ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Հեղինակ՝ . Saturday, March 27, 2010 16:47 - 2 քննարկում

Հրեաներն ի՞նչպես լուծեցին իրենց խնդիրները

Ի՞նչպես լուծեցին իրենց խնդիրները  երկրորդ համաշխարհային պատե րազմից հետո հրեաները և ի՞նչպես հասան ցանկալի արդյունքի: Հրեական խնդրի լուծման համար օգտագործվեցին մի շարք տերմիններ, որոնք կային Հին Կտակարանում և հանդիսանալու էին հիմք  Նացիստական Գերմանիայից ստանալու այն ամենը, ինչը իրենց՝ հրեաների համար համարվելու էր ֆինանսական առումով   «Շիլլուիմ», այսինքն՝ հատուցում:                                                                                                                                     Առաջին տերմինը, որ դրվեց հասարակական  շրջանառության մեջ հրեաների կողմից, վերցված էր Հին Կտակարանից և կոչվում էր Շոա (שׁוֹאָה), բառացիորեն «դժբախտություն», «արհավիրք» ինչպես նաև  (חֻרְבָּן), խուրբան «ավերածություն»: 1933-1945 թթ. ընկած ժամանակահատվածում, եվրոպայի տարածքում հրեաների նկատմամբ կատարված պլանավորված հետապնդումները, ոչնչացումը Նացիստա կան Գերմանիայի և նրա համախոհների կողմից՝  հրեաները անվանեցին «Շոա»,  այս տերմինի անալոգը հանդիսացավ անգլիական «Holocaust» տերմինը, որն էլ իր հերթին առաջացել էր հունական  «հոլոկատումա» տերմինից, որը նշանակում է «ամբողջակիզում»:                                                                                                                              Հրեաների «Շիլլուիմ», Հին Կտակարանի հատուցում՝ տերմինը  միջազգային լեզվով կոչվեց «գերմանական ռեպարացիա», որը բառացիորեն նշանակում էր  ֆինանս ների ներհոս՝ Արևմտյան Գերմանիայից  Իսրաելի Պետություն, ուղղված հրեական կազմակերպություններին և անհատ  մարդկանց , որպես հատուցում նրանց գույքի և կայքի և այլ նյութական արժեքների, որոնք բռնագրավվել էին 1933-45թթ. հրեա ներից՝ Նացիստական Գերմանիայի կողմից իր և գրավված տարածքներում: Մինչև Հրեական Պետության ստեղծումը, «ռեպարացիայի» խնդիրը հրեաների կողմից բարձրացրել էր Հ. Վեիցմանը, «Հրեական գործակալության» անունից՝ 1945թ-ին ուղղված չորս երկրներին՝(ԱՄՆ,ԽՍՀՄ,ԱՆԳԼԻԱ,ՖՐԱՆՍԻԱ), որով հրեաները պա հանջում էին օրակարգում դնել «ռեպարացիայի» խնդիրը: Հրեաները այս հարցը պահեցին օրակարգում և 1951թվականին Իսրաելի Արտաքին գործերի նախարար Մ. Շարետը ուղղերձ հղեց հաղթող քառյակին հետեւյալ պահանջով՝ պարտադրել Գերմանիային վճարել մեկ և կես միլլիարդ դոլար հինգ հարյուր հազար հրեաների, որոնք ապրում էին Իսրաելում և համարվում էին Գերմանական նացիզմի զոհեր: ԽՍՀՄ-ը մերժեց այս պահանջը, իսկ ահա արևմտյան պետությունները այն փոխանցեցին ԳՖՀ-ի իշխանություններին: 1951 թ. Սեպտեմբերին, կանցլեր Կ. Ադենաուերը  Բունդեսթագում ներկայացրեց հրեական պահանջը, որը լսվեց հոտնկայս: Բունդեսթագի բոլոր խմբակցությունները հաստատեցին այս պահանջը, որով  Գերմանիան պարտավորվում էր  վճարել նացիստական վայրագությունների դիմաց: Կ. Ադենաուերը դիմեց հրեական ժողովրդին քննարկելու  Գերմանական կառավարության հետ խնդիրները,  սակայն Իսրաելական Պետությունը սկզբում չարձագանքեց, սակայն եվրոպական 23  հրեական կազմակերպություններ, այս կոչի հետ կապված հիմնեցին մշտական գործող «Քլեյմս Կոնֆերենս» (կոնֆերենս, որը զբաղված էր Գերմանիայից նյութական պահանջատիրության խնդիրներով): Դեկտեմբերին «Քլեյմս Կոնֆերենս» ի ներկայացուցիչ Ն. Գոլդմանը Լոնդոնում հան դիպեց Կ. Ադենաուերի հետ և ստացավ համաձայնություն այն մասին ,որ  Մ. Շարետի կողմից ներկայացված պահանջները կդառնան քննարկման առարկա: Արևմտյան Գերմանիան իրեն համարում էր Երրորդ Ռեյխի իրավահաջորդը և պատասխանատու էր  հրեաների դեմ կատարված հանցագործությունների համար: Հրեաների մի մասը դեմ էր նման համգործակցությանը, նրանք կարծում էին ,որ սա գենոցիդի զոհերի հիշատակի նկատմամբ  ոտնձգություն է:Ավելի պրագմատիկ դիրքորոշում ունեող Դ. Բեն Գուրիոնը մի քանի ամսվա տատանումներից հետո 1952 թվականի հունվարի 7 -ին  հարցը դրեց Կսենետում, հիմնավորելով այն հետևյալ կերպ, որ չի կարելի թույլ տալ մարդասպաններին, որպեսզի նրանք դառնան զոհերի գույքի և ունեցվածքի ժառանգորդները և Հրեական Պետությունը իրավունք ունի պահանջելու Երրորդ Ռեյխից և նրա իրավահաջորդից նյութական հատուցում,  միևնույն ժամանակ հրեական առաջնորդը շեշտում էր, որ խոսքը գնում է բացարձակապես միայն հրեական  թալանված գույքի հատուցման մասին՝ «արյան գնի » մասին խոսք լինել չի կարող և որ նյութական պահանջները չեն առնչվում բարոյա -պատմական խնդիրների հետ, որոնք հավերժ կմնան չվճարված: Եռօրյա (հունվարի 7-9 ը 1952թ.)բուռն քննարկումներից հետո Դ. Բեն Գուրիոնի առաջարկությունը ընդունվեց  Կսենետում 61 կողմ և  50 դեմ ձայներով: Այդ քննարկումների ժամանակ Կսենետի մոտերքում ընդդիմադիր կողմը Մ. Բեգինի առաջնորդությամբ ցույց էր կազմակերպում, պահանջելով չգնալ որևէ կոնտակտի  գերմանացիների հետ: 1952 թ. սեպտեմբերի 10 -ին Լյուքսենբուրգում կողմերի միջև ստորագրվեց պայմանագիր, ըստ որի գերմանական կողմը պարտավորվում էր 12-14 տարվ ընթացքում վճարել հրեական կողմին 854 միլիոն դոլար(հրեական կողմը պանահջեց, որ Արևելյան Գերմանիան վճարի ևս 500 միլիոն դոլար, սակայն այս պահանջը չբավարարվեց):Արաբական երկրները սպառնացին Գերմանական կողմին բոյկոտով, եթե գերմանացիները կատարեն վճարումները: Այդ ճնշումների տակ գերմանական կողմը ընդամենը վեց ամսով հետաձգեց  Բունդեսթագում ծրագրի հաստատումը: 1953 թ. սեպտեմբերին հատուկ օրենքով հաստատվեցին վճարումները: Հրեական կողմը որոշում կայացրեց օգտագործել գերմանական վճարումները տնտեսության բազիսային ճյուղերը զարգացնելու ուղղությամբ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, հեռա հաղորդակցություն և այլն:Այս ծրագրի իրականացման համար ստեղծվեց հատուկ Պետական ընկերություն, որը Լյուքսենբուրգյան համաձայնության շրջանակ ներում պատրաստվում էր գումարի 30% -ի մասով նավթամթերք գնել Անգլիայից, իսկ մնացած գումարին ձեռք բերել Գերմա նիայից համապատասխան ապրանքներ և ծառայություններ: Լուքսենբուրգյան համաձայնության գործունեության շրջանակներում (1953-65) գերմանական կողմը վճարում և ապահովում էր Իսրաելական իմպորտի 12% -20% -ը: Լյուքսենբուրգյան համաձայնության շրջանակներում գործող «Հրեական Կոնֆերենցիա» կազմակերպությունը գերմանական պետության կողմից ստացավ 110 միլիոն դոլար և լրացուցիչ  16 միլիոն դոլար, որը նախատեսված էր ծախսել Իսրաելի տարածքից դուրս ապրող հրեաների կարիքների համար: 200 հազար մարդկանց  հայց նախապատրաստելու համար անհատական կոմպեսացիա ստանալու նպատակով տրամադրվեցին  գումարներ: Իրականացվում էր խոշոր կրթական և մշակութային ծրագրեր, տասնութ երկրներում հիմնադրվեցին 150 հրեական ուսումնական կազմա կերպություններ, հիմնվեցին 1,8 հազար թոշակի տեսակներ հրեական ուսանող ների համար,13 լեզուներով հրատարակվեցին կատաստրոֆա ապրած հեղինակ ների մոտ 400 հուշագրություններ:Այս գումարների շրջանակներում  ֆինանսավոր վեց հրեական կատաստրոֆայի գիտական ուսումնասիրությունները: Փարիզում հիմնադրվեց Անհայտ հրեա նահատակի հուշահամալիր : 10,5 մլն դոլար հատ կացվեց  Նյու Յորքում  1965 թ-ին Հրեական Մշակույթի Մեմորիալ ֆոնդ հիմնա դրելու համար:  1952 թ. մարտի 21-ին Հագայի կոնֆերանսում Գերմանական կողմը պարտավորվեց վճարել անհատ քաղաքացիներին, 1953 թ -ին Բունդեսթագը հա տուկ օրենքով (Անհատական փոխհատուցման Օրենք) որը փոփոխություններ կրեց   1956 ,1957, 1958, 1960, 1961, 1963 թթ -ին: Օրենքը իր վերջնական տեսքը ստացավ  1965 թ. սեպտեմբերի 14- ին: Այս վերջնական օրենքով գերմանական կողմը պարտավորվեց վճարել յուրաքանչյուր հրեային , այդ գումարները կազմում էին միլլիարդ դոլարներ: Համաձայն գերմանական օրենսդրության, կոմպեսացիան վճարվում է առ այսօր, ոչ միայն գույքի կորստյան, այլ նաև կյանքի  վճարումը արվում է ժառանգներին՝ առողջության, ազատության, ինչպես նաև մասնագիտա կան վնասի, որը կարող էր տնտեսական այլ արդյունք ունենար հոլոկոստի չլինելու դեպքում: 1952թ.Սեպտեմբերին, Իսրաելի  Պետության ղեկավարները փաստաթղթի տակ ստորագրություն դնելուց առաջ, հայտարարեցին, որ փոխհատուցման փաստը որևէ պարագայում չի նշանակում,  որ Հրեական կողմը երբևէ կարող է մոռանալ գերմանացիների կողմից կատարած Շոան :

Արամ Մկրտչյան

10 .02 .2010թ.

Գերմանիա



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Mar 27, 2010 18:03

ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆԱՆՔ, ՈՐ ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ, ՄԱՆՐԱՄԱՍՆՈՐԵՆ , ԺԱՄԱՆԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ , ՃՇԳՐԻՏ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ԵՒ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ԱՐԴԵՆ ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՀՐԵԱԿԱՆ ՓՈՐՁԸ ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆ ՀԱՅ ԴԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԵՒ ՄԻ ՕՐ ԷԼ ՀԱՅ ԴԱՏԸ ԿԴԱՌԱՆԱ ԻՍԿԱԿԱՆ ԴԱՏ , 95 – ԱՄՅԱ ԼԱՑԻՑ ԿՎԵՐԱՃԻ ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՏԻ:
ԻՍԿ ՀԱՅԵՐԸ, ԿԴԱՌՆԱՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՂՆԵՐԸ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 16 Thumb down 0

asad
Mar 29, 2010 1:54

Բարեվ Լույս Աշխարհ լավ հոդված է :Միայն դուք խելք չունեք:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 3 Thumb down 1

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*