ԱՆՑՈՒԴԱՐՁ - Հեղինակ՝ Admin. Thursday, February 4, 2010 19:41 - 1 քննարկում
Հենրի Մորգենթաուն բնորոշել է. “արդի պատմության մեծագույն ոճիրը”
Դուք հիմա՞ հիշեցիք

Իսրայելի պաշտպանության նախարարն այս շաբաթ այցելեց Թուրքիա: Ասում են’ դա հաջողություն էր: Եթե այդպես է, ապա կարելի է շարունակել լռության ու լռեցման գաղտնի համաձայնությունը:
Հենց դա տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ այն բանից հետո, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեր վրա դառը խոսքեր թափեց: Իսրայելցի մի կարևոր անձնավորություն զանգահարեց ինձ ու ասաց հետևյալը. «Այժմ դու պետք է թուրքերին պատասխան տաս, դատապարտես նրանց’ հայերի հանդեպ նրանց գործած հանցանքների համար: Դու, Յոսի, դրա իրավունքն ունես: Այսօր դու մասնավոր անձ ես, բայց անգամ երբ դու հասարակական գործիչ էիր, ձեռնպահ չէիր մնում: Դու հաճախ էիր արտահայտվում’ գրավոր կամ բանավոր, թե ինչպես են թուրքերը խուսափում ցեղասպանության պատասխանատվությունից»:
Ես լցված էի զզվանքով, ու իմ հոգին ուզում էր բերանիցս դուրս գալ: Ինձ զանգահարած անձը նողկալի իսրայելցու օրինակ էր’ ամոթալի մարդկանց շարքում առաջիններից, ով մերժում էր հայկական հոլոքոսթը: Նա մեկն էր այն մարդկանցից, ով միացել էր այլոց և խստորեն քննադատել այն օրերի կրթության նախարարին, ով տասը տարի առաջ այցելեց Երուսաղեմի եկեղեցի և այնտեղ հավաքվածներին ասաց. «Մարդ արարածի կյանքի արժեքը’ լինի հրեա, արաբ, հայ, գնչու, բոսնիացի, ալբանացի, ռուանդացի, այդ արժեքն եմ ես ուզում մեր ժողովրդի մտքում տպավորել: Դպրոցական պատմության նոր ծրագրում ես ուզում եմ ցեղասպանության մասին գլխավոր մի բաժին ներառել և որպես դրա մի մաս’ հղում կատարել հայոց ցեղասպանությանը: Սա մեր պարտքն է ձեր առջև, սա մեր պարտքն է նաև մեր առջև»:
Երկիրը ոտքի կանգնեց, նախարարները սկեցին քրտնել: Էհուդ Բարաքն ու Շիմոն Պերեսը առաջիններն էին, ովքեր իրենց վերապահումն արտահայտեցին: Նրանք շտապեցին ասել. այս հայտարարությունը կառավարության նախաձեռնությամբ չի արվել, դա բացառապես կրթության նախարարի նախաձեռնությունն է ու նա է պատասխանատուն: Ես ամոթով մնացի:
Երուսաղեմում վերջերս նոր մեղեդի եմ լսում. “Թուրքերը վերջինն են, ովքեր իրավունք ունեն մեզ էթիկա սովորեցնել”: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ովքեր են առաջինը: Ակնհայտորեն այդպիսիք չկան, երբ խոսքն աշխարհի «ամենաբարոյական պետության ու բանակի» մասին է: Եթե թուրքերը փորձում են մեզ սովորեցնել, մենք նրանց ապտակելու ենք և ուժգին ենք ապտակելու:
Ես երբեք չեմ հասկացել, թե ինչու է մեր օրերի Թուրքիան, որի ձեռքերը թաթախված չեն արյան մեջ, ամեն կերպ պաշտպանում է իր նախահայրերին: Անցյալի մեջ խորն ուսումնասիրությունը ներկայի հետքերն է՞ մերկացնում: Երբ ինչ-որ մեկը բռնի կերպով փորձում է ջնջել պատմությունը, ապա այդ պատմությունը սովորաբար վերագրվել է պահանջում, ընդ որում’ արյամբ:
Բայց խնդիրը միայն քաղաքական գործիչները չեն: Քաղաքական ու հասարակական ոլորտի փորձագետներն էլ անհամբեր սպասում են Թուրքիայի մութ անցյալի քողազերծմանը, որ մեկ միլիոնից ավելի զոհեր է թաքցնում:
Նրանք, ովքեր երբեք բառ չեն ասել քսաներորդ դարի առաջին ցեղասպանության մասին, հանկարծ հիշեցին այն: Դա այն ցեղասպանությունն է, որ Հենրի Մորգենթաուն բնորոշել է “արդի պատմության մեծագույն ոճիրը”: Այդ դժնդակ տարիներին նա Օսմանյան Թուրքիայում ամերիկյան դեսպանն էր և նա հրեա էր:
Ես պիտի ասեմ, թե ինչպիսին էր իմ պատասխանը զայրացած զանգահարողին, “Հի՞մա միայն հիշեցիր: Միայն հի՞մա հիշեցիր, երբ նրանք ձեզ վերագրում են հանցանքներ, ասես դուք եք թուրքերը: Ես չեմ հավատում պատասխանատվության հավասար բաշխմանը, այնպես որ ինքներդ գործ ունեցեք Էրդողանի հետ, դուք արժանի եք նրան: Որքան տխուր է, որ դուք զիջեցիք բարոյական դիրքերը այլ շահերի համար, որ գալիս են ժամանակի հետ ու գնում են նույնպես ժամանակի հետ”:
Հիմա ես նաև հավելում ունեմ իմ պատասխանին: Եկեք ենթադրենք, որ Թուրքիան բարելավելու է Իսրայելի հետ կապերը և հասցնելու այն մակարդակին, ինչպիսին դրանք էին անցյալում: Ու հետո՞: Հետո ի՞նչ: Մենք էլ ե՞նք մեր ներդրումը կրկին բերելու հայկական հոլոքոսթը մերժելու գործում:
Յոսի Սարիդ, Իսրայելի Քնեսեթի նախկին անդամ, Իսրայելի կրթության նախկին նախարար
Թարգմանությունը’ Սիվիլիթաս հիմնադրամի
1 քննարկում
miksinan
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- …ինչու անհասկանալի սպանվեց երջանկահիշատակ Հեյդար Ալիևը:
- Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- FILM Good Morning-1985
- ԿՈՐԾԱՆՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ, ԻՆՉՈ՞Ւ…
- Արա զարթնե՛ք, պոստի վրա քնում եք, արա՛…
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 7)
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 19)
- Иран.Война неизбежна
- Աղո՞թք, թե հրահա՛նգ Աստծուն և պարտադրանք քաղաքական գործիչների՛ն…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 6)
- Ձախողված սադրանք Երևանում: Վերջում կոկորդիլոսային գոհունակություն:
- LIVE – Freedom Plaza Eviction, DC (Broadcast started )
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ա՜խ այդ ազնիվ ռուսները, նրանք հայերի նման են և ավանտյուրիստ չեն դառնում…
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 10, 2012 1:21 - 2 քննարկում
Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

ԱՄԵՆ ՄԻ ԱԶԳԻ ՄԵՋԵԼ ԿԱՆ ԱՐԺՔԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ՛ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՏԱԾՈՂ ՈՒ ԱՐԱՐՈՂ .
Կարդացողի Հավանություն՝
4
3