ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Monday, December 7, 2009 0:01 - 11 քննարկում
Ովքե՞ր կբացահայտեն Սպիտակի երկրաշարժի իսկությունը
11 քննարկումներ
Narek
Ռոբերտ
Հարգելի պարոն Ստեփան, քանի որ Դուք կասկածի տակ դրեցիք երկրաշարժի հետեվանքով զոհվածների քանակը, Ձեր միտքը ես կլրացնեմ մի երկու նախադասություններով՝
Երբ որ 9 օրից հետո, գիշերը գտանք կնոջս դիակը արդեն քայքայված վիճակում, որովհետեվ օրերը տաք էին եվ դիակները սկսել էին նեխել, անմիջապես դրեցինք դագաղի մեջ («փառք» գորբաչովին, նահատակներին 5 օր առանց դագաղների հողին հանձնելուց հետո, հանկարց 6-րդ օրը ամբողջ Սովետական միությունից, ինքնաթիռներով սկսեցին բերել փայտի թեփից մամլած «տախտակներից» պատրաստված դագաղները եվ տեղադրել փլատակների շրջակայքում) եվ կապելով իմ մեքենայի տանիքին, շարժվեցինք դեպի գերեզմանատուն, որի մուտքի մոտ, Ռուսաստանից ժամանած զինվորները (երեվի Անուշավան Մամյանի պատմած МЧС-ի – Министерство по Чрезвычайным Ситуациям) հարց ու փորց անելով ինձ, ինչ որ թղթեր լրացրին, որից հետո միայն մեզ թույլ տվեցին դագաղը տանել գերեզմանատուն:
Երբ որ 11-րդ օրը (նույնպես գիշերը) որդուս դիակը տարանք գերեզմանոց, զինվորներ այլեվս չկային, այսինքն մինչեվ այդ օրը հաշվառած զոհերի թիվը (մոտ 27 հազար) գորբաչովին բավարարել էր եվ նա հրամայել էր հաշվառումը դադարացնել:
Այսպիսով, այդ «հաշվառումից» դուրս են մնացել հետագա 6 ամիսների ընթացքում հայտնաբերված նահատակները, մոտակա գյուղերից եվ Ախալքալակից ու Բոգդանովկայից եկած ու զոհված մարդիք, զոհված հյուրերը եվ շատ ու շատ ուրիշները,այնպես որ, Ձեր թվերը իրականին մոտ են:
Կարդացողի Հավանություն՝
18
0
vardanmanukyan
Գոհար Սարդարյան
Ալեքսանդր Իսկանդարյանը հերթական անակնկալը մատուցեց մեր հասարակությանը: Ու մենք կարծես դրանից զարմացած չենք. մտածում ենք` նա՛ է. պետք է այդպես ասի կամ այդպես անի:
Վերջերս բրիտանական International Alert կազմակերպությունը Մոսկվայում կազմակերպել էր կլոր սեղան՝ «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը. խաղաղության հաստատման համար պայմանների ստեղծում, Ռուսաստանի դերը» թեմայով: Մասնակցում էր նաև Ալեքսանդր Իսկանդարյանը: Թե ինչ տեղի ունեցավ այդ ընթացքում, ինչպես ադրբեջանցիների պահանջով ընդհատվեց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռուբեն Զարգարյանի ելույթը, որին ի պատասխան նա լքեց դահլիճը, արդեն հայտնի է: Այն լուրջ խոսակցության նյութ դարձավ և մի քանի օր քննարկվեց հայաստանյան հասարակության շրջանում: Հետագայում այն մասամբ հերքվեց:
Բայց տվյալ դեպքում խոսքն այս մասին չէ. քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը քաղաքագիտական մտքի հերթական բացահայտումը կատարեց, երբ միջոցառման վերաբերյալ հարցազրույց տվեց propagada-am.livejoural.com/ 30931.html կայքին: Ներկայացնելով կլոր սեղանը, ի՞նչ եք կարծում` ի՞նչ է պատասխանում լրագրողի հարցին. ասում է, որ աշխատանքներին մասնակցում էին հայերը, ղարաբաղցիները և ադրբեջանցիները: Տեսա՞ք, թե ինչ է տեղի ունենում. տեսա՞ք, որ այլևս ղարաբաղցիները հայեր չեն, որ հայաստանցիները և ղարաբաղցիները առանձին էթնոս են: Հասկացա՞ք, որ ղարաբաղցին ու հայաստանցին մեկ ազգ չեն: Եթե` այո, նշանակում է` այլևս չեք զարմանա, եթե մեր թշնամին էլ այս մասին ասի, նաև պնդի, որ Հայաստանը պետք է ձեռք քաշի ղարաբաղցուն պաշտպանելու մտքից, նա ի՞նչ գործ ունի այլ ազգության հետ. ասում են չէ՞, որ Հայաստանը ագրեսոր է: Հո՛ դատարկ տեղից չե՞ն անում այդ պնդումը…
Ալեքսանդր Իսկանդարյանը, ընդունենք, միամտաբար է այդպես ասել: Լա՛վ, այդ դեպքում, եթե նա այդքան միամիտ է, իրավունք ունի՞ գնալ ու միջազգային նման միջոցառումների ժամանակ մեզ ներկայացնել, խոսել մեր անունից: Միաժամանակ նշանակում է, որ նա բնավ էլ քաղաքագետ չէ. մարդն այդքան բանը չի հասկանում, ու դեռ քաղաքագե՞տ է:
Հաջորդ տարբերակը քննենք. նա` Ալեքսանդր Իսկանդարյանը, լավ էլ հասկանում է, թե ինչ է ասում, ինչ է անում: Նա քաղաքագետ է, հիրավի՛ քաղաքագետ է: Բայց այսպիսի, ա՛յս հայացքների քաղաքագետ է: Ու լուծելու համար ունի սեփական խնդիրը: Ես չգիտեմ, թե տարբերակներից ո՞րը կընտրի մեր ժողովուրդը: Բայց երկու դեպքն էլ վտանգավոր է, չափազա՛նց վտանգավոր:
Մենք, չեմ հասկանում, գիտակցո՞ւմ ենք այս ամենը, թե` ոչ: Եթե գիտակցում ենք, ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ մեզ հետ այդպես վարվի: Լավ, մեր երկրում այս խնդրին լծված մարդ չկա՞, մասնագետ չկա՞: Սա երկիր չէ՞, այս երկիրը չունի՞ իր պետական անվտանգության պաշտոնյան, չունի՞ ազգային անվտանգության իր կառույցը: Ոչինչ չեմ հասկանում: Առավել ևս, որ այս մարդու դեմքն առավոտից իրիկուն մեր հեռուստացույցների էկրանին է. բոլոր հեռուստաընկերությունները համերաշխորեն այս մարդուն են ցուցադրում ու նրա դարակազմիկ մտքերն են մատուցում մեզ:
Մի բան էլ այս կլոր սեղանի առնչությամբ, որին բացի Ալեքսանդր Իսկանդարյանից՝ մասնակցում էին նաև այլ մասնագետներ Հայաստանից` Կարեն Բեքարյանը և Արտակ Կիրակոսյանը: Նրանք բոլորը փաստորեն հաշտ ու խաղաղ նստել ու զրուցել են մի մարդու` Հեյդար Ջեմալի հետ, ով տառացիորեն օրեր առաջ հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն Հայաստանի` որպես պետության ոչնչացման ճանապարհով: Ապա մեծահոգաբար վերապահում է անում ու թույլ տալիս` հայերը կարող են ապրել Էրիվանի խանության տարածքում` կոշիկ կարկատեն ու դուդուկ նվագեն:
Չէ` չէ, բայց արժանապատիվ կեցվածք, սկզբունքայնություն մեր հայրենակիցները կարող են սովորել, հեռու չգնանք, գոնե իրենց հակառակորդից կամ տվյալ դեպքում՝ ընդդիմախոսներից. հենց այդ կլոր սեղանի օրինակով: Այդ ինչպես եղավ, որ ադրբեջանցիները կարողացան ընդդիմանալ ու լռեցնել Ռուբեն Զարգարյանին, իսկ իրենց հեչ պետքն էլ չէր, որ մի սեղանի շուրջ են նստելու իրենց ազգին այսպես վիրավորող, նվաստացուցիչ խոսքեր ասող մոլագարի հետ: Թող պայման դնեին՝ եթե իրենց ընդդիմախոսը Հեյդար Ջեմալն է, չեն մասնակցում միջոցառմանը:
Թե այդ կլոր սեղանը վերջնական արդյունքում ի՞նչ տվեց իրենց` մասնակիցներին, չգիտենք, բայց որ մեր երկիրն ու ժողովուրդը հերթական հարվածն ստացան, փաստ է:
Կարդացողի Հավանություն՝
9
1
vardanmanukyan
Հայ լրագրողը հրաժարվում է գործածել Ցեղասպանություն բառը
2009 թվականի սեպտեմբեր ամսին հայ հասարակությունը տեղեկացավ Հայաստանում Հայոց ցեղասպանության ակնհայտ ժխտման իրողության մասին: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը դատական գործ էր հարուցել Երեանում գործող Կովկասյան ինստիտուտի եւ այդ հաստատության տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի դեմ` ժխտոողական գրականություն հրատարակելու եւ տարածելու համար: Ցավոք, ինչպես դատական գործի նախաձեռնողները նշեցին ասուլիսի ժամանակ, սա Հայաստանում հայոց ցեղասպանության հերքման միակ դեպքը չէ: Նմանատիպ հերքման մի դեպք էլ պարզվեց վերջերս: Հայաստանի քաղաքացի եւ բնակիչ հանդիսացող մի լրագրող` Էմիլ Դանիելյանը, Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար կազմի առջեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին պատմող իր անգլերենով հրապարակված հոդվածում, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ միտումնավոր հրաժարվում է գործածել ցեղասպանություն բառը (http://www.azatutyun.am/): Նա նախընտրում է ասել «1915թ.-ի զանգվածային սպանություններ եւ տեղահանումներե, ինչը հաճախ է հանդիպում թուրքական մերժողական դիրքորոշում ունեցող անգլալեզու հրապարակումներում: Ավելին, Հայաստանում հեռարձակվող եւ հայ աշխատակազմ ունեցող լրատվական ծառայությունը` Ազատություն ռադիոկայանը, այս հոդվածը հրապարակել է առանց խմբագրելու կամ առարկելու` պատասխանատվություն կրելով բովանդակության համար:
Կասկածամտությունը կհուշեր վերապահումով մոտենալ հեղինակի այս քայլին. գուցե արտահայտության կիրառումը դիտավորություն չէր` այլ մի անմեղ վրիպա՞կ, կամ գուցե բովանդակությունը վերանայվել էր առանց հեղինակի գիտությա՞ն: Ցավոք, սա առաջին անգամը չէ, երբ նույն հեղինակը հերքում է հայոց ցեղասպանության իրողությունը: Այս տարի ավելի վաղ նա գրել էր մեկ այլ հոդված, որտեղ կրկին օգտագործել էր ’’հայերի զանգվածային սպանություններ’’ արտահայտությունը: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի` Արտասահմանյան մամուլի տեսություն բաժնում քննադատվել եւ թարգմանաբար հրապարակվել էր այդ հոդվածը եւ հեղինակին կոչ էր արվել հրապարակայնորեն հերքել «զանգվածային սպանություններ» արտահայտության կիրառումը, ընձեռելով նրան վերոհիշյալ կասկածից օգտվելու հնարավորությունը (http://artmamul.ararat-center.org/?p=161): Սակայն, այդ կոչը մնաց անպատասխան: Այսպիսով, տրամաբանական երկու հետեւություն կարելի է անել. կա’մ Էմիլ Դանիելյանն իսկապես կարծում է, որ հայոց ցեղասպանությունը եղել է ընդամենը հայերի զանգվածային սպանություն, այլ ոչ ցեղասպանություն, կա՛մ նա այդ կարծիքին չէ, բայց պատրաստ է այն ներկայացնել եւ նույնիսկ քարոզել իր հոդվածներում` եթե հրապարակողը վճարում է համապատասխան գին: Ամեն դեպքում, նա օգտագործել է «զանգվածային սպանություններ» արտահայտությունը՝ կատարելով մտածված ընտրություն:
Անպատժելիությունը ծնում է լկտիություն: Ոմանք կարծում են, որ հայոց ցեղասպանությունը հերքելու համար մարդկանց Հայաստանում հրապարակայնորեն դատելը կնպաստի Թուրքիայի կողմից ցեղասպանությունը կասկածի դնելու գործողություններին: Նրանք պնդում են, որ եթե նույնիսկ հայերի մեջ կան ցեղասպանությունը հերքողներ եւ նրանք դատվում են Հայաստանում, ապա գուցե իսկապես կասկածներ առաջանան հայոց ցեղասպանության ճշմարտացիության վերաբերյալ: Բայց այսպիսի փաստարկը որևէ կապ չունի ճշմարտության հետ: Չցանկանալով տեսնել Հայաստանում գոյություն ունեցող ժխտողականությունը՝ մենք միայն ինքնախաբեությամբ ենք զբաղվում:
Իրականում, անսկզբունքային հայերի կողմից թուրքական ժխտողական քարոզչության շարունակական տարածումն է, որ Թուրքիային կեղծելու հնարավորություն է տալիս: Եթե որոշ հայեր անիրավաբար կասկածեն կամ նույնիսկ հերքեն հայոց ցեղասպանությունը, ապա օտար մերժողները մի լուրջ փաստարկ կստանան իրենց երկրներում: Թուրքիային համակրող օտարները կպնդեն, որ եթե նույնիսկ հայերն են կասկածում եւ հարցականի տակ դնում ցեղասպանությունը, եւ նրանց կառավարությունը ոչինչ չի անում դրա դեմ, ապա պատմական խնդիրները դեռ պարզեցման կարիք ունեն:
Ժխտողական փորձերի դեմ խիստ պատժամիջոցները միայն կապացուցեն աշխարհին, այդ թվում` թուրքերին, որ հայերն ու Հայաստանի կառավարությունը միաձայն են իրենց դիրքորոշման մեջ, եւ որ այս հարցում երկիմաստություն լինել չի կարող: Այսպիսով, այն հայերը, ովքեր անիրավորեն կասկածի են ենթարկում Հայոց Ցեղասպանությունը, պետք է հետապնդվեն օրենքով որպես քրեական հանցագործներ, քանզի ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդելի է: Հերքումը ցեղասպանության վերջին փուլն է:
Եթե Էմիլ Դանիելյանից պատասխանատվության կանչեին իր առաջին հոդվածի համար, նա երկար կխորհեր հայ ազգին երկրորդ անգամ վիրավորանք հասցնելուց առաջ:
Ստեփան Սարգսյան
Արարատ ռազմավարագիտական կենտրոնի
արտահաստիքային թղթակից /Լոս Անջելես/
Կարդացողի Հավանություն՝
10
1
vardanmanukyan
ՀՅԴ-ն հետեւողական է լինելու խորհրդարանում այն օրինագծի վերանայմանը, որը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կհերքեն Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը։
Նրա խոսքով, նշված օրինագծի ընդունումն ունի ոչ միայն քրեական կամ բարոյական, այլ նաեւ քաղաքական նշանակություն։ «Այսօր համապատասխան օրենք ընդունած եվրոպական շատ երկրներ զարմանում են, թե ինչո՞ւ նման օրենք չի ընդունվում Հայաստանում»,- հայտարարել է Կարապետյանը։ Նա նշել է, որ ՀՅԴ-ն համաձայնել է հետաձգել օրինագծի վերանայումը միայն այն բանի համար, որպեսզի համաձայնության գա կառավարության հետ, քանի որ այս հարցի մերժումը խորհրդարանում ծայրահեղ բացասական հետեւանքներ կունենա Ցեղասպաանության միջազգային ճանաչման վրա։
ԱԺ փոխնախագահն, իր հերթին, հայտարարել է, որ օրենքներն ընդունվում են ըստ անհրաժեշտության։ «Միթե՞մեր հասարակությունում կան մարդիկ, ովքեր հերքում են Ցեղասպանությունը։ Եթե ոչ, ապա այդպիսի օրենքի անհրաժեշտություն չկա։ Պատկերացրեք, ի՞նչ կմտածեն արտերկրում, եթե հարցը մտնի խորհրդարանի օրակարգ. այնտեղ կկարծեն, որ Հայաստանում Ցեղասպանությունը հերքելու միտում կա։ Պատկերացրեք, թե ի՞նչ մեկնաբանություններ կանեն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այնպես որ, կարծում եմ՝ կարիք չկա նման փաստաթղթերը ներառել ԱԺ օրակարգ եւ քննարկել դրանք»,- հայտարարել է Նիկոյանը։
Նշենք, որ վերոնշյալ օրինագծի քննարկումը խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի որոշմամբ 90 օրով հետաձգվել է։
Կարդացողի Հավանություն՝
1
1
vardanmanukyan
Թուրք աշակերտը ներողություն է խնդրել` Հայոց Ցեղասպանությունը մերժելու համար
http://www.ardarutyun.org/?p=414
Կարդացողի Հավանություն՝
1
1
vardanmanukyan
Ցեղասպանության հերքումը քրեական հանցանք համարելու մասին օրինագծի քննարկումը հետաձգվեց
http://www.ardarutyun.org/?p=407
Կարդացողի Հավանություն՝
1
1
vardanmanukyan
Թուրք նախարար. Սփյուռքահայությունը Թուրքիայի դեմ պայքարող ամենազորեղ ուժն է
http://www.ardarutyun.org/?p=367
Կարդացողի Հավանություն՝
1
1
vardanmanukyan
Թուրքիայում սպառնում են սպանել ևս մեկ հայազգի լրագրողի
http://www.ardarutyun.org/?p=289
Կարդացողի Հավանություն՝
1
1
Artur
Ինչքան հասկացա ԼՏՊ-ի նպատակը Սովետի քանդումն եր և ոչ թե Հայաստանի անկախացումը, ուժեղացումը և այլն: Նա ընդամենը այս գօրծոնը շահարկեց: Իսկ հիմա նրա նպատակը ինչն է ՞ Ինչու սատարեց գօրծարանների քանդմանը և տնտեսության փլուզմանը՞
Իմ կարծիքով Գօրբոչովը մի նմանատիպ կերպար է:
Կարդացողի Հավանություն՝
4
1
Artur
Առիթ ունեցա զրուցել մի Ղազախստանից ռուսալեզու մարդու հետ որը աշխատել է երկրաբանական մասնագիտությամբ: Այս իմանալով նրան հարցում արեցի որպեսի պարզեմ թե արդիոք հնարավոր է արհեստական երկրաշարժ ստեղծել: Խոսակցությունից այնպես հասկացա որ այօ հնարավոր է ուժեղ պայթյունի միջոցով և նույնիսկ ասաց որ այս ժամանակ հնարավորություն կա ընդերքի հետազոտություններ կատարել… ալիքի առաջընթացի և վերադարձի հման վրա որոշել ընդերքի խտությունը և այլն:
Կարդացողի Հավանություն՝
3
1
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-7)
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- Անքննելի մեկ այլ գործ
- -Շվեյկ, այնոյինը կապի…
- Ինչո՞ւ վարչապետը ձերբակալված չէ: Հարություն Առաքելյանը 6 ամիս է կորած է: Գուցե՞ բանտարկված է: Ծառուկյան պատժիր հանցագործին…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-6)
- Հարգելի Գևորգ, մի՛ փորձեք երևույթը հայկական բառապաշարի մեջ խցկել: Իրերը կոչեք հեղինակած օտար լեզվով՝ «գյոթեր» և «ղզօղլաններ»: Եթե ուզում եք հասկանալ օտար այս բառերի արմատական իմաստը, ապա դրանք այսպիսին են՝ «ոռեր» և «աղջիկտղաներ»:
- Հայաստանի կառավարությունը քիչ էր մնացել կորցներ երկրին մեծ եկամուտներ ապահովող, Թուրքիայում արտադրական փորձաշրջան անցած, հայ հաճախորդներին այս էլ քանիերորդ անգամ «քցել» փորձող ահեստավարժ մարմնավաճառից:
- http://www.jewishracism.com/JewishGenocide.htm
- « KRAV MAGA »-ՈՎ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ՍՔՈՂՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՈՎ
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-5)
- ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՄԻՑ ԿՈՐԶՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ…
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Կենտրոնի Պետոն լավ չխաղա՞ց Ծոմակի դեմ…
- Էշն ինչ գիտի՜, նուշն ի՞նչ է…
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Գալո՛ւստ, քաղաքականությունը թող ու պրոստատդ բուժի, աչքերիցդ երևում ա…
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
- Բա որ ասո՞ւմ էինք Սասուն ջան «Պապիկը» DIY կլուբի անդամ ա, չէիր հավատում…
- Թուրքիայում քրիստոնյաները որպես հարևան 10 տոկոսով ավելի ցանկալի են՝ քան հրեաները:
- «Հայրենիք» ակումբը լույս է ընծայել Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությունը…
- Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը…
- Վիշապի Կարկատանով Կարմիր գլխարկը և տատիկի կարկանդակը:Նամակ Լույսաշխարհին:
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-4)
- ПРОЦВЕТАНИЕ: готова ли к нему Земля? (FILM)
- Զգուշացեք լեզվի և շրթունքի վրա մետաղյա գնդիկներ ունեցող մուտանդներից: Հեռու պահեք ձեր ջահելներին “գնդիկավոր” -ներից:
- Հանձնարարականներ «Ազատ, Անկախ Հայաստանին» Եվրոպական ԿՐԵՄԼԻՑ…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-3)
- Դավիթ Ամալյան.- Ես դեմ եմ բոլոր կուսակցություններին, ինձ համար կարևոր են մարդկային հատկանիշները:
- Ես դեմ եմ հանրային տեսարանների ցուցադրմանն ու համասեռամոլների պրոպագանդմանը:
ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 21, 2012 21:05 - չքննարկված
Կարապների պարը “Փարվանա” լճակում…
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- -Շվեյկ, այնոյինը կապի…
- Ինչո՞ւ վարչապետը ձերբակալված չէ: Հարություն Առաքելյանը 6 ամիս է կորած է: Գուցե՞ բանտարկված է: Ծառուկյան պատժիր հանցագործին…
- Հարգելի Գևորգ, մի՛ փորձեք երևույթը հայկական բառապաշարի մեջ խցկել: Իրերը կոչեք հեղինակած օտար լեզվով՝ «գյոթեր» և «ղզօղլաններ»: Եթե ուզում եք հասկանալ օտար այս բառերի արմատական իմաստը, ապա դրանք այսպիսին են՝ «ոռեր» և «աղջիկտղաներ»:
- Հայաստանի կառավարությունը քիչ էր մնացել կորցներ երկրին մեծ եկամուտներ ապահովող, Թուրքիայում արտադրական փորձաշրջան անցած, հայ հաճախորդներին այս էլ քանիերորդ անգամ «քցել» փորձող ահեստավարժ մարմնավաճառից:
ՀԱՅԱՍՏԱՆ - May 20, 2012 20:34 - 2 քննարկում
Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Անքննելի մեկ այլ գործ
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - May 9, 2012 9:28 - 2 քննարկում
Армянские диаспоральные организации в России – основные причины маргинализации
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Обращение к христианам
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Jews, Zionists Behind Armenian Genocide Holocaust…
- За xолокост-геноцидом Армян стоят сионисты.
- Священный Арарат: Обиталище Богов

http://www.azatamtutyun.am/arm/shop/UID_2537.html
Կարդացողի Հավանություն՝
1
1