ՀԱՅԱՍՏԱՆ - Հեղինակ՝ Admin. Saturday, December 5, 2009 1:18 - 8 քննարկում
Կեցցե մեր արդար դատարանը, աշխարհի ամենա~արդարը…
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց և` հաշված րոպեների ընթացքում ավարտվեց դատական նիստը, որտեղ պետք է քննվեր «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցն ընդդեմ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի։
Դատավոր Կարինե Պետրոսյանի թեթև ձեռքով դատական այս ատյանում գործը րոպեների ընթացքում կարճվեց։ Որևէ պարզաբանում, որևէ հիմնավորում, թե ինչո՞ւ դատական վարույթ ընդունված այս գործը կարճվեց առանց քննության, չհնչեց գործը քննող դատավորի կողմից։ Որևէ հիմնավորում չկար նաև կողմերին տրամադրված վճռի ամբողջական տեքստում։ Փոխարենը՝ դատավորն իր խոսքը եզրափակեց` այս գործի հետ ամենևին կապ չունեցող մի նախադասությամբ. «Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո։ Վճիռը չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»։ Կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են։
Մենք փորձեցինք կայացված վճռի և, ընդհանրապես, այս դատական գործի մասին իմանալ «Կովկաս» ինստիտուտի շահերը պաշտպանող Վահագն Գրիգորյանի կարծիքը։ Ինչպես և երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում և դրա ավարտից հետո, այսօր ևս` ակնհայտ էր, որ Վ. Գրիգորյանն ուղղակի խուսափում է լրատվամիջոցների հետ շփումից։
Թերևս նկատելով, որ իր խույս տալը փախուստի պես մի բան է ստացվում, Գրիգորյանն, այնուահանդերձ, որոշեց պատասխանել մեր` մեկ-երկու հարցին: Նկատեց, թե իր կարծիքով, հայցն ընդհանրապես ենթակա չէր դատարանում քննության, որովհետև, իր մեկնաբանմամբ, այն իր մեջ վեճ չէր պարունակում։ Մեր հաջորդ հարցին, թե՝ այդ դեպքում ի՞նչ հարթության մեջ պետք է «քննության առնել» Հայոց Ցեղասպանությունը ժխտողների գործերը, պատասխանող կողմի ներկայացուցիչը պատասխան չուներ, հետևապես, նախընտրեց լռել ու ոչինչ չասել… Այսինքն, նույն Գրիգորյանի տրամաբանությամբ, քաղաքացիական որևէ գործ քննելու համար նախ պետք է «ակնհայտ վիճահարույց» թեմա լինի, մինչդեռ, նույն անձի դիտարկմամբ` ցեղասպանության հերքումը վիճահարույց թեմա չէ։
Ի՞նչ է ստացվում. ենթադրվում է, որ այս թեման դատարանում քննելի դարձնելու համար, երևի թե, պետք է մեկի բերանը ջարդել,(բնականաբար, Հայոց Ցեղասպանությունը հերքել հանդգնողի), որ հետո արդեն՝ ոչ քաղաքացիական վարույթով, մանր խուլիգանության հոդվածով ներկայանաս դատարան ու վերջինիս ստիպես քննել այդ «խուլիգանության» դրդապատճառը հանդիացող վեճի էությունը…
Պարզաբանելով կայացված վճիռը՝ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը նշեց, որ տեղի ունեցավ այն, ինչն արդեն իսկ ակնկալվում էր` երեկ տեղի ունեցած դատական նիստում ներկայացրած հայցի և դրա պահանջների նկատմամբ դատավոր Կարինե Պետրոսյանի անլուրջ վերաբերմունքից։
«Այսօր «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցն առանց որևէ բացատրության` կարճվեց։ Իհարկե, այս վճիռը բողոքարկվելու է բոլոր ատյաններով, սակայն պետք է հասկանանք, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը անխուսափելիորեն հանգեցնելու էր նաև նման երևույթների, որ ՀՀ դատական իշխանությունը ևս ստանձներ ի կատար ածել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ուղղված գործողություններ, այդ թվում հրաժարվեր պաշտպանել հայ ժողովրդի ազգային արժանապատվության հարցը` դատական կարգով քննելուց։ Այսինքն՝ մենք ունենք պետական համակարգ, որի և’ գործադիր, և’ դատական իշխանությունը քայլեր է կատարում, որոնք կտրուկ հակասում են հայ ժողովրդի կենսական շահերին և աջակցում են Հայաստանի և հայ ժողովրդի ոխերիմ թշնամուն՝ Թուրքիային, նրա հակահայկական քաղաքականության մեջ։ Կարճելով այս գործը, նույնիսկ հնարավորություն չտալով, որ մենք դատական կարգով ներկայացնենք ու պաշտպանենք մեր իրավունքները, դրանով իսկ այսօրվա դատավորը դուռ բացեց, որ վաղը Հայաստանում ազատորեն հրապարակվեն Հայոց Ցեղասպանությունը ժխտող հոդվածներ, գրքեր, հնչեն ելույթներ, իրականացվի համակարգված քարոզչություն։ Վաղ թե ուշ, այսօրվա դատավորը կրելու է իր արարքի պատասխանատվությունը, և կրելու է` ՀՀ դատական իշխանության առջև»,- հայտարարեց Արմեն Այվազյանը։
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի շահերը ներկայացնող փաստաբան Արթուր Գրիգորյանը իրավական տեսանկյունից պարզաբանելով կատարվածը նշեց, որ եթե կար գործի քննությունը դատարանում բացառող հանգամանք, այդ դեպքում, ի սկզբանե, այդ գործը դատական վարույթ չպետք է ընդունվեր։ Իսկ եթե ընդունվել է ու նշանակվել է դատավարություն, ապա… «Սա ինքնին մտածելու տեղիք է տալիս։ Նշանակում է, որ այդ չակերտավոր կարճման հիմքերն ի հայտ եկան հետագայում ՝ պայմանավորված ինչ-ինչ դրդապատճառներով, այդ թվում և քաղաքական»:
Նշվեց նաև, որ այս վճռով, ըստ եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ի կետի, խախտվել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի իրավունքը։ «Վճիռը բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան, եթե այնտեղ էլ նույնանման պատասխան տրվի, անպատճառ բողոք կներկայացվի նաև վճռաբեկ դատարան։ Եթե այնտեղ դարձյալ նույնը որոշվի, ապա ՀՀ-ի դեմ հերթական գործը կներկայացվի Ստրասբուրգի մարդու իրավունքների Եվրոպական դատարան»,- եզրափակեց Արթուր Գրիգորյանը։
Գոհար Փիլթոյան
8 քննարկումներ
MAX
miksinan
sos sos sos ! ! ! !
Ամեննինչ Հայաստանում , վաղուց տարանջատվել , և երկու բևեռների է բաժանվել , բոլոր կարավարման համակարգերը , առանձ բացառության, գործում է թերի ու անգրագետ և գլխավորը մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ու օրինազանցությամբ .
22 տարի է ինչ ապրում Էնք ( անկախ ), և ինչ վիճակում , ինչ՛ի էնք հասել և ուր էնք հասել .
Անգրագետները իշխում ու ճնշում էն խելոքներին . դրա համար է Հայաստանում մահը գերազանցում ծնելիությանը, և Հայստանում մնացել է
1, 7 միլիոն մարդ.
Այս տեմպերով՛ պայքար պայքար մինչև ուր ???? այս տեմպերով , տասը տարի հետո Հայաստանը գոյություն չի ունենա . գլխավոր գործոնը դա մարդն է, Հայ մարդը պիտի արարի իր հողի վրա ու երջանիկ զգա իր հողի վրա կանգնած , ու ներկա վիճակում ճիշտ հակառակն է , հավատը վաղվա նկատմամբ կորցրած, մարդը , որը զրկվում է հպարտության զգացումից , ապա դադարում է արարելուց , ահա թե ինչից է զրկված հայ մարդը.
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ Է ԹԱԹԱԽՎԱԾ .
ԱՅՆ ՁևԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ Է ԿՐՈՒՄ, ԻԲՐև ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ !
ԱՄԵՆՈՒՐ ԽԱԽՏՎԱԾ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ , ՕՐԷՆՔՆԵՐԸ ԿԻՌԱՐՎՈՒՄ ԷՆ , ՄԻԱՅՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ .
Կարդացողի Հավանություն՝
21
1
markarish
Հայաստանում դատաիրավական համակարգը գործում է , ընդհանուր իրավական սկզբունքներին հակառակ: Իրավագետների մեծ մասը իրավադոդեր են: Իսկ Դատավորները , բիզնեսմեններ: Վերջերս անձամբ համոզվել եմ: Արմեն Այվազյանը այս հարցում միամիտ է գտնվել: Պետք էր դասական մեթոդով մոտենալ հարցին և դրամահավաք հայտարարել :Չէ որ Հայաստանում հիմա,ամեն ինչ կարելի է գնել:
Կարդացողի Հավանություն՝
10
0
markarish
Հարգելիներս, հավատացեք: այս հարցը կուլիսների հետեվում աճուրդի է դրված: Դատական նախադեպի ինստիտուտ (jurisprudence) հայաստանում չկա, իսկ համակարգը նմանվում է սպէկուլյատիվ բորսայի, իհարկէ ՛արդարադատություն անվամբ դիմակի տակ: Նույնիսկ մարդու իրավունքների դատարանը այս երկրին չի փրկի, որովհետեվ порча бушует: дихлофосա պետք:
Կարդացողի Հավանություն՝
13
0
Արտակ
“Ազատամտությունը” արդիոք կաշառատու ճանապարհով է ներխուժել բանտախուց հարցազրույց վարելու և խառնակչություն ստեղծելու նպատակով՞ Առաջի մասի համար գոնե պետք է լինի օրենքով սահմանվող պատիժ կաշատվության և կաշառք առաջարկելու համար: Գործը իրականացնելու համար հարկավոր է հայցվոր և իրավաբան այս “Ազատամտություն” կոչվածին մի լավ տուգանելու և գործոնեությույնը սահմանափակելու համար:
http://www.armradio.am/arm/news/?part=off&id=35838
Կարդացողի Հավանություն՝
7
0
markarish
Ինչի՞ց է որ Հայաստանում
Ջրերը չեն հանգստանում
Այլ քարե-քար ընկած այսպես,
Հնուց ի վեր, գժվածի պես,
Շարաչում են կիրճերն ի վար,
ԵՎ ճչում են տագնապահար:
-Ինչպե՞ս, ինչպե՞ս հանգստանան
Երբ հայրենի լեռների մեջ
Նրանք չունեն ապաստարան…
ԵՎ գնում են ապաստանում
Հեռու՜-հեռու՜ տափաստանում
Hamo Sahyan
Կարդացողի Հավանություն՝
9
1
markarish
Արտակ ջան, կաշառատու ճանապարհոով թուրքեր արդեն ներխուժելեն մեր տւն: Մայր Հայաստանին արդեն մի քանի անգամ առել ծախել են: Ինչի մասինես խոսում: Դեռ ավելին Սերժը և խումարբազների կամպանյան ամբոխջը պարտվելեն ,հիմա ել Հայաստանն են դրել սեղանին:
Կարդացողի Հավանություն՝
6
1
miksinan
Յուրաքանչյուր մարդ հասկամում է , և իր մտային կարողությամբ է , գնահատում այն , ինչը մենք կարևորում և համարում Էնք արժեք,
արժեքները լինում էն տարբեր , դրա մասին կարելի է անվերջ խոսել ,
Խոսքը գնում է հիմնական և ամենա կարևոր՛ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ , որը մեզանում, հիմնականում արժեզրկված է , դա ամենա գլխավոր կարևորագույննե մեր բոլորի կյանքում՛ օրենքի գերիշխանությունը ,
որպես ԳԵՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ .
ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ , ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ կարծես դուրսեն մղվել , և մեր գլուխը լցված է , ոչ Հայկական արժեքներով .
մեր ժամանակներում , ռԱԲԻԶԸ համարվում էր , որպես խայտառակ (երաժշտական ) ժանր .
Այսօր ՛ մեր օրերում ռաբիզը ներխուժել է արդեն ամենուր ամեն տեղ, նաև ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ , հիմա ՛ ազգն է լրիվ 100% -ոց ՌԱԲԻԶԱՑԻԱՅԻ մեջ է գտնվում !!!!
Կարդացողի Հավանություն՝
3
1
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- …ինչու անհասկանալի սպանվեց երջանկահիշատակ Հեյդար Ալիևը:
- Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- FILM Good Morning-1985
- ԿՈՐԾԱՆՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ, ԻՆՉՈ՞Ւ…
- Արա զարթնե՛ք, պոստի վրա քնում եք, արա՛…
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 7)
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 19)
- Иран.Война неизбежна
- Աղո՞թք, թե հրահա՛նգ Աստծուն և պարտադրանք քաղաքական գործիչների՛ն…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 6)
- Ձախողված սադրանք Երևանում: Վերջում կոկորդիլոսային գոհունակություն:
- LIVE – Freedom Plaza Eviction, DC (Broadcast started )
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ա՜խ այդ ազնիվ ռուսները, նրանք հայերի նման են և ավանտյուրիստ չեն դառնում…
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 10, 2012 1:21 - 2 քննարկում
Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

միթե հայ ազգը կորցնում իր դեմքը,ուր են մեր ազգի դեմքերը,ինչու կանգնած չեն մեծատառով հայ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ կողքին,թե արդեն ծեղասպանությունը համազգայի ցավ չէ։Սիրելի հայեր, Հայաստանում շխտվում է ծեղասպանության փաստը,մի թե սա վերջը չէ…
Կարդացողի Հավանություն՝
20
0