ՀԱՅԱՍՏԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, January 17, 2010 18:49 - 2 քննարկում
Հարկահավաքները կերել են… պինգվինի միս, ծովային բադրջան, ջրային նապաստակ, դինոզավրի կոտլետ, Սուրբ Հակոբի պոպոկ՝ խեցու մեջ, Չառլի Չապլինի կոշիկը իտալական սպագետտի շնորոկներով… խմել են էշի կաթի կոկտեյլ, մեզագարեջրային ֆրանսիական ըմպելիք… Երգել են «Շարլի մաման», շռել են երգչուհի Շեռի պալտոնին, պարել տրընգի և դեսերտային տրտինգ են տվել… Այդ ամենը 77000 դոլար՝ ՀՀ հարկատուի հաշվին:
ՄԱՄՈՒԼԻ ՏԺԺԱԼՈՒ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետախուզական վարչության հավաքած տեղեկությունների, անցած տարվա վերջին կիրակի օրը ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն որոշել է զվարճանալ քսանիննուկես միլիոն դրամով:
Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Ա.Սեդրակյանի կազմած 2009 թվի դեկտեմբերի 17-ի` մեկ անձից գնման ընթացակարգի արձանագրության, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն «Փի-Արթ» ՍՊԸ-ից ձեռք է բերել «Ամանորյա միջոցառման կազմակերպման ծառայություն» (ձեռքբերման պայմանագիր-56):
Ծառայությունը ամբողջությամբ կոչվում է ««Մարիոտ-Արմենիա» հյուրանոցային համալիրի Տիգրան Մեծ սրահում ս/թ դեկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ վերադաս մարմնի տարածքային հարկային տեսչությունների, մաքսատների եւ մաքսակետերի պաշտոնական անձանց համար կազմակերպել ամանորյա միջոցառում` հայկական շոու-բիզնեսի երգիչների եւ հումորիստների մասնակցությամբ:»:
Այդ ծառայության գնման հիմնավորումը հետեւյալն է.-Մեկ անձից գնման ձեւի կիրառման պայմանն ըստ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի համապատասխան կետի` արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ եւ գնման ձեւի կիրառումը` ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել, ինչպես նաեւ, եթե գնման առարկան ներառված չէ պարբերական մրցույթով կնքված պայմանագրերում:
«Մեկ անձից գնման ձեւի կիրառման ընտրված պայմանի հիմնավորումը» բաժնում գրված է. «ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը 2009 թվականի աշխատանքային գործունեության, այդ թվում բյուջեի հավաքագրելիության եւ հարկային ու մաքսային վարչարարության կատարելագործման բարեփոխումների ծրագրի տարեկան ընթացքի արդյունքները ամփոփելու, 2010 թվականի գործունեության ուղղությունները նախանշելու, ինչպես նաեւ կոմիտեի անձնակազմի ամանորը շնորհավորելու համար նախատեսում է ՀՀ ԿԱ ՊԵԿ վերադաս մարմնի, տարածքային հարկային տեսչությունների, մաքսատների եւ մաքսակետերի պաշտոնական անձանց մասնակցությամբ կազմակերպել ամանորյա միջոցառում: Ամանորյա միջոցառման կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով` մինչեւ ս/թ դեկտեմբերի 28-ը առաջացել է վերոհիշյալ ծառայության գնման պահանջ, ինչով պայմանավորված` 03.12.2009թ. փոփոխություն է կատարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի նախահաշվում եւ հատկացվել 29 500 000 դրամ, ինչպես նաեւ առկա է ՀՀ ֆինանսների նախարարության /16.12.09թ. 13/13-683-8446/ համաձայնությունը, որպեսզի գնումները իրականացվեն հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման ձեւով: Հաշվի առնելով ամանորյա միջոցառման կազմակերպման ծառայության ձեռքբերման նպատակով գնման այլ ձեւերի կիրառման ժամկետայնության հանգամանքը, գնման գործընթացը կազմակերպվել է մեկ անձից գնման ձեւով:»
Հայկական շոու-բիզնեսի երգիչների եւ հումորիստների մասնակցությամբ ամանորյա միջոցառման կազմակերպման ծառայությունը պատվիրվել է 270 հոգու համար: Ծառայության գինը` 29.500.000 դրամ (քսանինը միլիոն հինգ հարյուր հազար դրամ):
Ուսումնասիրելով այդ եւ հարակից փաստաթղթերը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը դատապարտված է նկատել.
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում ամբողջ 2009 թվի ընթացքում եւ 2008-ին բյուջե մշակելիս երեւի որեւէ մեկը տեղյակ չի եղել, որ 2008 թվականին հաջորդում է 2009 թվականը, իսկ 2009 թվականին հաջորդելու է 2010 թվականը, եւ այդ հերթափոխումները տեղի են ունենում դեկտեմբերի 31-ից անմիջապես հետո: Ըստ այդմ, այս հիմնարկում չեն կարողացել նախապես կռահել, որ «Հայկական շոու-բիզնեսի երգիչների եւ հումորիստների մասնակցությամբ ամանորյա միջոցառումները» կազմակերպվում են որպես կանոն դեկտեմբերի վերջին, եւ դա գլխի են ընկել դեկտեմբերի սկզբին միայն:Տարիների օրացուցային հերթափոխման մասին տեղեկությունները տարվա էն, ներողություն` այն գլխից ունենալու դեպքում, ստիպված էին լինելու մատակարարի կամ ծառայության մատուցողի համար մրցույթ հայտարարել եւ ընտրել լավագույն գին եւ ծրագիր առաջարկած ընկերությանը: Այս իմաստով, միջոցների խնայողության եւ նույն աշխատակիցների առողջության պահպանման շահագրգռությամբ, տեղեկացնում ենք, որ մինչեւ 2010 թվի ավարտը մնացել է 350 օր, կամ 8400 ժամ, կամ 504000 րոպե: Միաժամանակ չենք կարծում, թե կհասցնեն մրցույթ կազմակերպել: «Հայկական շոու-բիզնեսի երգիչների եւ հումորիստների մասնակցությամբ ամանորյա միջոցառման» յուրաքանչյուր մասնակից հայաստանյան հարկատուների հաշվին կերել-խմել-ծիծաղել-երգել-պարել եւ տեղ-տեղ արտասանել է միջին հաշվով մարդա` 109259 դրամ 26 լումայի չափով, ժամում` մոտավորապես 25 հազար դրամ արագությամբ: Արագությունը հազիվ թե հաստատուն եղած լինի: ՀՀ ԿԱ ՊԵԿ 270 աշխատակիցները կիրակի օրով կարողացել են միայն ընտրյալներին հատուկ ունակությամբ ուտել-խմել-ծիծաղել-երգել-պարել եւ տեղ-տեղ արտասանելու հետ մեկտեղ ամփոփել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը 2009 թվականի աշխատանքային գործունեությունը, այդ թվում բյուջեի հավաքագրելիության եւ հարկային ու մաքսային վարչարարության կատարելագործման բարեփոխումների ծրագրի տարեկան ընթացքի արդյունքները, նախանշել 2010 թվականի գործունեության ուղղությունները: Այդ ամբողջը ուտել-խմել-ծիծաղել-երգել-պարելու եւ տեղ-տեղ արտասանելու արանքների ընդմիջումներում անելու մասին մեզ հասած լուրերը համարում ենք զրպարտություններ: Ամենայն հավանականությամբ, այդ ամփոփում-նախանշումը տեղի է ունեցել ուտել-խմել-ծիծաղել-երգել-պարելու եւ տեղ-տեղ արտասանելու հետ միաժամանակ, այսինքն` ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը վերադաս-ենթակայով կերել-խմել-ամփոփել-ծիծաղել-երգել-նախանշել-պարել եւ տեղ-տեղ արտասանել է: Մեր ձեռքում եղած փաստաթղթերով անհնարին է պարզել, թե ինչ հումորիստներ են ելույթ ունեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ 270 հոգու առաջ, ինչ երաժիշտներ են երգել նրանց համար եւ ինչ խորտիկներ են մատուցվել նրանց: Դա պարզելու համար տեղեկության հարցում ենք հղելու ՀՀ ԿԱ ՊԵԿ, հույս ունենք, որ այնտեղ դեռ հիշում են: ՀՀ Ֆինանսների նախարարությունը հեզաքնքուշ գգվանք է տածում այնպիսի հուզիչ միջոցառումների նկատմամբ, ինչպիսին հումորիստների եւ երաժիշտների մասնակցությամբ հարկիստներին ու մաքսիստներին կշտացնելն է այնչափ գումարով, որքան պետք եկավ հանգանակել` մարզային հեռուստաընկերություններից մեկը նրանց ձեռից փրկագնելու համար:ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը չի կարեւորում այն հանգամանքը, որ Հայաստանում պաշտոնական գրագրությունը ըստ օրենքի պիտի հայերեն լինի. «ամանորյա» բառ, ըստ հեղինակավոր լեզվագետների, հայերենում չկա, կա քաղքենացված ժարգոնում: Հայերենում դրա համարժեքը` «ամանորի» բառն է:Վերոհիշյալ տժժիկի կազմակերպման եւ իրականացման ամբողջ ընթացակարգը իրականացվել, իսկ թղթաբանությունը կազմվել է ՀՀ օրենսդրության սահմանած ընթացակարգերով: ՀՀ թոշակառուները, կարիքավորները, նպաստառուները, անօթեւանները եւ ՀԴՄ կտրոն հավաքողները պիտի երջանիկ լինեն, որ Հայաստանը կա դեռ, իսկ սփյուռքը պիտի նախանձից տրաքվի տելետոնից տելետոն ընկած 364 օրերի ընթացքում:Շնորհավոր Ամանոր:
Շնորհակալություն հայտնելով մեր հետախուզական վարչության արտահաստիքային գործակալներին, այսօրինակ տժժիկների մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք մեզ էլ մաս հանել այդ տեղեկություններից, երախտապարտ կլինենք: (Լեւոն Բարսեղյան, +37491821363)
2 քննարկումներ
Անդրանիկ Արի
կարդւմ եմ ռւ ինձ հիշեցնռւմ է օպերայի տարածքռւմ հավաքված բիձեքի բանբասանքը
Կարդացողի Հավանություն՝
0
5
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- ԲՀԿ-ն մերժեց կոալիցիան
- ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…
- People about Kocharyan – 15-19.05.2012
- Հիտլերը վառեց Ռայխստագը՝ մեղքը գցելով կոմունիստների վրա, ՀՀկ-ն՝ իր կռիշը, տեսնես ո՞ւմ է շառի քաշելու…
- ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-8)
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-7)
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- Անքննելի մեկ այլ գործ
- -Շվեյկ, այնոյինը կապի…
- Ինչո՞ւ վարչապետը ձերբակալված չէ: Հարություն Առաքելյանը 6 ամիս է կորած է: Գուցե՞ բանտարկված է: Ծառուկյան պատժիր հանցագործին…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-6)
- Հարգելի Գևորգ, մի՛ փորձեք երևույթը հայկական բառապաշարի մեջ խցկել: Իրերը կոչեք հեղինակած օտար լեզվով՝ «գյոթեր» և «ղզօղլաններ»: Եթե ուզում եք հասկանալ օտար այս բառերի արմատական իմաստը, ապա դրանք այսպիսին են՝ «ոռեր» և «աղջիկտղաներ»:
- Հայաստանի կառավարությունը քիչ էր մնացել կորցներ երկրին մեծ եկամուտներ ապահովող, Թուրքիայում արտադրական փորձաշրջան անցած, հայ հաճախորդներին այս էլ քանիերորդ անգամ «քցել» փորձող ահեստավարժ մարմնավաճառից:
- http://www.jewishracism.com/JewishGenocide.htm
- « KRAV MAGA »-ՈՎ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ՍՔՈՂՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՈՎ
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-5)
- ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՄԻՑ ԿՈՐԶՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ…
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Կենտրոնի Պետոն լավ չխաղա՞ց Ծոմակի դեմ…
- Էշն ինչ գիտի՜, նուշն ի՞նչ է…
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Գալո՛ւստ, քաղաքականությունը թող ու պրոստատդ բուժի, աչքերիցդ երևում ա…
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
- Բա որ ասո՞ւմ էինք Սասուն ջան «Պապիկը» DIY կլուբի անդամ ա, չէիր հավատում…
- Թուրքիայում քրիստոնյաները որպես հարևան 10 տոկոսով ավելի ցանկալի են՝ քան հրեաները:
- «Հայրենիք» ակումբը լույս է ընծայել Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությունը…
- Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը…
- Վիշապի Կարկատանով Կարմիր գլխարկը և տատիկի կարկանդակը:Նամակ Լույսաշխարհին:
ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 22, 2012 16:05 - 1 քննարկում
ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- -Շվեյկ, այնոյինը կապի…
ՀԱՅԱՍՏԱՆ - May 22, 2012 15:25 - չքննարկված
People about Kocharyan – 15-19.05.2012
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Անքննելի մեկ այլ գործ
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - May 9, 2012 9:28 - 2 քննարկում
Армянские диаспоральные организации в России – основные причины маргинализации
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Обращение к христианам
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Jews, Zionists Behind Armenian Genocide Holocaust…
- За xолокост-геноцидом Армян стоят сионисты.
- Священный Арарат: Обиталище Богов

«Չարքը հակված է ինքնաոչնչացման»
Լոմբրոզո
Կարդացողի Հավանություն՝
5
2