ԱՆՑՈՒԴԱՐՁ - Հեղինակ՝ Admin. Wednesday, March 10, 2010 20:07 - 2 քննարկում
Ռուսական ակվարիումային շնաձկները մուժիկի եղանից չեն վախենում…
2 քննարկումներ
MELIQ Karen
MELIQ Karen
10
2010 թվականի ապրիլի 10-ին Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի ունենալիք Այլընտրանքային Արվեստի 12-րդ Փառատոնը:
Փառատոնին մասնակցելու համար գործերի ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է…
12-րդ Այլընտրանքային Արվեստի Փառատոնի Կոնցեպցիան
Լրտեսվող Հայաստան
Մեզանից շատերը կարող են ասել` «ո՞նց եմ հաջողացրել ծնվել հենց Հայաստանում»։ Հենց նման մտքերի պատճառով էլ մենք ռիսկի ենք դիմում պատժվել նրանով, որ այդպես էլ մնում ենք կյանքի առումով ամուլ, առանց փորձի, որից կարող էր փրկել աշխատանքը և հավատը։ Այնՙ, ինչից կարող ենք սովորել, այնտեղ է, որտեղ մենք կանք, քանի որ մենք կարող ենք փորձով դուրս գալ միայն այն տեղից, որտեղ գտնվում ենք մեր կենդանի մարմնով։
Անհատականության միակ հայրենիքն անհայտ հայրենիքն է։ Ցանկացած արվեստագետ կամ անհատականություն, այդ թվում երիտասարդ հայ, ինչ-որ առումով անհայտ երկրի քաղաքացի է` նման լրտեսի, ով հասու է իրականությանը, այն տարբերությամբ, որ հայտնի չէ, թե ում է ծառայում, քանի որ ծառայում է ոչ թե կոնկրետ պետության` ի վնաս իր ծննդավայր-հայրենիքի, այլ անհայտ հայրենիքի` որոշակի աշխարհագրական անուն չունեցող, հետևաբար` ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ֆրանսիային կամ Ռուսաստանին։ Սրա գիտակցումն էլ հենց մեզ դնում է մի իրավիճակում, որտեղ մենք պետք է լրտեսներ լինենք։
Լրտեսներ, քանի որ մեր առջև ամեն ինչ գաղտնիք է, որ բացվելու, քանդվելու կարիք ունի։ Բայց լրտեսի զբաղմունքն ունի մի առանձնահատկություն. լրտեսը պետք է նման լինի սովորական քաղաքացուն, նրա գիտակցությունն է լրտեսի։ Սովորաբար լրտեսներն աշխատում են որպես ինժեներներ, հաշվապահներ, երբեմն էլ որպես արվեստագետներ։ Իսկ արվեստագետի մոտ միշտ կա անհայտ հայրենիքի թասակն իր գլխին կրելու գայթակղությունը, ինչն էլ հաճախ է իրականանում։ Լավ լրտեսը պետք է լինի բոլորի նման։ Պետք է կրել այն հայրենիքի թասակը, որտեղ ապրում ես որպես սովորական քաղաքացի, տվյալ դեպքում` Հայաստանի։ Քանի որ անհայտ հայրենիքի թասակը կրելու գայթակղությունը կամ փորձը բերում է արտիստական տաղանդի այլասերմանը։ Արդյունքում իրականությունը տեսնելու փոխարեն դու միշտ տեսնում ես ինքդ քեզ կամ ստեղծագործում ես ինքդ քո նկատմամբ սիրով։ Եվ ոչինչ դրանից դուրս չի գալիս։
Ենթադրենք մարդը սիրում է իր հայրենիքը, որ թերություններ ունի։ Եթե նա սիրի այն այնպես, ինչպես սիրում է սեփականատիրական զգացումներով մեկն իր սիրած մարդուն, ապա նա իր հայրենիքի հավերժ ստրուկը կլինի` ընդունակ չլինելով այն սիրել ազատ, անկախ։ Այսինքն, սիրո մեջ մենք ոչ մեկի առաջ հաշվետու չենք, այդ թվում և հայրենիքի։ Սերն անհատի գործն է, այդ պատճառով նա ազատ է այն սպասումից, որ իր հայրենիքը կդառնա կատարյալ։ Եվ հնարավոր չէ, որ հայրենիքի նկատմամբ անհատի կամ արվեստագետի սերը կախված լինի նրանից` ունի՞ հայրենիքը թերություններ, թե՞ ոչ։ Այդ պատճառով էլ նա կարող է թողնել այն, և իր հեռանալը չի լինի սիրելու կամ չսիրելու հարց։ Իսկ Հայաստանը մեր գիտակցության մեջ երբեք չի դառնա կատարյալ, եթե մենք ապրենք նրա նկատմամբ մեր սերն ապացուցելու կրքով։ Այստեղ նույնացվում են երկրներն ու մարդիկ, քանի որ երկուսն էլ նույն բանն են մեր կապվածությունների ու կախվածությունների մեխանիկայի իմաստով։
Ցուցահանդեսի տարածքը բաժանվելու է հետևյալ տաղավար-հատվածների.
Սպառող Հայաստան/ Աղքատ Հայաստան/ Սովորող Հայաստան/ Աղոթող Հայաստան/ Ծնվող Հայաստան/ Քաղցր Հայաստան/ Աշխատող Հայաստան/ Դժգոհ Հայաստան/ Մտածող Հայաստան/ Թափառող Հայաստան
Համադրող` Սեդա Շեկոյան
Կարդացողի Հավանություն՝
9
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…
- People about Kocharyan – 15-19.05.2012
- Հիտլերը վառեց Ռայխստագը՝ մեղքը գցելով կոմունիստների վրա, ՀՀկ-ն՝ իր կռիշը, տեսնես ո՞ւմ է շառի քաշելու…
- ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-8)
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-7)
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- Անքննելի մեկ այլ գործ
- -Շվեյկ, այնոյինը կապի…
- Ինչո՞ւ վարչապետը ձերբակալված չէ: Հարություն Առաքելյանը 6 ամիս է կորած է: Գուցե՞ բանտարկված է: Ծառուկյան պատժիր հանցագործին…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-6)
- Հարգելի Գևորգ, մի՛ փորձեք երևույթը հայկական բառապաշարի մեջ խցկել: Իրերը կոչեք հեղինակած օտար լեզվով՝ «գյոթեր» և «ղզօղլաններ»: Եթե ուզում եք հասկանալ օտար այս բառերի արմատական իմաստը, ապա դրանք այսպիսին են՝ «ոռեր» և «աղջիկտղաներ»:
- Հայաստանի կառավարությունը քիչ էր մնացել կորցներ երկրին մեծ եկամուտներ ապահովող, Թուրքիայում արտադրական փորձաշրջան անցած, հայ հաճախորդներին այս էլ քանիերորդ անգամ «քցել» փորձող ահեստավարժ մարմնավաճառից:
- http://www.jewishracism.com/JewishGenocide.htm
- « KRAV MAGA »-ՈՎ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ՍՔՈՂՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՈՎ
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-5)
- ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՄԻՑ ԿՈՐԶՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ…
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Կենտրոնի Պետոն լավ չխաղա՞ց Ծոմակի դեմ…
- Էշն ինչ գիտի՜, նուշն ի՞նչ է…
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Գալո՛ւստ, քաղաքականությունը թող ու պրոստատդ բուժի, աչքերիցդ երևում ա…
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
- Բա որ ասո՞ւմ էինք Սասուն ջան «Պապիկը» DIY կլուբի անդամ ա, չէիր հավատում…
- Թուրքիայում քրիստոնյաները որպես հարևան 10 տոկոսով ավելի ցանկալի են՝ քան հրեաները:
- «Հայրենիք» ակումբը լույս է ընծայել Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությունը…
- Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը…
- Վիշապի Կարկատանով Կարմիր գլխարկը և տատիկի կարկանդակը:Նամակ Լույսաշխարհին:
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-4)
ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 22, 2012 16:05 - չքննարկված
ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- -Շվեյկ, այնոյինը կապի…
ՀԱՅԱՍՏԱՆ - May 22, 2012 15:25 - չքննարկված
People about Kocharyan – 15-19.05.2012
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Անքննելի մեկ այլ գործ
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - May 9, 2012 9:28 - 2 քննարկում
Армянские диаспоральные организации в России – основные причины маргинализации
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Обращение к христианам
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Jews, Zionists Behind Armenian Genocide Holocaust…
- За xолокост-геноцидом Армян стоят сионисты.
- Священный Арарат: Обиталище Богов

քանի որ այստեղ քննարկումներ չկան ,որոշեցի այս հետաքրքիր վերլուծությունը այստեղ տեղադրել,(թեև թեմաի հետ ոչ մի կապ չունի)
Հայրենասիրություն
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ինքնության խնդիրը ժամանակակից աշխարհում ընկալվում է որպես արդիական և նույնիսկ ցավոտ հիմնախնդիրներից մեկը։
Գլոբալացվող աշխարհում՝ իր բոլորովին նոր որակի կոմունիկացիոն հնարավորություններով փոխկապակցվածության աստիճանը և ինֆորմացիոն շրջադարձի արագությունը բնականորեն հանգեցնում են մարդուն ուղղված տարբեր բնույթի և ուժգնության ազդակների քանակի կտրուկ աճին։ Այդ ազդակների մի մասը կրում է մշտական բնույթ, մնացածը կամ հաճախ չեն կրկնվում կամ էլ պատահականորեն են գտնում հասցեատիրոջը։ Ինտերնետից օգտվող ցանկացած մարդ գիտի, թե ինչ քանակությամբ այսպես կոչված «աղբ» է ամեն օր հայտնվում իր էլեկտրոնային փոստարկղում և իր աշխատանքը ստիպված է սկսել այդ «աղբից» ազատվելու անհրաժեշտ և ձանձրալի գործով։
Սա միայն մի օրինակ է, որը ցայտուն կերպով ցույց է տալիս, մի կողմից՝ ինֆորմացիոն հոսքերի հզորացումը, իսկ մյուս՝ վերջինիս սպորադիկ էությունը։ «Ինտերնետամոլը» կամ ուղղակի ազատ ժամանակ ունեցող մարդը կարող է վերջիվերջո կարդալ կրկնվող հաղորդումները և նույնիսկ իր համար ինչ-որ հետաքրքիր կամ օգտակար բան գտնել։ Այդ գտնել-չգտնելը կախված է միայն այն բանից, թե հասցեատիրոջ համար որքանով է ստացված հաղորդագրությունը ճանաչելի, որքանով է նա հասկանում իրեն հաղորդված տեքստը։ Չէ՞ որ, օրինակ, մեզ համար անծանոթ լեզվով գրված որևէ տեքստ մենք ուղղակի չենք կարող կարդալ։ Նույնը վերաբերվում է նաև մեզ համար անծանոթ հասկացություններին։
Սա նշանակում է , որ յուրաքանչյուր մարդ, ենթարկվելով ինֆորմացիոն հոսքերով եկող բազմաթիվ ազդեցությունների, կատարում է մի շարք գործողություններ։ Նախ, ստանալով հաղորդագրությունը, փորձում է այն ճանաչել, ճանաչելուց հետո՝ փորձում է ընկալել, համեմատելով իր ներքին «տեքստի» (մտապատկերների) հետ, ընկալելուց հետո՝ ելնելով իր անձնական արժեքներից, փորձում է գնահատել, գնահատելուց հետո՝ յուրացնել, յուրացնելուց հետո՝ կիրառել, օգտագործել, հաղորդել։ Ճանաչման փուլից սկսած առաջ է գալիս ինքնության փոփոխման խնդիրը, քանի որ մյուս փուլերն արդեն կապված են մարդու (երևի այս դեպքում ավելի ճիշտ է ասել՝ անձի) աշխարհընկալման, նրա անձնական աշխարհի պատկերի մեջ տող գտնելու հետ։ Ես այս ինչ բանը չեմ ընկալում, սակայն գիտեմ դրա մասին։ Ես այս ինչ բանը չեմ ընդունում, սակայն գիտեմ դրա մասին։ Իմանալն արդեն իսկ նշանակում է աշխարհի պատկերի փոփոխություն, որի հետևանքն է մեծ կամ փոքր, կարևոր կամ աննշան, էական կամ նույնիսկ իրեն զգացնել չտվող աշխարհընկալման փոփոխությունը։
Մեր մոնոէթնիկ և գրեթե մոնոկոնֆեսիոնալ հասարակության համար ինքնության խնդիրը նույնպես չափազանց արդիական է։ Նախևառաջ այն պատճառով, որ ի տարբերություն նախորդ՝ խորհրդային շրջանի, առաջ է քաշվում մի շատ կարևոր հարցին պատասխանելու անհրաժեշտություն, պետության և հասարակության մաս կազմող անձի համար ո՞րն է առաջնայինը ՝ իրեն գիտակցել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, թե որպես հայ (կամ ռուս, եզդի, հույն և այլն)։
Այս հարցի բարդությունը հայերիս համար պայմանավորված է համակարգի չվերածված հայության գոյությամբ։ Հայությունը բնութագրելիս` մինչ օրս մենք օգտագործում ենք «Հայաստան–Սփյուռք» եզրը, ինչն ընդգծում է ազգը կազմող այս երկու բաղադրիչների մեր գիտակցության մեջ առանձին ձևակերպված լինելու երևույթը։ Միայն շատ փոքր չափով կազմակերպված, իսկ իր էությամբ բնականորեն տարերային կերպով տեղի ունեցող ներգաղթը և արտագաղթը, հայությունը կազմող թե՛ Հայրենիքում և թե՛ նրանից դուրս բնակվող հայերի միջև ստեղծվող և արագորեն զարգացող կապերը աստիճանաբար հայության նման բնութագրումը վեր են ածում ժամանակավրեպի։
Նոր, ձևավորվող գործընթացների սկզբունքային բնույթը հաղորդող հասկացության ստեղծման տեսակետից Էական նշանակություն ունի մեր ինքնագիտակցության և ինքնանկարագրման մեջ իրականի, ներկայի վրա հիմնվող ապագայի տեսլականի ձևավորումը, որի համար անհրաժեշտ է «էրգիր» և «հայրենիք» հասկացությունների նույնացումը։
Ազգայնականությունից դեպի հայրենասիրություն տանող ճանապարհը բարդ է, սակայն այն անհրաժեշտ է անցնել Ցանցապետություն ստեղծելու համար։
Դավիթ Հովհաննիսյան
Կարդացողի Հավանություն՝
1
2