ՀԱՅԱՍՏԱՆ - Հեղինակ՝ Admin. Wednesday, November 25, 2009 2:51 - 16 քննարկում
Հարութ Սասունյանը նախագահի խորհրդատո՞ւ… Հայաստանի համար խառը օրերին հայտնվում են նոր լիպարիտյաննե՞ր:
Կառավարությունն արձանագրությունները ներկայացնում է Սահմանադրական դատարան. իսկ հետո…՞

Նոյեմբերի 19-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրություններն աննկատ, առանց հրապարակային հայտարարության ներկայացրեց Սահմանադրական դատարան:
Համաձայն Հայաստանի օրենսդրության, բոլոր միջազգային պայմանագրերը պետք է ներկայացվեն Սահմանադրական դատարան, մինչև Ազգային ժողովում վավերացման համար դրանց քննարկումը: Արձանագրությունները հոկտեմբերի 10-ին ստորագրվել էին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների կողմից, իսկ մինչ այդ, օգոստոսի 31-ին երկու կողմերը հրապարակավ պարտավորվել էին «իրենց բոլոր հնարավոր ջանքերը գործադրել» արձանագրությունները «խելամիտ» ժամկետում վավերացնելու համար:
Հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 21-ին արձանագրություններն արդեն ներկայացրել էր Թուրքիայի խորհրդարան, նախագահ Սարգսյանը Սահմանադրական դատարան ներկայացնելու ժամանակի ընտրությամբ, հավանաբար նպատակադրվել էր խուսափել ձգձգման համար վարչապետ Էրդողանի մեղադրանքներից, նրա՝ դեկտեմբերի 6-ին Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում: Իրոք, շաբաթվա վերջին մի թուրք պաշտոնյա մեղադրեց Հայաստանին արձանագրությունների վավերացման ուղղությամբ քայլեր չձեռնարկելու մեջ: «Հյուրիեթ» թերթը մեջբերելով բարձրաստիճան մի թուրք դիվանագետի խոսքերը, գրեց. «Չեմ կարծում, թե որևէ մեկը ներկա պահին կարող է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, երբ Հայաստանը մինչ օրս դրանք չի ներկայացրել խորհրդարան»:
Արձանագրությունները Սահմանադրական դատարան ուղարկելն ամենևին էլ չի նշանակում, որ հայ պաշտոնյաները մտադիր են դրանք արագորեն վավերացնել, քանզի նրանք հայտարարել էին, որ կսպասեն, որ նախ Թուրքիան դրանք վավերացնի: Բացի այդ, թուրք ղեկավարներն արձանագրությունների վավերացումը շարունակ կապում են Արցախի հակամարտության կարգավորման հետ, և ընդհանրապես դեռ հարցականի տակ է արձանագրությունների երբևիցե վավերացումը:
Հայաստանի Սահմանադրական դատարանի կայքում նշված է, որ գործը դատարան ներկայացնելուց հետո առաջին քայլով դատարանի անդամներից մեկին հանձնարարվում է նախնական ուսումնասիրություն իրականացնել 15-օրյա ժամկետում, որը կարող է երկարաձգվել մինչև 10 օրով: Ներկայացման օրվանից սկսած ընդամենը 90-օրյա ժամկետում դատարանը պետք է հայտարարի իր կայացրած որոշման մասին: Սահմանադրական դատարանի լիազորությամբ սահմանվում է, որ դատարանի որոշումը պետք է հիմք ընդունի ոչ թե արձանագրությունների համապատասխանությունը Սահմանադրությանը, այլև տվյալ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը:
Հաշվի առնելով Հայաստանի դատարանների նկատմամբ, ընդհանուր առմամբ հասարակության վստահության պակասը, հայերի մեծ մասը, հատկապես նրանք, ովքեր դեմ են արձանագրություններին, խիստ կասկածում են, որ Սահմանադրական դատարանը դեմ կարտահայտվի արձանագրությունների վերաբերյալ կառավարության ունեցած դիրքորոշմանը: Մամուլի մի շարք ներկայացուցիչներ կասկածի տակ առան Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ներկայության նպատակահարմարությունը, երբ նա ուղեկցում էր նախագահ Սարգսյանին, վերջերս կայացած արտերկրյա «խորհրդատվական այցի» ժամանակ՝ փորձելով համոզել Սփյուռքի հայերին, որ արձանագրությունները արտահայտում են Հայաստանի շահերը:
Հաշվի առնելով ներկայացված արձանագրությունների վճռորոշ բնույթը և դրանց երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի ազգային շահերի վրա, ակնկալվում է, որ Սահմանադրական դատարանը այս գործին հետամուտ կլինի ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ: Չնայած հայերի մեծամասնությունը գերադասում է, որ դատարանը չհաստատի արձանագրությունները, սակայն ավելի հավանական է, որ այն կհաստատի դրանք՝ մի քանի հստակեցումներ և մեկնաբանություններ հավելելով, որոնք պայմանագրի անքակտելի մասը կկազմեն մինչև խորհրդարան ներկայացնելը: Հուսով ենք, որ այդպիսի հստակեցումները նվազագույնի կհասցնեն արձանագրությունների կործանարար հետևանքները և թույլ չեն տա Թուրքիային սխալ մեկնաբանել պայմանագիրը, հատկապես միջազգային պայմանագրերին կատարվող հղումները, որոնք կարող են խոչընդոտել հետագա հայկական պահանջներին, և պատմական ենթահանձնաժողովի ստեղծումը, որը կասկածի տակ կարող է դնել Հայոց Ցեղասպանության իրողությունը:
Մյուս կարևոր հարցը, որ Սահմանադրական դատարանը կարող է քննարկել, դա այնպիսի պայմանի հավելումն է, որը Հայաստանի կառավարությանն իրավունք կտա միակողմանի չեղյալ հայտարարել այս պայմանագիրը, եթե Թուրքիան վավերացումից հետո կխախտի պայմաններից որևէ մեկը:
Հոկտեմբերի 4-ին, Լոս Անջելեսում նախագահ Սարգսյանի՝ հայկական համայնքի ավելի քան 60 առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ես Հայաստանի կառավարությանն առաջարկեցի պաշտոնապես վերապահում ավելացնել արձանագրություններում, որը նրանց իրավունք կընձեռի պայմանագիրը չեղյալ հայտարարել, եթե վավերացումից հետո 60-օրյա ժամկետում Թուրքիան չբացի Հայաստանի հետ սահմանը կամ եթե բացելուց հետո փակի այն: Հատկանշական է, որ Նախագահը հրապարակավ համաձայնեց իմ առաջարկությանը և այդպիսի վերապահում ավելացնելու պարտավորություն վերցրեց իր վրա:
Արդեն պարզ է դառնում, որ չնայած բոլոր առարկություններին, Հայաստանի կառավարությունը մտադիր է մինչև վերջ գնալ արձանագրությունների հարցում, ուստի Սահմանադրական դատարանը և Հայաստանի Ազգային ժողովը պետք է ձգտեն նվազագույնի հասցնել մեր երկրի ազգային շահերին հասցվող անխուսափելի վնասը՝ ավելացնելով որոշակի վերապահումներ և հստակեցումներ մինչև դրանց վերջնական վավերացումը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ. Ռ.Ավագյան
16 քննարկումներ
Ruzanna
ԼՍԵԼՈՎ ԲԱԶՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԿԱՐԾԻՔՆԵՐ ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ .
ԵՍ ՉԷՄ ՀԱՎԱՏՈՒՄ ԱՅԴ ՄԱՐԴՈՒ ԱԶՆՎՈՒԹՅԱՆԸ . ՄԵԾԱՄԻՏ Է , և
ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԻ ՀՈՏ Է ՓՉՈՒՄ ………….
Կարդացողի Հավանություն՝
3
1
Աննա
ԵՐԱՆԻ~
ԱԶԳՈՎԻ ԿԵՐԱԶԵԻՆՔ, ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅԴՊԻՍԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ ՈՒՆԵՆԱՐ
Կարդացողի Հավանություն՝
0
2
ԱՐՄԵՆՈՒՀԻ
Կարծում եմ նախագահը եթե ժամանակ տրամադրեր և այցելել Լույս Աշխարհ, Արարատ Ռազմավարական Կենտրոն և էլի մի քանի կայքեր լսեր ու կարդար մեր հայրենակիցների խորհուրդները, դիտողություները, դժգոհություները ապա հաստատ խորհրդատուի կարիք չէր զգա, կամ գոնե կհասկանար ում ընտրեր որպես խորհրդատու:
Կարդացողի Հավանություն՝
4
0
HAY
ԷՍ մարդու՝ Հարութ Սասունյանի նման տգետ ու մեծամիտ խաբեբա կյանքում չեմ տեսել: Մեռնում ա ԹՎ մտնի: Էն սև ագռավի լուրեր կարդացողի՝ անգրագետ լուսինեի հետ, որ եթեր է նստում, զզվանքս գալիս են: Հարցերը ինքն է գրում, որ լուսինեն կարդա ու իրեն հարց տա, ողբամ երկուսի վրա
Կարդացողի Հավանություն՝
4
0
Roza
Նոյեմբերի 8-ին, Արևմտյան ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախումբն իր ամենամյա հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ «Ժառանգություն» մրցանակը շնորհեց «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանին:
Կոնգրեսական Բրեդ Շերմանը Հարութ Սասունյանին նվիրեց ԱՄՆ-ի Կապիտոլիումի վրա ծածանված դրոշը: Հայ Դատի հանձնախմբի ստացած բազմաթիվ շնորհավորական նամակների թվում էր նաև պարոն Քըրք Քըրքորյանի ուղերձը. «Ես Հարութին վաղուց եմ ճանաչում և հպարտ եմ Հայաստանի և հայկական համայնքների համար նրա կատարած լավ աշխատանքով: Շնորհավորում եմ Հայ Դատի հանձնախմբին նրան մեծարելու առիթով»: !!!!!!!!!!!!!
Կարդացողի Հավանություն՝
0
2
Samurai Jack
Չգիտեմ…ով ում է շնորհավորում…ինչու է շնորհավորում…չեմ հետեւում այս ամենին. բայց մի բան լավ գիտեմ՝ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ բառը այնքան լավ, այնքան օրիգինալ է հնչում Հայ Թադի անթամներու յավրիգ լեզուով…որ լսելեն խենթանալիգ փան մը գըլլա…ՀԱՆՑԱԽՈՒՄԲ մը գըլլա
Կարդացողի Հավանություն՝
2
0
SONA
Hargeli luysiaskharh,
Isk duk janachum eq Nakhagah Serj Sargsyani khorhrdatunerin???
Ete janachum ek, apa bari yeghek asel, te nrants mej ka ardyok Harut Sassouniani nman heghinakavor gortsich?!
Կարդացողի Հավանություն՝
1
1
Alla
misak ev hay !
Liovin hamamit em … hogeban Nalchajyani het` neretnikakan nakhandze mer azgi bnorosh gtseric mekn e.
baron misak!
Tekuz hanun andznakan shahi, gone mi angam el duk mi ban aneyik Hay azgi hamar !!!
Te che bolord dzerknerd tsalats nstel ek ev urishnerin ek knnadatum!!!
Կարդացողի Հավանություն՝
1
1
Ruben
Pataskhan HAY -in,
LAV KANEYIK DZEZ VRA VOGHBAYIK, KANZI DZER MAKARDAKE VKAYUM E, VOR DUK SARSAPELI TGET MARD EK EV IROK, VOGHBALI VIJAKUM EK!!!
Verevum jisht ein nshel, nakandzn u atelutyune kuratsrel e dzez ev dzer nmannerin. Dzer mtatselakerpe hetevyaln e: “Sassouniann ov e? Kerkoriann ov e? Cahle Aznavourn ov e? Monten ov e ??? NRANK EN ISKAKAN HAYERE, voch te dzer nmannere. Nrantsov e mer azgi pativn bartsr.
K’khndrei dzer “HAY” anvanume pokheiyik Hayastani harevan tsegheric meki anvamb, ayn dzez aveli ksazer!!!
Kankhav shnorhakal em!
Կարդացողի Հավանություն՝
0
1
Anna
JISHTN asats, mets ZZVANK zgatsi iren “HAY” horjorjox mardu toghere kardalis.
Inchpisi zinizm…
Tsavum em…
Mer tshnamin turke kam azerin che, mer tshnamin mer ankirt, nakhandz ev char hayn e!!!
H.G. datelov nra gratsic na Hayastantsi e, ev ete Hayastani ankakhatsumits heto Hayastani djvar orerin pakhatsnerits e, apa parz e! Nrants Hayrenikum hamarum en aynkan el chen hargum, isk inch veraberum e Spyurkin, apa shat shatere aratavoretsi 100 tari Amerikayum ev ayl yerkrnerum HAYI hambave!!!
Inknerd datek, Hayrenike djvar pahin lkats mardkants baroyakan kerpari masin!
Ete chek karoghanum da patkeratsnel, apa Hayreniki pokharen karogh ek grel “HAYR’ kam “MAYR” barere. Kartsum em patkeratsretsik!!!
Կարդացողի Հավանություն՝
0
1
Patasxan Annayin
Patasxanum em Annayi gratsin….
migutse duk ek ayn antsnavorutyune ov H, Sasunyani het hartsazruyts e unenum…ev ete ayo, apa lav kliner, vor 2 girk kardayik, u nor horjorjeyik dser taftalogian ……isk inch veraberum e Sasunyanin, apa na erkeresani yanus e,,,,na mek urish ban e grum, heto urish ban haytararum…vstah enk, hents nran mi pashton arajarkvi na el kdarna ishxanutyun…
Կարդացողի Հավանություն՝
1
0
Anna
ANNAYI PATASKHANE!!!
paron te tikin!
Arden parze e levonakan stahak ek!
Vochinch chunem avelatsnelu!
Կարդացողի Հավանություն՝
0
1
Admin
Հարգելի ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀԻ բնակիչներ:
Ափսոսանքով հայտնում ենք, որ քննարկումների բաժինը բաց պահելու հետևանքով, այնտեղ սղոսկում են տարբեր սադրիչներ, կեղծարարներ, հասարակական կարծիք “ստեղծող” ավանտյուրիստներ, փորձելով շփոթեցնել, ապակողմնորոշել առողջ հանրային լրատվությունը և մարդկանց վկայությունները:
Այսպես, տարբեր անունների տակ, տարբեր ի-մեյլների գրանցմամբ հանդես է գալիս մեկ մարդ և փորձում պատրանք ստեղծել, թե իբր “մեծամասնական” կարծիք է ներկայացվում:
Օրինակ,
Roza
arra07@bk.ru
87.241.191.79
Submitted on 2009/11/25 at 10:40pm
Նոյեմբերի 8-ին, Արևմտյան ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախումբն իր ամենամյա հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ «Ժառանգություն» մրցանակը շնորհեց «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանին:
Կոնգրեսական Բրեդ Շերմանը Հարութ Սասունյանին նվիրեց ԱՄՆ-ի Կապիտոլիումի վրա ծածանված դրոշը: Հայ Դատի հանձնախմբի ստացած բազմաթիվ շնորհավորական նամակների թվում էր նաև պարոն Քըրք Քըրքորյանի ուղերձը. «Ես Հարութին վաղուց եմ ճանաչում և հպարտ եմ Հայաստանի և հայկական համայնքների համար նրա կատարած լավ աշխատանքով: Շնորհավորում եմ Հայ Դատի հանձնախմբին նրան մեծարելու առիթով»: !!!!!!!!!!!!!
……………………………………………………………………………………………………………………….
SONA
sonav@bk.ru
87.241.191.79
Submitted on 2009/11/25 at 11:56pm
Hargeli luysiaskharh,
Isk duk janachum eq Nakhagah Serj Sargsyani khorhrdatunerin???
Ete janachum ek, apa bari yeghek asel, te nrants mej ka ardyok Harut Sassouniani nman heghinakavor gortsich?!
—————————————————————————————————————
Alla
alka_77@mail.ru
87.241.191.79
Submitted on 2009/11/26 at 1:31am
misak ev hay !
Liovin hamamit em … hogeban Nalchajyani het` neretnikakan nakhandze mer azgi bnorosh gtseric mekn e.
baron misak!
Tekuz hanun andznakan shahi, gone mi angam el duk mi ban aneyik Hay azgi hamar !!!
Te che bolord dzerknerd tsalats nstel ek ev urishnerin ek knnadatum!!!
—————————————————————————————————————
Ruben
rrr71@bk.ru
87.241.191.79
Submitted on 2009/11/26 at 3:00am
Pataskhan HAY -in,
LAV KANEYIK DZEZ VRA VOGHBAYIK, KANZI DZER MAKARDAKE VKAYUM E, VOR DUK SARSAPELI TGET MARD EK EV IROK, VOGHBALI VIJAKUM EK!!!
Verevum jisht ein nshel, nakandzn u atelutyune kuratsrel e dzez ev dzer nmannerin. Dzer mtatselakerpe hetevyaln e: “Sassouniann ov e? Kerkoriann ov e? Cahle Aznavourn ov e? Monten ov e ??? NRANK EN ISKAKAN HAYERE, voch te dzer nmannere. Nrantsov e mer azgi pativn bartsr.
K’khndrei dzer “HAY” anvanume pokheiyik Hayastani harevan tsegheric meki anvamb, ayn dzez aveli ksazer!!!
Kankhav shnorhakal em!
——————————————————————————————————————
Anna
anna0101@bk.ru
87.241.191.79
Submitted on 2009/11/26 at 4:54am
JISHTN asats, mets ZZVANK zgatsi iren “HAY” horjorjox mardu toghere kardalis.
Inchpisi zinizm…
Tsavum em…
Mer tshnamin turke kam azerin che, mer tshnamin mer ankirt, nakhandz ev char hayn e!!!
H.G. datelov nra gratsic na Hayastantsi e, ev ete Hayastani ankakhatsumits heto Hayastani djvar orerin pakhatsnerits e, apa parz e! Nrants Hayrenikum hamarum en aynkan el chen hargum, isk inch veraberum e Spyurkin, apa shat shatere aratavoretsi 100 tari Amerikayum ev ayl yerkrnerum HAYI hambave!!!
Inknerd datek, Hayrenike djvar pahin lkats mardkants baroyakan kerpari masin!
Ete chek karoghanum da patkeratsnel, apa Hayreniki pokharen karogh ek grel “HAYR’ kam “MAYR” barere. Kartsum em patkeratsretsik!!!
————————————————————————————————————
Ռոզա, Սոնա, Ալլա, Ռուբեն, Աննա անունների տակ գրառող անհայտ սեռի անձը այդ կեղծարարությունները անում է, մեկ համակարգիչից, որի համարն է 87.241.191.79. Այս համարը գրանցվում է ադմինիստրացիայի փաստաթղտերում, որը ներկայացնում ենք ձեզ, որպիսի պարզ դառանա թե ում հետ եք երկխոսում «Հարութ Սասունյանը նախագահի խորհրդատո՞ւ… Հայաստանի համար խառը օրերին հայտնվում են նոր լիպարիտյաննե՞ր:» թեմայի շուրջ և ինչ տեսակ մարդիկ կարող են պաշտպան կանգնել նման մարդկանց:
Հարգանքներով՝ ԱԴՄԻՆ
Հ.Գ.Կեղծարարների դեմ կկիռարվեն հատուկ միջոցներ, ընդհուպ մինչև կայքեջից օգտվելուց հեռացնելը:
ՀԱՐԳԱՐԺԱՆ ՀԱՐՈՒԹ ՍԱՆՈՒՆԵԱՆ
*********************************
ԸՆԴՈՒՆԵՔ ԻՄ ԱՆԿԵՂԾ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ
ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՁԵԶ «ԱՎԱՆԴ»
ՄՐՑԱՆԱԿՈՎ ՊԱՏՎԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ:
Դուք վաստակել եք այդ մրցանակը Ձեր հայրենանվեր աշխատանքներով,
անշահախնդիր նվիրվածությամբ ու պատմական արդարության համար
Ձեր գործադրած ջանքերով ու հետևողականությամբ…
Ձեր վերջին հեռուստաելույթին կրկին ապացուցեցիք Ձեր նվիրվածությունը առ
Հայրենիք. Դուք նախագահի հետ ունենալով Ձեր անհամաձայնությունները, տարաձայնությունները, հայ-թուրքական հարաբերություններում
տեղ գտած ոչ հայանպաստ ձևակերպումներին, սակայն դա չխանգարեց, որ Դուք սթափ մտածեք և հորդորեք սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, որ
Հայրենիքնին օգնելը անհրաժեշտություն է ու բնավ կապ չունի հայ-թուրքական
պռոտոկոլներում տեղ գտած ոչ հայանպաստ ձևակերպումների հետ:
Դուք կրկին անգամ ապացուցեցիք Ձեր նվիրվածությանը հայրենիքին…
“ԱՍՊԱՐԵԶԻ” 12-ի համարում տպագրված.
“ՍԱՍՈՒՆԵԱՆԻ ԱՆԿԻՒՆԸ- Սփիւռքը Զօրաշարժի Ենթարկելու Կոչ Կ՛ուղղուի Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի Ճաշկերոյթին” հոդվածի վերջին տողերը
ավելի ընդգծեց Ձեր անձի Մեծությունը:
«Վարչակարգեր եւ ղեկավարներ կու գան ու կ՛երթան, բայց ազգը յաւիտենական է։
«Եկէ՛ք արթուն, գործունեայ եւ միացած մնանք մեր նպատակին մէջ։ Եկէ՛ք կրենք մեր Դատին ջահը, մինչեւ որ արդարութիւնը վերականգնուի մեր բազմաչարչար ժողովուրդին համար»։
Այո, չպետք է մեզ ոչինչ կոտրի ու ջլատի. Մեր պայքարն արդար է մինչև հաղթանակ,
ՈՐ ԵԼՆԵՆՔ ԱՆՀԱՍ ՄԵՐ ՍԱՐԸ ՄԱՍԻՍ
ՈՒ ՉՔՆԱՂ ԼԵՌԱՆ ՁՅՈՒՆԵ ԳԱԳԱԹԻՆ
ԽՄԵՆՔ ԿԵՆԱՑԸ ՊԱՊԵՐԻՍ…
Աղոթում եմ Ձեզ համար, որ Աստված Ձեզ տա տոկունություն, կամք, առողջություն,
երկար կյանք, որ ձեր առաքելությունը հասցնեք հաղթական ավարտին:
Ձեզ շատ հարգող, լավագույն մաղթանքներով’
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
Կարդացողի Հավանություն՝
0
2
Mamikon
սիրելի հայեր՛ հիշեք՛ ոչ մի ճիշտ ու անկեղծ բարերար չի փառաբանվել երբևէ՛եթե գովերգում են ուրեմն նա կեղծ բարեգործ է՛լինի Սասունյան թե Մանթաշով՛անունի համար կանեն ամեն բան՛մի խափվեք նորից ու կրկին
Կարդացողի Հավանություն՝
0
1
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- …ինչու անհասկանալի սպանվեց երջանկահիշատակ Հեյդար Ալիևը:
- Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- FILM Good Morning-1985
- ԿՈՐԾԱՆՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ, ԻՆՉՈ՞Ւ…
- Արա զարթնե՛ք, պոստի վրա քնում եք, արա՛…
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 7)
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 19)
- Иран.Война неизбежна
- Աղո՞թք, թե հրահա՛նգ Աստծուն և պարտադրանք քաղաքական գործիչների՛ն…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 6)
- Ձախողված սադրանք Երևանում: Վերջում կոկորդիլոսային գոհունակություն:
- LIVE – Freedom Plaza Eviction, DC (Broadcast started )
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ա՜խ այդ ազնիվ ռուսները, նրանք հայերի նման են և ավանտյուրիստ չեն դառնում…
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 10, 2012 1:21 - 2 քննարկում
Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

Kartsum em, vor amboghj Hayutyune yerjanik kliner, ete Harut Sassouniani
nman hayrenaser, azgaser ev andznver anhatakanutyne liner Hayastani
nakhagahi khorhrdatu ev … avelin!!!
Dranits, vstah em Hay joghovurde miayn kshaher!
Hargankov,
Ruzanna
Yerevan, Hayastan
Կարդացողի Հավանություն՝
0
1