպի եվրոպական արժեքները, նույնիսկ Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի տիրապետությունների ժամանակ: Իմ համոզմունքը տարեցտարի ամրանում է: Ինչո՞ւ: Ես պատմաբան եմ ու լավ գիտեմ, թե Ռուսաստանը դրական ու բացասական ինչ դերեր է խաղացել մեր կյանքում: Իրանը իսլամական երկիր է, բայց հայերի նկատմամբ միշտ ցուցաբերել է բարյացակամ վերաբերմունք, ելնելով իր շահերից: Ամերիկան մեզ միշտ օգնել է, բայց միայն ֆինանսապես, իսկ Ռուսաստանի ոչ թե չօգնելը, այլ մեզանից երես թեքելը կարող է կործանարար լինել: Տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Վրաստանում: Իսկ ռուսները մեզ ավելի շատ չեն սիրում, քան վրացիներին, մանավանդ որ եկեղեցական դավանանքով նրանք շատ ավելի մոտ են իրար: Պատմական հանգամանքների բերումով այնպես է ստացվել, որ մենք Ռուսաստանի ձեռքը բռնած պիտի պահենք, իհարկե, անհրաժեշտության դեպքում նաեւ սեղմել այն, ցույց տալ մեր ուժը, պահանջել հաշվի նստել մեր շահերի հետ: Դրա համար մեզ ուժ է պետք, դա է մեզ ուսուցանում պատմությունը՝ ուժեղ լինելու դեպքում հզոր պետությունները մեզ հետ հաշվի են նստել, իսկ տկարանալու դեպքում աստիճանաբար մասնատվելով կորցրել ենք պետականություն, թագավորություններ, պատմական տարածքներ: Հայագիտությունը միշտ պետք է լինի իշխանությունների եւ հասարակության հետաքրքրության առարկան, որովհետեւ նախ` այդ գիտությունը մեր եւ մեր երկրի մասին է, երկրորդ՝ մենք շրջապատված ենք այնպիսի ժողովուրդներով, որոնք ջանում են կեղծել մեր պատմությունը, իսկ նրանք, ովքեր չեն կեղծում, աշխատում են անտեսել (Ընդգծված է “Լույս Աշխարհ”-ի կողմից):
- Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
2 քննարկումներ
Narek
Liana
Հարցազրույցը անանուն է , բայց անգին…
Այսպես իր մտահոգությունը կհայտներ Արմեեն Այվազյանը, Արթուր Արմինը, Արտակ Մովսիսյանը, մենք՝ բոլոր հայ հոգու ու գենի կրողներս, եւ վերջապես այս մասին է անմնացորդ նվիրումով կրկնում Ստեփան Քիրեմիջյանը: Հավատացած եմ, որ մեր առողջ սերմերը գողացողները, այս հզորացող ծիլերը տեսնելով՝ շփոթությունից ավարը թողած կփախչեն…
Միանալ է պետք անգին հայեր. մեր հիվանդն էլ , հարուստն էլ, աղքատն էլ, խռովածն ու լավատեսը միանալով անկործան ու բարեստեղծ ուժ կարող են դառնալ…ՄԵՐ /ԹԵԿՈՒԶ ՈՐԴՆԱԾ/ ՄԻ ԽՆՁՈՐԸ ՉԵՄ ՓՈԽԻ ՀԱԶԱՐ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ ԱՃԵՑՐԱԾ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆԻ ՀԵՏ…
Արտասահմանը իր հիվանդությունները աջ ու ձախ ուղարկելով առողջ գեն է փնտրում, որ նրա միջոցով համաշխարհային դարձրած համաճարակի դեմն առնող դեղ պատրաստի…Մի պահ ազնիվ մղում կարող է թվալ, բայց այդ դեղը անմատչելի կարող է լինել կամ բիզնեսի միջոց ծառայել… Դրա համար էլ ավելի լավ է չհիվանդանալ…
Մեր ուժեղ դիմադրողականությամբ գենի առողջարար ուժը մեր բարեխիղճ ձեռքում պետք է լինի/ հնավաճառի առակի զոհը դառնալուց պետք է խուսափել/…
—————————————————————————–
Սա օրինակելի հայի բնութագիր է. ցանկացա նորից մեջ բերել .«…Այն ժամանակ տնօրենը ակադեմիկոս Լեւոն Խաչիկյանն էր, զարմանալի անձնավորություն, որի իմացության ծովից օգտվել են բոլոր մատենադարանցիները: Հետդ այնպես էր զրուցում, որ քեզ համար անսպասելի մի նոր ճանապարհ էր բացում: Երիտասարդներին ոգեւորելու բացառիկ ձիրք ուներ: Հիշում եմ, ինձ առաջարկեց զբաղվել մի թեմայով, որով Մանանդյանն էր զբաղվել: Որոշ ժամանակ անց հարցուփորձ արեց իմանալու, թե ինչ եմ արել, ասացի. «Դժվար է, բացի այդ, դրանով Մանանդյանն է զբաղվել»: Ասաց. «Ինչո՞ւ ես կարծում, որ Մանանդյանից ավելի լավ չես կարող»: Նա, իհարկե, գիտեր, որ Մանանդյանից ավելի լավ չէի կարող, բայց հավատ ներշնչելու համար այդպես էր ասում:»
Կարդացողի Հավանություն՝
0
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- …ինչու անհասկանալի սպանվեց երջանկահիշատակ Հեյդար Ալիևը:
- Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- FILM Good Morning-1985
- ԿՈՐԾԱՆՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ, ԻՆՉՈ՞Ւ…
- Արա զարթնե՛ք, պոստի վրա քնում եք, արա՛…
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 7)
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 19)
- Иран.Война неизбежна
- Աղո՞թք, թե հրահա՛նգ Աստծուն և պարտադրանք քաղաքական գործիչների՛ն…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 6)
- Ձախողված սադրանք Երևանում: Վերջում կոկորդիլոսային գոհունակություն:
- LIVE – Freedom Plaza Eviction, DC (Broadcast started )
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ա՜խ այդ ազնիվ ռուսները, նրանք հայերի նման են և ավանտյուրիստ չեն դառնում…
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 10, 2012 1:21 - 2 քննարկում
Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

“ցույց տալ մեր ուժը, պահանջել հաշվի նստել մեր շահերի հետ: Դրա համար մեզ ուժ է պետք, դա է մեզ ուսուցանում պատմությունը՝ ուժեղ լինելու դեպքում հզոր պետությունները մեզ հետ հաշվի են նստել, իսկ տկարանալու դեպքում աստիճանաբար մասնատվելով կորցրել ենք պետականություն, թագավորություններ, պատմական տարածքներ: “
Կարդացողի Հավանություն՝
0
0