ՀԱՅԱՍՏԱՆ - Հեղինակ՝ . Saturday, November 21, 2009 4:17 - 4 քննարկում

Բռնաբարվողի կարծիք. «Հրաշալի եմ զգում, քանի որ այլ ելք չունեմ»…

Երգիչ Ռուբեն Մաթևոսյանը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը հրաշալի է գնահատում

Երգիչ Ռուբեն Մաթևոսյանը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը հրաշալի է գնահատում

Հայաստանի վաստակավոր արտիստ Ռուբեն Մաթևոսյանը դրական է գնահատում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը։

-Հրաշալի եմ գնահատում, որովհետև մենք այլ ելք չունենք, մենք պետք է ճիշտ մտածենք, և հիմա ճիշտ ժամանակն է եկել, և շատ ճիշտ քայլեր են անում։ Անկախ ամեն ինչից՝ ես ուզում եմ, որ դրական  լուծվի և առանց նախապայմանների լինի,- «7օր»-ին ասել է երգիչը՝ հավելելով, որ եթե Թուրքիան ցանկանում է Եվրամիություն մտնել, ապա ստիպված պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի և նույնիսկ Հայոց ցեղասպանությունն ընդունի։ Իսկ այս ճանապարհին Ռ. Մաթևոսյանը կարծում է, որ հայկական կողմը գրագետ քայլեր է կատարում։

-Վտանգ չեմ տեսնում, որովհետև այնպիսի հզոր պետություն, ինչպիսին Ռուսաստանն է, այնպիսի հզոր ժողովուրդ, ինչպիսին հայն է, դժվար թե այդ վտանգները չնկատեր: Անպայման պետք է նկատեր, և այդ բոլոր վտանգները, թվացյալ ու գուցեև եղած, բոլորը կշռադատված են, բոլորը նայված են։ Հենց այնպես ոչ ոք վեր չի կենա ու մի ամբողջ ժողովրդի անունից հայտարարություններ անի։ Ոչ մեկն իրեն թույլ չի տա նման բան։ Միայն լավի մասին պետք է մտածել,- նշել է Ռ. Մաթևոսյանը,- ինչպե՞ս կարող ես ամբողջ երկար մի կյանք հարևանիդ կողքին ապրել՝ առանց բարև տալու, առանց խոսելու, առանց նկատելու։ Կա՛մ պետք է տունդ փոխես, կա՛մ պետք է հարևանություն անես, չխառնվես նրա ընտանիքի գործերին և ոչ էլ նրան թույլ տաս խառնվի քո ընտանիքի գործերին։ Իսկ մենք տեղափոխվելու տեղ չունենք. մեր տեղը սա է՝ բիբլիական Արարատի կողքին։

7or.am



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ԱՐԻՆԵ
Nov 21, 2009 16:39

Պարոն Ռուբեն Մաթեւոսյան, դուք ձեր անունը , ձեր իսկ երգեցիկ ձայնով աղտոտեցիք:ՄԻԱՄԻՏ, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՒ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՆՀԵՌԱՏԵՍ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Հայկ
Nov 24, 2009 12:58

Է տուտուց ջան տուտուց, քաղաքականությոնը քո բանը չէ, դու երգդ երգիր

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

ԱՐՄԵՆՈՒՀԻ
Nov 24, 2009 13:42

Փաստորեն այս մարդը մինչև հիմա գլխի չի ընկել թե ով է իր հարևանը /հիշեցման կարգով ասեմ այս հարևանդ բռնի մտել է տունդ, սպանել է որդուդ, բռնի կնության տարել աղջկադ և կնոջդ հետ էլ վարվել ինչպես ուզել է/քեզ թողել է քո ննջարանը, իրեն նվիրելով մնացած տարածքը, այսքանից հետո առանց նույնիսկ ներողություն ասելու քեզ կրկին մեղավորի զգացողություն է տալիս, վրադ խնդալով ձեռք մեկնում :

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

MAX
Dec 6, 2009 3:16

կեցես Արմենուհի,իսկական հայուհի և ինչն է դրթում որ հանրաճանաչ մարդիկ, հայի համար սրփություն դարցած բաների մասին խոսում են այսպես լքտիաբար,ես չեմ հայոյի մաթեվոսյանին,պապերս կանեն,դերզռրում մորթված.

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*