ՀԱՅԱՍՏԱՆ - Հեղինակ՝ Admin. Sunday, February 14, 2010 17:00 - 10 քննարկում
Սպանե՛լ, խաբե՛լ, կեղծե՛լ… մինչև վե՛րջ: (Սասունցի Դավթի հանդիպումը սուրբ Սարգսին)
| Փետրվարի 11-ին կնշվի Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնը |
|
[ 27.01.2010 ]
Սուրբ Սարգսի տոնը |
|
Սասունցի Դավթի հանդիպումը սուրբ Սարգսին (Քաղվածք ,Սասնա ծռերե էպոսից)
Դավիթ էդ տեղեն ետ դարձավ ու գնաց, կայնավ Խանդութ խանումի փանջարի առեչ, ըսեց. -Խանդութ խանում, ես կերթամ կռիվ: Քշեց, գնաց, շատ, քիչ` Աստված գինա, մեկ էլ տեսավ յառջեւանց թոզ ու դուման կիգա: Էկավ, տեսավ օր սըփ Սարգիսն է: Դավիթ գնաց, օր սըփ Սարսին համբուրեր: Սըփ Սարգիս ըսեց. -Հանե քո Սըփ Նշան , ես համբուրեմ, նոր դու ընձի համբուրե: Հանեց Սըփ Նշան, համբուրեց սըփ Սարգիս, էն լէ սըփ Սարգսին համբուրեց: -Դե գնա,- ըսեց,- Աստված խըտ քըզի էղնի: Ու քշեց ձին: Քեռի Թորոսիկ մնաց աղոթք էնելու: Ըստ Փավստոս Բուզանդի ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է հունվարի 30-ին: Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան եւ սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին եւ նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից եւ դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է այն` ասելով. ,Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնելե: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի եւ նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է եւ աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաեւ Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում Համիան քաղաքում: Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի: Ս. Սարգիս` երիտասարդների եւ սիրո բարեխոս. Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի ուսումնասիրությունների համաձայն, Սուրբ Սարգիսը հովանավորել է Սասունցի Դավթին եւ Սասնա բոլոր հերոսներին ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաեւ սիրո մեջ: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա` Շահ-Սանամին: Վերջինս եւս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, եւ աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչեւ այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որեւէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն եւ ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց եւ տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով եւ խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված նա ազնիվ սրտով եւ արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին եւ մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն եւ նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը: Ժողովրդական սովորություններից է նաեւ, երբ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում: Հունվարի 30-ին Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Կբաժանվեն տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանի օրհնությամբ այդ օրը Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչեւ երեկոյան ժ.21.00-ն: www.qahana.am |
10 քննարկումներ
vardan manukyan
Arthur Armin
Սուրբ Սարդսին կապել Սասնա մեծ աստվածոիթյուն ՏԱՎԻԹ-ի հետ՝ առնվազն տգիտություն է, եթե ոչ զեղծարարություն: Սասունցի Տավիթը, այսինքն սասնա խոյը, Խոյի համաստեղությունում արեւի գտնվելու մասին է, որը եղել է 4-5 հազար տարիներ մեզանից առաջ: Սասնա Տավթի զուգահեռ համարժեքը շումերական էպոսի Դումուզին է: Այնպես, որ վերջացրեք ձեր քրիստոնեա-բոլշեւիկյան զեղծարարությունները:
Արթուր Աեմին
Կարդացողի Հավանություն՝
28
4
Թամար Քրիքորյան1968
Այս կեղծիքը կշարունակվի այնքան ժամանակ, որքան որ մենք թույլ կտանք, որ մեզ խաբելով թալանեն մեր մշակութային գանձարանը նաև՛ ու տգիտության համբուրգերներով կարագացնեն բարոյական քաոսն ու անկումը հասարակության մէջ:
Եվ այստեղ միանգամայն համաձայն եմ հարգելի Արթուր Արմինի հետ այն կետում, որ միայն պետական ապարատը չէ, որ ժամանակի ինչ-ինչ ազդեցությունների պատճառով կարող է իր որդեգրած սխալ կամ ճիշտ գաղապարական ճնշմամբ ուղղորդել ժողովրդի կողմնորոշումը: Հարգելի Ա. Արմին Համոզված կարող եմ ասել որ Ձեր գրած «Հնագույն Հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա Ծռեր Էպոսը» հենց այդ բանալին է: Ովքեր խորությամբ են ըմբռնել Ձեր գրքի բովանդակությունը կհասկանան ինչ նկատի ունեմ:
Ավելորդ համեստությամբ չեմ փայլում, ու չեմ կարող ևս՛ մեկ անգամ չարտահայտել հիացմունքս Ձէր գրքի վերաբերյալ, հատկապես նաև՛ այն ատճառով
որ այն ինչի մասին գրում եք, ազատ է որևէ դոգմատիզմից և հրաշալի է նաև այն առումով, որ առաջացնում է ուժեղ հետաքրքրություն ուսումնասիրելու այն, ինչը դեռ լիարժեք բացահայտման կարիք ունի: Այստեղ է, որ մեր աճող սերունդը կարող է շատ բանի հասնել Ձեր օգնությամբ նաև՛: Այստեղ ուզում եմ նշել ևս՛ մի հանգամանք Ա. Վարպետյանի հետ կապված, իհարկե առանց որևէ մեկին հաճոյանալու, կամ որևէ մեկին վիրավորելու ամենափոքր ցանկությամբ:Ա. Վարպետյանի Ձեր նշած գրքերին էլ եմ ծանոթ: Նրա մոտեցումը մի քիչ նման է ռուսի ասած «во круг до около»-ին: Գուցե դա ինքը կպատճառաբանի, բայց եթե
աղբյուրները նշելու հարցում կարելի է նույնքան կոնկրետ լինել ինչպես Դուք, «անհասկանալի» է ինչո?ւ է շրջանցում:
Ձեր գրքի վերաբերյալ կուզեի ասել նաև: Իհարկե այն հրաշալի է գրված, սակայն հենց այն՛ ցույց է տալիս թե ինչ անհատակ մշակութային գանձարանի տեր է Հայ ժողովուրդը, բայց եթե այդ բոլոր գանձերը մնան միայն թղթերի վրա, թեկուզ մատենադարանի գեղեցիկ պատերի ներքո, որպես միայն թանկարժեք մագաղաթներ,
անշուշտ կարժեզրկվեն, կամ էլ մի օր, մի խելագար «Հերոստրատի» ձեռքով հրո ճարակ կդառնան: Այդ բոլորը գործնականորեն պետք է մտցնել ժողովրդի կյանք ու կենցաղ, կրթությամբ, գիտությամբ, արվեստով, օրենքով: Կարծում եմ ինքնության
գիտակցումը այս գործոններով էլ է պայմանավորված: Ի վերջո ոչ՛ վաղ անցյալում
Ստալինյան ռեպրեսիան հնարավոր դարձավ նաև այն պատճառով,որ մեծամասամբ
մասսաները նույնիսկ տառաճանաչ էլ չէին: Այդ առումով հիմա դրությունը ավելի լավ է: Սակայն ժամանակները փոխվում են ու նորագույն տեխնոլոգիաների մեր դարաշրջանում միայն տառաճանաչությունը բավական չէ: Նորագույն տեխնոլոգիաների տառաճանաչությունն էլ է պարտադիր , թե չէ Ստալինին էլ փոխարինողներ ժամանակակից տեխնոլոգիաներով պատրաստվում են, ու կարծում եմ այստեղ է, որ չի կարելի քնել:
Հարգելի պարոն Քիրեմիջյան՛ եթե հնարավոր է, կուզենայի մի օր մասնակցել
ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀԻ հեռուստակամուրջին պրն Ա. Արմինի հետ:
Կարդացողի Հավանություն՝
21
1
miksinan
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐ ՈՒ ՏԱՌԱՊԱԼԻՑ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԱՆՑԱՆՔ. 1700 ՏԱՐՎԱ ՍԱՌՈՒՅՑԸ ՏԵՂԻՑ ՎԵՐՋԱՊԵՍ ՇԱՐԺՎԵՑ .
ՀՈՒՅՍՈՎ , ԼՈՒՅՍԻ ՄԻ ՃԱՌԱԳԱՅԹ , ՃԱՄՓԱ Է ԲԱՑԵԼ , ՄԵՐ ԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՏՔԸ ՆՈՐՈԳԵԼՈՒ .
ՍՈՎՈՐԵԼ , ԱՆՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԵՐ ՄՈՌԱՑՎԱԾ ԳՅՈՒՂԵՐԻՆ , ՔԱՂԱՔՆԵՐԻՆ , ԳԵՏԵՐԸ , ՍԱՐԵՐԸ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ՊԻՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆ ԿՐԵՆ .
ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԻԱՍԻՆ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ , ԶՈՐԱՆԱՆՔ ՄԻԱՍԻՆ .
ՀՊԱՐՏ ԷՄ ՛ ՍՏԵՓԱՆ ՔԻՐԵՄԻՋՅԱՆՈՎ , ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆՈՎ
և ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀԻ ԻՄ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ .
ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ ԲԱԶՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԵՄ ՄԱԽԹՈՒՄ .
Կարդացողի Հավանություն՝
17
0
Էդուարդ
Բնօրինակը՝
http://www.araratian-tem.am/qpage.php?id=61
Կարդացողի Հավանություն՝
0
2
ՄԵՋԲԵՐՈՒՄ. « Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը:»
ԱՀԱ ԱՅՍ ԿԵՏՆ Է ՔՐԻՍՏՈՆԻԱՆԵՐԻՍ ԱՆԻԾՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ…
ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՀՈԳՈՒՆ ՄԵՂՔ Է ԱՆՈՒՄ, երբ մեհյաններ քանդող սպարապետի պղծված խղճի ժառանգորդն է դարձնում միամիտ հավատացիալներին… Մենք այդպես էլ չենք հասկանում, թե ո՞ր ու ու՞մ մեղքերի համար ենք տառապում…
Հոգեւոր հայրերը անկեղծության ու խղճի մաքրման կարիք ունեն…
Կեղծ սրբերի մեղքերը մեզ հանգիստ չեն տալիս… Նրանց մեղսավոր վարքը հպանցիկ նշվում ու աննկատելիորեն դիզվում է մեր կյանքի ճանապարհին…
Ոչ մի սերունդ չի կարողանում հաղթահարել այդ անեծքը, որովհետեւ կրոն-դեղի հակացուցումներին ծանոթանալու հնարավորություն չունեն…
Քրիստոնեությունը ամենամարդկային ու առողջարար կրոնը կլիներ, եթե դադարեր ավերիչ վարք դրսեւորած հիվանդ մահկանացուներին բարեպաշտի տիտղոս տալ եւ աչք փակել նրանց մեղսագործությունների վրա:
Մեղսավորների հոգիները շրջում են մեր մեջ ու ապաշխարելու իրավունք են աղերսում…
Կարդացողի Հավանություն՝
7
1
Sldaryan
Ասում են Միքելանջելոն, Լեոնարդոին չի սիրել նույնիսկ մի անգամ առանց պատճառի վիրավորել է նրան, բազմաթիվ ֆլորենտացիների ներկայությամբ: Հայտնի չի թե սրանից ինչ է շահել Միքելանջելոն, բայց որ մարդկությունը գնահատանքն Լեոնարդոի վերաբերյալ դրանից չի տուժել դա փաստ է:
Ուզում եմ հուսալ որ Միքելանջելո է հայտնվել Հայ իրականության մեջ, որն իրեն իրավունք է վերապահում քննադատել Հայ Լեոնարդոին:
Իսկ մնացածն թող շարունակեն պապենական, “Մենք մեր առժեքավորներին չենք հարգում էլի”
հառաչանքն… Կարող է հանկարծ իրենք իրենց սկսվեն հարգվել:
Կարդացողի Հավանություն՝
3
6
Էդուարդ
Ներողություն, սա է սկզբնաղբյուրը՝
http://www.araratian-tem.am/qpage.php?id=61&lang=A
Կարդացողի Հավանություն՝
0
0
Նախանձ, թե՞ բարինախանձ, թե՞ հայավարի… – Իհարկե մարդավարի… Իսկ ինչպե՞ս… Ահա այսպես…
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՄԲ
Անհրաժեշտ է տարբերել սրիկայությունը – վարպետությունից, ինչպես որ օրենքն – հանցագործությունից, ճարպիկությունը – խաբեպահությունից, արվեստը – խալտուրայից, շահույթը – գողությունից : Բառերի տարբերությունը չի կարելի համարել միայն ձևականություն : Խոսքի իմաստը առհամարողը, անգիտակցաբար ընտրում է ինքնամոռացության ճանապարհը: Այսպես են կործանվում – անհատները, ցեղերը, ազգերը և ժողովուրդները:
Կարդացողի Հավանություն՝
4
3
Հատուկ՝ Պրն. Արմինին
Մաշտոցյան գաղափարագրերը հուշում են…
ՍԱ-ՏԱ-ՆԱ=3-5-5 ՎԻ-ՇԱՊ=5-5 ԽԱ-ՎԱՐ=5-9 ՀՈՒ-ԴԱ=5-5 ԿԻՆ=5 ՆՅՈՒԹ=5 ԼԻ-ԼԻԹ=5-5 ԴԱ-ՎԻԹ=5-5 ԻԳ-ԱԿ-ԱՆ=5-7-5 ԻԳ=5
ԱՐ-ԱԿ-ԱՆ=6–7-5 Անգլերենում նույնպես… SA-TAN=5-5
Կարդացողի Հավանություն՝
0
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- FILM Good Morning-1985
- ԿՈՐԾԱՆՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ, ԻՆՉՈ՞Ւ…
- Արա զարթնե՛ք, պոստի վրա քնում եք, արա՛…
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 7)
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 19)
- Иран.Война неизбежна
- Աղո՞թք, թե հրահա՛նգ Աստծուն և պարտադրանք քաղաքական գործիչների՛ն…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 6)
- Ձախողված սադրանք Երևանում: Վերջում կոկորդիլոսային գոհունակություն:
- LIVE – Freedom Plaza Eviction, DC (Broadcast started )
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ա՜խ այդ ազնիվ ռուսները, նրանք հայերի նման են և ավանտյուրիստ չեն դառնում…
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-1)
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 10, 2012 1:21 - չքննարկված
Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

Ես չեմ հասկանում մինչեվ երբ պետք է այս կեղծիքը շարունակվի, էվ կգա արդյոք այն օրը երբ Հայոց քրիստոնեական եկեղեցու առաջնորդները կատարեն հոգեհանգստի արարողություն,գոնե եկեղեցական օրացույցում մտցնեն հիշատակի օր,իրենց իսկ կողմից մորթած հարյուր հազարավոր անմեղ եվ նվիրյալ քրմական դասակարգի մեր Հայ եղբայրների եվ քույրերի աճյունների հանգստության համար: Չէ որ երկնքում ամեն ինչ հիշվումէ , եվ երբեք աստվածային անեծքը չի սրբագրվի քանի դեռ մենք Հայերս ազգովին եկեղեցու գլխվորությամբ չմեղանչենք, չե որ մենք հիմա վերապրածներս սերունդներն ենք նրանց, որոնց արարքների պատճառով արդեն տանյոթ դար Հայ ազգը գտնվում է աստծո անեծքի տակ:
Կարդացողի Հավանություն՝
23
1