ՀԱՅԱՍՏԱՆ - Հեղինակ՝ Admin. Friday, December 4, 2009 19:47 - 1 քննարկում
Բաց նամակ Ն. Ս. Օ. Տ. Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին
Վեհափա’ռ Տեր
Հաշվի առնելով մեր հյուսիսային հարևան Վրաստանի՝ Ջավախքի նկատմամբ իրականացվող եկեղեցական հարձակողական քաղաքականությունը, հայ պատմաճարտարապետական արժեքների նկատմամբ նման վերաբերմունքը, ՀԱԵ հանդեպ նման դրսևորումները, և, վերջապես՝ Ձեր, որպես հայության կրոնական առաջնորդի խոշոր դերակատարությունը մերօրյա իրականության վրա՝ դիմում ենք կրկին Ձեզ:
Նախ և առաջ ուզում ենք հայտնել մեր ուրախությունը՝ Ջավախքում վերջին շրջանում Ձեր կողմից մի քանի երիտասարդ քահանաներ գործուղելու կապակցությամբ։ Որպես Ջավախքի վերաբերյալ ուշադրություն դրսևորող կազմակերպություն՝ կցանկանայինք նշել, որ այդ քահանաները՝ Ախալցխայից մինչ Ախալքալաք և Նինոծմինդա, առանձնակի հայրենասիրությամբ են իրականացնում իրենց վրա դրված սուրբ առաքելությունը։ Վերջիններս հիմնականում չլինելով ջավախքցի, արագորեն նվիրվել են Ջավախքի ոչ միայն կրոնական, այլև հագևոր զանազան միջոցառումների իրականացմանը։ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն անգամ իր ջերմեռանդությամբ վերանորոգեց իր նստավայր՝ Ախալցխայի Ս. Գևորգ եկեղեցին, առանձնակի նվիրվածությամբ է պաշտպանում «վիճելի» համարվող Ախալցխայի Ս. Նշանը, իր հերթին հայրենասիրությամբ աչքի է ընկնում նաև Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանան։
Վեհափա’ռ Տեր
Այս ամենից հետո կուզենայինք հիշեցնել Ձեզ մի քանի տվյալներ. Ջավախքի 7 շրջաններում 2002թ. պաշտոնական տվյալներով ապրում են 124.198 հայեր (ընդհանուր բնակչության 54%-ը, 230.198 ընդհանուր բնակչության թվակազմի 42,6%-ը (97.995 մարդ) կազմում են վրացիները)։ Բնականաբար՝ Արցախից իր բնակչության թվաքանակով գերազանցող Ջավախքին մի քանի (թեկուզև՝ հայրենանվեր) քահանաների գոյությունը չի կարող մեծապես նպաստել հոգևոր – մշակութային շրջափակման մեջ պահվող տարածաշրջանի զարգացմանը։
Ջավախքում հոգևորականների պակասը բերում է նաև մի շարք պատմաճարտարապետական արժեքների՝ եկեղեցիների, վանքերի, հոգևոր համալիրների լքմանն ու ոչնչացմանը, իսկ դրանցից լավագույնները արագորեն բռնազավթվում են վրացի հոգևորականների կողմից։ Ավելորդ չենք համարում նշելու, որ Ջավախքում վխտացող վրացի հոգևորականների քանակը սնկի նման աճում է՝ իր հետ բերելով նորանոր հիմնախնդիրներ։
Կարծում ենք, որ վերոհիշյալ խնդիրները որոշ չափով կմեղմվեն միմիայն այն ժամանակ, երբ Ջավախքը ոչ թե գտնվի վիրահայոց թեմում, այլ ունենա իր առանձին հոգևոր թեմը։ Դրանով՝
1. զգալի կշատանա հոգևորականների թիվը Ջավախքում, որն իր հերթին կավելացնի հոգևոր – մշակութային միջոցառումների թվաքանակը
2. բարձրաստիճան հոգևորականները կլինեն մշտապես Ջավախքում և ամենօրյա հոգածության առարկա կդարձնեն Ջավախքի խնդիրները, այլ ոչ թե առիթից առիթ կայցելեն Թիֆլիսից Ջավախք
3. զգալիորեն կավելանա Ջավախքի ինքնուրույնությունը, մի հանգամանք, որն այսօր օդ ու ջրի նման անհրաժեշտ է Ջավախքին
4. Ջավախքը կհայտնվի ուշադրության կենտրոնում, որը ջավախահայության վրա կգործի բարոյահոգեբանական մեծ ազդեցություն
5. ինչ-որ չափով հակակշիռ կստեղծվի վրացական հոգևոր էքսպանսիոնիստական գործողությունների նկատմամբ
Վեհափա’ռ Տեր
Այս շարքն էլի կարելի է շարունակել, սակայն բավարարվենք այսքանով։ Կուզենայինք հատուկ ավելացնել նաև մի կարևոր հանգամանք. Ջավախքում առանձին թեմի ստեղծումը վերջ կտա Ձեր հասցեին մինչ այժմ շրջանառվող ոչ պակաս մտահոգիչ լուրերին, այն է՝ իբր դուք Ջավախքին ուշադրություն չեք դարձնում ելնելով անձնական նկատառումներից (խոսքը վերաբերում է Ձեր եղբոր՝ Նոր Նախիջեւանի և Ռուսաստանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսիյանի և ռուսաստանաբնակ ջավախահայերի միջև եղած հակասություններին)։ Մենք գտնում ենք, որ այս ամենը հերյուրանքներ են, և ընդհանրապես կապ չունեն իրականության հետ։
Վեհափա’ռ Տեր
Ջավախքի հայրենապաշտ ժողովուրդը մինչ այժմ վառ է պահում ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած դարակազմիկ իրադաձությունը, երբ Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանն այցելեց Ջավախք։ Լուսահոգի կաթողիկոսի այցի պատվին Ջավախքում շաբաթներ անց դեռ շարունակվում էին տոնախմբությունները։ Մենք Ձեզ հավատացնում ենք, որ նույնն է սպսավում Ձեզ, կրկնում ենք՝ նույն պատվին կարժանանաք նաև Դուք՝ եթե … այցելեք Ջավախք։ Ավելորդ չենք համարում ավելացնելու, որ վրացական մամուլի տեղեկություններով («Ռեզոնանսի», թիվ 161, 21.06.2001թ.) Ջավախքի Փոկա հայաբնակ գյուղի հայաթափ տներից մեկում է գրանցված Վրաստանի կրոնական առաջնորդ Իլյա 2-րդը, իսկ գյուղի անտեր հայությունն արդեն կամաց – կամաց այցելում և մկրտվում է Փոկայի վրացականացված եկեղեցում։ Ջավախքի առավել վրացաշատ վայրերում հայերի վրացական եկեղեցիներ հաճախելը այլևս զարմանք չի հարուցում ոչ մեկի կողմից։
Վեհափա’ռ Տեր
Մեկ անգամ ևս նշում ենք, որ Ձեզ դիմում ենք վերջին անգամ, հետագայում այլևս անիմաստ համարելով այսպիսի խնդրագրերի կազմումը։ Դիմում ենք՝ պարզապես մի այսպիսի վերջաբանով. Ջավախքում հոգևոր – մշակութային սով է, շրջափակում։
Մեր համար առաջնայինը Ջավախքի շահն է, որը մենք ստորադասում ենք համայն հայության վրա կաթողիկոսական ազդեցությունների տարածման պատմական խնդրից։ Եթե դուք կարճ ժամանակում չանդրադառնաք այս վիճակին, մեր հաջորդ քայլը լինելու է բանակցությունների սկսումը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Հուսով ենք, որ նրա լուսապաշտ ձեռքը օգնության կհասնի հայրենի Ջավախքին։
Որդիական խոնարհութեամբ մատչինք ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն`
Ազգային նոր պահպանողական շարժման Կենտրոնական կոմիտե
03.12.2009թ.
1 քննարկում
MAX
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-7)
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- Անքննելի մեկ այլ գործ
- -Շվեյկ, այնոյինը կապի…
- Ինչո՞ւ վարչապետը ձերբակալված չէ: Հարություն Առաքելյանը 6 ամիս է կորած է: Գուցե՞ բանտարկված է: Ծառուկյան պատժիր հանցագործին…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-6)
- Հարգելի Գևորգ, մի՛ փորձեք երևույթը հայկական բառապաշարի մեջ խցկել: Իրերը կոչեք հեղինակած օտար լեզվով՝ «գյոթեր» և «ղզօղլաններ»: Եթե ուզում եք հասկանալ օտար այս բառերի արմատական իմաստը, ապա դրանք այսպիսին են՝ «ոռեր» և «աղջիկտղաներ»:
- Հայաստանի կառավարությունը քիչ էր մնացել կորցներ երկրին մեծ եկամուտներ ապահովող, Թուրքիայում արտադրական փորձաշրջան անցած, հայ հաճախորդներին այս էլ քանիերորդ անգամ «քցել» փորձող ահեստավարժ մարմնավաճառից:
- http://www.jewishracism.com/JewishGenocide.htm
- « KRAV MAGA »-ՈՎ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ՍՔՈՂՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՈՎ
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-5)
- ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՄԻՑ ԿՈՐԶՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ…
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Կենտրոնի Պետոն լավ չխաղա՞ց Ծոմակի դեմ…
- Էշն ինչ գիտի՜, նուշն ի՞նչ է…
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Գալո՛ւստ, քաղաքականությունը թող ու պրոստատդ բուժի, աչքերիցդ երևում ա…
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
- Բա որ ասո՞ւմ էինք Սասուն ջան «Պապիկը» DIY կլուբի անդամ ա, չէիր հավատում…
- Թուրքիայում քրիստոնյաները որպես հարևան 10 տոկոսով ավելի ցանկալի են՝ քան հրեաները:
- «Հայրենիք» ակումբը լույս է ընծայել Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությունը…
- Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը…
- Վիշապի Կարկատանով Կարմիր գլխարկը և տատիկի կարկանդակը:Նամակ Լույսաշխարհին:
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-4)
- ПРОЦВЕТАНИЕ: готова ли к нему Земля? (FILM)
- Զգուշացեք լեզվի և շրթունքի վրա մետաղյա գնդիկներ ունեցող մուտանդներից: Հեռու պահեք ձեր ջահելներին “գնդիկավոր” -ներից:
- Հանձնարարականներ «Ազատ, Անկախ Հայաստանին» Եվրոպական ԿՐԵՄԼԻՑ…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-3)
- Դավիթ Ամալյան.- Ես դեմ եմ բոլոր կուսակցություններին, ինձ համար կարևոր են մարդկային հատկանիշները:
- Ես դեմ եմ հանրային տեսարանների ցուցադրմանն ու համասեռամոլների պրոպագանդմանը:
ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 21, 2012 21:05 - չքննարկված
Կարապների պարը “Փարվանա” լճակում…
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- -Շվեյկ, այնոյինը կապի…
- Ինչո՞ւ վարչապետը ձերբակալված չէ: Հարություն Առաքելյանը 6 ամիս է կորած է: Գուցե՞ բանտարկված է: Ծառուկյան պատժիր հանցագործին…
- Հարգելի Գևորգ, մի՛ փորձեք երևույթը հայկական բառապաշարի մեջ խցկել: Իրերը կոչեք հեղինակած օտար լեզվով՝ «գյոթեր» և «ղզօղլաններ»: Եթե ուզում եք հասկանալ օտար այս բառերի արմատական իմաստը, ապա դրանք այսպիսին են՝ «ոռեր» և «աղջիկտղաներ»:
- Հայաստանի կառավարությունը քիչ էր մնացել կորցներ երկրին մեծ եկամուտներ ապահովող, Թուրքիայում արտադրական փորձաշրջան անցած, հայ հաճախորդներին այս էլ քանիերորդ անգամ «քցել» փորձող ահեստավարժ մարմնավաճառից:
ՀԱՅԱՍՏԱՆ - May 20, 2012 20:34 - 2 քննարկում
Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Անքննելի մեկ այլ գործ
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - May 9, 2012 9:28 - 2 քննարկում
Армянские диаспоральные организации в России – основные причины маргинализации
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Обращение к христианам
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Jews, Zionists Behind Armenian Genocide Holocaust…
- За xолокост-геноцидом Армян стоят сионисты.
- Священный Арарат: Обиталище Богов

Զարմանքս այնքան մեծ է, փշաքաղվելու աստիճան,մի թե մեր կաթողիկոսը ամենայն հայոցը չէ,մի թե նա տեղյակ չէ ինչ է կատարվում Ջավախքում,ես ուղակի խնդրում եմ
Ազգային նոր պահպանողական շարժման Կենտրոնական կոմիտեին,որ մեզ, ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ_ի ընթերցողին տեղյակ պահի,թե ինչ պատասխան գտավ իրենց բաց նամակը:
շնորհակալություն
Կարդացողի Հավանություն՝
11
1