ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, March 10, 2010 3:27 - 10 քննարկում

ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍՈՒՄ 23:22 ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԾԻԾԱՂԵԼԻ Է, ԹԵԵՎ ԶԱՎԵՇՏԱԼԻ… (մաս-2)

Get the Flash Player to see this content.



10 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Davtyan
Mar 10, 2010 5:07

«Պապ թագավորը` ընդհատված Տիգրան Մեծն էր»

Այսպես կարելի է մեկ տողով բնութագրել Պապ թագավորի`ասուպի պես փայլատակած և 4-րդ դարի դաժան քաղաքական մթնոլորտում այրված 3 տարիների գահակալումը:
Պապին վերաբերող քննարկումը հագեցած է համընդհանուր զարմանքով, թե ինչպես 17 տարեկանում գահին հայտնված պատանին կարողացավ անել այն, ինչը մնաց մեր` իրադարձություններով հարուստ պատմության էջերում որպես աննախադեպ դրվագ:

Ինչպես` այսօրվա 10-րդ դասարանցու հասակի երիտասարդը կողմնորոշվեց Բյուզանդիայի, Պարսկաստանի, կրոնական և արքունյաց` բազմաշերտ շախմատային իրավիճակում , կարողացավ կատարել մեր պետականության համար դարակազմիկ բարենորոգումներ, որոնցից մի մասի շառավիղները հասել են առ այսօր:

Խոստովանենք, որ կան աշխարիս երեսին անհատներ, որոնց կյանքն ու գործունեությունը վկայում են նրանց տեսակի ծագումնաբանության անբացահայտ ու անհասանելի շավիղների մասին:

Այդպիսին էին Ալեքսանդր Մակեդոնացին, Տիգրան Մեծը, Հուլիոս Կեսարը: Անկասկած այդպիսին էր նաև Պապ թագավորը, ում արքայական թռիչքը դավադիր ընդհատվեց բարձրագույն կետում:

Պապ թագավորի կյանքը ներկայացված է լայն հասարակությանը Ստեփան Զորյանի պատմավեպի շնորհիվ: Բայց ով է հիմա կարդում, այն էլ երեսուն տարվա վաղեմություն ունեցող խունացած հրատակությունը, առավել ևս որ ոչ մի քննական թեստում չկա այս թեմայի հետ առնչվող հարց:

Այստեղից էլ առաջանում են «անդունդները», որոնք բաժանում են մեր ներկան` հայոց պետականության փառապանծ փորձերից:

Պապը կրճատեց հարկերը, վերականգնեց բանակը, հիմք դրեց ինքնուրույն ազգային եկեղեցու, վերականգնեց Հայակական պետականությունը: Նա Մեծ Հայքի վերջին թագավորը եղավ, դավադրաբար սպանվեց ու երբեք չմոռացվեց:
Չկա Պապ թագավորը,չկա Մեծ Հայքը…Մնացել է մի ոտնաչափ, փոքրիկ-փոքրիկ մի
արցունքի կաթիլ ՀԱՅԱՍՏԱՆԻԿ ու մեծ ցավ,որը անվանվում է ԵՂԵՌՆ…
Մորթված ժողովրդի փշրաքներն ուզում են դիմադրել,դիմակայել ներկա ժամանակի
միջազգային արհեստական սարքված փոթորիկներին,որոնց հիմնական նպատակն է
վերջնականապես տարալուծել այդ փոքրիկ փշրաքներին ,կուլ տալ նրանց հայրենիքն ,ստեղծելով համաշխարհային կառավարում՝ երկիր մոլորակի ձուրաքանչյուր մետր քառակուսուց ստանալ առավելագույն եկամուտ, իրենց հետագա ծրագրերի համար:
Անբարոյական աշխարհն 0գտագործելով հայ ժողովրդի մեծագույն ցավն՝Մեծ եղեռնն կամաց-կամաց իրագործում իր հրեշավոր պլանները:
Համաշխարային քաղաքականության մեջ հայ ժողովուրդը դարձել է այսպես կոչված
«ֆուտբոլային դիվանագիտության» գնդակը,քաղաքական եղանակից ելնելով,երբ
ուզում են ցանկացած ուղությամբ ու ցանկացած ուժգնությամբ հարվածում են եվ
հաճախ ի վնաս հայ ժողովրդի:
Եվ որն է փրկությունը,ելքը …Պետք է հասկանալ ,որ նման բոլոր հարցերը լուծվում են մի միայն փոքրիկ հայաստանում,ամերիկաներում,ֆրանսիաներում եվ այլ տեղ չի լուծվում:Մենք հայաստանում,մի միայն հայաստանում ապրելով ու արարելով կարող ենք գոյատեվել որպես ազգ,որպես ժողովուրդ:
Պատմական փաստերը ցույց են տվել,որ արտասահմանում ապրելով լուծվում են:
Մեզ հարկավոր է նոր ստրատեգ ՊԱՊ թագավոր,որի շուրջ հավաքվելով առողջ ուժերը կարող են կերտել փոքրիկ Ապրող հայաստան,իսկ արտասահմանում ապրող
այսպես ասած քամի անող հայերը պետք է նպաստեն հիմնականում փոքրիկ հայաստանի զարգացմանՆ երբեք չմոռանալով մոտ երկու միլիոն հայերի ցեղասպանությունը:
Խորը հետաքննելով անկախացումից հետո մեր «ընտրված »նախագահներին,կարելի է ասել,
ՈՂԲԱՄ ՔԵԶ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ՝ԹԱԳԱՎՈՐՆԵՐՏ ՄԵՐԿ ԵՆ,ԱՆԳՐԱԳԵՏ,ԲՈԲԻԿ ՈՒ ԱՆԿՈՒՇՏ…

ՓՆՏՐՎՈՒՄ Է ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 23 Thumb down 1

Արամ Մկրտչյան
Mar 10, 2010 5:09

Հարգելի ադմինստրատոր ինչպես կապվել Ձեր հետ oovoo կապի իջոցով:
Ցանկություն կա մասնակցել քննարկումներին:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 8 Thumb down 0

Admin
Mar 10, 2010 5:37

Aram Mkrtchyan. Go to http://www.oovoo.com. Register and your name send us.

Արամ Մկրտչյան
Mar 10, 2010 7:13

Հարգելի ադմինստրատոր ես գրանցվեցի
որպես Aram Mkrtchyan
էլ հասցեն amjuniver@yahoo.de

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

ԱՐՄԵՆՈՒՀԻ
Mar 10, 2010 12:12

Ժամանակն է հավատանք որ ունենք լավ երիտասարդություն միայն պետք է տեսնել, թև տալ և ճիշտ ուղություն սլանալու համար: Ես ուժեղ եմ զգում նման երիտասարդների ներկայությունից, բայց հատկապես ուզում եմ որպես օրինակ ներկայացնեմ այո երիտասարդի ծնողներին, որ կարողացել են ճիշտ դաստիրակել իրենց որդուն, իսկ հիմա նա մերն է, բոլորինս, մտածում է մեզ համար: Այ եթե մեզանից յուրաքանչյուրը նման մոտեցում ունենա երեխա դաստիրակելու հարցում. /որ մեր պահած երիտասարդը վաղը ներկայացնելու է մի ողջ ազգ/ թեկուզ և քիչ բայց կունենանք ամուր, մտածող և գոյատևել ցանկացող հետնորդներ, իսկ նման որակներ ունեցող ազգին վերացնել անհնար կլինի:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 17 Thumb down 1

Վահան
Mar 10, 2010 12:59

23:22 , 16-ից 61 կամ LOTO-ի վրա հույս դնել:

Հարգելի Ստեփան,
Շնորհակալ եմ, որ մեզ առիթ տվեցիք ծանոթանալու Ռուբենի հետ: Լուսավոր տղա է:

Իսկ այդ 23:22-ը , ինչպես նախորդ անգամ գրել էի, հերթական ամերիկյան ներկայացում է: Լուրջ մի ընդունեք:
Ի դեպ 23:22 մասին: Թվերի նման մոտ հարաբերությունը պատահական չէ:
Դա պարզապես ապագայում ԵՏՔԱՅԼ է ապահովելու Ամերիկացիների համար: Դա տեղի կունենա հետևյալ կերպ՝
Երբ հարցը կդրվի լիագումար նիստի քվեարկությանը, այն չի ընդունվի ասենք՝ նորից 1 ձայնի տարբերությամբ (ենթադրենք 49:50 ) և քանի որ 1 ձայնի տարբերության նախադեպը արդեն եղել է, ոչ ոք չի զարմանա, որ օրինագիծը չընդունվեց 1 ձայնի տարբերությամբ: Իսկ մենք հերթական անգամ կնմանվենք այն բախտախնդրին, որի LOTO-ն 1 համարի պատճառով չշահեց (ափսոս):

Ի դեպ տեղին է հիշել ՄԵԾՆ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻՆ, թե ինչպես Հայկական
հարցը 16-ից դարձրին 61: Սովորական թվերի խաղ:

Խնդրում եմ ներկայացումը լուրջ մի ընդունեք:
Թողեք իսրայելն ու թուրքիան իրենք հարցերը լուծեն Վաշինգտոնում:

Հարգանքներով ՝

Վահան

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 21 Thumb down 0

Հայկ
Mar 10, 2010 13:35

Խաղաղության և պատերազմի կուսակցությունների մասին, 07.03.10

Հայաստանում սխալ պատկերացումներ կան Լ. Տ.-Պետրոսյանի և Ս. Սարգսյանի խաղաղասիրական քաղաքականության մասին: Նրանք իրականում պատերազմի են տանում իրենց «խաղաղասիրությամբ» քանի որ «էգություն» ցուցաբերելով՝ գրգռում են հակառակորդի ռազմատենչ ախորժակը։ Ցանկացած Խաղաղության կուսակցություն ձգտում է խնդիրների շուտափույթ լուծման, «նախաձեռնողականություն» է ցուցաբերում հակամարտող երկրի նկատմամբ, բայց ստանում է լարվածություն, պատերազմ և պարտություն։ Չեն հասկանում, որ միայն իրենց ցանկությունը բավարար չէ, որպեսզի դիմացինը իրենց հետ նորմալ հարաբերություն հաստատի։ Դու պետք է քո ուժեղությամբ հասնես դրան: Բոլոր ժամանակներում, երբ իշխանության են եկել «բազեները», տվյալ պետության դիրքերն ավելի ամուր են եղել, հասարակությունն ավելի խաղաղ է ապրել։ Խոսքը չի վերաբերում ծայրահեղ «բազեներին», որոնք նույնքան վտանգավոր են երկրի համար, որքան ծայրահեղ «խաղաղասերները»։ Ֆաշիստական Գերմանիան ասվածի վառ ապացույցն է, բայց Հիտլերին ծայրահեղ «բազե» սարքեցին անգլիացիները, ֆրանսիացիներն ու սովետները՝ իրենց փափուկ ու խաղաղասիրական քաղաքականությամբ։ Մյունխենյան հայտնի դավադրությամբ չեխերը զոհաբերվեցին կենսական տարածքներ փնտրող Գերմանիային՝ անգլիացիներն ու ֆրանսիացիներն ուզում էին խաղաղ ապրել։ Իսկ սովետա-գերմանական «գիշերային արձանագրություններին» էլ զոհ գնաց Լեհաստանը։ Նպատակն էր զիջել, որպեսզի պատերազմ չլինի։ Բայց եղավ ճիշտ հակառակը։ Ստալինը մինչև վերջ չէր հավատում, որ Գերմանիան կհարձակվի ՍՍՀՄ-ի վրա, քանի որ «քիրվայություն» էր արել Հիտլերի հետ՝ այն հույսով, որ դա կհեռացնի իրեն հակամարտությունից։
————————————————————————————————————————-
Ի դեպ, ծայրահեղ «բազե» էին նաև երիտթուրքերը, որոնք վերջնական կործանման կտանեին Թուրքիան, եթե ի հայտ չգար քեմալական շարժումը։ Պետության անվտանգության համար շատ կարևոր է, որ ճիշտ ձևով հաշվեկշռվի պատերազմի և խաղաղության կուսակցությունների մոտեցումները։ Ծայրահեղությունները հավասարապես վտանգավոր են։ Հակամարտություններն ունեն իրենց լուծումների տրամաբանությունը ը և ժամկետները։ Լուծումներն արագացնելը կամ որևէ «օրիգինալ» բան մտածելը խնդրին չի օգնի։ Շուտափույթ զիջողականությունը կամ ծավալապաշտական արկածախնդրությունը միայն վնաս կբերեն։ Պետք է գործի «Ներքին հզորությամբ դեպի արտաքին հաղթանակներ և խաղաղություն» մոդելը։ Որքան շուտ ձևավորվի բարոյահոգեբանական բարձր մակարդակ ունեցող հասարակություն և հակառակորդի նկատմամբ պահպանվի հաշվարկված կոշտ գիծը, այնքան հակամարտություններում խաղաղ ճանապարհով հաղթելու հավանականությունը կմեծանա։ Մենք տեսանք, թե ինչ եղավ ծայրահեղ խաղաղասեր Գորբաչովի դեպքում։ Նույն արդյունքն ենք ստանում նաև ծայրահեղ արկածախնդիր «բազեների» պարագայում, բայց այլ սցենարով։ Արկածախնդրության յուրօրինակ դրսևորում էր ծայրահեղ «բազե» Սահակաշվիլու վարքագիծը օսերի հանդեպ։ Արդյունքում՝ Միխոն հաշված օրերի ընթացքում վերջնականապես կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան։
————————————————————————————————————————-
Շատ ուսանելի է Թուրքիայի օրինակը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դրան հաջորդած ժամանակահատվածում Թուրքիայում գործում էին երկու հիմնական ուժեր։ Մեկն անգլիացիների հովանավորյալ և մարիոնետային Դամաթ փաշայի գլխավորած ուժն էր: Նա համարվում էր խաղաղության կուսակցության ներկայացուցիչը, իսկ մյուսը՝ երիտթուրքերն էին՝ պատերազմի կուսակցության մարտիկները։ Դամաթ փաշան կողմնակից էր Թուրքիայի բոլոր հարևանների հետ արագ կերպով խնդիրների լուծման և թուրք «սերգո-ջանների» լավ ապրացնելու տարբերակը տեսնում էր Սևրի պայմանագիր կնքելու միջոցով, որով Թուրքիան զիջում էր ամեն ինչ, բայց փոխարենը թվացյալ խաղաղություն էր ստանում։ Փաշան գտնում էր, որ աշխարհն իրենց դեմ է և անհնար է որևէ ձևով պայքարել «Բոլոր հարցերը լուծված են։ Չի՛ կարելի շփոթվել, մեր դեմ են ոչ թե հույները կամ հայերը, այլ միջազգային հանրությունը։ Պետք է զիջել, որ մեզ մի բան մնա։ Միջազգային ուժերը կերաշխավորեն Թուրքիայի անվտանգությունը»,-ինքն իրեն ու թուրք ժողովրդին, նմանատիպ ձևակերպումներով փորձել էր հիմնավորել փաշան, երբ ստորագրում էր Սևրի պայմանագիրը։ Մի խոսքով՝ Դամաթը թուրքերի քիրվայական գաղափարախոսության կրողն էր։ Երիտթուրքերն ընդհակառակը՝ ձգտում էին վերականգնել Օսմանյան կայսրությունը։ Նրանք ներդրեցին թուրքական ֆաշիզմի գաղափարախոսությունը, որին զոհ գնացին նաև հայերը։ Երիտթուրքերի արածը արկածախնդրություն էր և հնարավոր չէր հետ բերել նախկինում ունեցածը։ Այսինքն՝ այն տարբերությունը, որը նկատվում է Դամաթ փաշայի և երտթուրքերի քայլերի միջև՝ իրականում չկա, քանի որ երկուսի գործողություններն էլ տանում էին դեպի պատերազմ, պարտություն և կործանում։
————————————————————————————————————————-
Տեսե՛ք. Դամաթի զիջողականությունը մեծացրել էր Անտանտի անդամ երկրների ցանկությունը (նաև նրանց ապավինող հայերի, ովքեր Սևրի դաշնագրով տարածքներ ստացան), և եթե փաշայի իշխանությունը մի փոքր էլ պահպանվեր, ապա այսօր նույնիսկ Թուրքիա պետությունը չէր լինի։
Ճիշտ նույն «փաշայական» ճակատագրին կարժանանար Թուրքիան, եթե երիտթուրքե՛րը երկար իշխեին։ Նրանց ֆաշիզմն ու աշխարհաքաղաքական ծավալապաշտությունը կմտահոգեր բոլորին, և խոշոր ուժերը ստիպված կոչնչացնեին երիտթուրքերի ղեկավարած պետությունը։ Թուրքիայում գործող և՛ ծայրահեղ խաղաղասերները , և՛ ծայրահեղ «բազեները», երկիրը կործանման էին տանում ։ Երկու ուժերն էլ մտածում էին, որ իրե՛նց առաջարկած գիծն է անհրաժեշտ պետությանը, բայց չէին հասկանում, որ ամենքը յուրովի է կործանելու պետությունը։ Թուրքիան փրկվեց շնորհիվ իրատեսական և հաշվարկված կոշտ գծի կողմնակից, Դամաթի ու երիտթուրքերի գաղափարական այլընտրանք հանդիսացող Աթաթուրքի։ Նա մերժեց և՛ փաշայի «սերգո-ջանությունը», և՛ երտթուրքերի ծավալապաշտությունը՝ երկու մոտեցումներն էլ համարելով կործանարար գաղափարներ։ Աթաթուրքը հայտարարեց, որ Թուրքիայի սահմանները կլինեն այնտեղ, որտեղ կկանգնի թուրք զինվորը։ Դա հստակություն մտցրեց զինվորականության ու ժողովրդի մեջ, և նրանք ուժով խաղաղություն պարտադրեցին Անտանտին, հույներին և այլոց, ու ստիպեցին հաշվի նստել նոր Թուրքիայի հետ։ Ուժ տեսնելով՝ Աթաթուրքի հետ դաշնակցեց նաև բոլշևիկյան Ռուսաստանը։ ինչև հիմա Թուրքիան օգտվում է Քեմալի էտատիզմի պտուղներից։ Ահա՛ պետականակենտրոն, ծայրահեղականություններից զերծ քաղաքականության վառ օրինակը։ Եթե այն ժամանակ թուրքը համակերպվեր, թե միևնույն է Սևրի պայմանագիրը ստորագրված է, բոլոր «գրավյալ տարածքները ծախած պրծած են», ապա այսօր լրիվ այլ վիճակ կլիներ իրենց համար։ Լավ չէր լինի թուրքերի դրությունը նաև այն դեպքում, եթե նրանք առաջնորդվեին «Վիեննայից մինչև Մոսուլ» էքսպանսիոն կարգախոսով։ Եթե այսօրվա հայաստանյան միջավայրում առկա բառապաշարն օգտագործենք, ապա Ստամբուլը պետք է համարվեր «գրավյալ տարածք» և զիջվեր, որպեսզի հույների հետ թուրքերը խաղաղ ապրեին, բայց գրավյալ կամ չգրավյալ լինելը որոշվեց ռազմի դաշտում և այժմ Ստամբուլի թուրքական լինելը կասկած տակ դնող չկա։ Համենայնդեպս դնողներն անզոր են որևէ բան անելու………..….։
(Անդրանիկ Թևանյան, կրճատումներով)

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 13 Thumb down 1

reader
Mar 10, 2010 19:34

We are waiting for Pap takavor or vor a “head” for our national body as Seiran said during video segment but we are not going to get it. Instead of waiting for a person or for some party or coalition to materialize and lead us out of this situation we should organize in small independent grass root movements. Like Stepan did with his web program, others should try to organize what they can, what they are good at.
It is good to know your history but we are going to disappear as a nation if we just quote our former glorious history and wait for new “Pap takavor”.

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 2 Thumb down 5

Թեվանիստ11
Mar 10, 2010 23:29

Այս աշխարհի բոլոր անցուդարձերը հիմնված են ՇԱՀԻ վրա, ասինքն` բոլորը այսպես թե այնպես, անկախ ներկայացված ձեվերից, վերջնականում հետեվում են իրենց շահերին: Իհարկե, հզոր պետությունները` իրենց ազդեցության դաշտը ընդարձակելով` իրենց երկրների շահերը տարբեր վարկածների տակ եվ բազմաթիվ մեթոդներով փաթաթում են փոքր եվ սահմանափակ ազդեցություն ունեցողների գլխին: Բայց պատմությունը ցույց է տվել, որ դա ամենեվին էլ չի նշանակում որ մեզ նման փոքր երկրները եվ փոքրաքանակ ազգերը` լրիվությամբ զրկված են իրնեց ազգային շահերը պաշտպանելու հնարավորությունից: Տարբեր ժամանակահատվածներում, խելացի եվ հեռատես գտնվելու դեպքերում միշտ հնարավոր է փոքրերի շահերը ինչ որ մաշտաբներով համընկացնել մեծ երկրներինների հետ..(դրա վառ օրինակներից մեկը` Իզրաել երկրի մեջտեղ հայտնվելն է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իհարկե անպաման չի որ իրականացնելու մեթոդների հետ համաձայն լինեք, իսկ հետեվանքները` դրա մասին ամենիսլզբից պետք է մտածվի եվ համապատասխան ստրատեգիա մշակվի..)
Մի խոսքով, եթե իսկապես դժվար ժամանակներ են գալիս եվ մենք էլ խելացի եվ հանրամիտ ազգ ենք, գումարած տարբեր երկրների եվ ժողովրդների փորձառությունները հնարավորություն ունենք մեր օգտին օգտագործելու` ապա ինչպես Վ.Ժերինովսկին է ասում. “…դուք հայերդ խելացի ազգ եք, եվ կարող եք այս դժվար ժամանակահատվածից շահավեր ելնել..”
Հիմա վերադառնանք ԱՄՆ-ի կոնգրեսի 23 : 22 քվիարկությանը: Մեզ քաջ հայտնի է որ տարիների ընդացքում անընդհատ մի շարք քաղաքական գործիչներ չժխտելով Ցեղասպանության փաստը, ԱՄՆ մի քանի նախագահների եվ 7-8 արտգործնախարհարների նման` համարում են որ հարմար ժամանակ չէ` ելնելով ԱՄՆ-ի ազգային շահերից եվ այլն… Եվ իրենց էլ, իրենց շողոքորթ դաշնակիցներին էլ` քաջ հայտնի է, որ ժամանակն եկել է, որպեսզի արդեն ուրիշ` նոր մի հեծնելու թեքնածու պատրաստեն, թուրքերին բախտի որոշման արձակելու համար, քանի որ ի տարբերութուն Պարսկաստանին, Իրաքին եվ մի շարք լատինական երկրների, թուքերը ահագին ուշացումով հասկացել են, թե ովքեր են իրենց երկիրը իսկական տերերը, եվ ինչն է եղել հիմնական պատճառը, որ երկու համաշխարհային պատերազմներից հետո իրենց հաջողվել է շրջանցել Գերմանիայի եվ Ճապոնյայի ճակատագիրը:
Ասինքն` հստակ երեվում է որ թուրքիայի տերերը, թուրքերին խրախուսելով նորից դեպի պանթուքիզմ` մտադրված են լավ առիթ ստեղծելու` կառափնարան տանելու համար, իսկ քուրդերը կարան լինեն նոր հեծնելու թեքնածուները, քանի որ իրենք երկիր ունենալուն փորձառութուն չունեն եվ արեվուտքի երկարատեվ օգնության կարիքն կունենա..
Բայց մենք` Հայերս, ապրնելով ԱՄՆ-ում պարտավոր ենք իրենց ավելի լավ տերբերակներ առաջարկելու, որոնք` հենց առաջինը բխում են տվյան երկրի շահերից: Ասենք` կյանքի կոչելով Վիլսոնյան դաշնագիրը, միջազգային օրնքների սահմանաններում, մարդու իրավունքների եվ բնիկ ժողովրդների իրավունքներից ելնելով` Արեվմտահայերը, որոնք միեվնույն ժամանակ ԱՄՆ-ի քաղաքացիներ են, վերջապես հնարավորութուն կունենան միջազգային հանրության օգնությանբ եվ ինարկե Ամարիկայի ղեկավարությանբ, վերադարնան իրենց Հայրենիք, իսկ քանի որ կոտորածից փրկվածների սերունդների հիշողութունից ջնջվել է երկիր ունենալու եվ ղեկավարելու պապական դարավոր փորձառությունը, եվ տեղի մեծամասնություն կազմող բնակչության հանդեպ անվստահությանը առկայութունը, ապա ԱՄՆ-ն “ստիպված” կլինի իր վրա պարտականություն վերցնի հենց իր քաղաքացի Հայերին սատարելու եվ համագործակցելու, միչեվ որ տարածաշրջանում լիարժեք վստահության եվ համերաշխության դաշտ ստեղծվի: Իհարկե` Արեվմտահայաստանի խորհրդարանը իսկույն օրինական բանաձեվ կընդունի (ինչպես Պանամայի խորհրդարանը` Պանամայի ջրանցքի մասին..), ԱՄՆ-ի բազանների երկարատեվ ներկայության մասին Հայկական Լեռնաշխարհում….
….ստացվում է որ մենք Հայերս` Ամարիկայի ազգային շահարի մասին ավելին ենք մտածում, քան հենց ինքը Հ.Կլինտոնը, որը շատ մեծ դժվարություն ունեցավ մարսելու այդ 23 : 22 քվյարկության արցունքները եվ անընդհատ հայտարարում է, որ մեկ ձայնը հերիք չէր որպեսզի բանձեվը անցնի….

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 9 Thumb down 0

Հայկ
Mar 13, 2010 0:37

ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ..
..

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*