ԾԻԾԱՂԵՔ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ - Հեղինակ՝ . Friday, February 26, 2010 15:08 - 1 քննարկում

Ապուշացնող հեքիաթ մեծահասակների համար, թխված Հայաստանի լրատվական վառարանով:

Վտանգավոր հանցագործը ազատվել է բանտից իր խցակցի փոխարեն

18:01 • 26.02.10

Միացյալ Նահանգներում փախուստի է դիմել վտանգավոր հանցագործ՝ ներկայանալով իր խցակցի փոխարեն։ Միջադեպը տեղի է ունեցել Մերիլենդի բանտերից մեկում։ Այս մասին հաղորդում է Маяк ռադիոկայանը։

Թեյլորին տեղափոխել էին այն բանտախուցը, որտեղ կալանավորները սպասում էին ազատ արձակման։ Երբ պահակները կանչել են ազատ արձակվող բանտարկյալին, Թելյորը նրա փոխարեն մոտեցել է, ներկայացրել խցակցի անձնական համարը և ստացել բաղձալի ազատությունը։

Նշենք, որ Թեյլորին դատապարտել էին երեք ցմահ ժամկետների։ Առայժմ իրավապահ մարմիններին չի հաջողվել նրան գտնել։



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

A
Mar 1, 2010 0:50

ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ՝ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ
ԽԵՂԱԹՅՈՒՐՄԱՄԲ…

Փետրվարի 21-ին Լոս-Անջելեսում AMGA միակ և անպատասխանատու ընդդիմադիր համարում ունեցող հեռուստակայանով տեղի ունեցավ հեռուստամարա- թոն՝ ի պաշտպանություն «Ժամանակ» օրաթերթի, որն ուներ այսպիսի կարգախոս՝ «Այսօր «Ժամանակը» մե՜ր կարիքն ունի, զորակցե՜նք, որպեսզի «Ժամանակ»-ը կանգ չառնի»:
Հեռուստամարաթոնի բացումը երևանյան 88 թվականի բազմամարդ ցույցերի «սրտաճմլիկ» կադրեր էին, որին հաջորդեց ՀՀՇ-ի առաջնորդ ԼՏՊ-ի հանրահայտ մի նկար՝ (Ազատության հրապարակում վերմակով փաթաթված), որը, անխոս, մեսիջ էր սիոնիստական աշխարհին հետևյալ կոնտեքստով, «Շալոմ, շալոմ, Յա սվամի, ձենգի վպիրիոդ»:
Իրականում հեռուստամարաթոնը նվիրված էր վերջին շունչը փչող «Ժամանակ» թերթին՝ արհեստական շնչառության միջոցով խղճուկ և ազգադավ թերթը իր գոյությունը պահպանելու և մի քի՜չ էլ երկարացնելու նպատակով:
Այնուհետև էկրանին հայտնվեցին մեծապատիվ արհեստավարժ մուրացկաններ՝ Արման Բաբաջանյանը, Նունե Ավետիսյանը, Ռուդիկ Հովսեփյանը: Ցավոք, այդ հեռուստամարաթոնին մասնակցում էին որոշ միամիտ, խաբված մտավորակններ, երգիչներ, որոնք հավատալով մարաթոնի կազմակերպիչներին, հանձինս՝ Արման Բաբաջանյանի «վստահություն» ներշնչող գաղափարներին՝ եկել էին սատարելու:
Չմոռանանք հայտնի մի ասացվածք՝ «Կեղծավորը չի ասում, որ ինքը կեղծավոր է», հակառակը, երբ նրանց դեմքին նայես, ներքին ձայնդ կհուշի, որ նրանք այն մարդիկ չեն, ինչպես որ իրենք իրենց ներկայացնում են, ի դեմս «Ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Ա. Բաբաջանյանի, որն իրեն համարում է անաչառ, ժողովրդավար, ճշմարտախոս, սակայն, իրականում ստախոս, կեղծարար, ստորացնող, զրպարտող, համատարած ատելություն, անվստահություն, թշնամանք, քայքայիչ բաժանումներ առաջացնող, և այդ հոգեբանական սադրանքներով ազգը պառակտող ազգային անվտանգության կեղծ մտահոգությամբ քողարկված չարախոսի կտեսնես:
Ապացույց վերը նշված որակումների և այդ որակումներով մարդկանց տեսակների, տեղին է հիշել դեռևս 2007 թվականի հոկտեմբերից սկսած ազգի մեջ հոգեբանական սադրիչ, մոլորեցնող, համատարած թշնամանք, կասկածանքներ ստեղծող քարոզարշավի անձանց՝ քաղաքական նկատառումներով: Ամեն գնով, ինչպես իրենք են սիրում ասել,« այսպես կոչված» ազատ խոսքի, ժողովրդավարության, ամենքին տրված հնարավորությունը կամայականորեն, ինքնանպատակ, քաղաքական շահերով շահագործելով և չարաշահելով ներկայանալ ազգին՝ այսպես կոչված «ծառայողներ», այնինչ, իրականում, ծառայում են սիոնիստական քայքայիչ գաղափարախոսությանը: Փորձում են և դեռ շարունակում են փորձել ՀՀ Պետականության, իշխանությունների դեմ ամեն գնով թշնամանքի ու անվստահության մթնոլորտ ստեղծել «ժողովրդավարության» անվան տակ, որը, ոչ այլ ինչ է իրականում՝ քան փողոցավարություն:
Ամեն ջանք գործադրում են ՀՀ իշխանությունը տապալելու և իրենց ուզած մարդուն իշխանություն բերելու նպատակով:
Նշեմ, որ դասալիքը՝ Ա. Բաբաջանյանը, «օրվա հերոսը»,- ամեն օր AMGA ընդդիմադիր հեռուստակայանով ելույթ է ունենում «Այսօր» քաղաքական-վերլուծական հեղինակային ծրագրով, որի ընթացքում հայերենի անթերի իմացությամբ, «գեղեցիկ իր մտքերը» հաջորդաբար շարադրելով, միամիտ մարդկանց վստահությունը գրավելով ՝ իր շուրջն է համախմբում՝փորձելով ստեղծել հզոր բանակ՝ միջազգային սիոնիստական գաղափարախոսության օրենքներով, այն է՝ «Ով չի կիսում իրենց գաղափարները և դեմ է իրենց օրենքներին ստեղծել այդ վայրերում ՔԱՈՍ»:
Հիշեցնեմ, որ մարաթոնի ընթացքում ճառասանության արքա Ցիցերոնին անցած, ինչպես նաև բազմաթիվ անգամներ փող մուրալու արվեստին վարժված, սինյոր Պապագատոյի ֆիլմից դեռևս հայտնի փողասեր Նունե Ավետիսյանը, պարբերաբար հիշում էր հիսուն տարի առաջ գրված Պ. Սևակի խոսքերը.
«Աղաչում եմ, մի’ վրդովվեք, եթե ասեմ փառասերին հենց փառասեր, սրիկային՝ հենց սրիկա, ոչ թե ազնիվ,
հեռակային հենց հեռակա, ոչ թե ներկա: Աղաչում եմ, մի’ վախեցեք ազնիվ խոսքից… Անկեղծ խոսքը չի սպանում, փակ խոցեր է միայն բանում»: Հետո փող մուրալու յուրահատուկ ոճով դիմում էր
Լոս –Անջելեսի հայությանը՝ ասելով. «Սիրելի ժողովուրդ, դուք մեր ա’ղն եք, դուք մեր հա’ցն եք, ինչքանով որ կարող եք, մեզ աջակցե’ք, «Ժամանակ»-ին գումար տվե’ք»: Պարբերաբար նշում էր, որ թերթը մեծ պահանջարկ ունի համայնքում, և անգա’մ այն համեմատում խանութում թարմ, տաք հացի հետ, որն անմիջապես սպառվում է:
Համարենք, որ նրա ասածը «ճիշտ» է, ապա պահաջարկ ունեցող և շուտ սպառվող թերթը կարծում եմ հեռուստամարաթոնի կարիքը չէր ունենա: Միգուցե՞ այդ գումարները նա օգտագործելու է այլ նպատակների համար: Ինչպես ընդդիմադիր աղբյուրներն են տարածում, որ AMGA հեռուստակայանի «փոխտնօրեն», հանրահայտ Կարինե Կեպենյանն և Ա. Բաբաջանյանն համատեղ նոր հեռուստաընկերություն են «ռասկրուտկա» անելու:
Բավականին էկզալտացիա մթնոլորտ էր սկսել տիրել հեռուստատաղավարում: Անգամ այդ ամենից ոգևորված, առանց ամոթի, Ա. Բաբաջանյանը կրկին մեջբերեց, որ փետրվարի 21-ը նա հռչակել է « Հայկական Մամուլի Պաշտպանության օր», և ավելացրեց, որ մամուլը պետք է լինի անկախ, ազատ և պաշտպանված:
Հարկ եմ համարում հիշեցնել, որ հոգևորական ճեմարանն իբրև ավարտած, բայց իրականում այնտեղից վռնդված տիրացուն, արհամարհելով հանրության հիշողությունը, թե նա իրականում ինչի համար է ձերբակալվել, (փաստաթղթերի կեղծում, դասալիք) անամոթաբար ասաց, «…որ Երևանում իշխանությունը պարտադրել է փակել «Ժամանակ» օրաթերթը և իրեն ձեռբակալել են իր քաղաքական հայացքների համար, «չգիտակցելով», որ բացի միամիտներից կան գիտակ մարդիկ, ովքեր լա՜վ են հասկանում, որ դեռևս նախկին նախագահն և ներկայիս իշխանությունը լայն հնարավորություն ունեին ազատազրկումից առաջ և այդ ընթացքում արգելելու թերթի հրապարակումը: Այնպես որ քաղաքականության մեջ խցկված տիրացուի համար մամուլը միշտ էլ եղել է ազա’տ, անկա’խ, պաշտպանվա’ծ և անպատասխանատո’ւ:
Փաստորեն, քաղաքական անառակը ազատազրկումից չխրատվելով, ստորաբար շարունակում է իր քայքայիչ գործունեությունը թե’ Հայաստանում և թե’ Լոս Անջելեսում:
Ի պաշտպանություն «Ժամանակ» թերթի, 7-ժամյա տևած հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվեց ընդամենը 40 հազար ԱՄՆ դոլար, ի տարբերություն անցյալ տարվա, որի ընթացքում մոտ 70 հազար դոլար հանգանակվեց Ա. Բաբաջանյանի ընտանիքի նախաձեռնությամբ՝ վերջինիս անազատության մեջ գտնվելու ընթացքում:
Լոս Անջելեսում կան թվով 12 հայատառ մամուլ: Եթե յուրաքանչյուր տպագիր մամուլ հեռուստամարաթոն կազմակերպի, ինչի՞ նման կլինի….
Այսպիսով, մարաթոնի արդյունքներից պարզ դարձավ, որ «Ժամանակ»-ի տիեզերական ժամը ավարտված է, իսկ երկրային «Ժամանակ»-ը՝ սպառված:
Սա էլ ի պատասխան իրենց մամուլի պաշտպաներ համարող ջատագովներ՝ Ա. Բաբաջանյանին, Նունե Ավետիսյանին, Ռուդիկ Հովսեփյանին, Անահիտ Մարտիրոսյանին, որոնք իրենց հաղորդումներում
ատելություն սերմանելով, հրահրում են ժողովրդին իշխանափոխության, իսկ սփյուռքին՝ Հայաստանի այսօրվա իշխանությունների բոլոր քայլերի նկատմամբ անվստահության տրամադրություններ ստեղծում: Անգամ տեսնելով հավասարակշռված, հաջորդական քայլերը միջազգային ասպարեզում, ինչպես ասում են՝ «Դանդաղ գնաս՝ հեռուն կգնաս» իմաստուն համբերությամբ ,սեփական անձը զոհաբերելու հեղինակությամբ, ներկայիս հարգարժան նախագահի շախմատային մտածված քայլերը, միջազգային սիոնիստների օջախում (բնի մեջ), որը շախ հայտարարեց բոլոր մասնակից քաղաքական ֆիգուրներին՝ Լոնդոնում՝ ազգը պառակտողները կրկին փորձում են թուլացնել ՀՀ պետականությունը, «աղաղակում» են Եվրոխորհրդում և ծաղրանքով, արժեքազրկելով հանրության աչքին, իշխանության կողմից նախաձեռնած հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը:
Իշխանության հաջողություններից ավելի գրգռված հակաազգային կոնգրեսիկները, պայքար, պայքարիկները,, ընդիմութույնիկները «պայքար,պայքար մինչև վերջ» զոմբիացված բղավելով՝ իրենց շարժման վերջը բերեցին: Որքան էլ նրանք ասեն, թե ընդդիմությունը մեռած չէ, սակայն իրականում մեռած է, բայց՝ թաղված չէ…

Հ.Գ. Խնդրանքով դիմենք Կաթողիկոսին, որ դասական շիզոֆրենիայի նմուշ հանդիսացող կարգալույծ եղած տիրացուին որոշ ժամանակով ետ կանչի ճեմարան՝ Աստծո տասը պատվիրանները վերհիշելու և մեկընդմիշտ չմոռանալու պայմանով՝ այն է՝
«Սուտ մի խոսիր, մի շնացիր, քահանա ընկերոջդ կնոջը մի սեփականացրու, փաստաթղթեր էլ մի կեղծիր և այն..»

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 6 Thumb down 1

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*