ԱՆՑՈՒԴԱՐՁ - Հեղինակ՝ Admin. Thursday, December 3, 2009 18:21 - 1 քննարկում
ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԷՇԻ ԳՐԻՊԻՆ
ՊԱՊԻՆ ԴԱՎԹՅԱՆ
Մեկ-երկու տարի առաջ աշխարհով մեկ ՙմոլեգնում՚ էր թռչնագրիպը: Իհարկե, արդյունքում այն հազիվ մի քանի հարյուր մարդու կյանք խլեց: Չնայած գործնականում այդ մարդկանց մահվան պատճառը հիմնականում ոչ թե ուղղակի թռչնագրիպն էր, այլ իմունային համակարգի թուլացման հետեւանքով գլուխ բարձրացրած այլ հիվանդությունները ¥իսկ իմունային համակարգի թուլացման եւ որպես հետեւանքª մահվան ելքի պատճառներն արդի աշխարհում այնքան շատ են, որ թռչնագրիպը դրանց ցանկում հազիվ տասներորդական կարգի տեղ զբաղեցնի¤, այնուամենայնիվ, հավանաբար շատերն են հիշում, որ մահվան ամեն մի նման դեպք ինչպես էր ամենայն մանրամասնությամբ դառնում աշխարհի ամեն մի մարդու սեփականությունը:
Ու բնական է, որ այդ ողջ շոուից հետո յուրաքանչյուրն էլ սկսում էր սարսափահար մտածել, որ թռչնագրիպն ուղիղ իր դռանն է չոքել: Ընդ որում, եթե նույն մանրակրկիտությամբ աշխարհին ներկայացվեր, ասենք, սրտից, ուռուցքներից եւ մի շարք այլ հիվանդություններից ամեն մի մահացածի, հավատացնում ենք, որ բոլորս կսկսեինք համոզված պնդել, որ արմագեդոնը սկսվել է: Բայց չէ, թերեւս այդ աստիճան մարդկանց վախեցնել պետք չէր: Հարկավոր էր միայն մի թեթեւ մարդկանց ՙվախը բռնել՚ ու միաժամանակ մատնանշել, թե տեսեք` այս-այս դեղերը կարող են ձեզ օգնել: Մնացածն արդեն, ինչպես ասում են, տեխնիկայի խնդիր է. հասցրու միայն այդ դեղերն արտադրել, ու խուճապահար մարդիկ դրանք մեկ օր էլ վաճառակետերում չեն թողնի:
Բայց մարդկանց կարելի է կարճ ժամկետում զանգվածային հիմարացման ենթարկել: Միեւնույնն է, իրենց առողջության համար ամենաշատ դողացողներն էլ, եթե մի քանի ամիս սպասում են ու տեսնում, որ այդպես էլ թռչնագրիպն իրենց դռանը դեռ չի հասել, սկսում են ՙհույսները՚ կորցնել` սպասելով: Եվ, իհարկե, միաժամանակ քիչ-քիչ հրաժարվում են դեղերի ու պաշտպանական միջոցների ՙզապասներից՚: Համենայնդեպս, միգուցեեւ շատերի համար էկզոտիկ իմաստ ունի, ասենք, պաշտպանական դիմակներ կրելը, շատերն էլ դրա տակ կարող են տեսնել մոդայի վերջին ճիչը, այնուամենայնիվ, մի քանի ամիս այդ դիմակները կրելուց պարզապես զզվում ես ու դեն նետում: Ուրեմն պետք է, չէ±, մի նոր բան մոգոնել: Ու այստեղ օգնության է հասնում փրկարար խոզի գրիպը` մի փոքր ավելի սարսափեցնող երանգներով: Մոտավորապես այսպես. ՙԳիտեք չէ±, որ թռչնագրիպը մարդուց մարդուն չէր անցնում, իսկ խոզի գրիպն անցնում է՚: Եվ, խնդրեմ, կրկին բոլորը միահամուռ նետվում են արդեն խոզի գրիպից պաշտպանվելու: Ու, երեւի, այդպես շարունակ, մինչեւ որ չգա էշի գրիպի հերթը, եւ իր առողյության համար ամենավերջին դողացողն անգամ չգիտակցի, որ դեղագործական բիզնեսը պարզապես տարիներ շարունակ իրեն համապատասխան կենդանու տեղն է դրել ու գրպանները կարողացածի չափ դատարկել:
Օրերս հնչեց հերթական մեղադրանք` կապված այն բանի հետ, որ այս տարաբնույթ գրիպները պարզապես մարդկանց թալանելու ժամանակակից միջոցներ են: Սակայն դանիական ՙInformation՚ թերթը մեղադրում է նաեւ մասնագետներին, որ վերջիններս էլ են ներգրավված այդ թալանի մեջ: Մասնավորապես, Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներին են հասցեագրված մեղադրանքներ, թե նրանք վճարվում են աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերությունների կողմից: Այսինքնª երբ լուրջ դեմքերով այդ մասնագետները վեր են կենում ու տաք-տաք քննարկում, թե տեսեքª այսինչ երկրում խոզագրիպով վարակվածների թիվն աճեց 10-ով, այնտեղª 20-ով, ու, միաժամանակ, նույն լրջությամբ խոսում են միջոցառումներից, որ պետությունները պետք է դրանք իրականացնեն, անհրաժեշտ են նոր գիտական ուսումնասիրություններ, դեղեր, վակցինաներ, դրանից հետո էլ ո±ր մի մարդը կհրաժարվի հավատալ, թե հայտնվել է արտակարգ ծանր վիճակում: Եվ եթե այդ նույն մասնագետները մեկ-մեկ էլ օգտագործում են համաճարակ բառը, ապա, իհարկե, արմագեդոնի տպավորությունն արդեն կա ու կա:
Ընդ որում, այդ տարատեսակ գրիպներից ոչ միայն դեղագործական բիզնեսն է հարստանում: Հաշվենք, թե ինչ ծախսեր են կատարվում, այսպես կոչված, կարանտինային միջոցառումների համար, պետությունները ինչ պարտադրված միջոցառումների են դիմում, միայն թե խուճապի դեմն առնեն: Իսկ այդ ամենը, ի վերջո, փող է, չէ±, այսինքնª այդ փողը հոսում է շատ կոնկրետ գրպաններ: Վերջին հաշվով, նույն արտակարգ միջոցառումները իրականացնող պետական չինովնիկներն էլ են, չէ±, այդ նույն փողից օգտվում: Մի խոսքով, մնում է սպասել էշի գրիպին…
Բայց Հայաստանը, առավել եւս, երբ խոսքը գնում է թալանի տարաբնույթ միջոցառումների մասին, իհարկե, մի քանի գլուխ ողջ աշխարհից առաջ է ընկնում: Հիշենք, որ աշխարհում սովորաբար թանկացնում են կամ նույնիսկ չեն էլ թանկացնում, այլ վաճառքի ծավալների ավելացման հաշվին են հարստանում միայն կոնկրետ հիվանդությունների հետ կապված դեղամիջոցների ուղղությամբ: Ասենքª խոզի գրիպ է, թանկացնում են դրա հետ կապվածը: Հայաստանում վիճակն այլ է. եթե խոզի գրիպ է, կարելի է կրկնակի թանկացնել ասենքª սրտի համար նախատեսված դեղամիջոցները: Իհարկե, խիստ ՙտրամաբանական՚ բացատրություն էլ կգտնենª էլ ինչ խոզի գրիպ, որ սրտին էլ չխփի: Ու այդպես թանկացրել են ամեն ինչ, այն աստիճան, որ նույնիսկ մեր երկրի խերից ու շառից շատ լավ տեղյակ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ է սկսել զարմանալ: Համենայնդեպս, օրերս արված նրա մի հայտարարությունը ապացուցում է, որ թալանի առումով մեր ՙդեղի բիզնեսմենները՚ մի քանի քայլ ողջ աշխարհից վաղուց են առաջ անցել: Վարչապետի խոսքերով. ՙԱյսօր մենք նույնպես քննարկեցինք այդ խնդիրը, որովհետեւ դեղերի շուկայում ստեղծված իրավիճակը մեզ խիստ մտահոգում է: Մասնավորապեսª ներկրողների քանակը, որոնք գերիշխող դիրք ունեն այսօր դեղերի շուկայում, ավելանում է, ներմուծված ինվոյսային գները եւ վաճառքի գների տարբերությունը երբեմն լինում է 2-3 անգամ ավելի բարձր, այսինքն` շահութաբերությունը բավականին բարձր է նաեւ այդ ոլորտում, եւ, բնականաբար, պետությունն այստեղ անելիք ունի՚:
Ինվոյսային եւ վաճառքի գները տարբերվում են 2-3 անգամ: Բայց դա բացահայտ թալան է: Իհարկե, կարելի է տալ այդ թալանն իրականացնողների կոնկրետ անուններ, դեղ ներկրող խոշորագույն մոնոպոլիստներիª սկսած Լֆիկ Սամոյից, վերջացրած անգամ առողջապահության նախարարությունում ծվարած որոշ պաշտոնյաներով: Ընդ որում, դեղն ու բուժպարագաները այն ոլորտն է, որտեղ պետությունը, այնուամենայնիվ, իր լուրջ դերակատարությունն ունի: Խոսքը դեղորայքի այն հսկայական ծավալի մասին է, որը ձեռք է բերվում պետական միջոցներով, ինչպես նաեւ Հայաստան է մուտք գործում տարբեր տիպի հումանիտար օգնությունների գծով: 2-3 տարի առաջ, երբ լրագրողական հետաքննություն էինք անցկացնում այդ ուղղություններով ներկրված դեղորայքի մասին, արձանագրեցինք պատկառելի ծավալներ, այն կարգի, որ դրանք միանշանակ կարող էին արգելք հանդիսանալ, որ մյուս ներկրողները կամայական գնային քաղաքականություն չիրականացնեին: Հազիվ թե այս ժամանակահատվածում ծավալներն էական փոփոխման ենթարկված լինեն, բայց վարչապետի խոսքը միայն փաստում է ոչ թե պարզապես կամայական գնային քաղաքականության, այլ, կրկնում ենք, բացահայտ թալանի մասին: Ընդ որում, այդ նույն խոշոր ներկրողները նաեւ պետական տարբեր մրցույթների միջոցով պետության պատվերով են դեղ ներկրում, ու, թերեւս, շատ ուշագրավ կլինի պատկերը, տեսնելով, թե արդյոք պետության համար է±լ են նրանք այդ կարգի գնային տարբերությամբ դեղեր ներկրում: Այդ դեպքում, ինչպե±ս են մրցույթներ շահում:
Մի խոսքով, ինչպես հայտնի է, դեղերի շուկայի հետ կապված ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել: Թեեւ այդ վարույթից ոչ մի էական ակնկալիք չունենք, այնուամենայնիվ, ընդգծենք, որ եթե անգամ այն ավարտվի ներկրողներին պատժելով, միեւնույն է` վիճակը էականորեն դա չի փոխի: Թեկուզեւ այն առումով, որ մի քանի ամիս շարունակ ու ներկայումս էլ կուտակվում են ամեն մի տրամաբանությունից զուրկ գերշահույթներ, խոսքը միլիարդավոր դրամների մասին է, եւ արդյունքում եթե նույնիսկ մի քանի տասնյակ միլիոն տուգանվեն, մեծ բան չեն կորցնելու:
Իսկ պետությունը թերեւս այլ մեթոդներ պետք է գտնի այդ թալանը հնարավորինս շուտ կանխելու համար: Առավել եւս, որ դա ամենեւին էլ միայն դեղորայքի շուկային չի վերաբերում: Կարող ենք նայել լայն սպառման ցանկացած ապրանքատեսակ, ու վերջին` առնվազն 2-3 ամիսների ընթացքում գների զգալի աճը ակնհայտ կդառնա: Առավել եւս, որ առաջիկայում ամանորն է, ասել է թեª պատրաստվում են հերթական խոշոր թալանին: Արդեն իսկ պատրաստվում են, նույնիսկ մի շարք ապրանքատեսակներ գրեթե չեն վաճառում, պահեստավորում են, որ 2-3 շաբաթից վաճառեն առնվազն 20-50 տոկոսով թանկ: Իսկ այդ ամենի դեմ, խոստովանենք, ոչ մի լուրջ միջոցառում տեսանելի չէ:
1 քննարկում
miksinan
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- ԲՀԿ-ն մերժեց կոալիցիան
- ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…
- People about Kocharyan – 15-19.05.2012
- Հիտլերը վառեց Ռայխստագը՝ մեղքը գցելով կոմունիստների վրա, ՀՀկ-ն՝ իր կռիշը, տեսնես ո՞ւմ է շառի քաշելու…
- ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-8)
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-7)
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- Անքննելի մեկ այլ գործ
- -Շվեյկ, այնոյինը կապի…
- Ինչո՞ւ վարչապետը ձերբակալված չէ: Հարություն Առաքելյանը 6 ամիս է կորած է: Գուցե՞ բանտարկված է: Ծառուկյան պատժիր հանցագործին…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-6)
- Հարգելի Գևորգ, մի՛ փորձեք երևույթը հայկական բառապաշարի մեջ խցկել: Իրերը կոչեք հեղինակած օտար լեզվով՝ «գյոթեր» և «ղզօղլաններ»: Եթե ուզում եք հասկանալ օտար այս բառերի արմատական իմաստը, ապա դրանք այսպիսին են՝ «ոռեր» և «աղջիկտղաներ»:
- Հայաստանի կառավարությունը քիչ էր մնացել կորցներ երկրին մեծ եկամուտներ ապահովող, Թուրքիայում արտադրական փորձաշրջան անցած, հայ հաճախորդներին այս էլ քանիերորդ անգամ «քցել» փորձող ահեստավարժ մարմնավաճառից:
- http://www.jewishracism.com/JewishGenocide.htm
- « KRAV MAGA »-ՈՎ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ՍՔՈՂՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՈՎ
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-5)
- ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՄԻՑ ԿՈՐԶՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ…
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Կենտրոնի Պետոն լավ չխաղա՞ց Ծոմակի դեմ…
- Էշն ինչ գիտի՜, նուշն ի՞նչ է…
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Գալո՛ւստ, քաղաքականությունը թող ու պրոստատդ բուժի, աչքերիցդ երևում ա…
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
- Բա որ ասո՞ւմ էինք Սասուն ջան «Պապիկը» DIY կլուբի անդամ ա, չէիր հավատում…
- Թուրքիայում քրիստոնյաները որպես հարևան 10 տոկոսով ավելի ցանկալի են՝ քան հրեաները:
- «Հայրենիք» ակումբը լույս է ընծայել Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությունը…
- Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը…
- Վիշապի Կարկատանով Կարմիր գլխարկը և տատիկի կարկանդակը:Նամակ Լույսաշխարհին:
ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 22, 2012 16:05 - 1 քննարկում
ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- -Շվեյկ, այնոյինը կապի…
ՀԱՅԱՍՏԱՆ - May 22, 2012 15:25 - չքննարկված
People about Kocharyan – 15-19.05.2012
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Անքննելի մեկ այլ գործ
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - May 9, 2012 9:28 - 2 քննարկում
Армянские диаспоральные организации в России – основные причины маргинализации
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Обращение к христианам
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Jews, Zionists Behind Armenian Genocide Holocaust…
- За xолокост-геноцидом Армян стоят сионисты.
- Священный Арарат: Обиталище Богов

ԷՇ ՛ ԳՐԻՊԻՑԷԼ ԿՊՐԾՆԷՆՔ , ԲԱՅՑ ԷՇԱՑՈՒՄԻՑ ՎՈՉ !!!!
ՊԱՐԶԱՊԵՍ ԼԱՎ ԿԼԻՆԵՐ ԱՄԲՈՂՋ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ ՀԱՄԱՐ ԹԵ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄԵՐ ՀԱՅՈՑ ( ԼԻՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ) .
ՄԻ ՊԱՀ ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ ՛
ՈՐ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՆՄԱՆ Է ՄԻ ՄԵԾ ՇՈՒԿԱՅԻ , ՈՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՈՒԿԱՅԻ ՏՆՕՐԵՆՆ Է !!
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԸ !!
ՍՓՅՈՒՌՔԻՑԵԼ ՀՈՍՈՒՄ ԷՆ ԳԵՏԻ ՊԵՍ ԴՈԼԱՐ ՈՒ ԵՎՐՈՆ , ԴԵՊԻ ՄԵՐ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՈՒՂՂԻՂ ԳՐՊԱՆՆԵՐԸ.
և ՈՎՔԵՐ էՆ ԴՐԱՆՔ ???
ԱՐԴԱՐԱՑԻ ՉԷ ՄԻԱՅՆ ՁԿՆԵՐՈՎ ԿԵՐԱԿՐԵԼ ժՈՂՈՎՐԴԻՆ , ՊԻՏԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ ՋՐԻ ԵՐԵՍ ՀԱՆԵԼ , ԹԷ ՈՎ Է ԽՈՇՈՐ ԴԵՂՈՐԱՅՔ ՆԵՐԿՐՈՂՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ.
ԽՆԴՐԵՄ՛ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ ԱՅՍՊԻՍԻՆ Է.
1. լևոն ան տերպետրոսյան
2 . ռոբիկ քոչարյան
3. արկադի ղուկասյան ԱՐՑԱԽԻ նախկին նախագահ.
4. արմեն թավադյան, քոչարյանի քրոջ տղան է, արկադի ղուկասյանի որոք ԱՐՑԱԽԻ ԴԵՍՊԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ. ԵՐԵՎԱՆԻ , 911 ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՏԵՐԸ .
5 6 7 8 9 …………………………………….. ԻՍԿ ՑՈՒՑԱԿԸ ԿԱՐԵԼԻ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ .
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է ԱՅՍ ՎԻՃԱԿՈՒՄ ԴԵՌ ԿԹՈՒ ՈՒ ԿԹՈՒՄ ԷՆ, ԲԱՆԻՑ ՊԱՐԶ Է ԴԱՌՆՈՒՄ , ՈՐ ՄԻԱՅՆ ԷՇ ՎԻՃԱԿՈՒՄ ՃԷՆՔ ՄԻԱՅՆ ՀԱՅՏՆՎԵԼ , ՆԱև ԿԹՈՒ ԿՈՎԷԼ ԷՆՔ .
ԿԹԵԼ ԿԹԵԼ ԿԹԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ .
ԻՍԿ ԱՅՍՊԻՍԻ ԵՐԿԻՐ , ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉԿԿԱ . ԿԱՐԵԼԻ Է ՄԻ ՆՈՐ ՍԱԶԵԿԱՆ ԱՆՈՒՆ ԳՏՆԵԼ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ .
ՍՊԸ ՆԱԽԱԳԱՀ ՛ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
ՍՊԸ ԳԼԽ. ՀԱՇՎԱՊԱՀ՛ Տ. ՍԱՐԳՍՅԱՆ
ԿԱՐԾՈՒՄ ԷՄ , ՈՐ ԻՐԱԿԱՆՈՒՄԵԼ ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ Է .
Կարդացողի Հավանություն՝
12
0